Հին Կտակարան 2022
Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8. «Ես մեծ գործ եմ անում»


Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8. «Ես մեծ գործ եմ անում» Եկ, հետևիր ինձ, կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 18-24-ը Եզրաս 1, 3-7, Նեեմիա 2, 4-6, 8», Եկ, հետևիր ինձ, կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան. 2022

Նկար
Զորաբաբելի Տաճարը

Սողոմոնի տաճարի պատկերը, ըստ Սեմ Լոլորի

Հուլիսի 18-24-ը

Եզրաս 1, 3–7, Նեեմիա 2, 4–6, 8

«Ես մեծ գործ եմ անում»

Երբ ձեր դասարանի անդամներին հրավիրում եք կիսվել, թե ինչն է նրանց համար ուշադրության արժանի Եզրասի և Նեեմիայի գրքերում, կիսվեք նաև ձեր ստացած տպավորություններով, որոնք ստացել եք ուսումնասիրելիս:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն գրատախտակին հիմնական բառեր կամ արտահայտություններ գրելով՝ դասարանի անդամները կհիշեն այն ամենը, ինչ սովորել են սուրբ գրություններից և նրանց համար ավելի հեշտ կլինի կիսել: Օրինակ, դուք կարող եք գրատախտակին գրել Վերակառուցել, Վերականգնել և Վերահաստատել և դասարանի անդամներին հրավիրել իրենց ընթերցածից կիսվել հատվածներով, որոնք վերաբերում են այս բառերից մեկին կամ մի քանիսին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եզրաս 3.8–13, 6.16–22

Տաճարները կարող են ուրախություն բերել

  • Կարդալով այն մասին, թե ինչպիսի ուրախություն էին զգում հրեաները, երբ նրանց տաճարը վերակառուցվեց, դասարանի անդամները ավելի մեծ հարգանք կզգան տաճարների հանդեպ մեր օրերում: Հրավիրեք դասարանի անդամներին վերանայել Եզրաս 3.8–13-ը և 6.16–22-ը, ապա քննարկել, թե հրեաներն ինչպես էին տոնում տաճարի վերակառուցումն ու նվիրագործումը: Ինչո՞ւ է տաճարի կառուցումը տոնակատարության առիթ հանդիսանում: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե տաճարներն ու այնտեղ կատարվող աշխատանքն ինչպես են ուրախություն բերում նրանց: «Լրացուցիչ նյութերի» հայտարարությունը կարող է խրախուսել դասարանի անդամներին զգալ տաճարային աշխատանքի ուրախությունը:

    Նկար
    ընտանիքը քայլում է տաճարի տարածքում

    Տաճարը կարող է ուրախության աղբյուր լինել մեր կյանքում:

Եզրաս 4–5, Նէեմիա 2, 4, 6

Չնայած ընդդիմությանը, մենք կարող ենք օգնել Աստծո գործի առաջընթացին

  • Եզրասի և Նեեմիայի գրքերը նկարագրում են մարդկանց, ովքեր կարևոր աշխատանք էին կատարում՝ չնայած իրենց թշնամիների ընդդիմությանը: Քննարկում սկսելու համար կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ինչի հետ կարելի է համեմատել Նեեմիայի «մեծ աշխատանքը» (ՆԵեմիա 6.3) մեր կյանքում: Ի՞նչ կարևոր աշխատանք է Աստված տվել մեզ կատարելու: Դրանից հետո կարող եք կարդալ Եզրաս 4.4-ը և քննարկել, թե ինչպես է սատանան փորձում թուլացնել մեր ձեռքերը և անհանգստացնում մեզ Աստծո գործը կատարելիս: Ի՞նչ ենք սովորում Նեեմիայից և նրա գործընկերներից Նեեմիա 2.18–20, 4.6–9, և 6.1–3-ում: Ինչ է նշանակում՝ «սիրտ արաւ գործելու» Փրկիչի ծառայության մեջ: (Նէեմիա 4.6): Կիսվեք Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի ուղերձի վերջին երկու պարբերություններով «Մենք մեծ գործ ենք անում և չենք կարող վայր իջնել» (Լիահոնա, մայիս 2009, 59–62):

  • Գուցե ոգեշնչվեք և քննարկում ծավալեք՝ համեմատելով տաճարը վերակառուցելու Զորաբաբելի ջանքերը տաճար այցելելու և այնտեղ փրկարար աշխատանք կատարելու մեր ջանքերի հետ: Օրինակ՝ դուք կարող եք գրել երկու վերնագրեր գրատախտակին. Զորաբաբել և Մենք: Զորաբաբել անվան ներքո դասարանի անդամները կարող են գրել այն, ինչ արեցին «Հուդայի և Բենիամինի հակառակորդները» (Եզրաս 4.1), որպեսզի փորձեին կասեցնել Զորաբաբելին և հրեա ժողովրդին տաճարը վերակառուցելիս (տե՛ս Եզրաս 4): Մենք բառի տակ դասարանի անդամները կարող են թվել հակառակորդի միջոցները, որոնցով փորձում է խոչընդոտել մեզ տաճար այցելել: Այնուհետև միմյանց հետ կարող են կիսվել խորհրդով այն մասին, թե ինչպես կարող ենք փնտրել Տիրոջ օգնությունը՝ այդ ընդդիմությունը հաղթահարելու համար:

Նեեմիա 8․1-12

Մենք օրհնվում ենք, երբ ուսումնասիրում ենք սուրբ գրությունները

  • Գուցե դասարանի անդամները միասին կարդան Նեեմիա 8.1-12-ը և քննարկեն, թե Եզրասը և նրա մարդիկ ինչպես էին վերաբերվում Աստծուն ու Նրա խոսքին: Խրախուսեք դասարանի անդամներին դիմել որոշակի հատվածների, որոնք ցույց են տալիս, թե նրանք ինչ էին զգում: Հրավիրեք դասարանի անդամներին արտահայտվել, թե ինչպես են վերաբերվում Աստծո խոսքին: Ինչպե՞ս կարող ենք բարելավել Աստծո խոսքն ուսումնասիրելու մեր ջանքերը:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Զգացեք տաճարի ուրախությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Մենք կարող ենք ողջ օրվա ընթացքում ոգեշնչում ստանալ տաճարի և ընտանեկան պատմության փորձառությունների մասին, որ ուրիշներն են ունեցել։ Սակայն մենք պետք է ինչ-որ բան անենք, որպեսզի իրականում ինքներս զգանք այդ ուրախությունը։ Ես ուզում եմ կոչ անել մեզանից յուրաքանչյուրին, որ այս աշխատանքի հրաշալի զգացողությունը շարունակվի և նույնիսկ՝ ավելի մեծանա։ Ես հրավիրում եմ ձեզ աղոթքով խորհել, թե ինչպիսի զոհաբերություն, և ցանկալի է ժամանակի զոհաբերություն, դուք կարող եք անել այս տարի, որպեսզի ավելի շատ ընտանեկան պատմության և տաճարային աշխատանք կատարեք:

«Մենք ընդգրկված ենք Ամենազոր Աստծո աշխատանքում: Նա ապրում է: Հիսուսը Քրիստոսն է: Սա Նրա Եկեղեցին է: Մենք Նրա ուխտի զավակներն ենք: Նա կարող է հույսը դնել մեզ վրա» (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Բացեք երկինքները տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքի միջոցով», Ensign, հոկտեմբեր 2017, 39):

Բարելավել մեր ուսուցումը

Ներառեք երիտասարդների ծնողներին: Եթե դուք ուսուցանում եք երիտասարդներին, նրանց ծնողների հետ կիսվեք, թե ինչ եք ուսուցանում: Նրանք կարող են օգնել ձեզ հասկանալ երիտասարդների կարիքները և ինչպես օգնել նրանց: Սա կարող է նաև լավ ուղի լինել՝ խրախուսելու ընտանեկան քննարկումներ այն բանի վերաբերյալ, թե ինչ են երիտասարդները սովորում դասերի ընթացքում: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,27:)

Տպել