Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը Մովսես 1, Աբրահամ 3․ «Սա է իմ գործը և իմ փառքը»


Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը Մովսես 1, Աբրահամ 3. «Սա է իմ գործը և իմ փառքը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա Դպրոցի համար. Նոր Կտակարան 2022 (2021)

Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը Մովսես 1, Աբրահամ 3, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
աստղերը տիեզերքում

Դեկտեմբերի 27-ից հունվարի 2-ը

Մովսես 1, Աբրահամ 3

«Սա է իմ գործը և իմ փառքը»

Մինչ կարդում եք Մովսես 1 և Աբրահամ 3, ձեր միտքը և սիրտը կենտրոնացրեք Հոգու տպավորությունների վրա։ Նա կոգեշնչի ձեզ մտքերով և գաղափարներով, որոնք կօգնեն ձեզ ուսուցանել։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ձեր դասարանի անդամները գուցե տանը հրաշալի փորձառություններ են ունեցել` կարդալով Մովսես 1 և Աբրահամ 3-ը։ Ինչպե՞ս կարող եք հնարավորություններ տալ դասարանի անդամներին կիսվել այդ փորձառություններով։ Պարզապես կարող եք տալ նմանատիպ հարցեր․ Ի՞նչը տպավորեց ձեզ, մին այս շաբաթ կարդում էիք սուրբ գրությունները։ Ի՞նչը զարմացրեց ձեզ։ Ի՞նչը ստիպեց ձեզ կանգ առնել ու մտածել։ Ի՞նչը օգնեց ձեզ ավելի մոտ զգալ ձեր Երկնային Հորն ու Հիսուս Քրիստոսին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մովսես 1․1-10, 37-39, Աբրահամ 3․22-26

Որպես Աստծո զավակներ, մենք ունենք աստվածային ճակատագիր

  • Մովսեսի և Աբրահամի տեսիլքներում հայտնի դարձված ճշմարտությունները կարող են զորեղ ազդեցություն ունենալ մեր ընտրությունների և կյանքի դժվարությունները հաղթահարելու ունակության վրա։ Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին բացահայտել այդ ճշմարտությունները Մովսես 1 և Աբրահամ 3-ում։ Գաղափարներից մեկը դասարանը խմբերի բաժանելն է և յուրաքանչյուր խմբին հետևյալ հատվածներից մեկը հանձնարարելն է․ Մովսես 1․1-10, Մովսես 1․37-39, Աբրահամ 3․22-26։ Յուրաքանչյուր խումբը կարող է փնտրել այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են՝ «Ո՞վ եմ ես»։ «Ինչո՞ւ եմ ես այստեղ» և «Ես ո՞վ պետք է դառնամ, համաձայն Աստծո կամքի»։ Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողները կարող են կիսվել իրենց պատասխաններով։ Ինչպե՞ս կարող են այս պատասխաններն ազդել մեր ամենօրյա վարքագծի վրա։

    Նկար
    Հիսուս Քրիստոսը աստղերի մեջ

    Քրիստոսը և արարումը, Ռոբերտ Թ․ Բարեթ

Մովսես 1.12–23

Մենք կարող ենք դիմակայել սատանայի ազդեցությանը

  • Մովսեսի և սատանայի առերեսումը, որը գտնվում է Մովսես 1․12-23, պարունակում է դասեր, որոնք կարող են օգնել ձեր դասարանի անդամներին, երբ նրանք հանդիպեն գայթակղության կամ հակառակորդի խաբեությանը։ Ի՞նչ կարող ենք սովորել Մովսեսի պատասխանից։ «Ես Աստծո Որդի եմ» (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող է օգնել դասարանի անդամներին քննարկել սատանայի մարտավարություններից մեկը․ գայթակղել մեզ կասկածի տակ առնել մեր հոգևոր փորձառությունները (տես նաև «Օժանդակ սկզբնաղբյուրները»)։ Կարող է իմաստալից լինել, եթե դասարանի անդամները կիսվեն գաղափարներով և քաջալերանքով՝ օգնելով միմյանց հայտնաբերել և դիմակայել սատանայի ջանքերին։

  • Մովսեսի փորձառության դասերից մեկն այն է, որ սատանան գայթակղում է մեզ՝ Աստծո ճշմարտությունը և զորությունը կեղծելով։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պատկերացնել դա, կարող եք դասարան բերել որոշ առարկաներ, որոնք այլ բաների կեղծ տարբերակներն են, ինչպես օրինակ՝ արհեստական բույս կամ տիկնիկ։ Ինչպե՞ս կարող ենք ասել, որ սրանք կեղծ են։ Ի՞նչ կեղծիքներ գիտեք, որոնք սատանան այսօր օգտագործում է մեզ գայթակղելու համար։ Ինչպե՞ս կարող ենք ճանաչել և մերժել դրանք։ (Որպեսզի իմանաք, թե Մովսեսն ինչպես արեց դա, տես Մովսես 1․13-18-ը։) Տերն ինչպե՞ս է օգնում մեզ մեր ջանքերում (տես Մովսես 1.24-26

Աբրահամ 3.22-28

Այս կյանքը հնարավորություն է, որ ցույց տանք, որ մենք կանենք այն, ինչ Աստված է պատվիրում։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին նայել իրենց կյանքին որպես հնարավորություն, որով կստուգվի իրենց հավատարմությունն առ Աստծո պատվիրանները։ Կարող եք սկսել, խնդրելով նրանց խոսել փորձառությունների մասին, երբ նրանք պետք է ցուցադրեին իրենց հմտությունները, օրինակ՝ դպրոցում, աշխատավայրում կամ սպորտային թիմում։ Նրանք կարող են խոսել, թե ինչ է իրենցից պահանջվել անել՝ իրենց կարողությունները ստուգելու համար։ Այս փորձառություններն ինչո՞վ են նման Աբրահամ 3․24-26-ում նկարագրվածին։ Ինչո՞վ են դրանք տարբեր։ Ինչպե՞ս ենք մենք ներգրավում Երկնային Հորը և Փրկիչին «ստուգվելու» մեր ջանքերում։ (Աբրահամ 3․25)։ Գիտելիքը, որ մենք այստեղ ենք մեր հնազանդությունը ստուգելու համար, ինչպե՞ս է ազդում կյանքի մարտահրավերներին արձագանքելու վրա։

  • Ուրիշ ի՞նչ ենք սովորում Աբրահամ 3․22-28 հատվածներից նախամահկանացու կյանքի կամ մեր «առաջին վիճակի» մասին (հատված 26)։ Ինչո՞ւ են այդ ճշմարտությունները կարևոր մեզ համար։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Կասկածի տակ մի՛ առեք այն, ինչը հայտնի է դարձվել ձեզ։

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը հետևյալն է ուսուցանել Մովսես 1-ում տրված Մովսեսի փորձառության վերաբերյալ․ «Այսօր Մովսեսը հղում է ձեզ այս ուղերձը․ Մի՛ կորցրեք ձեր զգոնությունը։ Մի՛ կարծեք, թե մեծ հայտնությունը, մի հրաշալի, լուսավոր պահը, ոգեշնչված ուղի գտնելը դրա վերջն է։ … Եթե եղել է լուսավորում, զգուշացեք լավ բանից նահանջելու գայթակղությունից։ Եթե դա ճիշտ էր, երբ աղոթեցիք դրա մասին, վստահեցիք դրան և ապրեցիք դրա համար, դա այժմ էլ է ճիշտ: Անձնատուր մի՛ եղեք, երբ ճնշումը սաստկանում է։ Անշուշտ, տեղի մի՛ տվեք այն արարածին, ով փորձում է խափանել ձեր երջանկությունը։ Դեմ առ դեմ կանգնեք ձեր կասկածներին։ Տիրապետեք ձեր վախերը։ «Դէն մի գցէք ձեր վստահութիւնը» [Եբրայեցիս 10․35]։ Մնացեք ուղու վրա և տեսեք ձեր առջև բացվող կյանքի գեղեցկությունը» (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 7, 9)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք ուսանողներին գտնել ճշմարտություններ սուրբ գրություններում։ Նախքան դասարանի անդամներին կհրավիրեք կարդալ սուրբ գրության որևէ հատված, կարող եք որոշակի հանձնարարություն կամ խորհելու նյութ տալ նրանց։ Օրինակ, նրանք կարող են փնտրել մի բան, որ սովորում են Փրկիչի մասին, կամ մի բան, ինչով կցանկանային կիսվել իրենց ընտանիքի անդամի հետ։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 21։)

Տպել