Հին Կտակարան 2022
Հուլիսի 11-17-ը. Դ Թագավորաց 17–25. «Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց»


Հուլիսի 11-17-ը. Դ Թագավորաց 17–25. «Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 11-17-ը. 2 Նեփի 17-25, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Մարդիկ հեռանում են կործանված քաղաքից

Գերիների փախուստը, ըստ՝ Ջեյմս Թիսոթի և ուրիշների

Հուլիսի 11-17-ը

Դ Թագավորաց 17-25

«Իսրայէլի Տէր Աստուծուն ապաւինեց»

Վերանայեք տպավորությունները, որոնք այս շաբաթ գրի եք առել Դ Թագավորաց 17–25-ի ձեր անհատական ուսումնասիրության ընթացքում: Ձեր կարծիքով, այս գլուխներից ո՞ր հատվածներն են առավել օգտակար ձեր դասարանի դասարանի անդամների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբ դասարանի անդամները սուրբ գրությունների տնային ուսումնասիրության ընթացքում կիսվում են իրենց սովորածով, դասարանի մյուս անդամները կարող են ոգեշնչված ուսումնասիրել սուրբ գրությունները շաբաթվա ընթացքում: Կարող եք սկսել դասը՝ հրավիրելով դասարանի անդամներին պատասխանել հետևյալ հարցին. «Սուրբ Հոգին ձեզ ի՞նչ սովորեցրեց, երբ այս շաբաթ կարդացիք հանձնարարված գլուխները»:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Դ Թագավորաց 18.28–36, 19.1–7, 14–19

Մենք կարող ենք հավատարիմ մնալ Տիրոջը, երբ մեր հավատը բախվում է մարտահրավերի

  • Դ Թագավորաց 18–19-ի ճշմարտությունները կարող են օգնել մեզ իմանալ, թե ինչպես պատասխանել, երբ մեր հավատքը բախվում է մարտահրավերի: Ինչպե՞ս կօգնեք դասարանի անդամներին բացահայտել այդ ճշմարտությունները։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել մի քանի պատճառներով, թե ինչու են իրենք հավատում Աստծուն և Նրա ծրագրին: Ապա նրանք կարող են Դ Թագավորաց 18.28-35-ում փնտրել պատճառներ, որոնք ասորիները տվեցին Երուսաղեմի ժողովրդին, որ չվստահեն Տիրոջը: Ինչպե՞ս է սատանան փորձում համոզել մեզ կասկածել մեր հավատքին այսօր: Ապա դասարանի անդամները կարող են Դ Թագավորաց 19.1–7, 14–19-ում փնտրել, թե ինչ կարող ենք սովորել Եզեկիայից այն մասին, թե ինչպես պատասխանել, երբ մեր հավատքը մարտահրավերի է բախվում: Ինչպե՞ս է Տերն օգնում մեզ հաղթահարել մեր հավատքի մարտահրավերները։ Ուրիշ ի՞նչ առաջարկներ ունեն դասարանի անդամները իրենց հավատքը նորացնելու և Տիրոջն ապավինելու համար:

  • Կարող եք դասարանի անդամներից մեկին հրավիրել դասին պատրաստ գալ՝ ամփոփելու այն խոսակցությունը, որ ասորիներն ունեցան Եզեկիայի պաշտոնյաների հետ՝ Երուսաղեմի պատերի մոտ (տես Դ Թագավորաց 18.17–36): Նախքան նա կպատմի այդ պատմությունը, դասարանի անդամներին հրավիրեք պատկերացնել, որ իրենք Երուսաղեմի բնակիչներ են, ովքեր լսում են այս խոսակցությունը: Նրանք ի՞նչ մտքեր կամ զգացումներ կարող են ունենալ: Ի՞նչ կարող են անել նրանք։ Կարող եք դասարանի անդամներին տալ Երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուղերձից հատվածներ «Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը» (Լիահոնա, մայիս 2015, 46–49), ապա հրավիրեք նրանց փնտրել խորհուրդ, որը կարող է աջակցել նրանց` վախի կամ կասկածի պահերին: Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքը ինչպե՞ս է աջակցել մեզ դժվարին ժամանակներում:

Դ Թագավորաց 22.8–2023

Սուրբ գրությունները կարող են մեր սրտերը դարձնել դեպի Տերը

  • Քննարկելով, թե Աստծո խոսքն ինչ զորություն ուներ Յովսիա թագավորի և նրա ժողովրդի կյանքում, դասարանի անդամները կարող են ոգեշնչվել՝ ձգտելով այդ նույն զորությանն իրենց կյանքում: Կարող եք սկսել քննարկում` հրավիրելով դասարանի անդամներին պատկերացնել, թե ինչպիսին կլիներ նրանց կյանքը, եթե չունենային սուրբ գրությունները: Ապա նրանք կարող են ուսումնասիրել Դ Թագավորաց 22.8–11-ը, 23.1–6-ը, 21, 24-ը՝ պարզելով, թե ինչպես փոխվեցին Յովսիան և նրա ժողովուրդը, երբ լսեցին Աստծո խոսքը սուրբ գրություններից, որոնք վերջերս կրկին հայտնաբերվել էին տաճարում: Ինչպե՞ս են սուրբ գրություններն օգնել մեզ ավելի շատ մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին:

  • Յովսիայի և նրա թագավորության շատ մարդկանց վրա Աստծո խոսքի կտրուկ փոփոխությունները գուցե ոգեշնչեն ձեր դասարանի անդամներին՝ ձգտելու նմանատիպ փոփոխությունների իրենց կյանքում: Այդ փոփոխությունները (տես Դ Թագավորաց 23.1–6, 21, 24) քննարկելուց հետո դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնցում սուրբ գրությունների հատվածը կամ պատմությունը փոփոխություն են առաջացրել իրենց կյանքում: Թերևս նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչու էին իրենք ընկալունակ սուրբ գրության այդ ուղերձի հանդեպ` իրենց կյանքի այդ պահին: «Լրացուցիչ նյութերի» այս հայտարարությունը կարող է օգտակար լինել ձեր քննարկման համար:

    Նկար
    սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

    Սուրբ գրությունները կարող են օգնել մեր սրտերը դարձնել դեպի Տերը:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութերի

Կրկին բացահայտեք սուրբ գրությունները

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ասել է.

«Ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը, առնվազն մեր կյանքի ինչ-որ մի հատվածում պետք է իր համար բացահայտի սուրբ գրությունները, և ոչ թե ուղղակի մեկ անգամ բացահայտի, այլ բացահայտի կրկին ու կրկին: …

Ես ուժեղ զգացողություն ունեմ, որ մենք բոլորս պետք է վերադառնանք դեպի սուրբ գրությունները, ինչպես արեց Յովսիա թագավորը, և թույլ տանք, որ դրանք հզորությամբ աշխատեն մեր մեջ՝ մղելով մեզ Տիրոջը ծառայելու անսասան վճռականության: …

Կարծում եմ, որ երբ թերանում եմ Աստծո հետ իմ հարաբերություններում, և երբ թվում է, որ ոչ մի աստվածային ականջ չի լսում, և ոչ մի աստվածային ձայն չի խոսում, նշանակում է, որ ես շատ, շատ հեռու եմ: Երբ ես խորասուզվում եմ սուրբ գրություններում, հեռավորությունը կրճատվում է, և հոգևորը վերադառնում է։ Ես ավելի շատ եմ սկսում սիրել նրանց, ում ես պետք է ողջ սրտով, մտքով և ուժով սիրեմ, և նրանց ավելի շատ սիրելով՝ ավելի հեշտ է լինում հնազանդվել նրանց խորհրդին» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 62–63, 67):

Բարելավել մեր ուսուցումը

Օգտվեք սուրբ գրությունների ուսումնասիրության օժանդակ նյութերից: Դասարանի անդամներին սուրբ գրությունները հասկանալու հարցում օգնելու համար ուղղորդեք նրանց դեպի Սուրբ գրությունների ուղեցույցը և Ավետարանի թեմաների հոդվածները (ChurchofJesusChrist.org): Նրանք կարող են նաև օգտակար տեղեկություններ գտնել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկի «Խոհեր մտքում պահելու համար» բաժնում:

Տպել