Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–65, Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–65, Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ, (2025)

«Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․27-65

Վարդապետություն և Ուխտեր 2, Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–65

Ակնարկ

Առաջին Տեսիլքից երեք տարի անց Ջոզեֆ Սմիթը ցանկանում էր իմանալ, թե ինքը որքանով է արժանավոր Աստծո առաջ։ Նա աղոթեց Աստծուն՝ ուղղորդում ստանալու համար: Մորոնի հրեշտակը հայտնվեց և ասաց Ջոզեֆին, որ Աստված գործ ունի, որը Ջոզեֆը պետք է կատարի Նրա համար: Մորոնին խոսեց ոսկե թիթեղների մասին և մեջբերեց աստվածաշնչյան մարգարեությունները, որոնք Ջոզեֆ Սմիթը կօգնի իրագործել, այդ թվում՝ Մաղաքիայի մարգարեությունը, որ Եղիան որդիների սրտերը կդարձնի դեպի հայրերը:

դասընթացի պետկերակՈւսուցանեք Հոգով․ Սուրբ Հոգին վկայում է ճշմարտությունը, Նա վկայում է Քրիստոսի մասին և փոխում է սրտերը: Միայն Սուրբ Հոգու միջոցով մենք կարող ենք իրականացնել ավետարանի ուսուցման վերջնական նպատակը՝ ամրացնել հավատքն առ Հիսուս Քրիստոս և օգնել ուրիշներին ավելի նմանվել Նրան: Փնտրեք եղանակներ, որոնցով Սուրբ Հոգուն կհրավիրեք կատարելու Իր դերերը: Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես արեց դա, տես «Փրկիչը Սուրբ Հոգով ուսուցանվելու հնարավորություններ է տվել մարդկանց» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու եղանակներից մեկը ուսանողներին ինքնագնահատման հնարավորություն տալն է։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 2»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․27–50

Դասի նպատակը. այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Ջոզեֆ Սմիթի՝ որպես Աստծո մարգարե կանչվելու կարևորությունը:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողներին առաջարկեք պատրաստվել՝ կիսվելու կարևոր ճշմարտություններով, որոնք բացահայտվեցին շնորհիվ նրա, որ Աստված կանչեց Ջոզեֆ Սմիթին լինելու մարգարե:

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․50–65

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ Տերը կօգնի իրենց կատարել այն աշխատանքը, որը Նա պատվիրել է իրենց անել:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին գալ դասարան՝ նախապես խորհելով, թե իրենք ինչպես կարող են օգտվել Փրկչի օգնությունից իրենց կյանքում:

  • Բովանդակություն ցուցադրման համար. կարող եք դասից առաջ արտագրել աղյուսակը գրատախտակին։

Վարդապետություն և Ուխտեր 2

Դասի նպատակը. այս դասը կարող է օգնել ուսանողներին կիրառել Տիրոջ հրավերը՝ դարձնել իրենց սրտերը դեպի նախնիները:

  • Ուսանողի նախապատրաստում․ ուսանողները կարող են պատրաստվել՝ պատմելու որևէ անձի մասին՝ իրենց ընտանեկան պատմությունից: Նրանք կարող են օգտագործել «Հիշողություններ» ներդիրը FamilySearch-ում՝ իրենց տոհմածառի որևէ ազգականի մասին պատմություն գտնելու համար:

  • Նյութեր. հիշեցրեք ուսանողներին, որ պատրաստեն իրենց օգտանունը և գաղտնաբառը՝ FamilySearch.org կայք մուտք գործելու համար։ Նրանք կարող են օգտագործել Եկեղեցու իրենց հաշվի մուտքի տվյալները՝ FamilySearch.org կայք մուտք գործելու համար։ Թուղթ և մկրատ տրամադրեք՝ թղթե շղթա պատրաստելու համար: