Հին Կտակարան 2022
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը։ Դանիել 1-6․ «Չկայ մի ուրիշ աստւած որ կարող լինի ազատել»


«Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը։ Դանիել 1-6․ «Չկայ մի ուրիշ ասոտւած որ կարող լինի ազատել», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը։ Դանիել 1-6», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Դանիելը մեկնաբանում է թագավորի երազը

Դանիելը մեկնաբանում է Նաբուգոդոնոսորի երազը, Գրանտ Ռոմնի Քլոուսոն

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը

Դանիել 1-6

«Չկայ մի ուրիշ աստւած որ կարող լինի ազատել»

Դասարանի անդամներից շատերին ծանոթ կլինեն Դանիելի գրքի որոշ պատմությունները: Երբ ուսումնասիրում և պատրաստվում եք ուսուցանել, Հոգուց առաջնորդություն փնտրեք այն մասին, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին վերագրել իրենց այդ գլուխները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գուցե օգտակար լինի, որ դասարանի անդամներին հրավիրեք կիսվել, թե ինչպես է ընթանում սուրբ գրությունների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրությունը: Երբ դասարանի անդամները կիսվեն նրանով, թե ինչ է Հոգին սովորեցրել իրենց այս շաբաթ, կարող եք հարցնել, թե ինչի արդյունքում ծագեցին այդ գաղափարները:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Դանիել 1, 3, 6

Մենք կարող ենք վստահել Տիրոջը, երբ մեր հավատը փորձվում է։

  • Որպեսզի քննարկում սկսեք այն մասին, թե ինչպես Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը հավատք ցուցաբերեցին առ Տերը, կարող եք դասարանի մի քանի անդամների խնդրել ամփոփել այս չորս տղամարդկանց առջև ծառացած մարտահրավերները, որոնք նկարագրված են Դանիել 1, 3, և 6 գլուխներում։ Ինչո՞ւ էր այդ իրավիճակներում դժվար պահպանել հավատը: Ի՞նչ իրավիճակների ենք մենք բախվում, որոնք մարտահրավեր են նետում մեր հավատքին: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Դանիել 1․10-13, 3․15-18, 6․10 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես այս չորս տղամարդիկ արձագանքեցին իրենց մարտահրավերներին: Ինչպե՞ս կարող են նրանց օրինակներն օգնել մեզ, որպեսզի լինենք Հիսուս Քրիստոսի հավատարիմ աշակերտներ։

  • Մեզանից շատերը, ինչպես Դանիելը և նրա ընկերները, ճնշում են զգացել՝ զիջելու մեր չափանիշները: Այդպիսի ճնշման ի՞նչ դրսևորումներ կան մեր կյանքում։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին սովորել Դանիելի և նրա ընկերների օրինակից, կարող եք դասարանը բաժանել երեք խմբի և յուրաքանչյուր խմբին հանձնարարել կարդալ հետևյալ գլուխներից մեկը․ Դանիել 1, 3, և 6։ Ինչպե՞ս Տերն օրհնեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, երբ չնայած իրենց հանդիպած ճնշմանը նրանք ընտրեցին հավատարիմ մնալ: Յուրաքանչյուր խումբ կարող է դասարանի հետ կիսվել իր գտածով: Դասարանի անդամները այնուհետև կարող են միասին խորհրդակցել, թե ինչպես հավատարիմ մնալ՝ չնայած սոցիալական ճնշմանը կամ այլ տեսակի ճնշումներին: Նրանք կարող են նաև քննարկել լավ ընկերներ գտնելու կարևորությունը, ովքեր կաջակցեն մեզ՝ մեր չափանիշների հարցում:

Դանիել 2

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին Աստծո թագավորությունն է երկրի վրա։

  • Դանիել 2 գլխի քննարկումը կօգնի ձեր դասարանին հասկանալ, թե ինչպես է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կատարում իր ճակատագիրը՝ որպես մարգարեացված քար, որը «սարիցը կտրուեցաւ» (հատված 45)։ Սկսելու համար դուք կարող եք դասարանով կարդալ Նաբուգոդոնոսորի երազի Դանիելի նկարագրությունը և մեկնաբանությունը, որը գտնվում է Դանիել 2․31-45 հատվածներում։ Ապա, կարող եք ցույց տալ քարի որևէ նկար (կամ նկարել գրատախտակին): Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել այն ամենով, ինչ նրանք սովորում են Աստծո արքայության մասին՝ այն համեմատելով Դանիել 2․34-35, 44-45 հատվածներում քարի նկարագրության հետ։ Գուցե դասարանի անդամները գիտեն ձեր տարածքում գործող Եկեղեցու մասին որոշ պատմություններ, որոնցով կարող են կիսվել: Ինչպե՞ս ենք մենք ականատես եղել Դանիելի մարգարեությունների իրականացմանը մեր անձնական կյանքում։

Դանիել 2․1-30

Հայտնություն ստանալու համար անհրաժեշտ է հոգևոր պատրաստություն:

  • Գուցե դասարանի անդամների համար օգտակար լինի այն, թե ինչպես է Դանիելը պատրաստվել հայտնությունը ստանալուն, որն անհրաժեշտ էր Նաբուգոդոնոսորի երազը նկարագրելու և մեկնաբանելու համար: Կարող եք սկսել՝ խնդրելով դասարանի անդամներին կարդալ Դանիել 2․1-15 հատվածները, այնուհետև կիսվել, թե ինչպես կզգային, եթե Դանիելի փոխարեն իրենք լինեին: Հրավիրեք նրանց ուսումնասիրել Դանիել 2․16-18-ը, որպեսզի իմանան, թե ինչ արեց Դանիելը։ Ի՞նչ ենք սովորում Դանիել 1․17-ից այն մասին, թե ինչպես է Աստված պատրաստել Դանիելին: Ի՞նչ կարող ենք սովորել Դանիելից, ինչը կօգնի մեզ անձնական հայտնություն փնտրելիս: Ի՞նչ կարող ենք սովորել Դանիելի խոսքերից և գործողություններից այն բանից հետո, երբ Տերը նրան օգնեց (տես Դանիել 2․20-30

Նկար
չորս տղաներ սեղանի շուրջ, որոնք հրաժարվում են տղամարդու առաջարկած մսից

Նկար․ Դանիելը և նրա ընկերները հրաժարվում են թագավորի առաջարկած ուտելիքից, հեղինակ՝ Բրայան Քոլլ

Դանիել 3

Երբ հետևանքը հայտնի չէ, մենք դեռ կարող ենք հավատով շարժվել:

  • Դանիել 3 գլխում տեղ գտած Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի փորձառությունները կօգնեն ձեր դասարանի անդամներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում հավատք ունենալ առ Հիսուս Քրիստոսը: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին, որ նրանք ամփոփեն Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի մարտահրավերները (տես Դանիել 3․1-12), իսկ հետո քննարկել, թե ինչպես այդ մարդիկ վարվեցին (տես Դանիել 3․13-18)։ Ի՞նչ ենք մենք սովորում հավատքի մասին այդ մարդկանց վարվելակերպից։ Կարող եք գրատախտակին գրել Մեր Աստված կարող է… և Եվ եթե ոչ… անավարտ արտահայտությունները՝ 17-18 հատվածներից։ Դասարանի անդամները կարող են առաջարկել, թե ինչպես կարող են լրացնել անավարտ միտքն այնպիսի իրավիճակների համար, որոնց հնարավոր է բախվեն։ Օրինակ, նրանք կարող են առաջարկել «Մեր Աստված կարող է պատասխանել իմ բոլոր հարցերին» և «Եվ եթե ոչ, ես համբերատար կապավինեմ Նրան»: Երբ դասարանի անդամները կիսվեն օրինակներով, խրախուսեք նրանց խոսել այն մասին, թե ինչպես է Փրկիչը սատարում և զորացնում մեզ, նույնիսկ երբ մենք չգիտենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանալու:

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք տեսողական նյութեր։ «Արվեստը, ներառյալ նկարները, տեսանյութերն ու թատերականացումները, կարող են ներգրավել սովորողներին և պատմություններն ավելի հիշարժան դարձնել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 22

Տպել