Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 5-11-ը։ Անգե, Զաքարիա 1-3, 7-14․ «Սրբություն Տիրոջը»


«Դեկտեմբերի 20-26-ը։ Անգե, Զաքարիա 1-3, 7-14․ «Սրբություն Տիրոջը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Դեկտեմբերի 20-26-ը։ Անգե, Զաքարիա 1-3, 7-14», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Լեի Հավայի տաճար

Լեի Հավայի տաճար

Դեկտեմբերի 5-11-ը

Անգե, Զաքարիա 1-3, 7-14

«Սրբություն Տիրոջը»

Երբ ուսումնասիրեք Անգեի և Զաքարիայի գրքերը, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին իմաստ գտնել այդ մարգարեություններում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները կարող են կիսվել Անգեի և Զաքարիայի գրքերի այն հատվածներով, որոնց շուրջ նրանք խորհել կամ այս շաբաթ քննարկել են ուրիշների հետ և քննարկեք, թե ինչպես են այս հատվածներն օգնել նրանց ավելի մոտենալ Տիրոջը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Անգե 1, 2․1-9

«Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»։

  • Անգե 1 գլխում տրված խորհուրդը դասարանի անդամներին կօգնի մտածել իրենց առաջնահերթությունների մասին։ Կարող եք հրավիրել նրանց կարդալ Անգե 1․1-7-ը և բացահայտել, թե Երուսաղեմում ինչպես էին մարդիկ սխալ առաջնահերթություններ սահմանում, շեղվելով նրանից, ինչ Տերն էր ցանկանում, որ անեին։ Որո՞նք են այն բաները, որոնք Տերը խնդրել է, որ մենք բարձր առաջնություն տանք մեր կյանքում։ Ի՞նչը կարող է մեզ շեղել Երկնային Հոր, Փրկիչի և նրանց առաջնահերթությունների վրա կենտրոնանալուց: Գուցե դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք օգնել են նրանց «ուշք դարձնել [իրենց] ճանապարհներին» և իրենց առաջնահերթություններին:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին մտածել, թե ինչպես կարող են լիարժեք կենտրոնանալ Տիրոջ առաջնահերթությունների վրա, կարող եք նրանց խնդրել վերանայել Անգե 2․1-9։ Ի՞նչ խորհուրդ է տվել Տերը, որը կօգնի մեզ կատարել Իր աշխատանքը: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են կարողանում իրենց կյանքում նախապատվել Տիրոջ առաջնահերթությունները, երբ կատարում են բազմաթիվ այլ կարևոր պարտականություններ: Ի՞նչ են ուսուցանում Անգե 2․1-9 հատվածներն այն մասին, թե ինչպես է Տերը օրհնում մեզ, երբ Նրան վերադասում ենք մեր կյանքում (տես նաև «Օժանդակ նյութեր»): Դասարանի անդամներին ժամանակ տվեք գրի առնել, թե այս քննարկման արդյունքում ոգեշնչվելով, ի՞նչ են անելու։

Զաքարիա 1-3, 7-8,14

Տերը մեզ կարող է սուրբ դարձնել։

  • Սրբության վերաբերյալ քննարկում սկսելու համար կարող եք միասին կարդալ Զաքարիա 14․20-21 հատվածները։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե իրենց համար ինչ է նշանակում «Սրբություն Տիրոջը» արտահայտությունը: Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ դա մարդկանց վրա, եթե տեսնեն ամենօրյա առարկաների վրա գրված «Սրբություն Տիրոջը» արտահայտությունը: Ինչպե՞ս է այս արտահայտությունն ազդում մեզ վրա, երբ այսօր տեսնում ենք այն տաճարների վրա: Այնուհետև դասարանի անդամները կարող են կարդալ Զաքարիա 1․1-6, 3․1-7, 7․8-10, 8․16-17 հատվածները և քննարկել, թե ինչ են նրանք սովորում սուրբ լինելու նշանակության մասին։ Ինչո՞ւ է մեր անձի սրբությունը կարևոր Տիրոջ համար: Ինչպե՞ս է Նա օգնում մեզ, որ սուրբ դառնանք։

  • Դասարանի անդամները կարող են վերանայել Զաքարիա 2․10-11, 8․1-8, 14․9-11, 20-21 հատվածները և կիսվել այն մասին, թե ինչպես են պատկերացնում Փրկիչի հետ սրբության վիճակում ապրելու իրենց կյանքը: Տերն ինչպե՞ս է մեզ պատրաստում՝ Զաքարիայի նկարագրած պայմաններում ապրելու համար։ Ի՞նչպես կարող ենք ստանալ Նրա զորությունը, որը կօգնի մեզ ավելի սուրբ դառնալ։

Նկար
Հիսուսի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ

«Ահա քո Թագաւորը գալիս է քեզ մօտ, նա արդար ու փրկագործ է, հեզ, եւ էշի վերայ հեծած» (Զաքարիա 9․9Հանդիսավոր մուտքը, Հարի Անդերսոն

Զաքարիա 9․9-11, 11․12-13, 12․10, 13․6-7

Հիսուս Քրիստոսը խոստացված Մեսիան է:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել Զաքարիայի խոսքերի և Փրկիչի կյանքի միջև կապը, ինչպես դա անում էին Հիսուսի ժամանակաշրջանում ապրող մարդիկ, դուք կարող եք դասարանը բաժանել երկու խմբի: Առաջին խմբի անդամներին տվեք այս հատվածները. Զաքարիա 9․9-11, 11․12-13, 12․10, 13․6-7։ Մյուս խմբի անդամներին տվեք այս հատվածները. Մատթեոս 21․1-11, 26․14-16, 26․31, Հովհաննես 19․37։ Դասարանի յուրաքանչյուր անդամ կարող է փորձել գտնել մյուս խմբի մեկ այլ անդամի, որն ունի սուրբ գրությունների այն հատվածը, որը համապատասխանում է իր հատվածին: Ի՞նչ ենք սովորում այս հատվածներից Փրկիչի մասին:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել Զաքարիա 9․9-11-ի շուրջ, կարող եք ցուցադրել «Փրկիչի հանդիսավոր մուտքը Երուսաղեմ» նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում)։ Կամ ցույց տվեք «Տիրոջ հանդիսավոր մուտքը Երուսաղեմ» տեսանյութը (ChurchofJesusChrist.org)։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչ կզգային, եթե լինեին այն մարդկանց մեջ, ովքեր ողջունում էին Հիսուսին քաղաք մտնելիս։ Ինչպե՞ս ենք ողջունում Նրան մեր կյանքում, մեր տներում և մեր համայնքներում:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

«Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին»։

Անգե 1․4-7 հատվածները մեջբերելուց հետո երեց Տերենս Մ․ Վինսոնն ուսուցանել է.

«Մենք կարող ենք տևական ուրախություն զգալ, երբ մեր Փրկիչը և Նրա ավետարանը դառնում են առանցք, որի շուրջ մենք կառուցում ենք մեր կյանքը։ Սակայն այդ առանցքը շատ հեշտությամբ կարող է փոխարինվել աշխարհիկ բաներով, իսկ ավետարանը դառնալ լրացուցիչ մի բան, կամ պարզապես երկու ժամով եկեղեցի հաճախել կիրակի օրերին։ Դա նման է մեր աշխատավարձը «ծակուած քսակի» մեջ դնելուն։

Անգեն հորդորում է մեզ լինել նվիրված։ …

Չկա որևէ գանձ, սիրած զբաղմունք, հասարակական դիրք, սոցիալական լրատվամիջոց, տեսախաղ, սպորտ, շփում հանրաճանաչ մարդու հետ կամ որևէ բան երկրի վրա, որն ավելի թանկ է, քան հավերժական կյանքը։ Ուստի, Տերը խորհուրդ է տալիս յուրաքանչյուրին՝ «Ձեր ուշը դարձրէք ձեր ճանապարհներին» («Փրկիչի ճշմարիտ աշակերտները», Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր. 2019, 9, 11)։

Բարելավել մեր ուսուցումը

Լսեք։ Լսելը սիրո դրսևորում է: Լսելու արդյունավետ միջոցներից մեկը՝ խոսողին նայելն է։ Սա թույլ է տալիս նկատել հույզերը։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 34

Տպել