Հին Կտակարան 2022
Հունվարի 17-23-ը Ծննդոց 5, Մովսես 6․ «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»


Հունվարի 17-23-ը Ծննդոց 5, Մովսես 6․ «Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 17-23-ը Ալմա 5, Մովսես 6, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Ադամն ու Եվան Եդեմի պարտեզից դուրս

Ավելին, քան դրախտը, Քենդալ Ռեյ Ջոնսոն

Հունվարի 17-23-ը

Ծննդոց 5, Մովսես 6

«Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»

Նախքան լրացուցիչ ուսուցողական նյութերի ընթերցումը, կարդացեք և խորհեք Ծննդոց 5-ի և Մովսես 6-ի շուրջ, և գրի առեք ձեր հոգևոր տպավորությունները: Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժինը և այս համառոտ շարադրանքը կարող են գաղափարներ տալ այն մասին, թե ինչպես օգնել ձեր ուսանողներին բացահայտել իրենց վերաբերող ճշմարտություններ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ինչպե՞ս կարող եք խրախուսել դասարանի անդամներին կիսվել իրենց գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցան, երբ ուսումնասիրեցին Ծննդոց 5 և Մովսես 6-ը։ Գրատախտակին գրեք Ադամ և Ենովք անունները և հրավիրեք դասարանի անդամներին գրել մի բան, որ այդ մարգարեներից մեկն արել կամ ուսուցանել է, որը նշանակալից է եղել իրենց համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մովսես 6.26-29

Տերը կանչում է մեզ անելու Իր գործը՝ անկախ մեր համապատասխան լինելու կամ չլինելու զգացողությունից։

  • Շատ հնարավոր է, որ ինչ-որ մեկը ձեր դասարանում զգացել կամ զգում է անհամապատասխանություն՝ տանը կամ եկեղեցում ունեցած պարտականության հետ կապված։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հավատալ, որ Տերը կարող է օգնել իրենց, կարող եք հրավիրել նրանց կարդալ Մովսես 6.26-39-ում գտնվող Ենովքի փորձառությունը։ Աստված ինչպե՞ս օգնեց Ենովքին անել Իր գործը՝ անկախ Ենովքի վախերից։ Դասարանի անդամներին խնդրեք խորհել այլ մարդկանց օրինակների մասին, ովքեր հաղթահարել են իրենց թուլությունները և կատարել են Տիրոջ գործը, լինի դա սուրբ գրություններից կամ իրենց իսկ կյանքից։ Ի՞նչ օրինակներով կարող ենք մենք կիսվել (տես նաև Ելից 4․10-16, Երեմիա 1․4-10, 2 Նեփի 33․1-4, Եթեր 12․23-29

  • Մեր օրերի բազմաթիվ առաքյալներ և մարգարեներ՝ ինչպես Ենովքը, արտահայտել են մտահոգություններ, երբ նկարագրել են զգացողությունները, որոնք ունեցել են իրենց կոչումները ստանալիս։ Նրանց փորձառությունները կմեծացնեն դասարանի անդամների հասկացողությունը կապված Մովսես 6․26-39-ի հետ։ Կարող եք դիտել “On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson” (ChurchofJesusChrist.org, մոտավորապես 35:46 կամ 39:40 րոպե) տեսանյութը կամ Տասներկուսի Քվորումի նոր կանչված անդամի ելույթը (օրինակ, տես Երեց Ռոնալդ Ա․ Ռասբանդի, Երեց Գարի Ի. Սթիվենսոնի և Երեց Դեյլ Գ. Ռենլանդի վկայությունները [Լիահոնա, նոյեմբեր 2015, 89-94])։ Թող դասարանի անդամները կիսվեն, թե այդ օրինակներից ինչն է տպավորել նրանց։ Այս ղեկավարներից ի՞նչ կարող ենք սովորել մեր իսկ անհամապատասխանության զգացումների մասին։ Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի միտքը «Օժանդակ սկզբնաղբյուրներում» նույնպես կարող է օգտակալ լինել որպես այս քննարկման մաս։

Մովսես 6.48-65

Հավատը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգու ստացումը նախապատրաստում են մեզ Աստծո մոտ վերադառնալ։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում առաջարկում է կարդալ Մովսես 6․48-62 և գտնել, թե մեզանից յուրաքանչյուրն ինչ պետք է իմանա և անի, որպեսզի փրկագնվի։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել ցանկացած մտքով, որն ունեցել են տանը կատարած իրենց ուսումնասիրության ժամանակ։ Կամ դուք կարող եք միասին դասարանում քննարկել Մովսես 6․48-62 հատվածները։ Մենք ինչպե՞ս կարձագանքենք մեկին, ով հարցնում է, թե ինչու է անհրաժեշտ ստանալ հավատը, ապաշխարությունը, մկրտությունը և Սուրբ Հոգին։ Տերն ինչպե՞ս է պատասխանում այդ հարցին 53-65 հատվածներում, և ի՞նչ ենք մենք սովորում Նրա պատասխանից։

    Նկար
    սուրբ գրություններ ուսումնասիրող ընտանիք

    Ծնողները պետք է սովորեցնեն ավետարանն իրենց զավակներին։

Մովսես 6.51-63

«Այս բաներն ազատ սովորեցրեք ձեր զավակներին»

  • Մովսես 6․51-63 հատվածներում մենք սովորում ենք ավետարանական ճշմարտություններ, որոնք Տերն ուսուցանել է Ադամին և խնդրել նրան, որ ուսուցանի հետագա սերունդներին։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կազմել այդ ճշմարտությունների ցանկը, ուսումնասիրելով հատվածների փոքր խմբեր, ինչպես օրինակ՝ 51-52, 53-57, 58-60, 61-63 հատվածները։ Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր այսօրվա աճող սերնդի համար։ Ի՞նչ կկամենաք, որ երիտասարդներն իմանան Փրկիչի մասին այդ հատվածներից։ Դասարանի անդամները գուցե նաև կամենան կիսվել մտքերով կամ փորձառություններով, որպեսզի օգնեն միմյանց ավելի արդյունավետ ուսուցանել այդ ճշմարտությունները երեխաներին և երիտասարդներին։ Ուրիշ ի՞նչ կարող ենք մենք սովորել ծնողներին ուղղված Տիրոջ հրահանգներից, որոնք գտնվում են Մոսիա 4․14-15 և Վարդապետություն և Ուխտեր 68․25-28, 93․40-50-ում։

  • Որպեսզի լրացնեք այն, ինչ Մովսես 6-ը սովորեցնում է իրենց երեխաներին ուսուցանելու ծնողների պարտականության մասին, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին դիտել հետևյալ տեսանյութերից մեկը կամ մի քանիսը․ “Parenting: Touching the Hearts of Our Youth,” “Proclamation Series: Children” կամ “Mother in Israel” (ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ ենք սովորում այդ տեսանյութերից մեր զավակներին ավետարանն ուսուցանելու մասին։ Եթե դուք ուսուցանում եք երիտասարդների, կարող եք հրավիրել նրանց կիսվել, թե ինչպես կարող են աջակցել իրենց ծնողներին՝ տանը ավետարանն ուսուցանելու նրանց ջանքերում։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

«Ում Տերը կանչում է, նրան էլ որակավորում է»

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնն ուսուցանել է․ «Ձեզանից ոմանք, հնարավոր է, ամաչկոտ են իրենց էությամբ կամ անհամապատասխան են զգում, և այդ պատճառով դրական չեն արձագանքում կոչում ստանալիս։ Հիշեք, որ այս աշխատանքը միայն ձերը և իմը չէ։ Դա Տիրոջ աշխատանքն է, և երբ մենք Տիրոջ այգում ենք, մենք Տիրոջ օգնության իրավունքն ունենք։ Հիշեք, որ ում Տերը կանչում է, նրան էլ որակավորում է» (“Duty Calls,” Ensign, May 1996, 44)։

Բարելավել մեր ուսուցումը

Սուրբ Հոգին է ուսուցիչը։ Ձեր դերը, որպես ուսուցիչ, կարևոր է, բայց հիշեք, որ Սուրբ Հոգին է իրական ուսուցիչը։ Օգնեք դասարանի անդամներին սովորել Հոգուց և կիսվել միմյանց հետ իրենց սովորածով:

Տպել