Հին Կտակարան 2022
Հունվարի 10-16-ը Ծննդոց 3-4, Մովսես 4-5․ Ադամի ու Եվայի Անկումը


Հունվարի 10-16-ը Ծննդոց 3-4, Մովսես 4-5, Մովսես 4-5․ Ադամի ու Եվայի Անկումը, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 10-16-ը Ծննդոց 3-4-ը, Մովսես 4-5, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Ադամն ու Եվան միասին քայլում են

Ադամն ու Եվան, Դուգլաս Մ․ Ֆրայեր

Հունվարի 10-16-ը

Ծննդոց 3-4, Մովսես 4-5

Ադամի ու Եվայի Անկումը

Մինչ դուք պատրաստվում եք ուսուցանել Ծննդոց 3-4 և Մովսես 4-5-ը, մտածեք հարցերի կամ վարժությունների մասին, որոնք կարող են օգնել դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ Ադամի ու Եվայի Անկումը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները պետք է արագ վերանայեն Ծննդոց 3-4 կամ Մովսես 4-5-ը, ընտրեն հատված, որը գրավել է նրանց ուշադրությունը և կիսվեն կողքինի հետ։ Ապա մի քանիսը կարող են մտքերով կիսվել դասարանի հետ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մովսես 4․1-13, 5․1-12

Աճելու համար մեզ անհրաժեշտ են կամքի ազատություն և հակադրություն։

  • Քանի որ կամքի ազատությունը՝ ընտրություններ կատարելու Աստծուց տրված իրավունքը մահկանացու կյանքի հիմնարար մասերից մեկն է, մենք երբեմն ըստ արժանվույն չենք գնահատում այն։ Որպեսզի դասարանի անդամները մեծ երախտագիտություն զգան այդ պարգևի համար, նրանք կարող են կարդալ և քննարկել Մովսես 4․1-4-ը։ Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում կամքի ազատության մասին։ Աստծո ծրագիրն ինչո՞ւ կխափանվեր, եթե մենք կամքի ազատություն չունենայինք։ «Օժանդակ սկզբնաղբյուրներում» տրված մեջբերումները կարող են որոշ գաղափարներ ապահովել։

  • Հավանաբար դասարանի անդամներն այս շաբաթ տանն ուսումնասիրել են Նախագահ Դալլին Հ․ Օուքսի «Հակադրություն բոլոր բաներում» (Լիահոնա, մայիս 2016, 114-17) ուղերձը՝ որպես իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության մաս։ Շաբաթվա ընթացքում կարող եք հրավիրել մի քանի ուսանողի պատրաստված գալ՝ ինչ-որ բանով կիսվելու նրա ուղերձից, որն օգնել է իրենց հասկանալ Ադամի ու Եվայի Անկումը (տես հատկապես I և II բաժինները)։ Երկնային Հայրն ինչո՞ւ է մեզ թույլ տալիս «հակադրություն [ունենալ] բոլոր բաներում» (տես 2 Նեփի 2.11-16)։ Քվորումի կամ դասարանի անդամներին կարող եք հրավիրել կարդալ Վարդապետություն և Ուխտեր 29․39-40 հատվածները և քննարկել, թե սատանայի փորձություններն ինչո՞ւ են անհրաժեշտ Աստծո ծրագրում։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս են օգնում մեզ, երբ մենք հանդիպում ենք փորձության։

    Նկար
    Եվան՝ պտուղը ձեռքին

    Հեռացում Եդեմից, Էննի Հենրի Նեյդեր

Մովսես 4․4-12, 5․13-33

Սատանան փորձում է «խաբ[ել] ու կուրացն[ել]» մեզ։

  • Մովսես 4․4-12, 5․13-33 հատվածները կարող են օգնել ձեր դասարանի անդամներին բացահայտել որոշ եղանակներ, որոնցով սատանան գայթակղում է մեզ չար գործեր կատարել։ Դասարանի մի կեսին կարող եք խնդրել կարդալ Մովսես 4.4-12 հատվածները, իսկ մյուս կեսին՝ կարդալ Մովսես 5.13, 18-33-ը։ Մինչ կարդում են, նրանք կարող են դուրս գրել եղանակները, որոնցով սատանան փորձել է գայթակղել Ադամին ու Եվային և նրանց զավակներին։ Նա ինչպե՞ս է նույնը փորձում անել այսօր։ Ինչպե՞ս կարող է Երկնային Հայրն օգնել մեզ դիմակայել սատանայի խաբեություններին։

Ծննդոց 3․1-7, Մովսես 4․22-31, 5․4-15

Հիսուս Քրիստոսի Քավությունն առաջարկում է հույս և փրկագնում Անկումից։

  • Որքան շատ ենք մենք հասկանում Անկման ազդեցությունները, այնքան ավելի ենք գնահատում Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Դասարանի անդամները կարող են Անկման ազդեցությունները փնտրել Ծննդոց 3․1-7, Մովսես 4․22-31 հատվածներում և իրենց գտածը գրել գրատախտակին։ Ապա նրանք կարող են ուսումնասիրել Մովսես 5․4-12, 14-15 հատվածները, որպեսզի իմանան այդ ազդեցություններից մեզ փրկագնելու Աստծո ծրագրի մասին (տես նաև 2 Նեփի 2․19-25, Ալմա 12․22-34), և գրատախտակին գրեն իրենց գտածը։ Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչն է տպավորում նրանց Հիսուս Քրիստոսի վերաբերյալ Ադամի ու Եվայի վկայություններում, որոնք գտնվում են 10-12 հատվածներում։ Աստծո ծրագրի վերաբերյալ ինչպիսի՞ զգացում ենք մենք ունենում այս սուրբ գրությունները կարդալուց հետո։

  • Հույսի և փրկագնման վերաբերյալ Ադամի ու Եվայի պատմությունը կարող է քաջալերել դասարանի անդամներին, երբ կյանքը դժվար է։ Կարող եք հրավիրել նրանց գտնել բառեր և արտահայտություններ Մովսես 5․7-12 հատվածներում, որոնք արտահայտում են հույսը, որն Ադամն ու Եվան զգացին, երբ իմացան, որ Փրկիչը կարող էր փրկագնել իրենց։ Ե՞րբ ենք մենք զգացել այնպիսի հույս, որը զգացին Ադամն ու Եվան։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց սիրած օրհներգերով, որոնք արտահայտում են հույսը, որը բխում է Փրկիչի Քավությունից։ Կարող եք միասին երգել այդ երգերից մի քանիսը։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մենք կարող ենք ինքներս կատարել մեր ընտրությունը։

Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․

«Դաստիարակելիս մեր Երկնային Հոր նպատակն այն չէ, որ Իր զավակներն անեն այն, ինչը ճիշտ է, այլ որ Իր զավակներն ընտրեն անել այն, ինչը ճիշտ է և, ի վերջո, դառնան Իր նման։ Եթե Նա պարզապես կամենար, որ մենք հնազանդ լինեինք, Նա կօգտագործեր անհապաղ պարգևատրումներ և պատիժներ մեր վարքագծի վրա ազդելու համար։

Բայց Աստված շահագրգռված չէ, որ Իր զավակներն ուղղակի դառնան վարժեցված և հնազանդ «սիրված կենդանիներ», ովքեր չեն ծամի Իր հողաթափերը սելեստիալ հյուրասենյակում։ Ոչ, Աստված կամենում է, որ Իր զավակներն աճեն և միանան Իրեն ընտանեկան գործում» («Ընտրեք դուք այս օրը», Լիահոնա, նոյեմբեր 2018, 104)։

Բարելավել մեր ուսուցումը

Բարձրացրեք դասարանի անդամների մասնակցությունը։ Շատ վարժություններ կարելի է կատարել դասարանով, փոքր խմբերով կամ զույգերով։ Օգտագործեք տարբեր մեթոդներ՝ թույլ տալով մասնակցել մարդկանց, ովքեր գուցե չունենան այլ հնարավորություն։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 33-34։)

Տպել