Հին Կտակարան 2022
Օգոստոսի 15-21-ը Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86. «Եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար»


Օգոստոսի 15-21-ը Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86. «Եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 15-21-ը Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հիսուսը լապտեր բռնած

Խնայելով կորցրածը ըստ՝ Մայքլ Թ. Մալմի

Օգոստոսի 15-21-ը

Սաղմոսներ 49–51, 61–66, 69–72, 77–78, 85–86

«Եւ պատմեմ ձեզ ինչ որ արաւ նա իմ անձի համար»

Մտածեք Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խորհրդի մասին մինչ պատրաստվում եք ուսուցանել. «Միայն խոսելն ու պատմելը ուսուցանել չէ: Ավետարանի քարոզումը Տիրոջ ձևով ընդգրկում է՝ դիտարկելը, լսելը և խորազննելը, որպես խոսելու նախադրյալներ» («Becoming a Preach My Gospel Missionary», New Era, Oct. 2013, 6):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի հրավիրեք դասարանի անդամներին կիսվել այս շաբաթվա ընթերցածով, գրատախտակին գրեք. «Իմ շրթունքները կցնծան» կամ «Իմ լեզուն էլ ամեն օր կխոսի քո արդարութեան համար» (Սաղմոս 71.23, 24): Դասարանի անդամները կարող են կիսվել իրենց գտածով, ինչը նրանց օգնում է «մեծապես ուրախանալ» կամ «[Տիրոջ] արդարության մասին խոսել»:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Սաղմոսներ 51, 85–86

«Դու, Տէր, բարի ես և ներող»

  • Սաղմոս 51-ը նկարագրում է այն զգացումները, որ շատերս ունենում ենք, երբ ձգտում ենք ապաշխարել ու ներվել: Որպեսզի օգնենք դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ ապաշխարությունը և ոգեշնչված հաճախ ապաշխարել, գուցե առաջարկեք, որ նրանք հետազոտեն Սաղմոս 51-ը, մտքում ունենալով այս հարցը. Ի՞նչ է նշանակում ապաշխարել: Ապա թույլ տվեք կիսվել հնարավոր պատասխաններով:։ («Լրացուցիչ նյութերը» պարունակում է օգտակար գաղափարներ:) Ինչո՞ւ է ապաշխարությունը երբեմն անցանկալի թվում: Ի՞նչ ենք գտնում այս սաղմոսում, որը կարող է ապաշխարությունը ուրախալի դարձնել:

  • Ինչպե՞ս կնկարագրեինք, թե ինչ ենք զգում Հիսուս Քրիստոսի քավության զորության միջոցով մեղքից ներում ստանալիս: Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով և խրախուսել նրանց գտնել հատվածներ Սաղմոս 51, 85–86-ում, որոնք նկարագրում են Նրա մաքրագործող ներման ազդեցությունը մեր կյանքում (օրինակ՝ տես Սաղմոսներ 51.1–2, 7–12, 85.2–9): Մտածեք նկարներ կամ առարկաներ ցուցադրելու մասին, որպեսզի դասարանի անդամներին օգնեք պատկերացնել այդ արտահայտությունները: Այնուհետև դասարանի անդամները կարող են կիսվել իրենց զգացումներով Փրկիչ Հիսուս Քրիստոսի և մեր մեղքերը քավելու Նրա պատրաստակամության վերաբերյալ, որպեսզի մենք կարողանանք ներվել: Կարող եք նաև միասին մի օրհներգ երգել Փրկիչի քավիչ զոհաբերության մասին, օրինակ՝ «Ես մնում եմ զարմացած» (Հիմներ, էջ 22):

  • Որպեսզի ապաշխարենք, մենք կարիք ունենք հավատքի ոչ միայն առ այն, որ Հիսուս Քրիստոսը կարող է մաքրել մեզ, այլ նաև, որ Նա կանի այդ: Դասարանի անդամները գուցե գտել են հատվածներ Սաղմոս 51-ում, 85–86-ում այս շաբաթ, որն ուժեղացրել է նրանց հավատքը Տիրոջ ներելու պատրաստակամության վերաբերյալ: Խրախուսեք նրանց կիսվել իրենց գտածով: Դուք կարող եք նաև մատնացույց անել Սաղմոս 86.5, 13, 15-ը և հարցնել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում Տիրոջ մասին: Ի՞նչ կարող է նշանակել, որ Նա «հարուստ է ողորմածությունով և ճշմարտությունով» (հատված 15): Ինչո՞ւ է մեզ համար կարևոր իմանալ դա:

Սաղմոս 66.5–20

Մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին կարող է օգնել մյուսներին գալ դեպի Նա

  • Կիրակնօրյա դպրոցում միասին հանդիպելու մեծ օրհնություններից մեկը Հիսուս Քրիստոսի մյուս հետևորդների հավատքից և վկայություններից ուժ ստանալու հնարավորությունն է: Ձեր դասին այս հնարավորությունն ապահովելու համար դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ Սաղմոս 66.16-ը և խորհել այս հարցի շուրջ. Եթե դուք «պատմեք ինչ որ արաւ [Տերը] [ձեր հոգու] համար», դուք ինչ կհայտարարեիք: Երբ խորհեն, նրանք կարող են կարդալ հատվածներ 5–20-ը գաղափարների համար: Թող նրանք գրի առնեն իրենց պատասխանները: Ապա հրավիրեք նրանց «պատմել» միմյանց փոքր խմբերով կամ ամբողջ դասարանով, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը իրենց «անձերի» համար:

    Նկար
    երկու երիտասարդներ խոսում են միմյանց հետ

    Մենք կարող ենք կիսվել ուրիշների հետ մեր վկայություններով այն մասին, թե ինչ է Տերն արել մեզ համար:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Ապաշխարությունը ենթադրում է փոփոխություն

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այսպես է նկարագրել ապաշխարությունը.

«Երբ Հիսուսն ինձ ու ձեզ խնդրում է «ապաշխարել», Նա հրավիրում է մեզ փոխել մեր միտքը, մեր գիտելիքը, մեր հոգին, նույնիսկ այն, թե ինչպես ենք շնչում։ Նա խնդրում է մեզ փոխել այն ձևը, որով մենք սիրում ենք, մտածում, ծառայում, անցկացնում մեր ժամանակը, վերաբերվում մեր կանանց, սովորեցնում մեր երեխաներին և նույնիսկ հոգ տանում մեր մարմինների մասին:

Ոչինչ ավելի ազատագրական, ավելի ազնվացնող կամ ավելի կարևոր չէ մեր անհատական առաջընթացի համար, քան կանոնավոր, ամենօրյա կենտրոնացումն ապաշխարության վրա: Ապաշխարությունը մի իրադարձություն չէ, այն գործընթաց է։ Այն բանալին է երջանկության և խաղաղ մտքի։ Զուգորդվելով հավատքի հետ՝ ապաշխարությունը հնարավորություն է տալիս օգտվել Հիսուս Քրիստոսի Քավության զորությունից։

Երբ ընտրում ենք ապաշխարությունը, մենք փոխվելու որոշում ենք կայացնում։ Մենք թույլ ենք տալիս Փրկիչին վերափոխելու և դարձնելու մեզ այն անձնավորությունը, որը մեր ներուժի լավագույն տարբերակն է: Մենք որոշում ենք հոգևորապես աճել և ստանալ ուրախություն՝ փրկագնման ուրախությունը Նրանում։ Երբ ընտրում ենք ապաշխարել, մենք որոշում ենք նմանվել Հիսուս Քրիստոսին»։Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019թ․, 67։

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք այնպիսի հարցեր, որոնք դիպչում են սրտին ու մտքին։ Կարող եք հարցնել սովորողներին, թե ի՞նչ զգացում ունեն սուրբ գրության այդ հատվածի մասին, ինչպիսի՞ զգացումներ կարող էին ունենալ սուրբ գրություններում հիշատակվող մարդիկ, կամ ինչպե՞ս են այդ հատվածի ճշմարտությունները վերաբերում մեր կյանքին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 31):

Տպել