Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 5-11-ը։ Եսայիա 1-12․ «Աստուած է իմ փրկութիւնը»


«Սեպտեմբերի 5-11-ը: Եսայիա 1-12․ «Աստուած է իմ փրկութիւնը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Սեպտեմբերի 5-11-ը: Եսայիա 1-12», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
հնագույն մարգարեն գրելիս

Մարգարե Եսայիան կանխատեսում է Քրիստոսի ծնունդը, Հարի Անդերսոն

Սեպտեմբերի 5-11-ը

Եսայիա 1-12

«Աստուած է իմ փրկութիւնը»

Մտածեք, թե ինչպես կարող եք դասարանի անդամներին խրախուսել, որ կիսվեն տպավորություններով և մտքերով, որոնք նրանք ստացել են իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրության ընթացքում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից, գաղափարներ է տալիս Եսայիայի խոսքերը հասկանալու համար: Դուք կարող եք հրավիրել, որ դասարանի անդամները կիսվեն, թե ինչպես են այդ կամ ուրիշ գաղափարների շնորհիվ հասկացել Եսայիա 1-12 գլուխները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եսայիա 1-12

Եսայիայի բոլոր խոսքերը կիրականանան։

  • Եսայիայի մասին խոսելիս, Փրկիչն ուսուցանել է, որ «բոլոր բաները, որ նա խոսել է, եղե՛լ են և կլինեն, հենց այն խոսքերի համաձայն, որոնք նա խոսել է» (3 Նեփի 23․3)։ Դուք կարող եք Եսայիայի մասին քննարկում սկսել՝ կիսվելով սուրբ գրության այս հատվածով և «Օժանդակ նյութերի» այդ հայտարարությամբ։ Ապա կարող եք գրատախտակին գրել Եսայիայի օրերը Փրկիչի մահկանացու ծառայությունը, և Վերջին օրերը։ Դասարանի անդամները կարող են Եսայիա 1-12 գլուխներում փնտրել այն հատվածները, որոնք կարող են վերաբերվել գրատախտակին գրված արտահայտություններից մեկին կամ մի քանիսին (օրինակ, Եսայիա 2․1-5, 7․1-7, 7․10-14, 9․2-7, 10․20, 11․10, 12․1)։ Ինչո՞ւ է մեզ համար օրհնություն, որ այդ մարգարեությունները հասանելի են այսօր։

Եսայիա 1, 3,5

«Դադարեցէք չարութիւն գործելուց»։

  • Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են սովորել Եսայիա 1, 3,5 իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրությունից՝ Եսայիայի օրոք Հուդայի թագավորության հոգևոր վիճակի մասին։ Գուցե նրանք կարող են վերանայել այս գլուխները և կազմել հատվածների և իրենց նկարագրած պայմանների ցուցակ: Հույսի ի՞նչ ուղերձներ գտանք այս գլուխներում: (Անհրաժեշտության դեպքում կարող եք դասարանի անդամներին հղում անել Եսայիա 1․16-20, 25-27, 3․10 հատվածները)։ Եթե հին Հուդան ուղերձ ունենար մեզ համար, ապա ի՞նչ կարող էր դա լինել:

  • Դասարանի անդամները կարող են ձևացնել, որ Եսայիայի մարգարեության ժամանակ ապրում էին Երուսաղեմում։ Կարող եք նրանցից մի քանիսին հարցնել, թե ինչ է ասել Եսայիան և ինչպես են նրանք վերաբերվում դրան: Օրինակ, դուք կարող եք խնդրել, որ դասարանի անդամները խոսեն Եսայիա 1․16-20, 3․16-26, 5․20-23 հատվածների Եսայիայի խոսքերի մասին։ Ի՞նչ ասաց Եսայիան, որը ոգեշնչում է մեզ ապաշխարել:

Եսայիա 2, 4, 11-12

Վերջին օրերին Աստված մեծ գործ կկատարի:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես են կատարվում Եսայիայի մարգարեությունները վերջին օրերի վերաբերյալ, կարող եք ընտրել որոշ հատվածներ Եսայիա 2, 4, 11-12 գլուխներից (օրինակ՝ Եսայիա 2․2-3, 4․5-6)։ Դրանից հետո խնդրեք դասարանի անդամներին այս հատվածներում գտնել ապառնի ժամանակի բայերը (օրինակ ՝ «կլինի» կամ «կգնան»): Հրավիրեք նրանց այդ բայերից մի քանիսը փոխարինել ներկա ժամանակի բայերով (օրինակ՝ «լինում է» կամ «գնում են»): Ինչպե՞ս են իրականանում այս մարգարեությունները մեր կյանքում: Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս մարգարեությունների մասին:

  • Կարող եք նշել, որ երբ Մորոնին այցելեց Ջոզեֆ Սմիթին 1823 թվականին, նա մեջբերեց Եսայիա 11 գլուխը և ասաց, որ այն պետք է կատարվեր (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․40, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 113․1-6)։ Դասարանի անդամները կարող են կարդալ Եսայիա 11 գլխից մի քանի հատվածներ (օրինակ՝ 6-12 հատվածները) և իրենց խոսքերով ամփոփել այն, ինչ Եսայիան կանխատեսել էր: Ո՞րն է մեր դերը այս մարգարեությունների կատարման գործում:

Նկար
կինը գրկած է երեխային

«Որովհետև մեզ համար մի մանուկ ծնուեցավ, մեզ մի որդի տրուեցավ» (Եսայիա 9․6

Եսայիա 7-9

Եսայիան մարգարեացել է Հիսուս Քրիստոսի մասին։

  • Դուք կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ինչ են նրանք սովորում Հիսուս Քրիստոսի մասին հետևյալ հատվածներից․ Եսայիա 7․14, 8․13-14, 9․2, 6-7։ Օրինակ, ինչո՞ւ է Էմմանուելը լավ կոչում Փրկիչի համար (տես Մատթեոս 1․23)։ Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս է մեզ համար «Խորհրդական» կամ «Խաղաղության իշխան» եղել: Դասարանի անդամները կարող են կիսվել Եսայիա 1-12 գլուխների այլ հատվածներով, որոնք հիշեցնում են նրանց Հիսուս Քրիստոսի մասին: Այդ հատվածներն ի՞նչ են մեզ ուսուցանում Նրա մասին։

  • Դասից առաջ կարող եք հրավիրել դասարանի անդամներին իրենց հետ բերել Քրիստոսի որևէ նկար, որը նրանց կարծիքով ներկայացնում է Եսայիա 7-9 գլուխներում Փրկիչի նկարագրություններից մեկը։ Դասի ժամանակ թույլ տվեք նրանց ցույց տալ իրենց բերած նկարը և բացատրել, թե ինչպես է դա առնչվում Եսայիայի խոսքերին:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Եսայիայի մարգարեությունները կարող են ունենալ բազմակի իրականացում։

Նախագահ Դալլին Հ․ Օուքսն ուսուցանել է․ «Եսայիայի գիրքը պարունակում է բազմաթիվ մարգարեություններ, որոնք, կարծես, բազմակի իրականացումներ ունեն: Թվում է, թե նշանակություններից մեկը վերաբերում է Եսայիայի օրերի մարդկանց կամ հաջորդ սերնդի հանգամանքներին։ Մեկ այլ իմաստ, հաճախ խորհրդանշական, կարծես թե վերաբերում է ժամանակների գագաթնակետի իրադարձություններին, երբ Երուսաղեմը ավերվեց, և նրա ժողովուրդը ցրվեց Աստծո Որդու խաչելությունից հետո: Նույն մարգարեության մեկ այլ իմաստ կամ իրականացում, կարծես թե, վերաբերում է Փրկիչի Երկրորդ Գալուստի ժամանակ կատարվող իրադարձություններին: Այն փաստը, որ այդ մարգարեություններից շատերը կարող են տարբեր նշանակություններ ունենալ, շեշտում է այն բանի կարևորությունը, որ մենք պետք է հայտնություն փնտրենք Սուրբ Հոգուց՝ դրանք մեկնաբանելու համար» (“Scripture Reading and Revelation,” Ensign, Jan. 1995, 8)։

Բարելավել մեր ուսուցումը

Հրավիրեք Հոգուն: Հոգևոր երաժշտությունը, սուրբ գրությունները, վերջին օրերի մարգարեների խոսքերը, սիրո և վկայության արտահայտությունները և լուռ մտորումների պահերը հրավիրում են Հոգու ներկայությունը» (Ուսուցանել Փրկիչի ձևով,10

Տպել