Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 10-16-ը։ Երեմիա 1-3, 7, 16-18, 20․ «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի»


«Հոկտեմբերի 10-16-ը։ Երեմիա 1-3, 7, 16-18, 20․ «Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Հոկտեմբերի 10-16-ը։ Երեմիա 1-3, 7, 16-18, 20», Եկ, հետևիր ինձ.Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
մարգարեն խոսում է մարդկանց հետ

Երեմիա, Վոլտեր Ռեյնի

Հոկտեմբերի 10-16-ը

Երեմիա 1-3, 7, 16-18, 20

«Քեզ որովայնում չստեղծած՝ ես քեզ գիտէի»

Ուսումնասիրելիս մտածեք ձեր դասարանի անդամների մասին և փնտրեք Հոգու առաջնորդությունը՝ իմանալու համար, թե որ ուղերձները կարող են առավել կարևոր լինել նրանց համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Քննարկումը խրախուսելու համար կարող եք հրավիրել, որ դասարանի անդամները թղթի վրա գրեն ավետարանական որևէ ճշմարտություն, որը նրանք սովորել են Երեմիայի գրքի այս շաբաթվա իրենց ուսումնասիրության ընթացքում: Ապա կարող եք հավաքել թղթերը և ընտրել մի քանիսը՝ դասարանով քննարկելու համար: Ինչպե՞ս են Երեմիայի խոսքերն օգնում մեզ հասկանալ այս ճշմարտությունները:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Երեմիա 1.4-19

Մարգարեները կանչված են, որպեսզի խոսեն Տիրոջ խոսքերը:

  • Կարող եք քննարկում սկսել, թե ինչպես է Երեմիան կանչվում մարգարե՝ ցույց տալով կենդանի մարգարեի նկարը և խնդրելով դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են իմացել, որ նա կանչվել է Աստծուց: Կարող եք նաև խնդրել նրանց կիսվել, թե ինչպես են իրենք օգնել ուրիշներին իմանալ այս կարևոր ճշմարտությունը: Ինչպե՞ս է այդ գիտելիքն օրհնում մեր կյանքը: Դասարանի անդամները այնուհետև կարող են գրատախտակին թվարկել, թե ինչ են սովորում մարգարեների մասին Երեմիա 1․4-19 հատվածներից։ Մեր օրերում ի՞նչ են մարգարեները «խլում» կամ «պոկում»։ Ի՞նչ են նրանք «շինում» և «տնկում» (հատված 10

  • Հրավիրեք դասարանի անդամներին պատմել, թե Երեմիան ինչ սովորեց իր մասին Երեմիա 1․5 հատվածից։ Ինչպե՞ս կարող էր այդ գիտելիքն ազդել նրա ծառայության վրա։ Դասարանի անդամները կարող են կարդալ «Օժանդակ նյութեր» բաժնի հայտարարությունը, հետևյալ սուրբ գրությունները, որոնք հաստատում են այդ ճշմարտությունը․ Ալմա 13․1-4, Վարդապետություն և Ուխտեր 138․53-56, Աբրահամ 3․22-23։ Մեր նախաերկրային կյանքի մասին այս ճշմարտություններն ինչպե՞ս են ազդում մեր մահկանացու կյանքի ապրելակերպի վրա:

Նկար
հին ջրամբարի մեջ կանգնած մարդ

Հին Իսրայելում մարդիկ հորեր էին փորում թանկարժեք ջուրը պահելու համար:

Երեմիա 2, 7

«Ինձ՝ կենաց ջրի աղբիւրս՝ թողեցին»։

  • Երեմիա 2․13-ի վերաբերյալ քննարկում սկսելու համար դուք կարող եք գրատախտակին նկարել մի հոր (մեծ ստորգետնյա ջրամբար) և աղբյուր (բնական աղբյուրի պես)։ Դասարանի անդամները այնուհետև կարող են կարդալ Երեմիա 2․13 և խոսել այն մասին, թե ինչու է ավելի լավ աղբյուրից ջուր վերցնել, քան ջրամբար փորել: Ի՞նչը կարող է լինել կոտրված ջրամբարներ պատրաստելու հոգևոր համարժեքը: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Երեմիա 2 և 7 գլուխները և կիսվել, թե ինչ եղանակներով են իսրայելացիները լքել «կենդանի ջրերի աղբյուրը» (օրինակի համար տես Երեմիա 2․26-28, 7․2-11)։ Ինչո՞ւ է «կենդանի ջուրը» լավ խորհրդանշում այն, ինչ մեզ տալիս է Փրկիչը:

Երեմիա 3․14-18, 16․14-15

Տերը կհավաքի Իր ժողովրդին։

  • Քանի որ Երեմիան Իսրայելի վերջին օրերի հավաքը համեմատել է Մովսեսի միջոցով Եգիպտոսից Իսրայելի ազատման հետ, դուք կարող եք ցույց տալ Եգիպտոսից ելքի նկարը (տես Ապրիլի 4-10-ի համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում)։ Հրավիրեք դասարանի անդամներին քննարկել, թե սերունդներ շարունակ որքան նշանակալից էր Եգիպտոսից ելքը իսրայելացիների համար: Դասարանի անդամները այնուհետև կարող են կարդալ Երեմիա 16․14-15 և խոսել այն մասին, թե ինչպես է Իսրայելի վերջին օրերի հավաքումը ավելի կարևոր լինելու Աստծո ժողովրդի համար (տես Երեմիա 3․14-18)։ Դասարանի այն անդամները, ովքեր իրենց անձնական ուսումնասիրության ընթացքում վերանայել են «Իսրայելի հույսը» ելույթը, կարող են կիսվել նրանով, թե ինչ իմացան Իսրայելի հավաքման կարևորության մասին (տես Ռասսել Մ․ Նելսոն և Վենդի Վ․ Նելսոն, «Իսրայելի հույսը», [երիտասարդների համաշխարհային հոգևոր երեկո, 3 հունիսի 2018 թ․, լրացում New Era և Ensign, օգոստոս 2018 թ․, 2-17, ChurchofJesusChrist.org)։ Կամ կարող եք դասարանով վերանայել հատվածներ այդ ուղերձից։ Ինչպե՞ս է Իսրայելը հավաքվում մեր տարածքում:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ։

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է.

«Ձեր հոգին հավերժական էություն է: Տերն ասել է Իր մարգարե Աբրահամին. «Դու սրանցից մեկն ես. դու ընտրվել էիր նախքան քո ծնվելը» [Աբրահամ 3․23]։ Տերը նման բան է ասել նաև Երեմիայի [տես Երեմիա 1․5] և շատ-շատերի մասին [տես Ալմա 13․2-3]։ Նա նույնիսկ դա ասել է ձեր մասին [տես Վարդապետություն և Ուխտեր 138․55-56

«Ձեր Երկնային Հայրը ճանաչում է ձեզ շատ երկար ժամանակ: Դուք, որպես Նրա որդի կամ դուստր, ընտրվել եք Նրա կողմից, որ գաք երկիր այս ճշգրիտ պահին և լինեք ղեկավար Նրա մեծ աշխատանքում: Դուք ընտրվել եք ոչ թե ձեր մարմնական առանձնահատկությունների, այլ ձեր հոգևոր հատկանիշների համար, որոնք են` քաջությունը, համարձակությունը, սրտի մաքրությունը, ճշմարտության ծարավը, իմաստության քաղցը և մյուսներին ծառայելու ցանկությունը:

Նախքան ծնվելը, դուք զարգացրել եք այդ գծերից մի քանիսը: Մյուսները կարող եք զարգացնել այստեղ՝ երկրի վրա, հաստատակամորեն ձգտելով դրան» («Որոշումներ` հավերժության համար», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 107)։

Բարելավել մեր ուսուցումը

Ապրեք ըստ ավետարանի ձեր ողջ սրտով։ Դուք կդառնաք Քրիստոսանման ուսուցիչ, երբ ընդունեք ավետարանը և ապրեք դրանով ձեր կյանքի յուրաքանչյուր օրը: Քրիստոսանման ուսմունքը ձեզանից չի պահանջում կատարյալ լինել՝ պարզապես շարունակ փորձել է պահանջում: Երբ սխալվելիս ջանասիրաբար անում եք հնարավոր ամեն բան և ներում եք փնտրում, դուք կարող եք դառնալ Քրիստոսի այն աշակերտը, ինչպիսին Նա ցանկանում է, որ լինեք։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 13-14

Տպել