«Դաս 8. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1-26. «Ես տեսա երկու Անձնավորություն, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–26», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 8․ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․15–20
«Ես տեսա երկու Անձնավորություն, որոնց պայծառությունն ու փառքն ամեն նկարագրությունից վեր էր»
Ի հավելումն Ջոզեֆ Սմիթի հարցի պատասխանի, թե որ եկեղեցուն նա պետք է միանա, Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հայտնվելը մեզ ուսուցանում է այնպիսի ճշմարտություններ, ինչպիսիք են Աստվածագլխի էությունը և նրանց հետ մեր հարաբերությունները: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ կարևոր ճշմարտություններ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին՝ բացահայտված Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքից։
Հնարավոր ուսումնական վարժություններ
Բառեր, որոնք փոխեցին աշխարհը
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մի անգամ մի խումբ երեխաների ուսուցանել է այդ «յոթ բառը, որ փոխեցին ամբողջ աշխարհը» (տես «Յոթ բառ, որոնք փոխեցին աշխարհը» [տեսանյութ], ChurchofJesusChrist.org)։
-
Ի՞նչ եք կարծում, ո՞ր բառերն էին դրանք:
Նախագահ Նելսոնը նկատի ուներ Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․17 հատվածի վերջին յոթ բառերը։ Կարդացեք այդ յոթ բառը և կարող եք ձեր սուրբ գրություններում՝ հատվածի վերջում գրեք նախագահ Նելսոնի խոսքերը:
-
Ի՞նչ եք կարծում, այդ յոթ բառերն ինչպե՞ս փոխեցին աշխարհը: Ինչպե՞ս են դրանք ազդել ձեր կյանքի վրա:
Ճշմարտություններ, որոնք մենք կարող ենք սովորել Առաջին Տեսիլքից
Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․15–20 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես կարող եք պատասխանել որևէ մեկի ունեցած հետևյալ հարցերին՝ օգտագործելով այս պատմությունը.
-
Արդյո՞ք Աստված տեղյակ է մեր մասին։
-
Արդյո՞ք Աստված խոսում է մարդկանց հետ մեր օրերում։
-
Արդյո՞ք կարևոր է, թե մենք որ եկեղեցուն ենք պատկանում: Ինչո՞ւ։
-
Արդյո՞ք հնարավոր է իմանալ, թե որն է ճշմարիտը։ Ինչպե՞ս։
Առաջին Տեսիլքի բազմաթիվ պատմությունները
Ջոզեֆ Սմիթը 1838թ-ին գրել է Առաջին Տեսիլքի պատմությունը «Ջոզեֆ Սմիթ—Պատմությունում»՝ որպես Եկեղեցու պաշտոնական պատմություն, ամբողջ աշխարհում հրապարակելու համար։ Մենք նաև օրհնված ենք՝ ունենալով Առաջին Տեսիլքի այլ պատմություններ, որոնցից երեքը գրվել կամ թելադրվել են Ջոզեֆի կողմից: Յուրաքանչյուր պատմություն գրվել է տարբեր ժամանակ, տարբեր մարդկանց համար և, հետևաբար, դրանցում ընդգծվել են նրա փորձառության տարբեր կողմերը: Օրինակ՝ Ջոզեֆի 1835 թվականի պատմությունից մենք իմանում ենք, որ նա նաև հրեշտակներ է տեսել, մինչդեռ 1832 թվականի իր պատմության մեջ՝ Աստծո ներկայության մեջ լինելու արդյունքը նկարագրելու համար նա ասել է հետևյալը. «Իմ հոգին լցվեց սիրով, և երկար ժամանակ ես շատ ուրախ էի» («Ջոզեֆ Սմիթի պատմությունները Առաջին Տեսիլքի մասին», josephsmithpapers.org, տես նաև Gospel Library հավելվածը)։
-
Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի այցելությունը Ջոզեֆին ի՞նչ է ձեզ ուսուցանում Նրանց մասին:
Յուրաքանչյուր պատմություն օրհնում է մեզ եզակի մանրամասներով, բայց բոլորն էլ պարունակում են նույն հիմնարար ճշմարտությունը, որ երկինքը բացվեց Ջոզեֆ Սմիթի առաջ և նա տեսավ աստվածային սուրհանդակներին, այդ թվում՝ Հայր Աստծուն և Հիսուս Քրիստոսին:
-
Ուրիշ ի՞նչ են ուսուցանում այս պատմությունները Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Նրանց Եկեղեցու մասին, որը իմանալու համար դուք երախտապարտ եք: