Հին Կտակարան 2022
Հուլիս 4-10-ը. Դ Թագավորաց 2–7. «Մարգարէ կայ Իսրայէլի մէջ»


Հուլիսի 4-10-ը. Դ Թագավորաց 2–7. «Մարգարէ կայ Իսրայէլի մէջ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 4-10-ը. 2 Նեփի 2-7, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Եղիսեն ծառային ցույց է տալիս հրեղեն կառքերը

Եղիսեն ծառային ցույց է տալիս հրեղեն կառքերը, © Review & Herald Publishing/licensed from goodsalt.com

Հուլիսի 4-10-ը

Դ Թագավորաց 2-7

«Մարգարէ կայ Իսրայէլի մէջ»

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարդացեք Դ Թագավորաց 2–7-ը՝ ոգեշնչում փնտրելով ձեր սեփական կյանքի համար: Ապա ուշադրություն դարձրեք ուղերձների վերաբերյալ հուշումներին, որոնք կօրհնեն ձեր դասարանի անդամներին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն դասարանի անդամները ժամանակի կարիք ունեն` համառոտակի վերանայելու իրենց կարդացած գլուխները, մինչև սուրբ գրությունների անձնական ուսումնասիրությունից իրենց գաղափարներով կիսվելը: Փորձեք մի քանի րոպե տրամադրել դասի սկզբում, ապա հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորած որևէ բանով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Դ Թագավորաց 2-6

Աստված կարող է հրաշքներ գործել մեր կյանքում

  • Երբ քննարկեք Դ Թագավորաց 2–6-ում գտնվող հրաշքները, օգտակար կլինի խնդրել դասարանի անդամներին սահմանել հրաշք բառը: Գուցե կիսվեք նախագահ Հովարդ Վ. Հանթերի այս մտքով. «[Հրաշքները] [Աստծո] զորության դրսևորումներն են, որոնք մենք անկարող ենք բացատրել կամ լիովին հասկանալ: … Այդ նշաններն ու սքանչելիքները առավել ակնհայտ էին Հիսուս Քրիստոսի հենց Աստծո Որդու կյանքի և ծառայության ընթացքում: Բայց որքան էլ դրանք զարմանահրաշ և սքանչելի էին, Քրիստոսի շատ հրաշքները միայն արտացոլումն էին այն մեծ սքանչելիքների, որը Հայրը կատարել էր նրանից առաջ և շարունակում է կատարել մեր շրջապատում: … Միշտ էլ կլինեն շատ հրաշքներ, եթե մենք աչքեր ունենանք տեսնելու և ականջներ` լսելու» (“The God That Doest Wonders,” Ensign, May 1989, 15–16). Ինչպե՞ս են այդ գաղափարներն օգնում մեզ տեսնել Աստծո ձեռքը մեր կյանքում:

  • Խնդրեք դասարանի անդամներին թվարկել որոշ հրաշքներ, որոնք նկարագրվում են Դ Թագավորաց 2-6-ում: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին: Գուցե դասարանի անդամները կամենան խոսել փոքր կամ մեծ հրաշքների մասին, որոնց ականատես են եղել իրենք կամ իրենց ընտանիքները: Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ճանաչել Աստծո հրաշքները մեր կյանքում, ներառյալ այն հրաշքները, որոնք տարբերվում են մեր ակնկալածից:

  • Դասարանի անդամները գուցե ոգեշնչող համարեն՝ Եղիսեի կատարած մի քանի հրաշքները համեմատելով Հիսուս Քրիստոսի հրաշքների հետ (տես Դ Թագավորաց 4.8–37-ը և Ղուկաս 7.11–16, Դ Թագավորաց 4.42–44 և Հովհաննես 6.1–13, Դ Թագավորաց 5.1–15 և Ղուկաս 17.11–19): Ի՞նչ են այս հատվածներն ուսուցանում Տիրոջ և Նրա մարգարեների մասին։

Դ Թագավորաց 5․1-19

Եթե մենք խոնարհ ենք և հնազանդ, Հիսուս Քրիստոսը կարող է բժշկել մեզ

  • Դասերից մեկը, որը կարող ենք սովորել Նեեմանի բորոտության բժշկումից, համեստության կարևորությունն է: Քննարկում սկսելու համար կարող եք գրել գրատախտակին Նեեմանի հպարտությունը և Նեեմանի համեստությունը: Դասարանի անդամները կարող են հետազոտել Դ Թագավորաց 5.1–19-ը և գրատախտակին գրել արտահայտություններ, որոնք բացահայտում են Նեեմանի հպարտությունը կամ համեստությունը: Ինչպե՞ս ենք մենք երբեմն նմանվում Նեեմանին։ Ինչպե՞ս ենք մենք երբեմն նմանվում նրա ծառաներին։ Ինչպե՞ս ենք մենք սկսել հասկանալ այն, ինչ Նեեմանը սկսեց հասկանալ:

  • Մեկ այլ դաս, որը մենք կարող ենք սովորել այս պատմությունից, փոքր բաներում Աստծուն հնազանդվելու արժեքն է: Սկսեք կարդալ Դ Թագավորաց 5.9–12-ը և հարցրեք դասարանի անդամների կարծիքը այն մասին, թե ինչու Նեեմանը «գնաց բարկութեամբ» (հատված 12): Ինչո՞ւ ենք մենք երբեմն նախընտրում անել «որոշ մեծ բաներ», որոնք Աստված է խնդրում մեզանից, քան թե հասարակ բաներ անել (հատված 13): Ո՞րն է այդ հասարակ բաներն անելու արժեքը:

Դ Թագավորաց 6․8-23

«Մի վախենար․ որովհետեւ մեզ հետ եղողները շատ են, քան թէ նորանց հետ եղողները»

  • Մենք բոլորս ունենում ենք պահեր, երբ զգում ենք միայնակ կամ վախեցած: Մտածեք, թե Դ Թագավորաց 6.8–23-ում գրանցված պատմության քննարկումն ինչպես կարող է օգնել դասարանի անդամներին, ովքեր այդպես են զգում: Կարող եք սկսել՝ պարզապես հարցնելով դասարանի անդամներին, թե ինչն է տպավորում նրանց այդ հատվածներում: Նրանք կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ «Տերը բացել է [նրանց] աչքերը» (հատված 17) և օգնել է նրանց տեսնել, որ իրենք մենակ չեն (տես նաև «Լրացուցիչ նյութեր»): Ինչպե՞ս կարող ենք օգնել միմյանց «չվախենալ» (հատված 16):

Նկար
լրացուցիչ նյութեր պատկերակ

Լրացուցիչ նյութեր

«Բացենք մեր հոգևոր աչքերը»

Անդրադառնալով Դ Թագավորաց 6.8–23-ում գտնվող պատմությանը՝ Երեց Ռոնալդ Ա. Ռասբանդն ասել է.

«Մենք կարող ենք չունենալ հրեղեն կառքեր, որ ուղարկված են թեթևացնելու մեր վախերը և հաղթելու մեր դևերին, բայց դասը պարզ է: Տերը մեզ հետ է, մտածում է մեր մասին և օրհնում է մեզ այնպիսի եղանակներով, որ միայն Նա կարող է անել: Աղոթքը կարող է օժտել զորությամբ և հասանելի դարձնել հայտնությունը, որն անհրաժեշտ է մեզ մեր մտքերը Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության վրա կենտրոնացնելու համար: Տերը գիտեր, որ մենք երբեմն վախ էինք զգալու: Ես այդ վիճակում եղել եմ, և դուք նույնպես: Այս Եկեղեցում մենք կարող ենք թվով քիչ լինել, քանի որ աշխարհը գնահատում է ազդեցությունը, բայց երբ մենք բացում ենք մեր հոգևոր աչքերը, «մեզ հետ եղողները շատ են, քան թե նրանց հետ եղողները» [Դ Թագավորաց 6.16]» («Մի խռովվեք», Լիահոնա, նոյեմբեր 2018, 18–19):

Բարելավել մեր ուսուցումը

Հղում կատարեք սուրբ գրություններին: Երբ կարողանաք, խրախուսեք դասարանի անդամներին դիմել սուրբ գրություններին և ապրող մարգարեների խոսքերին` առաջնորդության, հարցերին պատասխանելու և աջակցելու համար: Աստծո խոսքը ճշմարտության ամենամեծ աղբյուրն է: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»21:)

Տպել