Հին Կտակարան 2022
Սեպտեմբերի 12-18-ը։ Եսայիա 13-14, 24-30, 35․ «Զարմանալիք և զարմանք»


«Սեպտեմբերի 12-18-ը։ Եսայիա 13-14, 24-30, 35․ «Զարմանալիք և զարմանք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Սեպտեմբերի 12-18-ը։ Եսայիա 13-14, 24-30, 35», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Ջոզեֆ Սմիթը Սրբազան պուրակում տեսնում է Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

Սրբազան պուրակը, Բրենթ Բորափ

Սեպտեմբերի 12-18-ը

Եսայիա 13-14, 24-30,35

«Զարմանալիք և զարմանք»

Նախքան կկարողանաք օգնել ուրիշներին Եսայիայի գրքում բացահայտել ճշմարտությունները, դուք պետք է ինքնուրույն կարողանաք բացահայտել դրանք։ Այս շաբաթ ընթերցանության ժամանակ մտածեք, թե որ ճշմարտություններն եք ցանկանում քննարկել դասարանում։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով այն մասին, թե ինչ են սովորում Եսայիայի գրքից, կարող եք հարցնել, թե ինչպես կպատասխանեն մեկին, ով ասում է. «Եսայիայի գիրքը շատ դժվար է հասկանալ»: Ի՞նչն է օգնել մեզ իմաստ գտնել Եսայիայի ուսմունքներում: Սուրբ գրությունների ո՞ր հատվածներն են ոգեշնչել մեզ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եսայիա 24․21-23, 25․6-8, 26․19, 28․16

Եսայիայի գրությունները մատնանշում են մեզ Հիսուս Քրիստոսին։

  • Նեփիի նման, ձեր դասարանի անդամները կարող են հրճվել Հիսուս Քրիստոսի մասին Եսայիայի վկայությամբ (տես 2 Նեփի 11․2)։ Կարող եք խնդրել, որ նրանք կիսվեն այս շաբաթվա ընթացքում իրենց ընթերցանության ժամանակ առանձնացրած հատվածներով, որոնք ուսուցանում են Փրկիչի մասին: Կամ կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել նրանով, ինչ նրանք սովորում են Հիսուս Քրիստոսի մասին Եսայիա 24․21-23, 25․6-8, 26․19, 28․16 կամ այլ հատվածներից, որոնք գտել եք ձեր ուսումնասիրության ժամանակ։ Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները արժեքավոր մեզ համար։

    Նկար
    Հիսուսը կարմիր հագուստով

    Նա կրկին գալիս է իշխելու և թագավորելու, Մերի Ռ․ Սաուեր

Եսայիա 24․1-5, 28․1-8, 29․7-10, 30․8-14

Ուրացությունը Տիրոջից և Նրա մարգարեներից հեռանալն է։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում առաջարկում է խորհել Եսայիայի նշած որոշ փոխաբերությունների մասին, որոնց օգնությամբ նա նկարագրել է Տիրոջից հեռանալու և Նրա մարգարեներին մերժելու հետևանքները: Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել իրենց սովորածով։ Կամ կարող եք հրավիրել նրանցից յուրաքանչյուրին վերանայել հետևյալ հատվածներից որևէ մեկը․ Եսայիա 24․1-5, 28․7-8, 29․7-10, 30․8-14։ Ելնելով իրենց կարդացածից՝ նրանք կարող են ավարտել հետևյալ նախադասությունը. «Եթե մենք հեռանանք Տիրոջից, մենք նման ենք … »։ Ի՞նչ կարող ենք անել, որ հավատարիմ մնանք Տիրոջը և խուսափենք ուրացությունից: (Որոշ առաջարկների համար տես «Օժանդակ նյութեր» բաժինը)։ Ինչպե՞ս է Տերը օրհնում նրանց, ովքեր հավատարիմ են Իրեն:

  • Ուրացության տանող մտայնության և վարքագծի մասին քննարկում սկսելու համար, կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել Եսայիա 24․1-5, 28․1-8, 29․7-10, 30․8-14 հատվածները։ Հորդորեք նրանց փնտրել, թե Եսայիայի ժամանակներում մարդիկ ինչ էին մտածում և անում: Գրատախտակին գրեք նախազգուշացնող երկտող, որում ասվում է․ Զգուշացում. Հետևյալ մտայնությունն ու վարքագիծը կարող են հանգեցնել ուրացության: Դասարանի անդամները գրատախտակին կարող են թվարկել այդ հատվածներից իրենց առանձնացրած մտքերը։ Նրանց հնարավորություն տվեք կիսվել, թե ինչպես են իրենք կամ իրենց ընտանիքները պաշտպանվում ուրացությունից:

Եսայիա 29․13-24, 30․18-26,35

Տերը կարող է վերականգնել կորցրած կամ կոտրված բաները:

  • Ահա մի հարց, որը կարող եք գրել գրատախտակին, որը կարող է օգնել դասարանի անդամներին խորհել Եսայիա 29-ի շուրջ․ Եսայիայի գրվածքներն ինչպե՞ս են առնչվում մեր օրերում ավետարանի վերականգնման հետ։ Խրախուսեք նրանց մտածել այս հարցի շուրջ, երբ լուռ կարդում են Եսայիա 29․13-24 հատվածները։ Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող են նաև վերանայել նմանատիպ հատվածներ․ 2 Նեփի 27․6-26, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․17-19, 63-65։ Այն բանից հետո, երբ նրանք խոսեն գրատախտակին գրված հարցի շուրջ, նրանք կարող են քննարկել, թե ինչու են «զարմանալիք» և «զարմանք» (Եսայիա 29․14) բառերը լավ նկարագրում ավետարանի վերականգնումը։ Վերականգնման մասին ի՞նչ ենք սովորում «Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնումը. Երկուհարյուրամյա հռչակագիր աշխարհին»-ից (ChurchofJesusChrist.org):

  • Եսայիայի 30 և 35 գլուխները պարունակում են մի քանի հատվածներ, որոնք կարող են ավելի մեծ հավատ ներշնչել Տիրոջ զորության հանդեպ՝ օրհնելու նրանց, ովքեր դառնում են դեպի Տերը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ այդ հատվածները, կարող եք հրավիրել նրանց կարդալ Եսայիա 30․18-26 կամ Եսայիա 35-ը։ Խնդրեք նրանց կիսվել իրենց առանձնացրած այն բառերով կամ արտահայտություններով, որոնք կարող են օգնել ինչ-որ մեկին դառնալ դեպի Տերը փրկագնման համար:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Մնալ հավատարիմ Տիրոջը և Նրա Եկեղեցուն

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը հետևյալ խորհուրդն է մեզ տալիս, որը կօգնի մեզ հավատարիմ մնալ Տիրոջը և Նրա Եկեղեցուն․

«Մենք պետք է զգանք շարունակական դարձ մեծացնելով մեր հավատքը Հիսուս Քրիստոսի հանդեպ և հավատարմություն Նրա ավետարանի հանդեպ մեր ողջ կյանքի ընթացքում, ոչ թե ուղղակի մեկ անգամ, բայց կանոնավորապես [տես Ալմա 5․26]։ …

… Տիրոջ խոսքերը գտնվում են սուրբ գրություններում և առաքյալների և մարգարեների ուսմունքներում: Դրանք մեզ ապահովում են խորհրդով և ուղղությամբ, որոնց եթե հետևենք, կգործեն հոգևոր փրկագոտու նման և կօգնեն մեզ իմանալ, թե ինչպես ամուր բռնած պահենք երկու ձեռքով: …

Բացի սուրբ գրությունների անձնական ընթերցանության սովորույթ զարգացնելուց, մենք պետք է Մոսիայի որդիների նման լինենք և մեզ նվիրենք «շատ աղոթքի ու ծոմի» [Ալմա 17․3]» («Մնացեք նավակի մեջ և ամուր բռնած պահեք» Լիահոնա, նոյ. 2014, 90-91)։

Բարելավել մեր ուսուցումը

Վստահություն արտահայտեք սովորողների ընդունակությունների հանդեպ: Որոշ մարդիկ ձեր դասարանում գուցե անվստահ լինեն ավետարանը սովորելու իրենց կարողության մեջ: Վստահեցրեք նրանց, որ երբ նրանք ձգտեն սովորել, Սուրբ Հոգին կսովորեցնի նրանց: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 29-30

Տպել