Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 21-27-ը։ Հովնան, Միքիա․ «Նա ողորմութիւն սիրող է»


«Նոյեմբերի 21-27-ը։ Հովնան, Միքիա․ «Նա ողորմութիւն սիրող է», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Նոյեմբերի 21-27-ը։ Հովնան, Միքիա», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
մարդը լողափին սողալիս, որի թիկունքում օվկիանոսի մեջ երևում է կետը

Հովնանը Նինվեի ափին, Դանիել Ա․ Լյուիս

Նոյեմբերի 21-27-ը

Հովնան, Միքիա

«Նա ողորմութիւն սիրող է»

Հարատև դարձը պահանջում է ավելին, քան Կիրակնօրյա դպրոցի ոգեշնչող դասն է՝ երկու շաբաթը մեկ։ Խրախուսեք դասարանի անդամներին իրենց կյանքի ընթացքում փնտրել անձնական հոգևոր փորձառություններ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող եք նմանատիպ արտահայտություններ գրել գրատախտակին․ Մի ճշմարտություն, որը ես հիշեցի, Ինչ-որ նոր բան իմացա, և Մի բան, որը կցանկանայի հետագայում ուսումնասիրել։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք վերանայել այն, ինչը նրանք ուսումնասիրել են Հովնանի և Միքիայի գրքերում, որը վերաբերում է գրատախտակի արտահայտություններից մեկին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հովնան 1-4, Միքիա 7․18-19

Տերը ողորմած է նրանց հանդեպ, ովքեր դառնում են դեպի Նա։

Ձեր դասարանի անդամներին հիշեցնելով Տիրոջ ողորմածության մասին, նրանք կզգան Տիրոջ սերը իրենց հանդեպ և կոգեշնչվեն ապաշխարել: Կարող եք դասարանին հրավիրել, որ կարդան Միքիա 7․18-19 և գրատախտակին թվարկեն Հովնան 1-4 գլուխներից որոշ իրադարձություններ, որոնք ցույց են տալիս, որ Տերը ողորմություն սիրող է։ Աստծո ողորմության ուրիշ ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել սուրբ գրություններից կամ մեր կյանքից:

Մենք կոգեշնչվենք լինել ավելի ողորմած, երբ զգանք Տիրոջ ողորմածությունը։ Ահա մի գաղափար, որը կօգնի ձեր դասարանի անդամներին Հովնանի գրքից սովորել ողորմության մասին։ Դուք կարող եք գրատախտակին գրել այսպիսի մի հարց. Ի՞նչ կարող է ինձ սովորեցնել Աստծո ողորմությունը, ինչպես ցույց է տրված Հովնան 1-4 գլուխներում, ավելի ողորմած լինելու մասին: Դասարանի յուրաքանչյուր անդամ կարող է ընտրել մի գլուխ, որպեսզի վերանայի և փնտրի հարցի պատասխանը։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք անդրադառնալ նրան, թե ինչ կարող են անել, որպեսզի իրենց կամ մյուսների հանդեպ ունեցած դատապարտող վերաբերմունքը փոխարինեն ողորմած վերաբերմունքով:

Նկար
գետի մոտ զրուցող երկու մարդ

Մենք կարող ենք ավետարանով կիսվել Աստծո զավակների հետ:

Հովնան 1, 3-4

Աստծո բոլոր զավակները պետք է լսեն ավետարանը:

  • Հովնանի պատմությունից դասեր քաղելու եղանակներից մեկն այն համեմատելն է Մորմոնի Գրքի միսիոներների պատմությունների հետ: Կարող եք երկու սյունակ գծել գրատախտակին՝ հետևյալ վերնագրերով․ Հովնանը և Ալման և Մոսիայի որդիները։ Դասարանին հրավիրեք Նինվեի ժողովրդին ուսուցանելու Հովնանի վերաբերմունքը (տես Հովնան 1, 3-4) համեմատել լամանացիներին ուսուցանելու Մոսիայի որդիների վերաբերմունքի հետ (տես Մոսիա 28․1-5, Ալմա 17․23-25)։ Այդ վարժությունից ի՞նչ ենք սովորում Աստծո բոլոր զավակների հետ ավետարանով կիսվելու մասին։

  • Հովնանի նման, մեզանից շատերը չեն համարձակվում հրավիրել ուրիշներին դառնալ դեպի Տերը: Որո՞նք են հնարավոր պատճառները, որոնք ստիպեցին Հովնանին փախնել Նինվեի բնակիչներին նախազգուշացնելու իր կոչումից: Ինչո՞ւ մենք երբեմն չենք համարձակվում կիսվել ավետարանով: Դասարանի անդամները կարող են կիսվել այն եղանակներով, որոնցով Տերն օգնել է նրանց հաղթահարել իրենց երկմտանքը: Նախագահ Հենրի Բ․ Այրինգի խորհուրդը «Օժանդակ նյութեր» բաժնում կօգնի դասարանի անդամներին բացահայտել սկզբունքներ, որոնք կարող են զորացնել ավետարանով կիսվելու մեր ջանքերը:

Միքիա 6․6-8

«Տէրը ի՞նչ է ուզում քեզանից»

  • Միքիա 6․6-7 հատվածներում նշվում է հին հրեական ծեսերի մի քանի տարրերի մասին: Բայց Աստծո համար որոշ բաներ ավելի կարևոր են, քան արտաքին ծեսերը: Հրավիրեք դասարանի անդամներին գտնել այդ կարևոր բաները հատված 8-ում։ Գուցե դասարանի անդամները կարողանան բացահայտել այս հատվածի հիմնական արտահայտությունները և քննարկել, թե ինչ են նշանակում այդ արտահայտություններից յուրաքանչյուրը: Ապա նրանք կարող են ընտրել իրենց նախընտրած արտահայտությունները, Սուրբ գրքերի ուղեցույցից գտնել համապատասխան հատվածները կամ հիմնարի գրքից գտնել համապատասխան հիմնը և կիսվել իրենց սովորածով։ Ինչո՞ւ են այս սկզբունքները կարևոր Տիրոջ համար:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Սեր, օրինակ և վկայություն։

Նինվեի բնակիչներին ուղղված Հովնանի նախազգուշացումը քննարկելուց հետո, նախագահ Հենրի Բ. Այրինգը կիսվել է մի փորձառությամբ, որի ժամանակ մայրը նախազգուշացրել էր նրան․

«Ես դեռ հիշում եմ, ինչպես մի շաբաթ երեկոյան, երբ դեռ փոքր տղա էի, մայրս ինձ հետ մեղմորեն խոսեց, երբ ես թույլտվություն խնդրեցի անելու մի բան, որն ինձ թվում էր շատ խելամիտ, սակայն նա գիտեր, որ դա վտանգավոր էր: Ես մինչև հիմա զարմացած եմ այն զորությամբ, որ նա ստացել էր, հավատացած եմ, Տիրոջից, որով նա միայն մի քանի խոսքով ինձ ստիպեց փոխել որոշումս: Ես հիշում եմ այդ խոսքերը. «Օ, կարծում եմ դու կարող ես անել դա: Սակայն ընտրությունը քոնն է»: Միակ նախազգուշացումը՝ կարող ես և ընտրությունը բառերը շեշտելն էր: Եվ դա բավական էր ինձ համար:

Միայն մի քանի խոսքով նախազգուշացնելու նրա զորությունը բխում էր այն երեք բաներից, որ ես գիտեի մայրիկիս մասին: Առաջինը, ես գիտեի, որ նա սիրում էր ինձ: Երկրորդ, ես գիտեի, որ նա արդեն արել էր այն, ինչ ցանկանում էր, որ ես անեի և օրհնվել էր դրա արդյունքում: Եվ երրորդ, նա իր վստահ վկայությամբ ինձ համոզեց, որ ընտրությունը, որը ես պետք է կատարեի, այնքան կարևոր էր, որ Տերը կասեր ինձ ինչ անել, եթե ես հարցնեի Նրան: Սեր, օրինակ և վկայություն. դրանք էին այդ օրվա պատասխանները» (“A Voice of Warning,” Ensign, Nov. 1998, 32)։

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվեք։ Ավետարանի զորավոր ուսուցումը սկսվում է, երբ մենք պատրաստվում ենք։ Դասը պատրաստելուց առաջ կենտրոնացեք ձեր սիրտը Սուրբ Հոգով լցնելու վրա՝ բովանդակալից ուսումնասիրության և աղոթքի միջոցով: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 12

Տպել