Հին Կտակարան 2022
Հունվարի 24-30-ը Մովսես 7․ «Տերը կոչեց Իր ժողովրդին Սիոն»


Հունվարի 24-30-ը Մովսես 7․ «Տերը կոչեց Իր ժողովրդին Սիոն», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 24-30-ը Մովսես 7, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
իրար հետ սիրալիր շփվող բազում մարդիկ

Սիրեք միմյանց, Էմմա Դոնալդսոն

Հունվարի 24-30-ը

Մովսես 7

«Տերը կոչեց Իր ժողովրդին Սիոն»

Երբ այս շաբաթ ուսումնասիրեք Մովսես 7-ը, մտածեք ձեր ուսանողների մասին և ինչպես կարող եք օգնել նրանց հասկանալ, թե ինչ է ուսուցանում այդ գլուխը Սիոնի և ավետարանի այլ սկզբունքների մասին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն հասարակ մի հարցը և մտածելու մի քանի րոպեն բավական են, որ օգնեն մարդկանց կիսվել տանը սովորածով։ Հավանաբար դուք դասարանի անդամներին կարող եք մի փոքր ժամանակ տալ, որպեսզի վերանայեն Մովսես 7-ը, գտնեն մի հատված, որն օգնում է նրանց շնորհակալ լինել Մովսեսի գրքի միջոցով վերականգնված ճշմարտությունների համար, իսկ հետո կիսվեն դրանով։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մովսես 7․16-21, 27, 53, 62-69

Մենք կարող ենք Սիոն կառուցել մեր օրերում

  • Ո՞րը կլինի Սիոնի գաղափարը ձեր դասարանում լավագույնս ներկայացնելու եղանակը։ Գաղափարներից մեկն է՝ շաբաթվա ընթացքում դասից առաջ կապվել դասարանի անդամների հետ և նրանց հրավիրել, որ իրենց հետ դասարան բերեն որևէ առարկա, որն, ըստ իրենց, ներկայացնում է Սիոնի ժողովրդի հատկանիշները, որոնք նկարագրված են Մովսես 7․18-ում։ Մինչ դուք միասին կքննարկեք այդ հատվածը, դասարանի անդամները կարող են բացատրել իրենց բերած առարկայի նշանակությունը։

    Նկար
    Միմյանց ողջունող մարդիկ

    Մենք կձգտենք լինել «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7.18

  • “We Come Together and Unite as One” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող է օգնել ձեզ քննարկում սկսել, թե ինչպես կարող ենք մեր ծխերում և ընտանիքներում լինել «մեկ սրտի և մեկ մտքի» (Մովսես 7․18)։ Խնդրեք դասարանի անդամներին մտածել ժամանակների մասին, երբ նրանք միասնություն են զգացել իրենց ընտանիքներում կամ մինչ ուրիշների հետ ծառայել են Եկեղեցում կամ համայնքում։ Մարդիկ ի՞նչ են արել այդ իրավիճակներում միասնություն ստեղծելու համար։ Սիոնի և միասնության մասին ի՞նչ կարող ենք սովորել Մովսես 7-ից (տես հատկապես 16-21, 27, 53, 62-69 հատվածները)։ Ահա որոշ այլ սուրբ գրություններ, որոնք կարող են օգնել․ Փիլիպպեցիս 2․1-4, 4 Նեփի 1․15-18, Վարդապետություն ևՈւխտեր 97․21, 105․5։

Մովսես 7.28-44

Աստված լալիս է Իր զավակների համար։

  • Որոշ մարդիկ գուցե մտածում են, որ Աստված հեռվում է, անհասանելի և նույնիսկ չի մտահոգվում մեր համար։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել Ենովքի տեսիլքը, որպեսզի օգնեք ձեր դասարանին հասկանալ, որ Աստված ներգրավված է մեր կյանքում և մտահոգվում է մեզ համար։ Դասարանի անդամներին կարող եք հրավիրել կարդալ Մովսես 7․28-44 հատվածները և կազմել որոշ պատճառների ցանկ, թե ինչու էր Աստված լաց լինում։ Ի՞նչ են այս հատվածները սովորեցնում այն մասին, թե Աստված ինչ է զգում Իր զավակների հանդեպ։ «Օժանդակ սկզբնաղբյուրներում» տրված մեջբերումները կարող են լրացնել այս քննարկումը։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնից առաջարկում է խորհել, թե Մովսես 7․28-31, 35 հատվածներն ինչ են ուսուցանում Աստծո մասին։ Նրանք, ովքեր արել են դա տանը, ցանկության դեպքում կարող են կիսվել իրենց մտքերով դասարանի հետ։ Կամ կարող եք հրավիրել դասարանի անդամներին խորհել այդ հատվածների շուրջ և քննարկել դրանք դասարանում։

Մովսես 7.59-67

Տերը կրկին կգա վերջին օրերում։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին բացահայտել, թե Մովսես 7․59-67 հատվածներն ինչ են ուսուցանում Փրկիչի Երկրորդ Գալուստի մասին։ Գուցե կարող եք գրատախտակին գրել երկու կամ երեք ճշմարտություն կամ իրադարձություն այդ հատվածներից և խնդրել դասարանի անդամներին ուսումնասիրել հատվածները և լրացնել ցանկը։ Ինչո՞ւ է օրհնություն ունենալ Ենովքի տեսիլքը՝ Երկրորդ Գալուստի առաջին մարգարեություններից մեկը։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Աստված լալիս է Իր զավակների համար։

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Մարդկությանը հայտնի մեծագույն տեսիլքներից մեկում, երբ Ենովքին տրվեց տեսնելու մահկանացու կյանքի թե՛ օրհնությունները և թե՛ մարտահրավերները, նա իր հայացքը սևեռեց Հորը և ցնցվեց, երբ տեսավ Նրան լաց լինելիս։ Նա զարմացած ու հիացած հարցնում է տիեզերքի ամենազոր Էակին․ «Ի՞նչպես է, որ դու լաց ես լինում»: …

Նայելով գրեթե ցանկացած օրվա իրադարձություններին, Աստված պատասխանում է․ «Նայիր քո այս եղբայրներին․ նրանք իմ իսկ ձեռքերի ստեղծագործությունն են։ … Ես … տվել [եմ մի] պատվիրան, որ նրանք պետք է սիրեն միմյանց, և որ նրանք պետք է ընտրեն ինձ, իրենց Հորը. բայց ահա, նրանք անգութ են, և նրանք ատում են իրենց իսկ արյունակցին։ … Ուստի, լաց չլինե՞ն երկինքները՝ տեսնելով նրանց տառապանքը» [Մովսես 7․29-33, 37

Լոկ այդ գրավիչ տեսարանն ավելին է ուսուցանում Աստծո ճշմարիտ էության մասին, քան որևէ աստվածաբանական քննախոսություն երբևէ կարող է հաղորդել։ … Ինչպիսի՜ անմոռանալի փաստ, որ Աստված ներգրավված է մեր կյանքում։ Ինչպիսի՜ տառապանք ծնողի համար, երբ Նրա զավակները չեն ընտրում Իրեն, ոչ էլ «Աստծո ավետարանը», որը Նա ուղարկել է[Հռովմեացիս 1․1]։ Հեշտ է սիրել մեկին, ով այդքան շատ է սիրում մեզ։» («Աստծո վեհությունը», Լիահոնա, նոյեմբեր 2003, 72)։

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք դասարանի անդամներին ուսումնասիրել սուրբ գրությունները տանը: Ուղիներից մեկը, որով դուք կարող եք խրախուսել սուրբ գրությունների տնային ուսումնասիրությունը՝ ժամանակ հատկացրեք դասարանի անդամներին կիսվելու անհատական և ընտանեկան ուսումնասիրությունից իրենց հայտնաբերումներով և գաղափարներով: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 29։)

Տպել