Հին Կտակարան 2022
Հոկտեմբեր 3-9-ը։ Եսայիա 58-66․ «Փրկիչ պիտի գայ Սիօնի համար»


«Հոկտեմբեր 3-9-ը։ Եսայիա 58-66․ «Փրկիչ պիտի գայ Սիօնի համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Հոկտեմբեր 3-9-ը։ Եսայիա 58-66», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հիսուսն ուսուցանում է ժողովարանում

Հիսուսը Նազարեթի ժողովարանում, Գրեգ Կ. Օլսեն

Հոկտեմբեր 3-9-ը

Եսայիա 58-66

«Եւ Փրկիչ պիտի գայ Սիօնի համար»

Այս գլուխների գեղեցիկ վարդապետությունն ուսումնասիրելիս, հրավիրեք, որ Հոգին ձեզ հուշի այն ուղերձները, որոնք առավել նշանակալից կլինեն դասարանի անդամների համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող եք հրավիրել դասարանի անդամներին գրատախտակին գրել հատվածների այն հղումները, որոնք այս շաբաթվա սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ոգեշնչել են նրանց։ Այնուհետև կարող եք դասարանով գտնել այդ հատվածները և խոսել դրանցում հայտնաբերված ճշմարտությունների մասին: Այս մտքերը կարող են առաջ բերել ստորև թվարկված սկզբունքներից մեկի կամ մի քանիսի շուրջ ավելի խորը քննարկում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եսայիա 58.3-12

Ծոմապահությունը օրհնություններ է բերում։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել, թե ինչու և ինչպես է Տերը մեզ պատվիրել ծոմ պահել, դուք կարող եք գրատախտակի վրա գծել երկու սյունակ հետևյալ վերնագրերով․ «Դուք այս օրը ծոմ չեք պահում» և «Ծոմը, որին ես հավանում եմ»։ Ապա դասարանի անդամները կարող են կարդալ Եսայիա 58․3-7 հատվածները՝ լրացնելով առաջին սյունակը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես էին իսրայելացիները ծոմ պահում, իսկ երկրորդ սյունակում նկարագրվում է, թե ինչպես է Տերն ուզում, որ ծոմ պահենք։ Ինչպե՞ս են այս նկարագրությունները փոխում ծոմապահությունն ընկալելու մեր վերաբերմունքը։ Դասարանի անդամները կարող են նաև կիսվել իրենց փորձով այն մասին, թե ինչպես է ծոմապահությունն առաջ բերում այն օրհնությունները, որոնք Տերը խոստացել է 8-12 հատվածներում։

  • Դասարանի որոշ անդամներ գուցե ունեցել են այդպիսի փորձ՝ երբ մարդկանց բացատրել են, թե ինչո՞ւ ենք ծոմ պահում: Հրավիրեք նրանց կիսվել այդ խոսքերով: Կարող եք նաև հրավիրել եպիսկոպոսության անդամներից մեկին խոսել այն մասին, թե ինչպես են ծոմի նվիրատվություններն օգտագործվում: Դուք նաև կարող եք կիսվել նախագահ Հենրի Բ․ Այրինգի ուղերձներից մեկով․ «Ահա սա է ծոմը, որին ես հավանում եմ» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 22-25)։ Ինչպե՞ս են ծոմապահությունը և ծոմի նվիրատվության վճարումն օգնում մեզ «բաց անել լուծի կոշկոռները» մեր և ուրիշների համար (Եսայիա 58․6

Եսայիա 61․1-3, 63․7-9

Հիսուս Քրիստոսը մեր Փրկիչն ու Քավիչն է:

  • Երբ Հիսուս Քրիստոսը հայտարարեց Նազարեթի ժողովրդին, որ ինքը Մեսիան է, Նա մեջբերեց Եսայիա 61․1-3 (տես Ղուկաս 4․16-21, տես նաև հետևյալ տեսանյութը․ “Jesus Declares He Is the Messiah,” ChurchofJesusChrist.org)։ Գուցե դասարանի անդամները կարդան Եսայիա 61․1-3 հատվածները և խոսեն այն մասին, թե ինչու են այս հատվածները լավ նկարագրում Փրկիչի առաքելությունը: Դուք կարող եք գրատախտակին թվարկել այն բաները, որոնց կատարման համար Փրկիչն օծվել էր, և քննարկել, թե յուրաքանչյուր կետն ինչ է նշանակում: Փրկիչն ինչպե՞ս կատարեց Իր առաքելության այդ դրույթներն Իր մահկանացու կյանքի ընթացքում: Ինչպե՞ս է Նա իրականացրել դրանք մեր կյանքում:

  • Դասարանի անդամները նաև կարող են կարդալ Եսայիա 63․7-9 և կիսվել, թե ինչպես է Հիսուս Քրիստոսն օրհնել նրանց այս ձևերով:

  • Եսայիա 61․1-3 հատվածներում օգտագործվում են գեղեցիկ և բանաստեղծական խոսքեր, որոնք նկարագրում են Հիսուս Քրիստոսի՝ ավերվածը փրկագնելու զորությունը: Այս հատվածները լուսաբանելու համար, կարող եք պատմել մի պատմություն որևէ բանի մասին, որը ենթադրվում էր, որ կորել կամ ավերվել էր, բայց որը վերածվել է ավելի գեղեցիկ մի բանի: Օրինակ, Provo City Center Temple տեսանյութ (ChurchofJesusChrist.org; տես նաև Additional Resources)։ Ուխդորֆի հետևյալ ելույթը․ «Նա կդնի քեզ Իր ուսերին և տուն կտանի» (Ensign կամ Լիահոնա, մայիս 2016, 101-4)։ Դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչպես են ականատես եղել, որ Տերը մարդկանց ինչ-որ գեղեցիկ բան է շնորհում այն ժամանակ, երբ նրանք կարծում էին, որ իրենց կյանքն ավերված է:

Եսայիա 65.17-25

Իր երկրորդ գալստյան ժամանակ Տերը «նոր երկինք և նոր երկիր է ստեղծելու»:

  • Եսայիա 65․17-25 հատվածները նկարագրում են երկրի վրա Փրկիչի Երկրորդ Գալուստից հետո տեղի ունեցող պայմանները: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կրկնել այս հատվածները՝ փնտրելով նմանատիպ հարցերի պատասխաններ. «նոր երկրի» կյանքը ինչպե՞ս կտարբերվի երկրի ներկայիս կյանքից: Այս հատվածներում ի՞նչն է ձեզ ուրախություն պատճառում։

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Տերը «չի թողնում մեզ մոխիրների մեջ»։

Պատմելուց հետո, թե ինչպես հրդեհը գրեթե ոչնչացրեց Պրովոյի Թաբերնաքլը՝ հնարավորություն տալով, որ այն հետագայում վերակառուցվի որպես Պրովո քաղաքի կենտրոնական տաճար, քույր Լինդա Ս․ Ռիվսն ասել է․ «Տերը թույլ է տալիս, որ մենք փորձվենք և ստուգվենք, երբեմն մեր կարողության առավելագույն չափով: Մենք տեսել ենք՝ ինչպես է մեր սիրելիների և գուցե նաև մեր կյանքն «այրվել» մինչև վերջ և զարմացել ենք, թե ինչու է սիրող և հոգատար Երկնային Հայրը թույլ տալիս, որ դա տեղի ունենա: Սակայն Նա մեզ չի թողնում մոխիրների մեջ, Նա կանգնած է ձեռքերը պարզած՝ հրավիրելով մեզ՝ գալ Իր մոտ: Նա մեր կյանքը վերածում է հրաշակերտ տաճարի, որտեղ կարող է Իր Հոգին հավերժ բնակվել» («Հայցեք ձեր ուխտերի օրհնությունները», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013,119)։

Բարելավել մեր ուսուցումը

Ճանաչեք նրանց, ում ուսուցանում եք։ Յուրաքանչյուր անձ, ում դուք ուսուցանում եք, ունի առանձնահատուկ նախադրյալներ, հեռանկար և տաղանդներ: Հաշվի առեք այս տարբերությունները, երբ փորձում եք օգնել բոլորին սովորել բովանդակալից և հիշարժան ձևերով: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով,7

Տպել