Սեմինարիա
Դաս 9. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․21–26․ «Ես տեսիլք էի տեսել … և չէի կարող ուրանալ այն»


«Դաս 9. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․21–26. «Ես տեսիլք էի տեսել … և չէի կարող ուրանալ այն»» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․21–26», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 9․ Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․1-26

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․21–26

«Ես տեսիլք էի տեսել … և չէի կարող ուրանալ այն»

Ջոզեֆը վերադառնում է սրբազան պուրակից

Առաջին Տեսիլքի իր փորձառության մասին տեղի եկեղեցու սպասավորին պատմելուց հետո 14-ամյա Ջոզեֆ Սմիթը արագ դարձավ հալածանքի թիրախ: Սակայն դա չնվազեցրեց նրա համոզմունքն առ այն, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվել են իրեն: Այս դասը ուսանողներին հնարավորություն կտա հասկանալու, թե Սուրբ Հոգին ինչպես է իրենց վկայում, որ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին մարգարե Ջոզեֆ Սմիթին:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Ինչպե՞ս կվերաբերվեիք դրան

Կարող եք սկսել դասը՝ առաջարկելով ուսանողներին խորհել իրենց վկայությունների մասին, որ Աստված Ջոզեֆ Սմիթին կանչել է որպես Իր մարգարե: Հետևյալ պատմությունը և հարցերը կարող են օգնել դա անել:

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը (1927–2018) կիսվել է մի պատմությունով երկու միսիոներների մասին, որոնք բախվել են ընդդիմության Ջոզեֆ Սմիթի մասին իրենց վկայության համար:

2:3

The Prophet Joseph Smith: Teacher by Example

Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոն

Երկու [միսիոներներ] կանգ առան Պր Էլմեր Փոլարդի տան առջև։ … Նրանք ներկայացրեցին իրենց ուղերձը և առաջարկեցին նրան աղոթել միասին։ Նա համաձայնեց այն պայմանով, որ ինքը պետք է ասեր աղոթքը:

Նրա ասած աղոթքն ապշեցրեց միսիոներներին: Նա ասաց. «Երկնային Հայր, օրհնիր այս երկու անհաջողակ, մոլորված միսիոներներին, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց տները և իրենց ժամանակը չվատնեն Կանադայի ժողովրդին պատմելով մի ուղերձի մասին, որն այնքան անիրական է և որի մասին նրանք այդքան քիչ գիտեն»:

Երբ նրանք ծնկներից բարձրացան, պրն. Փոլարդը խնդրեց միսիոներներին այլևս երբեք չվերադառնալ իր տուն: Երբ նրանք հեռանում էին, նա ծաղրանքով ասաց նրանց. «Դուք, միևնույնն է, չեք կարող ինձ համոզել, որ իրոք հավատում եք, որ Ջոզեֆ Սմիթը եղել է Աստծո մարգարե» և աղմուկով փակեց դուռը: (Թոմաս Ս․ Մոնսոն, «Մարգարե Ջոզեֆ Սմիթ․ Ուսուցիչ՝ իր օրինակով», Լիահոնա, նոյեմբեր, 2005, 69)

Առաջարկեք ուսանողներին իրենց օրագրերում պատասխանել հետևյալ հարցերին։ Կամավորներին կարող եք խնդրել դասարանի հետ կիսվել երկրորդ հարցի իրենց պատասխանով:

  • Որքանո՞վ վստահ կարող եք վկայել, որ Ջոզեֆին այցելել են Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը և կանչել նրան որպես մարգարե:

  • Դա իմանալն ինչպե՞ս կարող է ազդել ձեր կյանքի և Աստծո հետ ձեր հարաբերությունների վրա:

Այս դասն ուսումնասիրելիս մտածեք, թե ինչ է նշանակում Առաջին Տեսիլքը ձեզ համար և ինչպես է այն փոխել կամ կարող է փոխել ձեր կյանքը: Դասի վերջում հնարավորություն կունենաք գրանցել ձեր մտքերը ձեր օրագրում:

Ջոզեֆ Սմիթի Առաջին Տեսիլքի իրականությունը

Այն բանից հետո, երբ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին, նա կիսվեց իր փորձառությամբ տեղի եկեղեցիներից մեկի քարոզիչի հետ:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.21–23 հատվածները՝ փնտրելով, թե ինչպես այդ քարոզիչը և շատ ուրիշներ արձագանքեցին, երբ լսեցին Ջոզեֆի տեսիլքի մասին:

  • Տեղի ունեցածի մասին Ջոզեֆի նկարագրությունից այս հատվածներում ի՞նչն է ձեզ համար առավել ազդեցիկ։

  • Ինչպիսի՞ ընդդիմության եք դուք բախվել այն ճշմարտությունների համար, որ դուք գիտեք։

  • Ինչո՞ւ է կարևոր ունենալ ճշմարտության մասին սեփական վկայությունը, երբ ուրիշները կասկածում են ձեր ասածին:

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․24–26 հատվածները՝ նշելով այն բառերն ու արտահայտությունները, որտեղ Ջոզեֆը հաստատում է իր տեսիլքի ճշմարտացիությունը:

  • Ի՞նչ ճշմարտություն կարող ենք սովորել այդ հատվածներից:

    Ուսանողները կարող են ասել մի քանի ճշմարտություններ։ Շնորհակալություն հայտնեք նրանց՝ իրենց գտածով կիսվելու համար: Գրատախտակին գրեք հետևյալ ճշմարտությունը. Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը իսկապես հայտնվեցին Ջոզեֆ Սմիթին՝ ի պատասխան նրա աղոթքի:

    Օգտակար կլինի գրատախտակին թվարկել այն բառերն ու արտահայտությունները, որոնք ուսանողները նշել են: Որպես այլընտրանք, ուսանողները կարող են գրել իրենց գտած բառերը կամ արտահայտությունները փոքր թղթերի վրա և կպցնել դրանք գրատախտակին:

  • Համաձայն հատված 25-ի, Աստծո մասին իր իմացությունը ինչպե՞ս օգնեց Ջոզեֆին ամուր մնալ այն բանում, ինչ ինքը գիտեր, որ ճշմարիտ է:

Ուսանողներին հնարավորություն տվեք խորհելու և իրենց օրագրում գրելու այն մասին, թե ինչ է նշանակում Առաջին Տեսիլքն իրենց համար: Նրանք կարող են 10-ից 15 րոպե ծախսել դա անելու համար։ Որպեսզի օգնեք ուսանողներին խորհել և գրել, կարող եք տրամադրել ստորև թվարկվածների նման ուղղորդվող վարժություններ, որոնք կարող են օգնել նրանց զգալ, թե ինչպես է Սուրբ Հոգին վկայում իրենց Առաջին Տեսիլքի մասին: Դուք կարող եք ցուցադրել այս վարժությունները և թույլ տալ ուսանողներին ընտրել դրանցից, կամ կարող եք ընտրել, թե որ վարժությունն եք կատարելու ամբողջ դասարանով: Առաջին երկու վարժությունները կարող են օգտակար լինել ամբողջ դասարանով կատարելու համար:

  1. Դասարանով երգեք կամ կարդացեք «Ջոզեֆ Սմիթի առաջին աղոթքը» օրհներգի խոսքերը (Հիմներ, հմր. 14)։ Ահա օրհներգի տարբերակը՝ Տաճարային հրապարակի Թաբերնաքլ երգչախմբի կատարմամբ․

    4:8

    Joseph Smith's First Prayer

  2. Դիտեք «Մի ընտրյալ տեսանող կբարձրացնեմ ես. Վերականգնման մարգարեն» տեսանյութը (4:42), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

    4:42

    A Choice Seer Will I Raise Up: Prophet of the Restoration

  3. Գրեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․16–17 հատվածների բառերը ձեր օրագրում՝ հանգամանորեն խորհելով դրանց շուրջ։ Կամ, եթե հնարավոր է, թվային սարքի միջոցով ձայնագրեք ինքներդ ձեզ՝ այս բառերը կարդալիս և լսեք ձեր կարդացածը։

  4. Կարդացեք Առաջին Տեսիլքի մասին գերագույն համաժողովում ներկայացված մի ելույթ: Ահա մի քանի տարբերակ․

    1. «Առաջին տեսիլքի պտուղները» (Դիտեր Ֆ․ Ուխդորֆ, Լիահոնա, մայիս 2005, 36–38)

    2. «Ջոզեֆ Սմիթը տեսավ Աստծուն» (Ջոզեֆ Ֆ. Մերիլ, Ensign, դեկտեմբեր 2015, 70–71)

Կարող եք կիսվել պրն. Փոլարդի մասին պատմության մնացած մասով՝ ցուցադրելով «Մարգարե Ջոզեֆ Սմիթ․ Ուսուցիչ՝ իր օրինակով» տեսանյութի 11:59-14:09 հատվածը։

2:3

The Prophet Joseph Smith: Teacher by Example

Ձեր օրագրում գրեք, թե ինչ է ձեզ համար նշանակում Առաջին Տեսիլքը: Ձեր մտորումների մեջ ներառեք ձեր վկայությունը կամ այն, թե ինչո՞ւ եք կարծում, որ Առաջին Տեսիլքի մասին վկայությունը կարող է օրհնել ձեր կյանքը:

Երբ ուսանողներն ավարտեն, հնարավորություն տվեք նրանց, ովքեր ցանկանում են կիսվել Ջոզեֆ Սմիթի և Առաջին Տեսիլքի մասին իրենց վկայություններով կամ զգացմունքներով: Կիսվեք, թե ինչպես եք դուք իմացել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի՝ Ջոզեֆ Սմիթին այցելության ճշմարտացիության մասին: