Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 14-20-ը։ Ամովս, Աբդիա․ «Տիրոջը որոնեցէք եւ կապրիք»


«Նոյեմբերի 14-20-ը։ Ամովս, Աբդիա․ «Տիրոջը որոնեցէք եւ կապրիք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Նոյեմբերի 14-20-ը։ Ամովս, Աբդիա», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հիսուսի դեմքը խավարում, մոմի լույսի տակ

Կյանքի հացը, Քրիս Յանգ

Նոյեմբերի 14-20-ը

Ամովս, Աբդիա

«Տիրոջը որոնեցէք եւ կապրիք»

Ամովսի ու Աբդիայի գրքերն ուսումնասիրելիս պատրաստ եղեք տպավորություններ ստանալ այն մասին, թե ինչ պետք է ուսուցանեք ձեր դասարանի անդամներին: Գրի առեք այդ մտքերը և դրանցով ձեր կիրակնօրյա դասարանում կիսվելու հնարավորություններ փնտրեք։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ինչպես Ամովսն ու Աբդիան նախազգուշացնում էին մարդկանց իրենց ժամանակներում, այնպես էլ նրանց խոսքերը նախազգուշացնում են մեզ այսօր: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել Ամովսի և Աբդիայի ուսմունքներով, որոնք վերաբերում են մեզ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ամովս 3․7-8, 7․10-15

Տերը ճշմարտությունը հայտնում է Իր մարգարեների միջոցով։

  • Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մարգարեների վերաբերյալ ճշմարտություններով, որոնք նրանք գտել են Ամովս 3 և Ամովս 7 գլուխների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։ Կարող եք նրանց պատասխանները թվարկել գրատախտակին: Մարգարեների մասին ուրիշ ի՞նչ ճշմարտություններ գիտենք: (Որոշ գաղափարների համար տես Ավետարանի թեմաների «Մարգարեներ» հոդվածը [topics.ChurchofJesusChrist.org])։ Դասարանի մի քանի անդամների խրախուսեք կիսվել, թե ինչպես են նրանք ստացել իրենց վկայությունները այն կարևոր դերակատարության մասին, որ մարգարեներն ունեն Աստծո ծրագրում:

  • Ինչպե՞ս կարող ենք կիսվել ընկերոջ հետ, թե ինչու է մեր օրերում ապրող մարգարեն կարևոր: Դուք կարող եք գրատախտակի վրա թվարկել հարցեր, որոնք Եկեղեցու անդամ չհանդիսացող մարդիկ կարող են հարցնել մարգարեների մասին: Ինչպե՞ս կարող ենք պատասխանել այս հարցերից մի քանիսին՝ օգտագործելով Ամովս 3․7-8 և 7․10-15 հատվածները։

  • Մարգարեների վերաբերյալ ձեր քննարկման շրջանակներում դուք կարող եք կիսվել հետևյալ տեսանյութերից որևէ մեկով. “We Need Living Prophets” կամ “Words of the Prophets” (ChurchofJesusChrist.org)։ Վերջին օրերի մարգարեներն ինչպե՞ս են օգնել մեզ ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

Ամովս 5, 8․11-12

Ուրացությունը նման է Տիրոջ խոսքերը լսելու սովին:

  • Ամովս 8․11-12 հատվածներում Ամովսի նկարագրած սովի մասին քննարկում սկսելու համար գուցե օգտակար կլինի հակիրճ վերանայել այն մարդկանց հոգևոր վիճակը, որոնց նա քարոզում էր: Ինչպե՞ս էին իսրայելացիները հեռացել Տիրոջից (օրինակ՝ Ամովս 2․6-8, 5․11-12)։ Ինչո՞ւ է օգտակար իմանալ նրանց անկման մասին: Այնուհետև դասարանի անդամները կարող են կարդալ Ամովս 8․11-12-ը և քննարկել, թե «սով» և «ծարավ» բառերն ինչո՞ւ են տեղին՝ Տիրոջից հեռացողների վիճակը նկարագրելու համար։ Դասարանի անդամները կարող են նաև ուսումնասիրել Ամովս 5 գլխի այն հատվածները, որոնք կօգնեն մեզ խուսափել ուրացությունից մեր կյանքում (օրինակ՝ հատվածներ 4, 11-12, 14-15, 25-26

  • Երբ հասկանում ենք հոգևոր սովը, որը հետևում է ուրացությանը, կարողանում ենք հասկանալ այն հոգևոր տոնը, որը մենք վայելում ենք Վերականգնման պատճառով: Դուք կարող եք գրատախտակին գրել մի քանի հարցեր Ուրացության և վերականգնման մասին, օրինակ՝ Ինչո՞ւ տեղի ունեցավ ուրացությունը։ Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ Ուրացությունը Աստծո զավակների վրա: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Վերականգնումը: Դասարանի անդամներին խրախուսեք գտնել այս և այլ հարցերի պատասխանները, օգտագործելով նմանատիպ աղբյուրները. «Հիսուս Քրիստոսի Ավետարանի վերականգնման ուղերձը» Քարոզիր իմ ավետարանի 3-րդ գլխում ([2019], 33–36), Ավետարանական թեմաների «Ուրացություն» հոդվածը (topics.ChurchofJesusChrist.org), «Մեծ Ուրացությունը» տեսանյութը (ChurchofJesusChrist.org), և «Օժանդակ նյութեր» բաժնի մեջբերումը։ Հրավիրեք դասարանի անդամներին խոսել մեր օրերում վերականգնված ճշմարտությունների մասին, որոնք հատկապես նշանակալից են նրանց համար:

Նկար
երիտասարդների խումբը կանգնած է տաճարի դիմաց

Մենք կարող ենք ազատիչներ դառնալ Սիոն սարի վրա՝ կատարելով տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը:

Աբդիա 1.21

«Ազատիչներ պիտի վեր ելնեն Սիօն սարը»

  • Ինչո՞ւ է «ազատիչներ … Սիոն սարի վրա» արտահայտությունը (Աբդիա 1․21) լավ նկարագրություն մեզ համար, երբ մենք կատարում ենք տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը: Տաճարում մեր նախնիների համար կատարած աշխատանքն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի մոտենալ Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Դասարանի անդամները կարող են կիսվել վերջին փորձառություններով, որոնք ունեցել են տաճարային և ընտանեկան պատմության աշխատանքը կատարելիս:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Դասեր անցյալից։

Նախագահ Մ. Ռասսել Բալլարդն ուսուցանել է.

«Համեմատաբար կարճ ժամանակահատվածում, ըստ Նոր Կտակարանի, … մարդիկ դեմ կանգնեցին Քրիստոսին և Նրա Առաքյալներին։ Անկումն այնքան մեծ էր, որ մեզ հայտնի է Մեծ Ուրացություն անվամբ, որը դարեր շարունակ հանգեցրել է հոգևոր լճացման և անտեղյակության։ Այդ դարերը հայտնի են որպես Խավար Դարեր։

… Երկնային Հայրը սիրում է Իր բոլոր զավակներին, և Նա ցանկանում է, որ բոլորն էլ իրենց կյանքում ունենան ավետարանի օրհնությունները։ Հոգևոր լույսը չի կորում այն բանից, որ Աստված մեջքով է շրջվում դեպի Իր զավակները։ Ավելի շուտ, հոգևոր խավարն արդյունք է այն բանի, որ Իր զավակները միասնական կերպով մեջքով են շրջվում դեպի Նա։ Դա՝ անհատների, համայնքների, երկրների և ամբողջ քաղաքակրթությունների ընտրության բնականոն հետևանք է։ Ժամանակի ընթացքում դա կրկին ու կրկին անգամ ապացուցվել է։ Պատմության օրինակների հրաշալի դասերից մեկը՝ մեր ընտրություններն են, թե՛ անհատական, թե՛ հավաքական, որոնք ազդում են մեր և մեր սերունդների հոգևոր հետևանքների վրա» («Սովորել անցյալի դասերը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2009, 32)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք սովորողներին ճանաչել Սուրբ Հոգին։ «Սուրբ Հոգու դրդումով հարցրեք սովորողներին, թե նրանք ինչ են զգում, կամ ինչ անելու հուշում են ստանում: Օգնեք նրանց միավորել իրենց հոգևոր զգացումները Սուրբ Հոգու ազդեցության հետ» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 11

Տպել