Հին Կտակարան 2022
Դեկտեմբերի 19-25-ը։ Սուրբ ծնունդ․ «Մենք սպասել ենք Նրան, և Նա կփրկի մեզ»


«Դեկտեմբերի 19-25-ը։ Սուրբ ծնունդ․ «Մենք սպասել ենք Նրան, և Նա կփրկի մեզ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Դեկտեմբերի 19-25-ը։ Սուրբ ծնունդ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար․ 2022

Նկար
Մանուկ Հիսուսը փաթաթված է սպիտակ կտորի մեջ և պառկած է ծղոտի մեջ

Որովհետև մեզ համար մի մանուկ ծնվեց, Սայմոն Դյուի

Դեկտեմբերի 19-25-ը

Սուրբ ծնունդ

«Մենք սպասել ենք Նրան, և Նա կփրկի մեզ»

Ձեր անձնական ուսումնասիրության ժամանակ և ուսուցանելու նախապատրաստվելիս մտածեք, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին՝ զգալու Փրկիչի ծննդյան մեծ ուրախությունը: Հրավիրեք Հոգուն վկայել Հիսուս Քրիստոսի փրկագնող սիրո մասին:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Սուրբ ծննդյան ժամանակաշրջանը կարող է լավ առիթ հանդիսանալ, որպեսզի դասարանի անդամներին հրավիրեք կիսվելու, թե ինչպես է Հին Կտակարանի ուսումնասիրությունը ամրապնդել նրանց հավատը Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մենք ցնծում ենք մեր Քավիչով։

  • Չնայած Սուրբ ծնունդը հայտնի է որպես ուրախության ժամանակաշրջան, սակայն կան շատերը, որոնց հանգամանքները թույլ չեն տալիս ուրախություն գտնել՝ նույնիսկ տարվա այս ժամանակահատվածում: Սուրբ ծննդյան տոնի կարևոր ուղերձն այն է, որ Փրկիչը կարող է թեթևացնել մեր բեռը և օգնել մեզ՝ գտնելու խաղաղություն և նույնիսկ՝ ուրախություն: Այդ ուղերձով կիսվելու համար դուք կարող եք գրատախտակին գրել սուրբ գրությունների հետևյալ հղումները. Սաղմոս 35․9, Եսայիա 25․8-9, 44․21-24, 51․11, Սոփոնիա 3․14-20, Մովսես 5․5-11։ Այնուհետև կարող եք գրատախտակին գրել մի հարց, որի շուրջ դասարանի անդամները պետք է խորհեն, երբ կարդան այդ հատվածները, օրինակ՝ Սուրբ գրությունների այս հատվածներն ուրախ լինելու ի՞նչ պատճառներ են նշում: Խնդրեք նրանց կիսվել իրենց գտած նյութով: Գուցե կարող եք դասարանի անդամներին նաև ժամանակ տալ՝ գրելու Փրկիչի հանդեպ իրենց ուրախության մասին: Նրանք կարող են լրացուցիչ գաղափարներ ստանալ նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի ուղերձից, որը գտնվում է «Օժանդակ նյութեր» բաժնում։

  • Սուրբ ծնունդը հնարավորություն է ընձեռում տարածել Քրիստոսի ուրախությունը՝ ծառայելով ուրիշներին: Դասից առաջ կարող եք հրավիրել դասարանի անդամներից մեկին՝ վերանայելու երեց Ուլիսես Սոարեսի «Ժամանակակից հրեշտակների զորք» կոչվող ուղերձը (Առաջին Նախագահության Սուրբ ծննդյան հավաք, դեկ․ 8, 2019, broadcasts.ChurchofJesusChrist.org) և պատրաստվել պատմելու, թե ինչպես է ծառայության մեկ արարքն օգնել երեց Սոարեսին և նրա ընտանիքին զգալ Սուրբ ծննդյան ուրախությունը: Նաև կարող եք դասարանում կարդալ նրա ուղերձից որոշ հատվածներ։ Դասարանի անդամները կարող են կիսվել Սուրբ ծննդյան տոների ժամանակ ուրիշների հանդեպ իրենց ծառայության կամ ուրիշներից ծառայություն ստանալու իրենց անձնական փորձառություններով: Ինչպե՞ս կարող ենք գործել երեց Սոարեսի հրավերի համաձայն և հետևել Փրկիչի «սիրո և մարդկանց հանդեպ բարի կամքի կատարյալ օրինակին»:

Խորհրդանիշները կարող են օգնել, որ մենք հիշենք Հիսուս Քրիստոսին:

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում թվարկում է Հին Կտակարանում ընդգրկված մի քանի խորհրդանիշներ, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի մասին: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ սովորեցին Փրկիչի մասին այս և այլ խորհրդանիշներից, որոնց մասին նրանք կարդացին իրենց ուսումնասիրության ընթացքում: Ի՞նչ ենք սովորել սուրբ գրություններում Փրկիչին գտնելու մասին: Ի՞նչ փորձառություններ են մեզ սովորեցրել, որ «բոլոր բաները ստեղծվել և արարվել են [Նրա] մասին վկայելու համար» (Մովսես 6․63

Աստված Իր Որդուն մեզ նվիրեց։

  • Նվերներ բաժանելը շատ մշակույթներում Սուրբ ծննդյան ավանդույթ է: Դուք կարող եք դասարանի անդամների հետ քննարկում վարել այն պարգևների մասին, որոնք Աստված տվել է մեզ, հատկապես Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի պարգևի մասին: Դա անելու համար կարող եք կիսվել «Նա է պարգևը» տեսանյութով (ChurchofJesusChrist.org) և հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչ է նշանակում Փրկիչի պարգևն իրենց համար: Ինչպե՞ս կարող ենք Երկնային Հորը ցույց տալ մեր երախտագիտությունը այս պարգևի համար:

Եսայիա 7․14, 9․6

«Նորա անունը կկոչուի Սքանչելի»։

  • Եսայիա մարգարեն բազմաթիվ անուններ և կոչումներ է օգտագործել Մեսիային նկարագրելու համար, ով ծնվելու էր Բեթլեհեմում (տես Եսայիա 7․14, 9․6)։ Գուցե դասարանի անդամները ցանկանան ավելին իմանալ Փրկիչի և Նրա առաքելության մասին՝ սովորելով այս կոչումները: Նրանք կարող են ընտրել կոչումը և գտնել սուրբ գրությունների այլ հատվածներ, որոնք օգնում են նրանց հասկանալ, թե ինչ է դա նշանակում: Օրինակ նրանք կարող են ավելին իմանալ «Խաղաղության իշխան» (Եսայիա 9․6) կոչման մասին՝ կարդալով Սաղմոս 85․8, Եսայիա 52․7, Ղուկաս 2․14, կամ Հովհաննես 16․33։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին գտնել այլ հատվածներ, առաջարկեք նայել Սուրբ գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ են հուշում այս կոչումները Փրկիչի և այն մասին, թե Նա ինչ է անում մեզ համար:

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

Հիսուս Քրիստոսն առաջարկում է խաղաղություն և ուրախություն:

Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնն ուսուցանել է.

«Երբ մեր կյանքի կիզակետը Աստծո փրկության, … Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վրա է, մենք ուրախություն ենք զգում, անկախ այն բանից` մեր կյանքում ինչ-որ բան տեղի է ունենում, թե ոչ: Ուրախությունը գալիս է Նրանից ու Նրա շնորհիվ: Նա բոլոր ուրախությունների աղբյուրն է: Ես դա զգում եմ Սուրբ ծնունդին, երբ մենք երգում ենք ‘Joy to the world, the Lord is come’ երգը [Hymns, no.201]: Եվ մենք կարող ենք զգալ դա ողջ տարին: Վերջին Օրերի Սրբերի համար Հիսուս Քրիստոսը ուրախություն է։ …

Փրկիչն առաջարկում է խաղաղություն, որն «ամեն մտքից վեր է» [Փիլիպպեցիս 4․7]: Նա նաև առաջարկում է ուրախության ուժգնություն, խորություն ու մեծություն, որը չի հնազանդվում մարդկային տրամաբանությանն ու հասկացողությանը» («Ուրախություն և հոգևոր գոյատևում», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2016, 82)։

Բարելավել մեր ուսուցումը

Պատրաստվելիս մտածեք մարդկանց մասին։ «Թող ձեր հասկացողությունն այն մարդկանց մասին, ում դուք ուսուցանում եք, առաջնորդի ձեր ծրագրերը: … Քրիստոսանման ուսուցիչները պարտավոր չեն հետևել որևէ կոնկրետ ոճի կամ մեթոդի․ նրանք պարտավոր են օգնել մարդկանց հավատք կառուցել Հիսուս Քրիստոսի հանդեպ» (Ուսուցանել Փրկիչի ձևով,7):

Տպել