Սեմինարիա
Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–14․ «Հարցրեք Աստծուն»


«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.1–14․ «Հարցրեք Աստծուն»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.1–14», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–14

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․1–14

«Հարցրեք Աստծուն»

երիտասարդ Ջոզեֆ Սմիթը ուսումնասիրում է սուրբ գրությունները

Երիտասարդ տարիքում Ջոզեֆ Սմիթը ցանկանում էր հետևել Հիսուս Քրիստոսին և ձգտում էր իմանալ, թե որ եկեղեցին է ճշմարիտ և որին պետք է ինքը միանա: Սակայն, կային բազմաթիվ եկեղեցիներ, որոնք ուսուցանում էին տարբեր բաներ, և երիտասարդ Ջոզեֆը դժվարանում էր զանազանել ճշմարտությունը: Այս դասը կօգնի ուսանողներին հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին՝ Աստծուց ճշմարտությունն իմանալու իրենց ջանքերում:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Խառնաշփոթության ժամանակը

Այս դասում ուսանողները կուսումնասիրեն Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.1–14 հատվածները՝ կենտրոնանալով Ջոզեֆ Սմիթի գործողությունների վրա, երբ նա ձգտում էր իմանալ, թե որ եկեղեցուն միանա։ Հաջորդ դասին՝ «Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.15–20» ուսանողները կուսումնասիրեն Ջոզեֆի փորձառությունը Սուրբ պուրակում: Կախված դասի ժամանակից՝ կարող եք համատեղել այս երկու դասը:

Առաջարկեք ուսանողներին կիսվել այն դեպքերի օրինակներով, երբ նրանք ստացել են հակասական տեղեկություններ: Օրինակ, նրանք կարող են տեսած լինել տարբեր հաղորդագրություններ և կարծիքներ որևէ թեմայի վերաբերյալ սոցիալական ցանցերում կամ նորություններում:

  • Ինչո՞ւ երբեմն կարող է դժվար լինել որոշել, թե որոնք են վստահելի տեղեկությունները:

  • Ինչպե՞ս կարող են այդ նույն խնդիրները որևէ մեկի համար դժվարացնել Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության մասին ճշմարտություն գտնելը:

Երբ ուսանողները ուսումնասիրեն Ջոզեֆ Սմիթի փորձառությունը, առաջարկեք նրանց մտածել այն մասին, թե ինչպես կարող է նրա օրինակը օգնել իրենց՝ ճշմարտության որոնումներում:

Երիտասարդ տարիքում Ջոզեֆ Սմիթը մտահոգված էր իր հոգու բարօրությամբ: Համայնքի ներսում և նույնիսկ Սմիթների ընտանիքում կային տարբեր կարծիքներ այն մասին, թե որ եկեղեցին է պարունակում փրկության համար անհրաժեշտ ճշմարտություններ։

Կարող եք ուսանողներին բաժանել ստորև բերված հատվածները, որպեսզի դասարանը կարողանա արագ գտնել Ջոզեֆի դժվարությունները ճշմարտությունը բացահայտելու հարցում:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.5–10 հատվածները՝ փնտրելով, թե ինչու էր Ջոզեֆի համար դժվար բացահայտել Աստծո ճշմարտությունը տարբեր կրոնների մեջ:

  • Ժամանակակից աշխարհում որտե՞ղ եք տեսել կրոնի վերաբերյալ նման խառնաշփոթ:

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր, որ մենք ձգտենք իմանալ ճշմարտությունը Աստծուց, այլ ոչ թե ընդունենք այն ամենը, ինչ ուսուցանվում է:

Որպեսզի օգնեք ուսանողներին կապել Ջոզեֆի օրինակը իրենց կյանքի հետ, կարող եք գրատախտակին արտանկարել հետևյալ աղյուսակը և դասարանով լրացնել այն դասի ընթացքում:

Գծեք հետևյալ աղյուսակը ձեր օրագրում և նշեք քառորդ մասերը, ինչպես տեսնում եք ստորև.

Հարցեր, որոնք Ջոզեֆն ուներ Աստծուն տալու

Հարցեր, որոնք ես ունեմ Աստծուն տալու

Ի՞նչ արեց Ջոզեֆը

Ի՞նչ եմ ես անելու

Վերանայեք, թե ինչ եք կարդացել Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.8, 10։ Գրեք Ջոզեֆի հարցերն ու գործողությունները համապատասխան քառորդում:

Հատված 10-ից ուսանողները կարող են բացահայտել, որ Ջոզեֆի հարցերն էին․ «Ի՞նչ պետք է անել» և «Այս բոլորից [եկեղեցիներից] ո՞վ է ճիշտ»։ Հատված 8-ում նրանք կարող են նկատել, որ Ջոզեֆի գործողությունների թվում էին մտորումները և տարբեր եկեղեցիների ժողովներին մասնակցելը:

Օգտակար կլինի հետևյալ հարցը քննարկելիս ուղղորդել ուսանողներին դեպի «Ձեռք բերել հոգևոր գիտելիք» բաժնի պարբերություն 3-ը (Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ (2023 թ․))։

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ Երկնային Հորը կգոհացներ այն, որ Ջոզեֆն այս հարցերը տար:

Հետևենք Ջոզեֆ Սմիթի օրինակին

Երբ մենք ձգտում ենք իմանալ, թե որն է ճշմարիտը, օգտակար կլինի հետևել նախագահ Ռասել Մ. Նելսոնի այս հրավերին.

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Մարգարե Ջոզեֆ Սմիթը օրինակ սահմանեց մեզ համար, որպեսզի հետևենք այդ օրինակին՝ մեր հարցերին լուծումներ տալիս: …

Նմանապես, ի՞նչ կբացի ձեզ համար ձեր ձգտումը: Ի՞նչ իմաստություն է պակասում ձեզ: Ի՞նչ իմանալու կամ հասկանալու հրատապ կարիք եք զգում: Հետևեք մարգարե Ջոզեֆի օրինակին: (Ռասսել Մ. Նելսոն «Հայտնություն Եկեղեցու համար, հայտնություն մեր կյանքի համար» Լիահոնա, մայիս 2018 թ․, 95)

Ճշմարտություններից մեկը, որ մենք կարող ենք սովորել նախագահ Նելսոնից, այն է, որ մենք կարող ենք հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին, որպեսզի իմանանք Աստծո ճշմարտությունը մեզ համար։ Մտածեք նախագահ Նելսոնի տված հարցերի շուրջ: Ինչպես կպատասխանեք դրանց ինքներդ ձեզ համար: Խորհեք ձեր ունեցած որոշ հարցերի շուրջ և գրեք դրանք ձեր օրագրի աղյուսակի «Հարցեր, որոնք ես ունեմ Աստծուն տալու» քառորդում:

Ուսանողները կարող են ընտրել մի հարց, որի վրա պետք է կենտրոնանան «Ձեռք բերել հոգևոր գիտելիք, մաս 1» կամ «Ձեռք բերել հոգևոր գիտելիք, մաս 2» դասի ընթացքում։ Օգտակար կլինի հիշեցնել նրանց այդ մասին:

  • Ձեր հարցերից ո՞րն եք առաջնահերթ համարում ձեր կյանքի տվյալ փուլում։ Ինչո՞ւ։

Շարունակելով ուսումնասիրել «Ջոզեֆ Սմիթ—Պատմություն» գլուխը դասի ընթացքում՝ շարունակեք լրացնել աղյուսակը ձեր օրագրում: Փնտրեք եղանակներ, որոնցով կարող եք հետևել Ջոզեֆի օրինակին՝ ձեր հարցերի պատասխանները գտնելու համար: «Ինչ եմ ես անելու» քառորդում գրեք ձեր ստացած տպավորությունները, ըստ որոնց գործելու եք։

Երբ ուսանողները կարդան ստորև բերված հատվածը, առաջարկեք նրանց շարունակել գրատախտակի վրա լրացնել «Ինչ արեց Ջոզեֆը» քառորդը։

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․11–14 հատվածները՝ փնտրելով լրացուցիչ գործողություններ, որոնք Ջոզեֆը ձեռնարկեց Աստծո ճշմարտությունն իմանալու համար: Ձեր գտածը կարող եք գրել «Ինչ արեց Ջոզեֆը» քառորդում։

Եթե որոշել եք դիտել «Վերականգնում» տեսանյութը, կարող եք այն կանգնեցնել ամեն անգամ, երբ ուսանողները բացահայտեն Ջոզեֆի ունեցած մի նոր հարց կամ նրա ձեռնարկած որևէ գործողություն: Հանձնարարեք որևէ ուսանողի ավելացնել դրանք գրատախտակի աղյուսակի համապատասխան քառորդում։

Ահա Ջոզեֆի գործողությունների օրինակներ, որոնք ուսանողները կարող են տեսնել տեսանյութում. նա ծնողներին հարցեր է տալիս, քահանաների հետ քննարկումներ է ունենում, ժամանակ է հատկացնում՝ խորհելու, թե ինչ է սովորել, կարդում է տարբեր հատվածներ Աստվածաշնչից և չի հուսահատվում, երբ պատասխանները արագ չեն գալիս։

  • Թեև Ջոզեֆը չգիտեր, որ եկեղեցուն միանա, ի՞նչ գիտեր նա Աստծո մասին: (Տես Վարդապետության սերտման հիմնական փաստաթուղթ (2023 թ․), «Ձեռք բերել հոգևոր գիտելիք», պարբերություններ 2–3։)

  • Ձեր կարծիքով, ինչո՞ւ է Աստված այդքան ցանկանում օգնել մեզ բացահայտել ճշմարտությունը (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1:11):

  • Ջոզեֆի գործողություններից ո՞րն եք փորձել անել ձեր կյանքում: Ի՞նչը կցանկանայիք փորձել անել:

Հիշեք նախագահ Նելսոնի հորդորը՝ «հետևեք մարգարե Ջոզեֆի օրինակին»: Օգնություն խնդրեք Երկնային Հորից, երբ խորհում եք, թե ինչ կարող եք անել՝ ճշմարտությունը որոնելիս Ջոզեֆի օրինակին հետևելու համար:

Անհրաժեշտության դեպքում կարող եք կիսվել այն եղանակներով, որոնցով ուսանողները կարող են հետևել Ջոզեֆ Սմիթի օրինակին։ Այդ եղանակներից են հետևյալները․

  • Գտեք սուրբ գրության հատված, որը նշանակալից և կարևոր է ձեզ համար: Կազմեք ծրագիր՝ նորից ու նորից այդ հատվածին անդրադառնալու համար: Կարող եք պատրաստել այդ հատվածի պաստառը և տեղադրել այն այնտեղ, որտեղ կտեսնեք հատվածը ամբողջ օրվա ընթացքում: Կամ կարող եք մտապահել և փորձել մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր անգիր ասել այն:

  • Կարող եք բարձրաձայն աղոթել Աստծուն առանձին վայրում: Կազմեք ամփոփ նկարագրություն, թե ինչ կուզենայիք ներառել ձեր աղոթքում:

Ձեր օրագրում՝ «Ի՞նչ եմ ես անելու» քառորդում գրեք մեկ կամ երկու եղանակ, որով դուք պետք է հետևեք Ջոզեֆ Սմիթի օրինակին: Ներառեք որոշակի մանրամասներ այն մասին, թե ինչպես եք կատարելու այդ գործողությունները՝ Աստծուց պատասխաններ փնտրելիս: Ձեր ծրագրով կարող եք կիսվել ձեր մտերիմ ընկերոջ կամ ընտանիքի անդամի հետ: Կարևոր է հիշել, որ նույնիսկ լավագույն ծրագրերի դեպքում կարող է ժամանակ պահանջվել ցանկալի արդյունքների հասնելու համար: Պարբերաբար վերանայեք ձեր օրագրի գրառումները և «Ջոզեֆ Սմիթ—Պատմություն» գլուխը՝ ձեր կատարած գործողությունները գնահատելու համար:

Հնարավորություն տվեք ուսանողներին կիսվել վկայությամբ՝ հավատքով կատարած գործերի մասին, որոնք կարող են հանգեցնել հայտնության և հոգևոր հարցերի պատասխանների ստացման: Վկայեք, որ եթե մենք հետևենք Ջոզեֆ Սմիթի օրինակին, Աստված կօգնի, որ մենք իմանանք ճշմարտությունը ինքներս մեզ համար: