Հին Կտակարան 2022
Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3, «Իմ սիրտն ուրախացավ Տերովը»


Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1–3, «Իմ սիրտն ուրախացավ Տերովը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 6-12-ը Հռութ, Ա Թագավորաց 1-3, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հռութը և Նոեմին

«Տաբիթա, վեր կաց», Սանդի Ֆրեկլեթոն Գագոն

Հունիսի 6-12-ը

Հռութ, Ա Թագավորաց 1-3

«Իմ սիրտն ուրախացավ Տերովը»

Կարևոր է, որ պատրաստ լինեք դասավանդել, բայց համոզվեք, որ հնարավորութուն կընձեռեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել այս շաբաթվա սովորածով, կարող եք հրավիրել նրանց գրատախտակին գրել մի բառ կամ արտահայտություն Հռութ 1–4-ից կամ Ա Թագավորաց 1–3-ից, որը ոգեշնչել է նրանց իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Բարձրաձայն կարդացեք մի քանիսը, խնդրելով դասարանի անդամներին կիսվել, թե այդ խոսքերն ու արտահայտությունները ինչպես ոգեշնչեցին իրենց:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հռութ, Ա Թագավորաց 1-2

Քրիստոսը կարող է ողբերգությունը հաղթանակ դարձնել

  • Չնայած ձեր դասարանի անդամները կարող են ունենալ անհատական փորձություններ, որոնք տարբերվում են Հռութի և Աննայի փորձություններից, նրանք կարող են սովորել այն եղանակներից, որոնցով այդ հավատարիմ կանայք արձագանքեցին կորստին և սրտի մորմոքին: Նրանց օգնելու համար դուք կարող եք դասարանը բաժանել փոքր խմբերի և հրավիրել յուրաքանչյուր խմբի կարդալ մի գլուխ Հռութ 1-4-ից կամ Ա Թագավորաց 1-ից: Գրատախտակին կարող եք գրել այս տիպի հարցեր. Ի՞նչ փորձությունների էին դիմակայում Հռութը կամ Աննան: Ինչպե՞ս էին նրանք ցույց տալիս իրենց վստահությունը Տիրոջը իրենց փորձությունների ընթացքում: Խմբերը կարող են մեկ կամ ավելի շատ հարցերի պատասխանները փնտրել և կիսվել իրենց գտածով: Ի՞նչ կարող ենք սովորել այս պատմություններից այն մասին, թե Տերն ինչպես կարող է օգնել մեզ մեր փորձություններում:

    Նկար
    Աննան և Սամուելը

    Ես այս տղայի համար աղօթք արի, Էլսփեթ Յանգ

  • Ոչ բոլորը, ովքեր աղոթում են երեխայի համար, երեխա են ստանում, և ոչ բոլորը, ում կողակիցը մահանում է, նորից են ամուսնանում: Բայց մեր անձնական մարտահրավերները, ինչպիսին էլ դրանք լինեն, կարող են դառնալ հնարավորություններ՝ դիմելու Փրկիչին և զորացնելու մեր հավատքը Նրա հանդեպ: Խնդրեք դասարանի անդամներին կարդալ Հռութ 2.11–12-ը և Ա Թագավորաց 1.9–11-ը, ապա խոսեք այն մասին, թե Հռութի և Աննայի փորձություններն ինչպես ազդեցին Տիրոջ հետ նրանց փոխհարաբերությունների վրա: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել, թե ինչպես է իրենց սեփական հավատքը զորացել, երբ փորձության ժամին դարձել են դեպի Հիսուս Քրիստոսը:

    Այս քննարկմանն աջակցելու համար կարող եք դասարանի մեկ կամ մի քանի անդամների հրավիրել պատրաստված գալ` կիսվելու հետևյալ գաղափարներից որևէ մեկով. Քույր Ռեյնա Ի. Ըբարթոյի ուղերձից «Ամպերի և արևի շողերի միջով Տեր մնա ինձ հետ:» (Լիահոնա, նոյեմբեր 2019, 57–60), «Քրիստոսի միջոցով հաղթահարելու ուրախությունը» վերնագրով բաժինը՝ Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնի «Սրբերի ուրախությունը» ուղերձից (Լիահոնա, նոյեմբեր 2019, 16–17), կամ Նախագահ Էլեյն Ս. Դալտոնի խոսքերը «Լրացուցիչ նյութերից.” Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածից այն մասին, թե մեր փորձություններն ինչպե՞ս կարող են հնարավորություններ լինել՝ Հիսուս Քրիստոսի հանդեպ ավելի մեծ հավատքի համար:

Ա Թագավորաց 2.18–363

Մենք պետք է լսենք և հնազանդվենք Տիրոջ ձայնին

  • Ձեր դասարանում կարող են լինել մարդիկ, ովքեր Սամուելի նման լսել են Տիրոջ ձայնը, բայց չեն ճանաչել այն: Գուցե հրավիրեք դասարանի անդամներին վերանայել Ա Թագավորաց 3-ը, փնտրելով, թե Սամուելն ինչ արեց, որը կարող է օգնել մեզ Տիրոջ ձայնը լսելու և հնազանդվելու մեր ջանքերում: Կարող եք նաև խնդրել դասարանի երկու անդամների վերանայել Սամուելի և Հեղիի փոխհարաբերությունները:

  • Երբեմն մենք հայտնվում ենք Հեղիի իրավիճակում, երբ հնարավորություն ենք ունենում օգնել ինչ-որ մեկին ճանաչել Տիրոջ ձայնը: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են դա արել ընկերների, ընտանիքի անդամների կամ ուրիշների համար: Ի՞նչ սուրբ գրություններով կամ փորձառություններով ենք կիսվել, որպեսզի օգնենք մյուսներին հասկանալ, թե ինչպես է Տերը հաղորդակցվում մեզ հետ (տես Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8.2–3, 9.7–9):

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Մենք երբեք միայնակ չենք

Նախագահ Էլեյն Ս. Դալտոնն ուսուցանել է.

«Կյանքի ճամփորդությունը երբեմն տանում է մեզ անսպասելի արահետներով: Ճանապարհին լինում են ոլորաններ և շրջադարձեր, որոնք մեզանից ոչ ոք չի կարող կանխատեսել: Բայց այդ ոլորաններից և շրջադարձերից յուրաքանչյուրի հետ լինում է նաև հնարավորություն` մեր արձագանքը և մեր գործողության ծրագիրն ընտրելու հնարավորությունը: Կյանքի դժվարությունները կարող են լինել հնարավորություններ, որոնք օգնում են մեզ ավելի մոտենալ Փրկիչին և լիովին վստահել Նրան: Ամեն օր նրան մոտիկ ապրելու գործընթացում մենք զարգացնում ենք Քրիստոսանման հատկանիշներ և որակներ: …

«Հռութի և Աննայի նման մենք բոլորս կունենանք ձախորդություններ»: Գուցե միշտ չէ, որ մենք կհասկանանք Տիրոջ ծրագիրը մեր կյանքում, բայց ես վկայում եմ, որ մենք երբեք մենակ չենք: Նա միշտ մեզ հետ է և Նա խոստանում է մեզ. «Ներկայումս դուք ձեր բնական աչքերով չեք կարող տեսնել ձեր Աստծո ծրագիրը այն բաների վերաբերյալ, որոնք ապագայում տեղի են ունենալու, և փառքը, որը պիտի գա շատ նեղությունից հետո» [Վարդապետություն և Ուխտեր 58.3]» («Դասեր Հռութի և Աննայի կողմից», Ensign, Apr. 2006, 35, 37):

Տես նաև Հովհաննես 14․18, Ալմա 38.5:

Բարելավել մեր ուսուցումը

Նորմալ է, եթե ասում եք «չգիտեմ»։ Չնայած դուք պետք է անեք հնարավոր ամեն բան` պատասխանելու ձեր դասարանի անդամների հարցերին, Տերը չի ակնկալում, որ դուք իմանաք ամեն ինչ: Երբ դուք չգիտեք, թե ինչպես պատասխանել որևէ հարցի, ընդունեք դա և բերեք անկեղծ վկայություն այն բանի մասին, ինչը գիտեք։ (Տես 1 Նեփի 11.16–17, Ուսուցանել Փրկիչի ձևով,24:)

Տպել