Հին Կտակարան 2022
Հունվարի 3-9-ը Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5․ «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը»


Հունվարի 3-9-ը Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5․ «Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 3-9-ը Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Երկրի և լուսնի նկար

Հունվարի 3-9-ը

Ծննդոց 1-2, Մովսես 2-3, Աբրահամ 4-5

«Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը»

Որպեսզի նախապատրաստվեք ուսուցանել, նախ կարդացեք և խորհեք Ծննդոց 1-2, Մովսես 2-3 և Աբրահամ 4-5-ի շուրջ և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները։ Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը և հետևյալ գաղափարները կարող են օգնել ձեզ հասկանալ և ուսուցանել այդ գլուխների վարդապետությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Աստված բազմիցս հայտարարել է, որ այն ամենը, ինչ Նա ստեղծեց Արարման ընթացքում, «բարի» էր (տես Մովսես 2․4, 10, 12, 18, 21, 25, 31)։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել այս շաբաթ սուրբ գրությունները տանն ուսումնասիրելու ընթացքում իրենց գտած բարի բաներով։ Ի՞նչն էր բարի նրանց բացահայտածների մեջ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 1, Մովսես 2, Աբրահամ 4

«Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը»

  • Դասարանի անդամները գուցե նկատել են նմանություններ և տարբերություններ Ծննդոցի, Մովսեսի և Աբրահամի գրքերի Արարման պատմություններում։ Խրախուսեք դասարանի անդամներին կիսվել, թե Ջոզեֆ Սմիթի Մովսես 2-ի թարգմանությունն ինչ է ավելացնում Ծննդոց 1-ում տրված Արարման պատմությանը վերաբերող մեր հասկացողությանը։ Ի՞նչ լրացուցիչ գաղափարներ ենք ձեռք բերում Աբրահամ 4-ից։ Որպեսզի ավելի շատ մարդկանց հնարավորություն տաք կիսվելու, կարող եք խրախուսել դասարանին կատարել այդ համեմատությունները զույգերով կամ փոքր խմբերով։ (Որոշ հատվածներ, որոնք պարունակում են կարևոր տարբերություններ, նշված են «Օժանդակ սկզբնաղբյուրներում»։) Ի՞նչ օգուտ ենք մենք քաղում բազմաթիվ արձանագրություններ ունենալուց։ Ի՞նչ են հուշում այս պատմություններն այն մասին, թե ինչ է Աստված ուզում, որ մենք իմանանք Արարման մասին։

  • Երբ Աստված ստեղծեց Ադամին ու Եվային, Նա իշխանություն տվեց նրանց երկրի և դրա վրա գտնվող Իր այլ արարչագործությունների վրա (տես Ծննդոց 1․28, Մովսես 2․28, Աբրահամ 4․28)։ Մեզ ինչպե՞ս են օգնում Վարդապետություն և Ուխտեր 59․16-21 և 104․13-18 հատվածներն ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում արդար իշխանություն գործադրել երկրի վրա։

  • Դասից մի քանի օր առաջ դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին բերել իրենց կատարած լուսանկարները կամ իրենց տանը եղած նկարներից, որոնք հիշեցնում են նրանց Աստծո արարչագործության գեղեցկության մասին։ Տիրոջ արարչագործական աշխատանքի մասին սովորելն ինչպե՞ս է ազդում Նրա, մեր և աշխարհի վերաբերյալ մեր զգացողությունների վրա։ Դասարանի անդամները կարող են նաև կիսվել, թե իրենց կարծիքով, Աստված ինչ ուղերձներ ունի մեզ համար Ծննդոց 1, Մովսես 2 և Աբրահամ 4-ում տրված Արարման վերաբեյալ այդ պատմություններում։ Արարման մասին օրհներգ երգելով կամ լսելով, օրինակ` «For the Beauty of the Earth» (Hymns, no. 92), դասարանի անդամները երախտագիտություն կզգան Աստծո արարչագործությունների համար։

    Նկար
    արարման տարբեր փուլերի պատկերներ

    Արարում, Ջոն Հիբերթ Դարչի

Ծննդոց 1․26-28, Մովսես 2․26-28, Աբրահամ 4․26-28

Մենք ստեղծվել ենք Աստծո պատկերով։

  • Մեզ համար ինչո՞ւ է կարևոր հասկանալ, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով։ Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին խորհել այս ճշմարտության շուրջ։ Նրանք կարող են կարդալ Ծննդոց 1․26-28, Մովսես 2․26-28, Աբրահամ 4․26-28 կամ «Ընտանիք․ հայտարարություն աշխարհին» հռչակագրի երկրորդ պարբերությունը (ChurchofJesusChrist.org)։ Այս ճշմարտությունն ինչպե՞ս է ազդում այն բանի վրա, թե ինչպիսին ենք մենք տեսնում մեզ, ուրիշներին և Աստծուն։ Դասարանի անդամները կարող են ավելի շատ գաղափարներ գտնել այնպիսի օրհներգերում, ինչպիսիք են՝ «Ով Հայր իմ» կամ «Աստծո զավակն եմ» (Հիմներ և մանկական երգեր, հ․ 42, 58)։

  • “God’s Greatest Creation” (ChurchofJesusChrist.org) տեսանյութում Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը վկայում է մարդկային հրաշալի մարմնի մասին (տես նաև «Շնորհակալություն Աստծուն», Լիահոնա, մայիս 2012, 77-80)։ Կարող եք կիսվել այդ տեսանյութով Ծննդոց 1․26-28, Մովսես 2․26-28 կամ Աբրահամ 4․26-28 հատվածները դասարանով կարդալուց առաջ։ Նախագահ Նելսոնի վկայությունն ինչպե՞ս է մեծացնում մեր երախտագիտությունը այդ հատվածների ճշմարտությունների հանդեպ։

Ծննդոց 1․27-28, Մովսես 3․18, 21-25, Աբրահամ 5․14-19

Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը կարգված է Աստծո կողմից։

  • Ամուսնության վերաբերյալ բազմաթիվ տեսակետներ այսօր աշխարհում գնալով հեռանում են հավերժական ճշմարտությունից։ Որպեսզի օգնեք ձեր դասարանին սովորել Աստծո տեսակետները ամուսնության վերաբերյալ, կարող եք հրավիրել նրանց կարդալ Ծննդոց 1․27-28, Մովսես 3․18, 21-25 կամ Աբրահամ 5․14-19-ը և գրատախտակին գրել իրենց գտած ճշմարտությունները։ Իրենց գրածներին նրանք կարող են ավելացնել «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին» (ChurchofJesusChrist.org) հռչակագրում գտած ճշմարտությունները։ Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր մեզ համար։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Համեմատեք Արարման պատմությունները։

Ծննդոց

Մովսես

Աբրահամ

Ծննդոց

Ծննդոց 1․1

Մովսես

Մովսես 2․1

Աբրահամ

Աբրահամ 4․1

Ծննդոց

Ծննդոց 1.16

Մովսես

Մովսես 2.16

Աբրահամ

Աբրահամ 4.16

Ծննդոց

Ծննդոց 1.26-27

Մովսես

Մովսես 2.26-27

Աբրահամ

Աբրահամ 4.26-27

Ծննդոց

Ծննդոց 1.30

Մովսես

Մովսես 2.30

Աբրահամ

Աբրահամ 4.30

Ծննդոց

Ծննդոց 2․5

Մովսես

Մովսես 3․5

Աբրահամ

Աբրահամ 4.30

Ծննդոց

Ծննդոց 2․5

Մովսես

Մովսես 3․5

Աբրահամ

Աբրահամ 5․5

Ծննդոց

Ծննդոց 2․7

Մովսես

Մովսես 3․7

Աբրահամ

Աբրահամ 5․7

Ծննդոց

Ծննդոց 2․9

Մովսես

Մովսես 3․9

Աբրահամ

Աբրահամ 5․9

Ծննդոց

Ծննդոց 2.17-19

Մովսես

Մովսես 3.17-19

Աբրահամ

Աբրահամ 5.13-14

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին սուրբ գրություններն իրենց վերագրել։ «Ավետարանի այդ նույն ճշմարտությունները, որոնք ոգեշնչել և աջակցել են Աբրահամին, Եսթերին, Լեքիին և Ջոզեֆ Սմիթին, կարող են օգնել ձեր ուսանողներին դիմակայել մեր ժամանակների դժվարություններին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 21)։ Խրախուսեք ուսանողներին կիրառել սուրբ գրությունների սկզբունքներն իրենց իսկ իրավիճակներում։

Տպել