Հին Կտակարան 2022
Փետրվարի 7-13-ը Ծննդոց 12-17, Աբրահամ 1-2․ «Լինենք արդարության ավելի մեծ հետևորդ»


Փետրվարի 7-13-ը Ծննդոց 12-17, Աբրահամ 1-2, «Լինենք արդարության ավելի մեծ հետևորդ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 7-13-ը Ծննդոց 12-17, Աբրահամ 1-2, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Աբրահամը և Սարրան

Աբրահամի և Սարրայի նկարը, Դիլլեն Մարշի

Փետրվարի 7-13-ը

Ծննդոց 12-17, Աբրահամ 1-2

«Լինենք արդարության ավելի մեծ հետևորդ»

Սուրբ Հոգին ձեզ ի՞նչ է սովորեցրել, մինչ այս շաբաթ ուսումնասիրել եք Ծննդոց 12-17 և Աբրահամ 1-2։ Համոզվեք, որ դասարանի անդամներին կարողանալու եք հնարավորություն տալ կիսվել նրանով, թե Սուրբ Հոգին ինչ է ուսուցանել նրանց։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին հնարավորություններ տաք կիսվելու Ծննդոց 12-17 և Աբրահամ 1-2-ից սովորած որևէ բանով, նրանցից յուրաքանչյուրը կարող է ընտրել այդ գլուխներում նշված որևէ անձնավորության և լրացնել հետևյալ բովանդակությամբ մի նախադասություն․ «Աբրահամն ինձ սովորեցրեց » կամ «Սարրան ինձ սովորեցրեց »։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 15․1-6, 17․15-22, Աբրահամ 1․1-19

Աստված կօրհնի մեզ մեր հավատի և արդար ցանկությունների համար

  • Աբրահամի և Սարրայի Ծննդոց 15, 17, Աբրահամ 1 գլուխներում արձանագրված փորձառությունները կարող են օգնել դասարանի անդամներին հավատ ձեռք բերել առ այն, որ իրենց արդար ցանկությունները կիրականանան Տիրոջ ժամանակին։ Ինչպե՞ս կարող եք քննարկում ծավալել այդ սկզբունքի վերաբերյալ։ Գաղափարներից մեկն է՝ հրավիրել դասարանին ուսումնասիրել Ծննդոց 15․1-6 և Աբրահամ 1․1-19 հատվածները և նկարագրել Աբրահամի ցանկություններն ու դժվար իրավիճակները։ Աբրահամն ու Սարրան ինչպե՞ս են ցուցաբերել իրենց հավատը դժվար պահերին (տես Եբրայեցիս 11․8-13)։ Ի վերջո, ինչպե՞ս են իրագործվել նրանց արդար ցանկությունները (տես Ծննդոց 17․15-22, 21․1-3, Վարդապետություն և Ուխտեր 132․29, Աբրահամ 1․31)։ Ինչպե՞ս կարող ենք հավատք ցուցաբերել, երբ մեր արդար ցանկությունները դեռևս չեն իրականացել մեր ուզած ձևով։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է Փրկիչն աջակցել իրենց նման իրավիճակներում։

  • Ձեր դասարանի որոշ անդամներ գուցե կարող են մի փոքր աջակցություն ստանալ իրենց ընտանիքների կողմից, մինչ ջանում են ապրել ավետարանով, և նրանք նույնիսկ կարող են հանդիպել ընդդիմության։ Ի՞նչ կարող ենք սովորել Աբրահամ 1.1-19 հատվածներում տրված Աբրահամի օրինակից, որը կարող է օգնել նրանց, ովքեր ջանում են արդար ապրել այդպիսի իրավիճակներում։

  • Կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 14.36-40 (Աստվածաշնչի հավելվածում) և կիսվել, թե ինչ են սովորում Աբրահամի հավատի և ցանկությունների մասին։ Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչպես են օրհնվել, երբ կիրառել են իրենց հավատքը տասանորդ վճարելիս։

Աբրահամ 2․6-11

Աբրահամի ուխտն օրհնում է բոլորիս

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ է Աբրահամի ուխտը, կարող եք կիսվել Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի խոսքերով, որոնք տրված են «Օժանդակ սկզբնաղբյուրներում» (տես նաև Ավետարանական թեմաներ, «Աբրահամի ուխտը», topics.ChurchofJesusChrist.org)։ Դասարանի անդամները գուցե սովորել են Աբրահամի ուխտի մասին Աբրահամ 2․6-11-ից, ինչպես խորհուրդ է տալիս այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ են սովորել, կամ դասարանը կարող է միասին ուսումնասիրել այդ հատվածները։ Ի՞նչ խոստումներ և պարտականություններ ենք մենք ստանում Աբրահամի ուխտի միջոցով։ “Special Witness—President Nelson” տեսանյութը կարող է օգնել պատասխանելու այդ հարցին (ChurchofJesusChrist.org/media-library/video/2011-04-18-special-witness-president-nelson)։ Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ստանանք այդ ուխտի օրհնությունները։ Որպես Աբրահամի սերունդ, ինչպե՞ս կարող ենք օրհնել «երկրի բոլոր ցեղերը»(Աբրահամ 2․11

Ծննդոց 14․18-19, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 14․25-40

«Մելքիսեդեկը հավատքի մարդ էր»

  • Ավետարանի Վերականգնման շնորհիվ Եկեղեցու անդամներից շատերը ծանոթ են Մելքիսեդեկյան Քահանայությանը, սակայն ոմանք չգիտեն Մելքիսեդեկի մասին։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելին սովորել նրա մասին, հավանաբար կարող եք խնդրել նրանց պատկերացնել, որ իրենց խնդրել են ներկայացնել նրան մեկին, ով չգիտի նրան և գրատախտակին գրել այն բաների ցանկը, որ կասեն։ Նրանք կարող են գրել այդ բաները՝ հիմնվելով Ջոզեֆ Սմիթ Թարգմանություն, Ծննդոց 14․26-27, 33-38 (Աստվածաշնչի հավելվածում), Ալմա 13․13-19 և Վարդապետություն և Ուխտեր 107․1-4-ի վրա։ Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Մելքիսեդեկյան Քահանայության մասին։

    Նկար
    Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրամին

    «Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրամին», Վոլթեր Ռեյն

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Աբրահամի ուխտի օրհնությունները

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Ուխտը, որն Աստված կապեց Աբրահամի, իսկ ավելի ուշ վերահաստատեց Իսահակի և Հակոբի հետ, անսահման մեծ կարևորություն ունի։ … Տերը հայտնվեց այս վերջին օրերում և նորոգեց Աբրահանին տրված այդ խոստումը։ … Խոստումի այս նորոգմամբ մենք ստացել ենք սուրբ քահանայությունն ու հավիտենական ավետարանը, ճիշտ այնպես, ինչպես մարդիկ հնում։ Մենք ունենք ավետարանի լրիվությունը ստանալու, քահանայության օրհնությունները վայելելու և Աստծո մեծագույն օրհնություններին արժանի լինելու իրավունքը, որը հավերժական կյանքն է» («Ուխտեր», Լիահոնա, նոյեմբեր 2011, 87-88)։

«Աբրահամյան ուխտի մեծագույն օրհնությունները տրվում են սուրբ տաճարներում։ Այս օրհնությունները մեզ թույլ կտան առաջ գալ Առաջին Հարության ժամանակ և ժառանգել գահեր, թագավորություններ, զորություններ և տիրապետություններ դեպի մեր «վեհացումը և փառքը բոլոր բաներում» [Վարդապետություն և Ուխտեր 132․19]» (“Special Witnesses of Christ,” Ensign, Apr. 2001, 7)։

Բարելավել մեր ուսուցումը

Հաճախ վկայություն բերեք: Հոգևոր ճշմարտությունների մասին ձեր պարզ, անկեղծ վկայությունը հզոր ազդեցություն կարող է թողնել նրանց վրա, ում դուք ուսուցանում եք։ Օրինակ, դուք կարող եք կիսվել պարզ վկայությամբ, թե ինչպես են ուխտերն օրհնել ձեր կյանքը։

Տպել