Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 7-13-ը։ Ովսե 1-6, 10-14, Հովել․ «Նորանց պիտի ձրի սիրեմ»


«Նոյեմբերի 7-13-ը։ Ովսե 1-6, 10-14, Հովել․ «Նորանց պիտի ձրի սիրեմ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Նոյեմբերի 7-13-ը։ Ովսե 1-6, 10-14, Հովել», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
հարսն ու փեսան տաճարի բակում

Նոյեմբերի 7-13-ը

Ովսե 1-6, 10-14, Հովել

«Նորանց պիտի ձրի սիրեմ»

Այս շաբաթ ուսումնասիրելիս և պատրաստվելիս մտածեք, թե Ովսեի և Հովելի գրքերի գեղեցիկ և վեհացնող ուղերձներից որոնք կարող են բավարարել նրանց կարիքները, ում դուք ուսուցանում եք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել այս շաբաթվա սովորածով, կարող եք հրավիրել նրանց գրատախտակին գրել մի բառ կամ արտահայտություն, որը ոգեշնչել է նրանց իրենց ուսումնասիրության ժամանակ: Ապա նրանք կարող են կիսվել, թե ինչու է այդ բառը կամ արտահայտությունը իրենց համար նշանակալից: Այս բառերը և արտահայտությունները կարող են որոշել ձեր հետագա քննարկման ընթացքը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ովսե 1-3, 14

Տերը մեզ միշտ հրավիրում է վերադառնալ Իր մոտ։

  • Դուք կարող եք Ովսե 1-3-ի վերաբերյալ քննարկումները սկսել՝ գրատախտակին գրելով ամուսնություն բառը և խնդրելով դասարանի անդամներին թվարկել բառեր, որոնք նրանք կապում են ամուսնության հետ: Տիրոջ հետ ուխտ կապելն ինչո՞վ է նման ամուսնանալուն։ Այդ ուխտը խախտելն ինչո՞վ է նման ամուսնուն կամ կնոջը անհավատարիմ լինելուն (տես Ովսե 2․5-7,13)։ Այնուհետև դասարանը կարող է քննարկել, թե ինչպես է Ովսեի և Գոմերի հարաբերությունները խորհրդանշում Տիրոջ և Նրա ժողովրդի հարաբերությունները: Ովսե 2․14-23 և Ովսե 14 գլուխները մեզ ի՞նչ են ուսուցանում Տիրոջ սիրո և ողորմածության մասին: Ինչպե՞ս ենք Տիրոջը ցույց տալիս մեր սերն ու հավատարմությունը:

  • Ովսե 14 գլուխը նկարագրում է շատ գեղեցիկ խոստումներ, որոնք Տերը տվեց Իսրայելի տանը, եթե նրանք վերադառնան Իր մոտ: Գուցե դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այս գլուխը՝ փնտրելով այդ խոստումները: Ի՞նչ ասաց Տերը, որ կանի: Ի՞նչ կարող է նշանակել «նորանց պիտի ձրի սիրեմ» արտահայտությունը (հատված 45-8 հատվածներում բույսերի փոխաբերությունները մեզ ի՞նչ են ուսուցանում Տիրոջ օրհնությունների՝ ներառյալ ապաշխարության օրհնությունների մասին:

    Նկար
    կին նստած գետնին՝ տղամարդը ձեռքը գլխին դրած

    Մեղավոր Գոմերին, որը ներկայացնում է Իսրայելը, Տերը փրկագնեց: Նկարի հեղինակ՝ Դեբ Մինարդ, լիցենզավորված է՝ goodsalt.com

Ովսե 6․6, Հովել 2․12-13

Նվիրվածությունն Աստծո հանդեպ պետք է զգալ ներքուստ, ոչ միայն արտահայտվել արտաքուստ:

  • Ովսե 6․6 և Հովել 2․12-13 հատվածները վերաբերում են կենդանիների զոհաբերությանը և հագուստը պատռելուն՝ որպես զղջման նշաններ: Չնայած մեր օրերում այդ սովորությունները կարող են անծանոթ լինել, այս հատվածները կարող են հանգեցնել քննարկման, թե ինչն է ամենակարևորը Տիրոջ համար: Կարող եք միասին կարդալ Ովսե 6․6 հատվածը և քննարկել, թե ինչ կարող է նշանակել այս հատվածը: Դասարանի որոշ անդամներին խնդրեք կարդալ Մատթեոս 9․10-13, իսկ մյուսներին՝ Մատթեոս 12․1-8 հատվածները։ Ապա դասարանի անդամները կարող են միմյանց ուսուցանել, թե Փրկիչի ծառայության այս իրադարձություններն ինչպես են օգնում մեզ հասկանալ Ովսե 6․6 հատվածը։ Մենք ինչպե՞ս կարող ենք կիրառել այդ սկզբունքը մեր օրերում։

    Կարող եք նաև միասին կարդալ Հովել 2․12-13-ը և քննարկել, թե ինչ է նշանակում պատռել մեր սրտերը և ոչ միայն մեր հանդերձները: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում այն մասին, թե ինչ է նշանակում լինել Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ:

Հովել 2

«Իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա»։

  • Հովել 2 գլխի քննարկումը սկսելու համար կարող եք դասարանի հետ կիսվել, թե Մորոնին ինչ է ասել այդ մարգարեության մասին, երբ 1823 թվականին այցելել է Ջոզեֆ Սմիթին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․41)։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե իրենց կարծիքով ինչպե՞ս են Հովել 2․28-32-ի մարգարեությունները կատարվում մեր օրերում։ Կարող եք նաև քննարկել, թե ինչպես է երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերը «Օժանդակ նյութեր» բաժնում վերաբերում Հովելի մարգարեությանը։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե իրենց համար ինչ է նշանակում զգալ Սուրբ Հոգու ազդեցությունն իրենց առօրյա կյանքում: Ի՞նչ կարող ենք անել, եթե զգում ենք, որ չենք զգում այդ ազդեցությունը: Ինչպե՞ս կարող ենք օգնել, որ «[մեր] տղերքն ու [մեր] աղջկերքը» զգան այն (հատված 28

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

«Մենք կարող ենք հույս դնել, որ Սուրբ Հոգին կառաջնորդի մեզ»:

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ուսուցանել է.

«Մենք հաճախ դժվարացնում ենք անձնական հայտնություն ստանալ մեզ համար։ Դրանով ես նկատի ունեմ, որ ուխտի խոստումն այն է, որ երբ մենք հարգում ենք մեր ուխտերը, մենք կարող ենք Սուրբ Հոգին ունենալ որպես մեր մշտական ուղեկից: Բայց մենք խոսում ենք այդ մասին և վերաբերում ենք դրան այնպես, կարծես Տիրոջ ձայնը լսելը Նրա Հոգու միջոցով հազվադեպ երևույթ է: … [Հոգին] պարտավոր է մեզ հետ լինել ողջ ժամանակ: Ոչ ամեն ակնթարթ: Բայց, եթե մարդն անում է հնարավոր ամեն բան, կարիք չկա, որ կատարյալ լինեք: Բայց, եթե դուք և ես անում ենք հնարավոր ամեն բան և չենք գործում լուրջ օրինազանցություն, ապա կարող ենք հույս դնել Սուրբ Հոգու վրա, որ կառաջնորդի մեզ։ …

… Մենք կարծես հավատում ենք, որ Սուրբ Հոգին հայտնվում է տպավորիչ, ուժեղ և անսպասելի ձևով, մինչդեռ այն մեղմ, հանդարտ է և աստիճանաբար է ազդեցիկ դառնում: Դուք հաճախ չեք հասկանա, որ հայտնություն եք ստանում, այն պահին, երբ հայտնություն եք ստանում («Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի քննարկումը» [երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ, փետ.7, 2020], broadcasts.ChurchofJesusChrist.org

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք գրկաբաց։ Սովորողները պետք է իմանան, որ մտածում եք նրանց և նրանց հոգևոր աճի մասին: Դա նրանց ցույց տալու լավ միջոցներից մեկը նրանց ջերմորեն ողջունելն է, երբ նրանք մտնում են դասարան: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 15

Տպել