Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 17-23-ը։ Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3․ «Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան»


«Հոկտեմբեր 17-23-ը։ Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3․ «Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Հոկտեմբեր 17-23-ը։ Երեմիա 30-33, 36, Երեմիայի ողբերը 1, 3», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Երեմիա մարգարեի փորագրությունը

Երեմիա մարգարեի ողբը, Նազարենյան դպրոցի փորագրությունից

Հոկտեմբերի 17-23-ը

Երեմիա 30–33, 36, Երեմիայի ողբերը 1, 3

«Ես կդարձնեմ նորանց սուգը ուրախութեան»

Խորհեք այն տպավորությունների մասին, որոնք դուք գրի եք առել Երեմիայի և Երեմիայի ողբերը գրքերի ձեր անհատական ուսումնասիրության ընթացում: Ձեր կարծիքով, այս գլուխներից ո՞ր հատվածները նշանակալից կլինեն նրանց համար, ում դուք ուսուցանում եք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրությունների ուսումնասիրությունից իրենց սովորածով, կարող եք գրատախտակին գրել արտահայտություններ. «Ես սովորեցի, որ…», «Ես վկայություն ունեմ, որ…» կամ «Ես զգացել եմ, որ…»: Դասարանի անդամները կարող են կիսվել ինչ-որ բանով Երեմիա և Երեմիայի ողբերը գրքերից, որը կլրացնի այդ արտահայտությունները։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Երեմիա 30-31, 33, Երեմիայի ողբերը 1․1-7, 3․1-5

Տերը Իսրայելին դուրս կբերի գերությունից և կհավաքի նրանց:

  • Երեմիայի մարգարեություններում հույսի ուղերձները կարող են հույս ներշնչել դասարանի անդամների անձնական հանգամանքներում: Գուցե ձեր դասարանով քննարկեք այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են մեր օրերում ստիպել մարդկանց կորցնել հույսը, ինչպես զգում էին Երեմիայի ժամանակներում ապրող մարդիկ (տես Երեմիա 30․5, 31․15, Երեմիայի ողբերը 1․1-7, 3․1-5, և «Օժանդակ նյութեր» բաժնի մեջբերումը)։ Ապա կարող եք դասարանի անդամներին բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբին հրավիրել, որ կարդան Երեմիա 30, 31, և 33 գլուխները՝ փնտրելով ուղերձներ, որոնք կարող են հույս ներշնչել մարդկանց մեր օրերում։ Ինչպե՞ս է Տիրոջ հանդեպ հույսն օգնել մեզ դիմանալ փորձություններին:

Երեմիա 31․31-34, 32․37-42

«Նորանք ինձ համար կլինեն ժողովուրդ, եւ ես կլինեմ նորանց համար Աստուած»

  • Երեմիա 31․31-34, 32․37-42 հատվածների ընթերցանությունը կօգնի ձեր դասարանին խորհել իրենց կապած ուխտերի մասին: Այս հատվածների վերաբերյալ քննարկում սկսելու համար դասարանի անդամներին հատկացրեք մի քանի րոպե, որպեսզի նրանք կարդան այդ հատվածները, և այնուհետև թերթիկի վրա գրեն այն հարցը, որը նրանք կցանկանային տալ դասարանին իրենց ընթերցածի վերաբերյալ: Օրինակ, գուցե նրանք ցանկանան քննարկել, թե ինչ է նշանակում Աստծո օրենքը գրել մեր սրտերում (տես Երեմիա 31․33) կամ ինչպես են ուխտերն օգնում մեզ ճանաչել Տիրոջը (տես Երեմիա 31․34)։ Կարող եք հավաքել հարցերի թերթիկները և ընտրել մի քանիսը՝ միասին քննարկելու համար: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից, որոնք ոգեշնչում են մեզ համարձակ լինել մեր ուխտերը պահելիս:

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող աղջիկը

Սուրբ գրությունները կարող են ոգեշնչել մեզ ապաշխարել և դառնալ դեպի Տերը:

Երեմիա 36

Սուրբ գրությունները զորություն ունեն՝ մեզ հետ պահելու չարից:

  • Ձեր դասարանի անդամների մոտ միգուցե մտքեր են ծագել այդ հատվածների վերաբերյալ, երբ տանը ուսումնասիրել են Երեմիա 36 գլուխը։ Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: Կարող եք նաև դասարանի անդամներին վերագրել այդ գլխի որևէ հերոսի անուն և հրավիրել նրանց կարդալ այն մասին, թե ինչպես է այդ անձը պահել Աստծո խոսքը: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Տիրոջ խոսքերը և գործողությունները (տես հատվածներ 1-3, 27-31), Երեմիա (տես հատվածներ 4-7, 32), Բարուք (տես հատվածներ 4, 8-10, 14-18), Հուդի և Հովակիմ թագավոր (տես հատվածներ 20-26), Եղնաթան, Դաղայիա և Գամարիա (տես հատված 25)։ Ինչպե՞ս են մեր խոսքերը և գործողությունները ցույց տալիս, թե ինչպես ենք մենք վերաբերվում սուրբ գրություններին:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Միշտ կարելի է հույս ունենալ:

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդը նշել է որոշ իրավիճակներ, որոնք կարող են ստիպել որոշ մարդկանց կորցնել հույսը, և նա խորհուրդ է տվել, թե որտեղ հույս գտնել.

«Ոմանք հնարավոր է մտածեն, որ մեր կյանքը լի է հուսախաբությամբ, հիասթափությամբ և վշտերով։ Շատերն իրենց անօգնական են զգում՝ հաղթահարելու աշխարհում տիրող քաոսը: Մյուսներն անհանգստանում են ընտանիքի անդամների համար, որոնք արագ հոսում են մոլեգնող թուլացող արժեքների և բարոյական չափանիշների անկման հոսանքն ի վար: … Շատերն անգամ հաշտվել են այն մտքի հետ, որ աշխարհի ամբարշտությունն ու դաժանությունն անուղղելի են: Նրանք կորցրել են իրենց հույսը։ …

… Ոմանք, հնարավոր է, կորցրել են իրենց հույսը մեղքի և հանցանքի պատճառով։ Մարդը կարող է այնքան խորն ընկնել աշխարհիկ սովորույթների անդունդը, որ այլ ելք չգտնի և կորցնի հույսը։ Իմ խնդրանքն այն մարդկանց, ովքեր ընկել են հակառակորդի այս ծուղակը, այն է, որ երբեք չհանձնվեն: Անկախ նրանից, թե որքան հուսահատ է ամեն ինչ, կամ որքան հուսահատ կարող է դառնալ, հավատացեք ինձ, միշտ կարող եք հույս ունենալ: Միշտ» (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 31-32)։

«Պարզապես, այս անհանգիստ ժամանակներում հոգևոր անվտանգության մեր միակ հույսը մեր միտքն ու սիրտը Հիսուս Քրիստոսին դարձնելն է: … Հավատքն առ Աստված և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, շատ կարևոր է, որպեսզի փորձությունների և դժվարությունների ժամանակ հավասարակշռված հեռանկար ունենանք» (“The Joy of Hope Fulfilled,” 32)։

Բարելավել մեր ուսուցումը

Հետևեք Հոգուն: Դուք չեք կարող կանխատեսել, թե ինչպես կընթանա յուրաքանչյուր դասը, բայց երբ ականջ դնեք Հոգու հուշումներին, Նա կառաջնորդի ձեզ այդ դասի ընթացքում։ Երբ դուք հոգևորապես պատրաստված լինեք, Տերը ձեզ կտա «հենց այդ պահին, ինչ դուք պիտի ասեք» (Վարդապետություն և Ուխտեր 100.6), տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 10

Տպել