Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 19-25-ը, Եսայիա 40-49․ «Մխիթարեցէք իմ ժողովրդին»


«Սեպտեմբերի 19-25-ը, Եսայիա 40-49․ «Մխիթարեցէք իմ ժողովրդին», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Սեպտեմբերի 19-25-ը, Եսայիա 40-49», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հիսուսը բժշկում է կույրին

Կույր մարդու բժշկումը, Կարլ Հեյնրիխ Բլոխ

Սեպտեմբերի 19-25-ը

Եսայիա 40-49

«Մխիթարեցէք իմ ժողովրդին»

Որոշ մարդիկ կարող են երկմտել և դասարանում չկիսվել իրենց մտքերով, քանի որ մտածում են, որ լավ չգիտեն սուրբ գրությունները: Ինչպե՞ս կարող եք օգնել, որ դասարանի բոլոր անդամները հասկանան, որ իրենց հոգևոր ընկալումները գնահատվում են:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հետևյալի նման մի հարց գրեք գրատախտակին․ Ի՞նչ սովորեցրեց ձեզ Հոգին, երբ ուսումնասիրեցիք Եսայիա 40–49։ Դասարանի անդամները կարող են խորհել այս հարցի շուրջ և գրել իրենց պատասխանները, իսկ մի քանիսը կարող են կիսվել իրենց մտքերով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եսայիա 40-49

Հիսուս Քրիստոսը կարող է մխիթարել մեզ և հույս տալ։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում առաջարկում է փնտրել մխիթարության և հույսի ուղերձներ Եսայիա 40-49-ում և թվարկել որոշ հատվածներ, որոնցից կարելի է սկսել: Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել իրենց գտած ուղերձներով։ Խրախուսեք նրանց խոսել այն մասին, թե այդ ուղերձներն ինչու կարող էին օգնել գերության մեջ գտնվող հրեաներին և այսօր ինչպես կարող են դրանք օգնել մեզ: Կարող եք նաև մատնանշել հատվածներ, որոնք գտել եք ձեր անձնական ուսումնասիրության ընթացքում: Ի՞նչ է Տերը ցանկանում, որ մենք իմանանք Իր մասին: Ինչպե՞ս է Նա մխիթարում մեզ: Կարող եք դասարանի անդամներին հիշեցնել, որ Հին Կտակարանում «Տերը» վերաբերում է Եհովային կամ Հիսուս Քրիստոսին:

  • «Աստծո Սրբեր» օրհներգը (Հիմներ, հր․ 6) հիմնված է Եսայիա 41․10, 43․2-5, 46․4 հատվածների Եսայիայի խոսքերի վրա։ Այս սուրբ գրությունները կարդալուց և օրհներգի համապատասխան հատվածները երգելուց հետո դասարանի անդամները կարող են խոսել այն պահերի մասին, երբ նրանք զգացել են, որ Տերն իրենց հետ է, և ինչպես են իրենց փորձառություններն օգնել նրանց «չվախենալ»:

Նկար
Հիսուսը գետնին նստած ուսուցանում է մարդկանց

«Հովիւի նման հովուելու է նա իր հօտին» (Եսայիա 40․11

Եսայիա 40․1-3, 9-11, 43․8-13, 48․20-21, 49․1-9

«Դուք էք իմ վկաները»:

  • Ի՞նչ է նշանակում լինել Տիրոջ «վկաները»: Դասարանի անդամները կարող են խորհել այս հարցի շուրջ, երբ կարդան հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը. Եսայիա 40․1-3, 9-11, 48․20-21, 49․1-9։ «Օժանդակ նյութերի» մեջ բերված հայտարարությունը նույնպես կարող է որոշ պատասխաններ տալ: Որպես Տիրոջ վկաներ ի՞նչ «ավետաբերներ» ենք մենք հանդիսանում։ Այս հատվածներում ի՞նչն է մեզ օգնում «չվախենալ» մեր վկայությամբ կիսվելուց։ (Եսայիա 40․9)։ Դասարանի անդամները կարող են խոսել Տիրոջ վկաներ լինելու իրենց հնարավորությունների մասին, և թե ինչպես են իրենց վկայություններն օրհնում ուրիշներին:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին, որ կիրառեն Եսայիա 43.8-13-ում տրված ուսմունքները, կարող եք հրավիրել, որ նրանք պատկերացնեն, որ վկայի կարգավիճակով կանչվել են դատարան։ Այս դատավարության ընթացքում Հիսուս Քրիստոսին մեղադրանք է առաջադրվել Եսայիա 43․11-ում արձանագրված պահանջը ներկայացնելու մեջ: Եթե մեզ կանչեին որպես վկաներ՝ ի պաշտպանություն Հիսուսի պնդմանը (տես հատված 10), ի՞նչ վկայություն կարող ենք առաջարկել: Ի՞նչ ապացույցներ կներկայացնեինք մեր կյանքից:

Եսայիա 48․10, 49․13-16

Տերը կարող է մաքրագործել մեզ տառապանքների միջոցով:

  • Գուցե դասարանի անդամները կարողանան քննարկել, թե երեց Քվենթին Լ․ Քուքի հետևյալ խոսքերն ինչպես են օգնում մեզ հասկանալ Եսայիա 48․10 հատվածը․ «Բնավորության գծերը և արդարակեցությունը, որ կոփվում են չարչարանքի հնոցում, կատարելագործում և մաքրագործում են մեզ» («Երգեր, որ նրանք չկարողացան երգել», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2011, 106)։ Նրանք կարող են նաև խոսել այն մասին, թե ինչպես է իրենց սեփական «նեղության հալոցը» հոգևորապես մաքրել իրենց: Ինչպե՞ս է Եսայիա 49․13-16 օգնում մեզ, երբ մենք տառապում ենք։ Տես նաև “The Refiner’s Fire” տեսանյութը (ChurchofJesusChrist.org

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Կանգնել որպես վկա

Նախագահ Մարգարեթ Դ․ Նադաուլդը բացատրել է, թե ինչ է նշանակում «կանգնել որպես Աստծո վկաներ բոլոր ժամանակներում, և բոլոր բաներում, և բոլոր տեղերում» (Մոսիա 18․9

«Բոլոր ժամանակներում որպես վկա կանգնելիս մենք խոստանում ենք սիրել Տիրոջը, պատվել Նրան բոլոր ժամանակներում՝ գիշեր և ցերեկ, ամառ և ձմեռ, լավ ժամանակներում և վատ ժամանակներում, սիրել Տիրոջը և այդ սերն ի ցույց դնել մեր ապրելակերպով: …

Վկա կանգնելը բոլոր բաներում բառացիորեն նշանակում է բոլոր բաներում՝ մեծ բաներում, փոքր բաներում, բոլոր զրույցներում, կատակներում, խաղացած խաղերի, կարդացած գրքերի, ունկնդրած երաժշտության,աջակցող գործերի, մատուցած ծառայության,հագուստ մաշելու, ընկերներ ընտրելու հարցերում: …

Վերջապես, մենք ասում ենք, որ բոլոր տեղերում վկա ենք կանգնելու: Դա նշանակում է՝ ոչ միայն հանրային վայրերում, այլ նաև մասնավոր վայրերում, գաղտնի, մութ, թե լուսավոր տեղերում. եկեղեցում, դպրոցում, տանը, թե մեքենայում, լեռներում, թե լողափին, փողոցում, թե այգում: …

Երբ մենք մտածում ենք մեզ շնորհված [Փրկիչի] պարգևի մեծության մասին, ի՞նչ փոքր բան կարող ենք անել Նրա և Նրան ուղարկող մեր Երկնային Հոր համար: Մենք կարող ենք Նրանց սիրո և ուսմունքների վկաները լինել բոլոր ժամանակներում, բոլոր բաներում և բոլոր տեղերում» (“Stand as a Witness,” Ensign, May 2000, 93, 95)։

Բարելավել մեր ուսուցումը

Ջանասիրաբար սովորելու կոչ արեք։ «Սովորողները ծայրաստիճան պատասխանատու են իրենց ուսման համար։ Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել սովորողներին ընդունել և կատարել այդ պարտականությունը» (Ուսուցանել Փրկիչի ձևով,29

Տպել