Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 12-18-ը։ Մաղաքիա․ «Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը»


«Դեկտեմբերի 12-18-ը։ Մաղաքիա․ «Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Դեկտեմբերի 12-18-ը։ Մաղաքիա», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար, 2022

Նկար
Քրիստոսի արձանը

Դեկտեմբերի 12-18-ը

Մաղաքիա

«Ես ձեզ սիրել եմ, ասում է Տէրը»

Մաղաքիայի գրքի որոշ ուղերձներ կարող են հատկապես կարևոր լինել՝ ձեր դասարանի անդամների սովորելու համար: Ուսումնասիրելիս աղոթեք, որպեսզի հասկանաք, թե որոնք կարող են լինել այդ ուղերձները: Դա ձեզ նաև կօգնի զգալ այն սերը, որ Տերն ունի նրանց հանդեպ, ում ուսուցանում եք:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դուք կարող եք Մաղաքիայի գրքի վերաբերյալ քննարկումները սկսել՝ գրատախտակին գրելով Ուղերձ բառը։ Դասարանի անդամներին խրախուսեք կիսվել կարևոր ուղերձներով, որոնք նրանք գտել են Մաղաքիայի յուրաքանչյուր գլխում: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հիշել և մտածել քննարկածի մասին, կարող եք այդ ուղերձները գրել գրատախտակին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մաղաքիա 1․6-14

Տերը խնդրում է «սուրբ ընծա»:

  • Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել Մաղաքիա 1․6-14 հատվածներից իրենց սովորածով, դուք կարող եք նրանց հրավիրել լուռ վերանայել այս հատվածները և դասարանի մեկ այլ անդամի հետ քննարկել որևէ բան, որն իսրայելացի քահանաները չէին հասկանում ընծաների մասին: Ինչո՞ւ է Տերը մեզանից խնդրում լավագույնը: Դասարանի անդամները կարող են կազմել այն ընծաների կամ զոհաբերությունների ցուցակը, որոնք մենք այսօր նվիրում ենք Տիրոջը: Ցուցակի յուրաքանչյուր կետի համար նրանք կարող են քննարկել, թե ինչը կարող է այն դարձնել «պղծված» կամ «սուրբ» ընծա (Մաղաքիա 1․7,11

Մաղաքիա 3-4

Մաղաքիայի մարգարեությունները կատարվում են վերջին օրերին:

  • Դուք կարող եք քննարկում սկսել Մաղաքիայի 3-4-ի վերաբերյալ՝ նշելով, որ Մորոնին այս գլուխներից հատվածներ է մեջբերել, երբ հայտնվել է Ջոզեֆ Սմիթին (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․36–39)։ Դասարանի անդամների կարծիքով այս գլուխներում ո՞ր ճշմարտությունները կարող էին հատկապես կարևոր լինել Ջոզեֆի և մեզ համար։ Դասարանի անդամները կարող են բաժանվել փոքր խմբերի և թվարկել այնքան ճշմարտություն, որքան կարող են: Խրախուսեք խմբերին կիսվել իրենց ցուցակներով և քննարկել, թե ինչու են այս ճշմարտությունները կարևոր վերջին օրերին:

Մաղաքիա 3.8-12

Տերը բացում է երկնքի պատուհանները, երբ մենք վճարում ենք մեր տասանորդը:

  • Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել տասանորդի օրենքի վերաբերյալ իրենց վկայություններով, կարող եք նրանց հրավիրել Մաղաքիա 3․8-12 հատվածներում գտնել սկզբունքներ և կիսվել, թե ինչպես են նրանք իմացել, որ այդ սկզբունքները ճշմարիտ են: Նրանք կարող են խոսել այն մասին, թե ինչպես է Տերը հոգևորապես և նյութապես օրհնել իրենց՝ տասանորդ վճարելու համար: Կամ կարող են քննարկել տասանորդի մասին դասեր, որոնցով Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը կիսվել է «Երկնքի պատուհանները» կոչվող իր ուղերձում (Ensign կամ Լիահոնա, նոյ. 2013, 17-20) և կարող են կիսվել, թե ինչ դասեր են քաղել, երբ ձգտել են ապրել այդ օրենքի համաձայն։

  • Դասարանի անդամներին խնդրեք լուռ կարդալ Մաղաքիա 3․8-12 հատվածները, մինչ խորհում են, թե ինչպես կարող են ուսուցանել ինչ-որ մեկին այն մասին, թե ինչու է Տերը խնդրում մեզ տասանորդ վճարել: Նրանք կարող են նաև կարդալ նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հայտարարությունը «Օժանդակ նյութեր» բաժնում։ Ի՞նչ կցանկանայինք, որ ուրիշները հասկանային տասանորդի մասին: Օրինակ, ի՞նչ է նշանակում տասանորդ վճարել: Ինչո՞ւ է Տերը ցանկանում, որ մենք վճարենք այն։ Ինչպե՞ս են բացվում «երկնքի պատուհանները» (հատված 10), երբ մենք տասանորդ ենք վճարում: Ի՞նչ մտահոգություններ կարող է ունենալ ինչ-որ մեկը տասանորդ վճարելու վերաբերյալ, և ինչպե՞ս մենք կպատասխանենք նրան: Խնդրեք դասարանի անդամներին կիսվել, թե այս պատվիրանին հնազանդվելով ինչպե՞ս է ամրապնդվում նրանց հավատը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նկար
Եղիա մարգարեն Կիրթլենդի տաճարում հայտնվում է Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին։

Եղիա մարգարեն Կիրթլենդի տաճարում հայտնվում է Ջոզեֆ Սմիթին ու Օլիվեր Քաուդերիին, նկարի հեղինակ՝ Ռոբերտ Թ․ Բարեթ

Մաղաքիա 4.5-6

«ես կուղարկեմ ձեզ համար Եղիա մարգարէն»։

  • Դասարանի անդամների մոտ կարող են օգտակար մտքեր ծագել Մաղաքիա 4․5-6 հատվածների վերաբերյալ, երբ համեմատեն այդ հատվածները Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․38-39-ում Ջոզեֆ Սմիթին մեջբերած Մորոնիի ձևակերպման հետ։ (Օգտակար կլինի, եթե դասարանից որևէ մեկը գրատախտակին կողք-կողքի գրի երկու աղբյուրների համապատասխան հատվածները)։ Մորոնիի ձևակերպումն ի՞նչ է ավելացնում Մաղաքիայի հատվածների մեր հասկացողությանը: Կարող եք նաև քննարկել նմանատիպ հարցեր. ովքե՞ր են «հայրերը» (տես Երկրորդ օրինաց 29․13)։ Ինչպե՞ս են մեր սրտերը դառնում դեպի մեր հայրերը, և ինչպե՞ս են նրանց սրտերը դառնում դեպի մեզ։ Որպեսզի օգնեք ձեր դասարանին հասկանալ, թե ինչպես է Մաղաքիայի մարգարեությունը կատարվել, նրանք կարող են կարդալ այն մասին, թե ինչպես Եղիան կնքման բանալիները հանձնեց Ջոզեֆ Սմիթին (տես Վարդապետություն և Ուխտեր 110․13-16)։ Ինչու՞ են դասարանի անդամները երախտապարտ այս բանալիների վերականգնման համար։

  • Մաղաքիա 4․5-6 հատվածները հիանալի հնարավորություն են ընձեռում՝ խոսելու տաճարային և ընտանեկան պատմության մասին։ Գուցե դասարանի անդամները կիսվեն փորձառություններով, որոնք նրանք ունեցել են այս աշխատանքը կատարելիս, և թե ինչպես են այդ փորձառությունները նրանց օգնել, որպեսզի իրենց սրտերը դարձնեն դեպի իրենց հայրերը: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք ապագա սերունդներին իրենց սրտերը դարձնել դեպի մեզ։

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Տասանորդը հավատքի հարց է։

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ասել է․ «Մենք կարող ենք վճարել մեր տասանորդը: Դա այնքան գումարի հարց չէ, որքան՝ հավատքի։ Ես դեռ չեմ գտել հավատարիմ տասանորդ վճարողի, ով չի կարող վկայել, որ բառացիորեն և հրաշալի կերպով բացվել են երկնքի պատուհանները և օրհնություններ են թափվել նրա վրա» (“Let Us Move This Work Forward,” Ensign, Nov. 1985,85)։

Բարելավել մեր ուսուցումը

Կիսվեք ձեր դժվարություններով և ձեր հավատով: Երբեմն փորձություններ ունեցող մարդիկ իրենց միայնակ են զգում: Կարող է նպատակահարմար լինել ժամանակ առ ժամանակ կիսվել անձնական փորձով նրա մասին, երբ դուք դժվարություններ եք ունեցել և թե ինչպես է Փրկիչն օգնել ձեզ:

Տպել