Հին Կտակարան 2022
Հունիսի 13-19-ը. Ա Թագավորաց 8–10, 13, 15–18. «Պատերազմը Տիրոջն է»


Հունիսի 13–19-ը. Ա Թագավորաց 8-10, 13, 15-18. «Պատերազմը Տիրոջն է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 13-19-ը. Ա Թագավորաց 8-10, 13, 15-18, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
պատանի Դավիթը պարսատիկով

Դավիթը և Գողիաթը, ըստ՝ Սթիվ Նեթերկոթի

Հունիսի 13-19-ը

Ա Թագավորաց 8–10, 13, 15–18

«Պատերազմը Տիրոջն է»

Երբ պատրաստվում եք ուսուցանել, հիշեք, որ դասարանի անդամները, հավանաբար, իմաստալի փորձառություններ են ունեցել` սուրբ գրությունները տանը ուսումնասիրելիս: Ի՞նչ կարող եք անել, որպեսզի հիմնվեք այդ փորձառությունների վրա:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել այս շաբաթվա իրենց սովորածով, ժամանակ տվեք նրանց մտածել այն տպավորությունների մասին, որոնք իրենք ունեցել են Ա Թագավորաց 8–10, 13, 15–18 հատվածների վերաբերյալ: Ապա խնդրեք նրանց կիսվել մի հատվածով, որը տպավորություն է ոգեշնչել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Թագավորաց 9.15–17, 10.1–12, 16.1–13

Աստված մարգարեությամբ կանչում է մարդկանց՝ ծառայելու Իր արքայությունում:

  • Աստծո կողմից Սավուղին և Դավիթին ընտրելու պատմությունները՝ մարգարեության և հայտնության միջոցով, կարող են օգնել դասարանի անդամներին հասկանալ, թե ներկայումս ինչպես են մարդիկ ընտրվում Եկեղեցում ծառայելու համար: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Ա Թագավորաց 9.15–17, 10.1–12, և 16.1–13-ը, փնտրելով հատվածներ, որոնք կարող են օգնել նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում «Աստծուց կանչված» լինել (Հավատո հանգանակ 1.5): Կանչված մարդկանց և նրանց սատարողների համար ի՞նչ նշանակություն ունի այն գիտելիքը, որ Աստված է ընտրում մարդկանց Իր Եկեղեցում ծառայելու համար:

    Նկար
    Սամուելն օծում է Սավուղին

    Սամուելն օծում է Սավուղին, նկար © Providence Collection/licensed from goodsalt.com

Ա Թագավորաց 13.5–14, 15

«Հնազանդութիւնը՝ զոհից լաւ է»

  • Որպեսզի քննարկեք, թե ինչու է կարևոր հնազանդ լինել Տիրոջը, կարող եք դասարանին հրավիրել վերանայել Ա Թագավորաց 13.5–14-ը և փնտրել այն վերաբերմունքն ու վարքագծի դրսևորումները, որոնք հանգեցրին Սավուղի անկմանը: Ի՞նչ կարող ենք սովորել Սավուղի սխալներից։

  • Չնայած մենք չգիտենք բոլոր պատճառները, թե ինչու Սավուղին պատվիրվեց սպանել բոլոր ամաղեկացիներին և նրանց կենդանիներին, կան դասեր, որոնք կարելի է քաղել այդ պատվիրանին նրա արձագանքից: Որպեսզի դասարանի անդամներին օգնեք բացահայտել այս դասերը, կարող եք գրատախտակին գրել Հնազանդվելն ավելի լավ է, քան… և հրավիրեք դասարանի անդամներին խորհել այս արտահայտության շուրջ, երբ միասին վերանայեք Ա Թագավորաց 15-ի իրադարձությունները: Որո՞նք են այն լավ գործերը, որոնք մենք ընտրում ենք կատարել մեր կյանքում՝ Աստծուն հնազանդվելու փոխարեն: Ինչո՞ւ է Աստծուն հնազանդվելն ավելի լավ, քան այդ մյուս լավ գործերը:

Ա Թագավորաց 16․6-7

«Տերը սրտին է նայում»

  • Ա Թագավորաց 16.6–7-ը կարդալուց հետո դասարանի անդամները կարող են կիսվել իրենց մտքերով, թե ինչ է նշանակում «սրտին նայել» (հատված 7): Ինչպե՞ս կարող ենք սովորել տեսնել այնպես, ինչպես Տերն է տեսնում: Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք ուսուցանել են նրանց՝ ավելի շուտ սրտին, քան արտաքին տեսքին նայելու կարևորությունը:

Ա Թագավորաց 17

Տերը կարող է օգնել մեզ հաղթահարել ամեն մարտահրավեր:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար, ձեռնարկում դասարանի անդամները գուցե խորհեն տարբեր մարդկանց խոսքերի շուրջ, որոնք գտնվում են Ա Թագավորաց 17-ում: Խնդրեք դասարանին կիսվել այս վարժությունից իրենց սովորածով: Նրանք հատկապես ի՞նչ սովորեցին Դավիթի մասին:

  • Ձեր դասարանի որոշ անդամներ, ամենայն հավանականությամբ, բախվում են մարտահրավերների, որոնք կարող են նույնքան վախեցնող թվալ, որքան Գողիաթը՝ Սավուղի և նրա զորքի համար: Ինչպե՞ս կարող եք օգտագործել Դավիթի և Գողիաթի պատմությունը, որ օգնեք դասարանի անդամներին դիմակայել Տիրոջ հանդեպ իրենց հավատքի մարտահրավերներին: Գուցե ցույց տաք Դավիթի և Գողիաթի նկարը (այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Դասարանի անդամները այնուհետև կարող են գրատախտակին նշել որոշ բաներ, որոնք կարող են «Գողիաթներ» լինել մեր օրերում: Ապա նրանք կարող են Ա Թագավորաց 17-ում գտնել հատվածներ, որոնք ցույց են տալիս Դավիթի հավատքը, որը նրան ի զորու դարձրեց պարտության մատնել Գողիաթին (տես նաև «Լրացուցիչ նյութերի» համապատասխան հոդվածը): Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նկատել են, որ Տերն առաջնորդել է իրենց կյանքը։

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Հաղթելով մեր Գողիաթներին

Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ուսուցանել է.

«Ձեր շրջապատում կան Գողիաթներ` վիթխարի հսկաներ, ովքեր ձեզ ոչնչացնելու չար մտադրություն ունեն: Նրանք ինը ոտնաչափ հասակ ունեցող տղամարդիկ չեն, բայց նրանք մարդիկ են և հաստատություններ, որոնք վերահսկում են գրավիչ, բայց չար բաներ, որոնք կարող են մարտահրավեր նետել և թուլացնել ու ոչնչացնել ձեզ:

… Բայց պետք չէ վախենալ, եթե ձեր ձեռքում ունեք ճշմարտության պարսատիկը: … Դուք ունեք առաքինության, պատվի և ազնվության քարերը՝ օգտագործելու դրանք թշնամիների դեմ, ովքեր կցանկանան նվաճել ձեզ: Ինչ վերաբերում է ձեզ, ապա կարող եք հարվածել նրանց` «աչքերի մեջտեղում» օգտագործելով փոխաբերական այս արտահայտությունը: Դուք կարող եք հաղթել նրանց, կարգավարժելով ձեզ` խուսափել նրանցից: Նրանցից ամեն մեկին դուք կարող եք ասել, ինչպես Դավիթն ասաց Գողիաթին. «Դու սրով, նիզակով եւ գեղարդով ես գալիս ինձ վերայ, բայց ես գալիս եմ քեզ վերայ Զօրաց Տիրոջ Իսրայելի զօրքերի` Աստծու անունովը, որին դու նախատեցիր» [Ա Թագավորաց 17.45] (Overpowering the Goliaths in Our Lives,” Ensign, May 1983, 46, 5):

Բարելավել մեր ուսուցումը

Ձեր կոչումը ոգեշնչված է: Որպես ուսուցիչ, դուք կանչվել եք Տիրոջ կողմից՝ օրհնելու Իր զավակներին։ Եթե դուք ապրեք Նրա օգնությանն արժանի կյանքով, Նա կտա ձեզ հայտնություն, որին ձգտում եք: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,5:)

Տպել