Հին Կտակարան 2022
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը։ Նաում, Ամբակում, Սոփոնիա․ «Հաւիտենական ընթացք ունի նա»


«Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը։ Նաում, Ամբակում, Սոփոնիա․ «Հաւիտենական ընթացք ունի նա», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը։ Նաում, Ամբակում, Սոփոնիա», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հիսուսը նայում է աստղերին

«Հաւիտենական ընթացք ունի նա» (Ամբակում 3․6Սկզբումն էր Բանը, Եվա Թիմոթի

Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը

Նաում, Ամբակում, Սոփոնիա

«Հաւիտենական ընթացք ունի նա»

Ավետարանը ուսումնասիրողի ձեր օրինակը կօրհնի ձեր դասարանի անդամներին։ Նրանց հետ կիսվեք, թե ինչպես է Սուրբ Հոգին օգնում ձեզ հասկանալ սուրբ գրությունները, վստահություն հայտնեք, որ Նա նույնպես կարող է օգնել նրանց:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամները հնարավորություն ունենան կիսվելու մտքերով սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունից, կարող եք գրատախտակին գրել Նաում, Ամբակում, և Սոփոնիա վերնագրերը։ Ապա դասարանի անդամները կարող են վերնագրերի տակ գրել իրենց համար նշանակալից որևէ բառ կամ արտահայտություն, և այն գլուխն ու հատվածը, որտեղ գրված են դրանք։ Ժամանակ տվեք նրանց բացատրելու, թե ինչու են այս բառերը կամ արտահայտությունները նշանակալից եղել և ինչ է սովորեցրել նրանց Սուրբ Հոգին։

Ուսուցանեք վարդապետությունը

Նաում 1

Տերը և՛ զորեղ է, և՛ ողորմած:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում առաջարկում է ուսումնասիրել Նաում 1-ը և գտնել այն հատվածները, որոնք նկարագրում են Տիրոջ հատկանիշները։ Կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ինչ են սովորել Տիրոջ մասին իրենց անձնական ուսումնասիրությունից: Օրինակ, ի՞նչ ենք սովորում Նրա մասին 1-9 հատվածներից։ Կարող եք նշել, որ Նաումը մարգարեացել էր Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի նկատմամբ Տիրոջ դատաստանի մասին, և որ Ասորեստանը երկար տարիներ ճնշել էր իսրայելացիներին: Իսրայելացիների համար ինչո՞ւ էր կարևոր լսել Աստծո մասին Նաումի ուղերձը: Ինչո՞ւ է այսօր մեզ համար կարևոր դա:

    Նկար
    քարե ամրոց

    «Բարի է Տէրը, ամրոց է նեղութեան օրումը» (Նաում 1․7

Ամբակում 1․1-4, 2․1-4,3

Մենք կարող ենք վստահել Տիրոջ կամքին և Նրա ժամանակին:

  • Դասարանի անդամների համար օգտակար կլինի իմանալ, որ մեզանից շատերի նման Ամբակումն անհանգստանում էր այն բանի համար, ինչ նա տեսել էր շրջապատող աշխարհում: Գուցե դասարանի անդամները կարդան Ամբակում 1․1-4 հատվածները և ամփոփեն Ամբակումի մտահոգությունները։ Նրանք նաև կարող են համեմատել Ամբակումի հարցերը սուրբ գրությունների այլ հարցերի հետ, ինչպիսիք են Մարկոս 4․37-38 և Վարդապետություն և Ուխտեր 121․1-6 հատվածների հարցերը։ Այսօր ի՞նչ նմանատիպ հարցեր են տալիս մարդիկ Աստծո մասին: Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը Ամբակում 2․1-4-ում, որն օգնում է ձեզ վստահել Նրա կամքին և ժամանակին (տես նաև Մարկոս 4․39-40, Վարդապետություն և Ուխտեր 121․7-8)։ Դասարանի անդամները կարող են գտնել այլ օգտակար մտքեր «Օժանդակ նյութեր» բաժնում։ Նրանք կարող են նաև պատմել, թե ինչպես է Փրկիչն օգնել նրանց «[իրենց] հաւատքովը ապրել», նույնիսկ եթե նրանք ունեն անպատասխան հարցեր:

  • Ամբակում 3-ի վերաբերյալ քննարկում սկսելու համար դուք կարող եք դասարանի անդամներին հրավիրել վերանայել գլուխը և կիսվել իրենց գտած գովեստի և հավատի արտահայտություններով: Որպեսզի նրանց օգնեք կիրառել այս դասերը, կարող եք հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամի թվարկել այնպիսի օրհնություններ, որոնք Աստված տվել է իրեն: Հրավիրեք նրանց խորհել, թե ինչ կլիներ, եթե կորցնեին աշխարհիկ որոշ օրհնություններ: Միասին կարդացեք Ամբակում 3․17-19, հատվածները և քննարկեք, թե ինչու կարող է դժվար լինել «Տերովը ցնծալ» (հատված 18) այնպիսի դժվարությունների ժամանակ, ինչպիսիք նկարագրված են հատված 17-ում։ Ինչպե՞ս կարող ենք Ամբակումի նման հավատք զարգացնել։

Սոփոնիա 3․14-20

Տերը կուրախանա Իր ժողովրդի հետ Սիոնում:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ապագայի նկատմամբ հույս գտնել Սոփոնիա 3․14-20-ում, կարող եք գրատախտակին գրել «Ուրախ եղիր և ցնծա ամբողջ սրտով», որովհետև … Այնուհետև դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այս հատվածները, որպեսզի գտնեն ապագայի համար խոստացված օրհնությունները, որոնք կօգնեն նրանց այսօր ցնծալ: Ինչպե՞ս են այդ խոստումները օգնում մեզ դժվար ժամանակներում։

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Հավատ նշանակում է վստահել Աստծո իմաստությանը, կարեկցանքին և ժամանակին:

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլանդն ասել է.

«Որքա՞ն մենք պետք է սպասենք, որ ազատվենք դժվարություններից, որոնց հանդիպում ենք։ Իսկ ի՞նչ կասենք անձնական փորձություններին դիմանալու մասին, մինչ սպասում ու սպասում ենք, իսկ օգնությունը, կարծես, այնքան դանդաղ է գալիս։ Ինչպե՞ս համբերել, երբ բեռներն ավելի ծանր են թվում, քան մենք կարող ենք տանել։ …

… Մեր կյանքում կլինեն ժամանակներ, երբ նույնիսկ մեր լավագույն հոգևոր ջանքերը և անկեղծ աղոթքները չեն տա այն հաղթանակները, որոնք մենք փափագում ենք, լինի դա համաշխարհային, թե փոքր խնդիրների վերաբերյալ։ Ուստի, մինչ մենք աշխատում ենք և միասին սպասում մեր որոշ աղոթքների պատասխաններին, ես տալիս եմ ձեզ իմ առաքելական խոստումը, որ դրանք կլսվեն և կստանան իրենց պատասխանը, չնայած, գուցե ոչ մեր ուզած ժամանակին կամ այնպես, ինչպես ուզում ենք։ Սակայն դրանք միշտ պատասխանվում են ժամանակին և այնպես, ինչպես ամենագետ ու հավերժ կարեկից ծնողը պետք է պատասխանի նրանց։ …

Հավատալ՝ նշանակում է վստահել Աստծուն լավ և վատ ժամանակներում, եթե նույնիսկ դա ներառում է որոշ տառապանք, մինչև որ կտեսնենք մեզ համար Նրա բացահայտվող բազուկը» («Տիրոջ ապաւինողները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2020, 115-116)։

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք բաց հարցեր: Երբ դասարանի անդամներին հարցնում եք սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունից, «նրանց ասացեք, որ դուք մի հատուկ պատասխանի չեք սպասում, այլ անկեղծորեն հետաքրքրված եք, թե նրանք ինչ են սովորում» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 29)։ Բաց հարցերի մի քանի օրինակների համար տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 31-32։

Տպել