Սեմինարիա
Դաս 11. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.50–65. Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները


«Դաս 11. Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.50–65. Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.50–65» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիա

Դաս 11․ Ջոզեֆ Սմիթ - Պատմություն 1․55-65

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.50–65

Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները

Մորոնին-տալիս-է-Ջոզեֆին-ոսկե-թիթեղները

Տերը Ջոզեֆ Սմիթին մի կարևոր աշխատանք տվեց կատարելու: Նրան պատվիրվեց ստանալ ոսկե թիթեղները Կումորա բլրում, թարգմանել հիշատակարանը և ի հայտ բերել Մորմոնի Գիրքը: Տերը միջոցներ տրամադրեց, որպեսզի օգնի Ջոզեֆին կատարելու այդ մեծ աշխատանքը: Ճիշտ այնպես, ինչպես Տերը օգնեց Ջոզեֆին կատարել նրան տրված աշխատանքը, նույն ձևով էլ Նա կարող է օգնել մեզ։ Այս դասը կարող է օգնել ուսանողներին հասկանալ, որ Տերը կօգնի մեզ կատարել այն աշխատանքը, որը Նա պատվիրել է մեզ անել:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հրեշտակներն օգնում են մեզ կատարել Աստծո աշխատանքը

Ոուսանողներին կարող եք բաժանել փոքր խմբերի, որպեսզի թվարկեն որքան հնարավոր է շատ դեպքեր, երբ հրեշտակները հայտնվել են մարդկանց: Այնուհետև նրանք կարող են ամփոփ ներկայացնել, թե յուրաքանչյուր դեպքում ինչու է հայտնվել հրեշտակը:

  • Ի՞նչ գիտեք այն մասին, թե ինչու է Աստված հրեշտակներ ուղարկում:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի հետևյալ հայտարարությունը՝ փնտրելով, թե ինչո՞ւ է Աստված հրեշտակներ ուղարկում:

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Սկզբից ի վեր ողջ տնտեսությունների ընթացքում Աստված օգտագործել է հրեշտակներին որպես Իր պատվիրակներ՝ հայտնելու սեր և մտահոգություն Իր զավակների հանդեպ: … Ես խոսել եմ երկնային օգնության մասին, ինչպես նաև կարիքի պահին մեզ օրհնելու համար ուղարկված հրեշտակների մասին։ Բայց երբ մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր գործիքներ են Աստծո ձեռքերում, մեզ հիշեցվում է, որ ոչ բոլոր հրեշտակներն են վարագույրի մյուս կողմում: Նրանցից ոմանց հետ մենք քայլում և խոսում ենք՝ այստեղ, հիմա, ամեն օր: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ «Հրեշտակների ծառայությունը», Լիահոնա, նոյեմբեր 2008, 29–30)

Երբ ուսանողներն ուսումնասիրեն այս դասը, օգնեք նրանց տեսնել, որ թե վարագույրի մյուս կողմի հրեշտակները, թե մահկանացու մարդիկ օգնեցին Ջոզեֆ Սմիթին կատարել Աստծո աշխատանքը: Կարող եք նաև վկայել, որ հրեշտակները կարող են օգնել ձեր ուսանողներին կատարել Աստծո աշխատանքը իրենց համար:

Տերը միջոցներ տրամադրեց Ջոզեֆ Սմիթին՝ Իր աշխատանքը կատարելու համար

Կարող եք օգտագործել ստորև բերված աղյուսակը, որպեսզի օգնեք ուսանողներին տեսնել այն եղենակները, որոնցով Տերը օգնություն տրամադրեց Ջոզեֆ Սմիթին։ Գրատախտակին պատկերեք հետևյալ աղյուսակը և խնդրեք ուսանողներին այն արտագրել իրենց օրագրերում. Ուսանողներին ցույց տալու համար, թե ինչպես լրացնել աղյուսակը, դասարանով լրացրեք առաջին տողը: Երբ ուսանողները լրացնեն աղյուսակը, օգնեք նրանց բացահայտել այն ճշմարտությունը, որ Տերը միջոցներ է տրամադրում մեզ, որպեսզի օգնի կատարել Իր աշխատանքը:

Հղում

Տերն ո՞ւմ ուղարկեց Ջոզեֆին օգնելու համար:
Ինչպե՞ս նրանք օգնեցին։

Հղում

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33

Հղում

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.35

Հղում

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.54

Հղում

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.57, Վարդապետություն և Ուխտեր 25.5–6

Հղում

Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.61–62

Վերանայեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.33 հատվածները և բացահայտեք, թե որ հրեշտակին Տերն առաջինն ուղարկեց Ջոզեֆին օգնելու համար:

Երբ ուսանողները հիշատակեն Մորոնիին, հարցրեք նրանց, թե ինչ գիտեն այն մասին, թե նա ինչպես օգնեց Ջոզեֆ Սմիթին կատարել այն աշխատանքը, որը Տերը տվել էր նրան: Եթե ուսանողները չհիշատակեն Մորոնիի չորս այցելությունները, որոնք նա կատարեց 1823 թվականի սեպտեմբերի 21-ի գիշերը, և այն, ինչ նա ուսուցանեց, կարող եք նրանց հետ միասին վերհիշել այս իրադարձությունը (տես նախորդ դասը): Օգտակար կլինի նաև ստորև բերված բովանդակության ավելացումն այն նյութերին, որոնցով կիսվում են ուսանողները։

Հաջորդ երեք տարվա ընթացքում՝ սեպտեմբերի 22-ին, Ջոզեֆ Սմիթը հանդիպում էր Մորոնիին նույն վայրում և ստանում լրացուցիչ ցուցումներ հիշատակարանի կարևորության և այն աշխատանքի մասին, որ Աստված տվել էր իրեն կատարելու (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․33–34)։ Մորոնին նաև ավելին ուսուցանեց Ջոզեֆին այն մասին, թե «ինչ էր Տերը անելու և ինչպես» էր դա տեղի ունենալու (Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․54)։ Այդ ժամանակահատվածում Ջոզեֆը հանդիպեց Էմմա Հեյլին և ամուսնացավ նրա հետ (տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․57–58

1827 թ. սեպտեմբերի 22-ին Ջոզեֆը Մորոնի հրեշտակից ստացավ ոսկե թիթեղները:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչ են ավելացնելու աղյուսակի առաջին տողում: Ուսանողները կարող են լրացնել աղյուսակի մյուս տողերը անհատապես կամ խմբերով: Աղյուսակը լրացնելուց հետո առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչու էր անհրաժեշտ, որ Ջոզեֆը ստանար այդ օգնությունը:

Մորոնիի նախազգուշացումը Ջոզեֆին

Կարդացեք Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1․59–60 հատվածները և փնտրեք նախազգուշացումն ու խոստումը, որոնք Մորոնին տվեց Ջոզեֆ Սմիթին այն գիշերը, երբ նա ստացավ թիթեղները:

  • Ինչո՞ւ Մորոնին զգուշացրեց Ջոզեֆին, որ անփույթ չլինի թիթեղների պաշտպանության հարցում:

Ուսանողներին կարող եք առաջարկել կիսվել իրենց հայտնի օրինակներով, թե ինչպես էին մարդիկ փորձում Ջոզեֆից վերցնել թիթեղները: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կարդալ և քննարկել պատմություններ Սրբեր, 1.37–43 հատվածներից կամ կարդալ ստորև բերված տեքստը։

Մորոնի հրեշտակից թիթեղները ստանալուց հետո Ջոզեֆը դրանք թաքցրեց մի սնամեջ գերանի մեջ, որպեսզի ապահով պահի դրանք, մինչև կկարողանար մի արկղ ձեռք բերել՝ դրանք կողպելու համար: Հաջորդ օրը, երբ Ջոզեֆ Սմիթը աշխատանքի էր, նրա հայրը լսեց մի խումբ տղամարդկանց խոսակցությունը, որոնք թիթեղները գողանալու դավ էին նյութում: Էմման գնաց և զգուշացրեց Ջոզեֆին, և նա՝ Ուրիմի և Թումիմի միջոցով կարողացավ տեսնել, որ թիթեղները ապահով են: Նա նաև գիտեր, որ ժամանակն է վերցնել թիթեղները գերանի միջից՝ դրանք ապահով տեղում պահելու համար:

«Շտապելով բլուր՝ Ջոզեֆը գտավ փչակը, որտեղ պահել էր թիթեղները, վերցրեց ու զգուշությամբ փաթաթեց շապիկի մեջ։ Այնուհետև նա սլացավ անտառի միջով և ուղղվեց դեպի տուն՝ աչքի առաջ ունենալով հնարավոր վտանգները։ …

Թիթեղների ծանրության տակ Ջոզեֆը հնարավորինս արագ անցնում էր անտառով :։ Մի ընկած ծառ փակեց նրա ճանապարհը, և երբ նա կանգ առավ, որ անցնի ծառի վրայով, մի հարված զգաց ետևից։ Հետ շրջվելով՝ նա տեսավ, թե ինչպես մի մարդ հրացանի կոթով իր վրա է գալիս։

Մի ձեռքով ամուր բռնած թիթեղները, մյուս ձեռքով Ջոզեֆը վայր գցեց տղամարդուն և մտավ ավելի խորը՝ թփուտների մեջ։ Մոտ կես մղոն էր անցել, երբ մի ուրիշ տղամարդ դուրս եկավ ծառի հետևից ու հարվածեց նրան հրացանի կոթով։ Ջոզեֆն այդ տղամարդուն ևս տապալեց և շարունակեց արագ վազել՝ փորձելով դուրս գալ անտառից։ Բայց շատ չանցած նրա վրա երրորդ մարդը հարձակվեց, ծանր հարված հասցնելով նրան, որից նա օրորվեց։ Ուժ հավաքելով՝ Ջոզեֆը ողջ զորությամբ հարվածեց տղամարդուն և վազեց դեպի տուն։…

Երբ Ջոզեֆը ոսկե թիթեղները տուն բերեց, գանձ որոնողները շաբաթներ շարունակ փորձում էին գողանալ դրանք: Թիթեղները ապահով տեղում պահելու համար նա ստիպված էր դրանք տեղից տեղ տեղափոխել, թաքցնելով բուխարու տակ, իր հոր խանութի հատակի տակ և հացահատիկի կույտի մեջ: Նա միշտ պիտի աչալուրջ լիներ։

… Նա վճռել էր հոգ տանել թիթեղների մասին, վստահելով Տիրոջ խոստումին, որ եթե նա աներ ամենը, ինչ կարող էր, դրանք պաշտպանված կլինեին» (Saints: The Story of the Church of Jesus Christ in the Latter Days, vol. 1, The Standard of Truth, 1815–1846 [2018], 40-4143

  • Ինչպե՞ս համատեղվեցին Ջոզեֆի ջանքերը և «Աստծո իմաստությունը»՝ թիթեղները պահպանելու համար:

  • Այս պատմությունից ի՞նչ գաղափարներ ստացաք Աստծո մասին։

Տերը մեզ օգնություն է տրամադրում, որպեսզի կատարենք այն աշխատանքը, որը Նա տալիս է մեզ

  • Սուրբ գրություններում ի՞նչ օրինակներ կան այն ժամանակների, երբ Տերն օգնում էր մարդկանց կատարել այն աշխատանքը, որը Ինքն է պատվիրել նրանց:

    Անհրաժեշտության դեպքում առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել հետևյալ օրինակներից մեկը կամ մի քանիսը․

  • Ինչպե՞ս կարող է Տերը օգնել ձեզ կատարել այն աշխատանքը, որը Ինքն է պատվիրել կամ կպատվիրի ձեզ:

  • Ձեր կյանքում ովքե՞ր են այն «հրեշտակներից» (մահկանացու մարդկանցից) մի քանիսը, որոնց, ձեր կարծիքով, Աստված ուղարկել է ձեզ օգնելու կատարել Տիրոջ աշխատանքը:

Կարող եք վկայել Մորմոնի Գիրքն ի հայտ բերելու՝ Ջոզեֆ Սմիթի աշխատանքի մասին։ Կարող եք նաև կիսվել փորձառությամբ, թե ինչպես է Տերն օգնել ձեզ կատարել այն աշխատանքը, որ Ինքն է պատրաստել ձեզ համար: Կարող եք նաև առաջարկել պատրաստակամ ուսանողներին կիսվել փորձառությամբ կամ վկայել դրա մասին: