Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 24-30-ը։ Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47․ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը»


«Հոկտեմբերի 24-30-ը։ Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47․ «Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Հոկտեմբերի 24-30-ը։ Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հիսուսը արածեցնում է ոչխարներին

Եկ, հետևիր ինձ, Սքոթ Սամներ

Հոկտեմբերի 24-30-ը

Եզեկիել 1-3, 33-34, 36-37, 47

«Նոր հոգի պիտի դնեմ ձեր միջումը»

Եզեկիելի խոսքերը Տերը պահպանել է իմաստուն նպատակով և դրանք կարող են օրհնել ձեր դասարանի անդամներին: Խորհեք այս մասին, երբ այս շաբաթ ուսումնասիրեք Եզեկիելի գրությունները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Այն մարդիկ, ովքեր լսում էին Եզեկիելին, նրա խոսքերը համարում էին «քաղցր» և «գեղեցկաձայն», «բայց նորանց [չէին կատարում]» (տես Եզեկիել 33․30-33)։ Դասարանի անդամները կարող են կիսվել Եզեկիելի այն հատվածներով, որոնք նրանց ոգեշնչել են ինչ-որ բան անել:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եզեկիել 34

Տերը հրավիրում է մեզ արածեցնել Իր ոչխարներին:

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին վերագրել իրենց Եզեկիել 34 գլուխը, կարող եք գրատախտակին գրել այնպիսի իրավիճակներ, որոնց նրանք կարող են բախվել, ինչպիսիք են՝ միսիա ծառայելուն պատրաստվելը, երեխաներ դաստիարակելը կամ սպասավորության հանձնարարություն ստանալը։ Դասարանի անդամները կարող են մտածել դրանցից որևէ մեկի մասին, երբ նրանք լուռ կարդում են Եզեկիել 34․1-10 հատվածները։ Հրավիրեք նրանց կիսվել, թե այս տողերի հիման վրա ինչ խորհուրդ կարող են տալ մեկին՝ այդ տվյալ իրավիճակի ժամանակ: Ի՞նչ է նշանակում արածեցնել մեզ Տիրոջ հոտերի փոխարեն: Ինչպե՞ս կարող ենք Փրկիչի նման հովիվներ լինել (տես հատվածներ 11-16

Կարող եք ոգեշնչված հարցեր տալ, որոնք կօգնեն դասարանի անդամներին խորհել Եզեկիել 34․11-31-ի խորհրդանշական իմաստի մասին։ Օրինակ, ի՞նչ կարող են ներկայացնել «լավ արոտը» և «լավ փարախը» հատված 14-ում։ Ի՞նչ տարբերություն «կորած» ոչխարի և «մոլորվածի» միջև (հատված 16)։ Ինչպե՞ս է Փրկիչը փրկում այդ երկու տարբեր ոչխարներին: Դասարանի անդամները կարող են կիսվել այս հատվածներում իրենց գտած այլ խորհրդանիշներով և խոսել այն մասին, թե ինչ են սովորեցնում այս խորհրդանիշները Հիսուս Քրիստոսի մասին:

Եզեկիել 37

Տերը հավաքում է Իր ժողովրդին և նրանց նոր կյանք տալիս:

  • Կարդալով Եզեկիել 37 գլուխը և մտածելով Իսրայելին հավաքելու Տիրոջ խոստման մասին, մենք կարող ենք պատկերացում կազմել այն մասին, թե ինչ է նշանակում հավաքումը և ինչպես ենք մենք մասնակցում դրան: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ դա, կարող եք գրատախտակին գրել նմանատիպ հարցեր․ Ի՞նչ է Տերը փորձում իրականացնել Իսրայելի հավաքման միջոցով: Ինչպե՞ս է Նա իրականացնում դա։ Այնուհետև կարող եք խնդրել դասարանի կեսին կարդալ Եզեկիել 37․1-14, իսկ մյուս կեսին՝ կարդալ Եզեկիել 37․15-28 հատվածները, և այդ հատվածներում փնտրել գաղափարներ գրատախտակին գրված հարցերի վերաբերյալ։ Օգտակար կլինի բացատրել, որ 16-19 հատվածների Հովսեփի և Հուդայի փայտերը ներկայացնում են Մորմոնի Գիրքը և Աստվածաշունչը։ Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց պատասխաններով, խրախուսեք նրանց խոսել Իսրայելի վերջին օրերի հավաքման գործում իրենց դերի մասին:

Նկար
անապատը և Մեռյալ ծովը

Եզեկիելը տեսիլքում տեսավ, թե ինչպես է գետը հոսում տաճարից և բուժում Մեռյալ ծովը:

Եզեկիել 47․1-12

Տաճարը հոգևորապես բժկում է։

  • Նկարները կարող են օգնել դասարանի անդամներին հասկանալ Եզեկիել 47․1-12-ում նկարագրված տեսիլքը։ Օրինակ, դուք կարող եք ցույց տալ տաճարի, գետի, անապատի և Մեռյալ ծովի նկարներ (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարները Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում և Աստվածաշնչյան լուսանկարներում, հ.3, «Հրեաստանի անապատը»)։ Օգտակար կլինի բացատրել, որ Մեռյալ ծովն այնքան աղի է, որ ձկներն ու բույսերը չեն կարող ապրել այնտեղ: Դասարանի անդամները կարող են կարդալ 1-12 հատվածները և կիսվել, թե տեսիլքում նկարագրված ջրերի ինչն է տպավորում նրանց (տես նաև Հայտնություն 22․1 և «Օժանդակ նյութեր»-ում զետեղված հայտարարությունը)։ Նրանք նաև կարող են նկարել Եզեկիելի տեսիլքը: Ի՞նչ կարող են խորհրդանշել ջրերը: Ի՞նչ կարող են խորհրդանշել հատված 12-ում նկարագրված ծառերը։ Միգուցե դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են տաճարի և դրա օրհնությունների շնորհիվ հոգևոր կյանք և բժշկում ստացել:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Տաճարային օրհնությունները կարող են բժշկել մեզ։

Անդրադառնալով Եզեկիելի տեսիլքի տաճարից հոսող ջրին (տես Եզեկիել 47․1-12), երեց Դեյլ Գ․ Ռենլանդը նկատել է․

«Ուշագրավ են ջրի երկու հատկանիշներ: Նախ, չնայած փոքրիկ գետակը վտակներ չուներ, որքան հեռու էր այն հոսում, այնքան վերածվում էր հզոր գետի, դառնալով ավելի լայն և ավելի խորը: Նմանատիպ մի բան տեղի է ունենում օրհնությունների հետ, որոնք հոսում են տաճարից, երբ անձնավորությունները կնքվում են որպես ընտանիք: Բովանդակալից աճ է տեղի ունենում ետ գնալով և առաջ գալով սերունդների միջով, երբ կնքող արարողությունները զոդում են ընտանիքները միմյանց հետ:

Երկրորդ, գետը վերակենդանացնում էր այն ամենը, ինչին դիպչում էր: Տաճարային օրհնությունները նմանապես ունեն բժշկելու ապշեցուցիչ ունակություն: Տաճարային օրհնությունները կարող են բժշկել սրտեր, կյանքեր և ընտանիքներ» («Ընտանեկան պատմություն և տաճարային աշխատանք. Կնքում և բժշկում», Ensign կամ Լիահոնա, մայիս 2018, 47-48, տես նաև “And the River Will Grow” տեսանյութը, ChurchofJesusChrist.org

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք ուրիշներին ստանալ Հոգին: «Երբեմն ուսուցիչները կարող են գայթակղվել մտածելու, թե դա իրենց գիտելիքը կամ մեթոդներն են կամ իրենց անհատականությունն է, որ ոգեշնչում է նրանց, ում ուսուցանում են: … Որպես ուսուցիչ, ձեր նպատակը պետք է լինի ոչ թե տպավորիչ ներկայացնել դասը, այլ օգնել մյուսներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10):

Տպել