Սեմինարիա
Դաս 41․ Վարդապետություն և Ուխտեր 27․1–14․ «Արա դա՝ պարզ աչքով ուղղված Իմ փառքին»


«Վարդապետություն և Ուխտեր 27․1–14․ «Արա դա՝ պարզ աչքով ուղղված Իմ փառքին»» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025 թ․)

«Վարդապետություն և Ուխտեր 27․1–14», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 41. Վարդապետություն և Ուխտեր 27–28

Վարդապետություն և Ուխտեր 27․1–14

«Արա դա՝ պարզ աչքով ուղղված Իմ փառքին»

երեխան հաղորդություն է ճաշակում

1830 թվականի ապրիլին՝ Եկեղեցու կազմավորումից հետո, Եկեղեցու անդամների հալածանքները շարունակվեցին: Մի օր, երբ Ջոզեֆ Սմիթը հաղորդության գինի ձեռք բերելու համար ճանապարհ ընկավ, նրան կանգնեցրեց երկնային սուրհանդակը և կիսվեց ճշմարտություններով, որոնց նպատակն էր օգնել Սրբերին: Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի լավ պատրաստվել ընդունելու հաղորդությունը՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հաղորդությունը

Կարող եք ցուցադրել հետևյալ սցենարը։ Ուսանողներին բաժանեք զույգերի, որոնցում ուսանողներից մեկը սցենարով ընկերն է։ Նախքան առաջ անցնելը առաջարկեք ուսանողներին դերախաղով հակիրճ խաղալ այս իրավիճակը:

Որպես այլընտրանք, առաջարկեք ուսանողներին հանդես գալ իրենց սեփական սցենարով, որը վերաբերում է մեկին, ով չի հասկանում ինչ է հաղորդությունը կամ հաղորդության հետ կապված պատշաճ փորձառություններ չի ունեցել:

Ձեր ընկերն ասում է ձեզ. «Բոլորն ասում են, որ հաղորդությունն այնքա՜ն կարևոր է, բայց դա ինձ այնքան էլ մեծ բան չի թվում: Ի՞նչը ես չեմ հասկանում»։

  • Ի՞նչ հարցեր կտայիք:

  • Դուք ինչո՞վ կկիսվեիք:

Ուսանողներին առաջարկեք մտածել հետևյալի մասին.

Խորհեք հաղորդություն ճաշակելու ձեր վերջին փորձառությունների մասին: Արդյո՞ք հաղորդության հետ կապված ձեր փորձառությունները նշանակալից են: Ինչո՞ւ այո, կամ ինչո՞ւ ոչ։

Երբ դուք ուսումնասիրում եք Վարդապետություն և Ուխտեր 27 գլուխը, փնտրեք ճշմարտություններ, որոնք կարող են ուղղորդել ձեզ և ուրիշներին՝ հաղորդության միջոցով ունենալու ավելի նշանակալից և զորեղ փորձառություններ:

Հաղորդությունը. ինչն է կարևոր և ինչը՝ ոչ

1830 թվականի օգոստոսին Նյուել Նայթը և նրա կինը՝ Սալին, Նյու Յորք նահանգի Քոլսվիլ քաղաքից ճամփորդեցին Փենսիլվանիա նահանգի Հարմոնի քաղաք՝ այցելելու Մարգարե Ջոզեֆ Սմիթին և նրա կնոջը՝ Էմմային։ Ե՛վ Էմման, և՛ Սալին նախկինում մկրտված էին, բայց ամբոխի կողմից հալածանքների պատճառով նրանցից ոչ մեկը չէր հաստատվել որպես Եկեղեցու անդամ և չէր ստացել Սուրբ Հոգու պարգևը: Ջոզեֆը և նրա ընկերները որոշեցին միասին ընդունել հաղորդությունը և կատարել հաստատումները՝ մինչև Նայթերի տուն վերադառնալը։

Այս նախապատմությունը նկատի ունենալով՝ կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27 գլխի վերնագիրը՝ տեսնելու, թե ինչպես է ստացվել այս հայտնությունը:

Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչն էր իրենց համար հետաքրքիր: Կարող եք բացատրել, որ երկնային սուրհանդակը փոխանցեց մի ուղերձ Փրկիչից: Եթե ուսանողները հարցնեն, թե ինչու ենք հաղորդության ժամանակ գինու փոխարեն ջուր օգտագործում, հրավիրեք նրանց փնտրել այս բաժնում բացահայտված մի սկզբունք, որը կարող է օգնել պատասխանել այդ հարցին:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.1–2 հատվածները և փնտրեք, թե Մարգարե Ջոզեֆ Սմիթն ինչ իմացավ հաղորդության մասին:

  • Ի՞նչը տպավորեց ձեզ: Ինչո՞ւ։

    Մի քանի ուսանողների առաջարկեք կիսվել իրենց մտքերով: Փնտրեք եղանակներ ցույց տալու, որ դուք գնահատում եք նրանց պատասխանները:

    Եթե ուսանողներն բնականոն կերպով չկիսվեն ճշմարտություններով, կարող եք հարցնել նրանց. «Ի՞նչ եք դուք սովորում այս հատվածներից այն մասին, թե ինչպես մենք պետք է ճաշակենք հաղորդությունը»: Երբ ուսանողները պատասխանեն, օգտագործեք նրանց խոսքերը՝ գրատախտակին մի սկզբունք գրելու համար: Դա կարող է լինել հետևյալի նման մի սկզբունք․ մենք պետք է ճաշակենք հաղորդությունը՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին՝ հիշելով Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությունը մեզ համար:

    Եթե օգտակար լինի, կարող եք ուսանողներին հարցնել, թե այս հատվածներից որ արտահայտությունների շուրջ նրանք կցանկանային խորհել կամ ավելի լավ հասկանալ: Հետևյալ նյութերը կարող են օգտակար լինել․

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ճաշակել հաղորդությունը՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին։

Պարզ աչքով ուղղված լինել Աստծո փառքին նշանակում է հոգևորապես կենտրոնացած լինել Փրկչի և փրկագնման Նրա աշխատանքի վրա, այլ ոչ թե ինքներս մեզ վրա (տես Մարլին Կ․ Ջենսեն, «Պարզ աչքով ուղղված Աստծո փառքին», Ensign, նոյեմբեր 1989 թ․, 27–28)։ Ուսանողները կարող են կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88․67–68 հատվածները՝ պարզ աչքով Աստծո փառքին ուղղված լինելու համար խոստացված օրհնությունները տեսնելու համար։ Ուսանողները կարող են նաև կիսվել, թե իրենց կարծիքով ինչ է նշանակում լույսով լցված լինել:

դասընթացի պատկերակ Օգնեք սովորողներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը․ Հետևյալ նյութը նախատեսված է օգնելու ուսանողներին գալ դեպի Քրիստոսը՝ տեսնելով Քրիստոսի հաղորդությունը և Քավությունը որպես անձնական պարգևներ իրենց համար: Լրացուցիչ ուսուցման համար այն մասին, թե ինչպես խրախուսել ուսանողներին գալ դեպի Հիսուս Քրիստոսը, տես «Հրավերներ, որոնք օգնում են սովորողներին ճանաչել Տիրոջ սերը, զորությունը և ողորմությունը իրենց կյանքում» դասընթացը։ Այդ դասընթացը կարող եք գտնել Ուսուցչի կատարելագործման հմտություններ ուսուցողական նյութում։

Հրեշտակը հայտնեց Փրկչի ուղերձը՝ հիշելու համար, որ Փրկչի մարմինը «ցած դրվեց ձեզ համար» և նրա արյունը «թափվեց ձեր մեղքերի թողության համար» (Վարդապետություն և Ուխտեր 27․2, շեշտադրումն ավելացված է):

Խրախուսեք ուսանողներին նշել «ձեզ համար» և «ձեր մեղքերը» արտահայտությունները: Նրանք կարող են այս արտահայտությունների կողքին իրենց սուրբ գրություններում գրել իրենց անունը՝ այս հատվածը անհատականացնելու համար։ Ուսանողները կարող են նաև նշել նմանատիպ արտահայտություններ Ղուկաս 22.19–20 հատվածներում, երբ Փրկիչը հաղորդություն մատուցեց Իր Առաքյալներին:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում հաղորդությունը ճաշակելիս հիշել անձամբ «ձեզ համար» և «ձեր մեղքերի համար» կատարած Փրկչի զոհաբերությունը։

Մի մարդու օրինակ տեսնելու համար, որը գիտակցում է Փրկչի զոհաբերության և հաղորդության անձնական բնույթը, դիտեք «Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ» տեսանյութի 7:16-ից մինչև 9:14-ը հատվածը, որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում:

13:39

«Որպեսզի ես կարողանայի բոլոր մարդկանց ձգել դեպի ինձ»

Մարգարեություն և խոստում

Իր ուսմունքը շեշտելու համար Տերը մարգարեացավ, որ Ինքը հաղորդություն կմատուցի ապագայում։ Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 27.5 հատվածը՝ մարգարեությունը տեսնելու համար։ (Տես նաև Ղուկաս 22.18 հատվածը։)

Ուսումնասիրեք Վարդապետություն և Ուխտեր 27․6–14 հատվածները՝ տեսնելու, թե ուրիշ ով է վերադառնալու։

Խրախուսեք ուսանողներին պատկերացնել այս իրադարձությունը և խորհել, թե ինչպես են իրենք վերաբերվում Փրկչի խոստմանը՝ վերադառնալու և հաղորդությունը ճաշակելու Իր հետևորդների հետ: Խնդրեք նրանց խորհել, թե ինչ կզգային, եթե այնտեղ լինեին: Կարող եք խնդրել ուսանողներին կիսվել, թե ինչ է ուսուցանում այս մարգարեությունը հաղորդության կարևորության մասին:

Ուշադիր եղեք, որ շահարկող ենթադրություններ չարվեն այս հանդիպման մասին և այն մասին, թե ինչպես այն կարող է տեղի ունենալ:

Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Բրյուս Ռ. Մակքոնկիի (1915–1985) խոսքերը «Օժանդակ նյութեր» բաժնում։

  • Փրկչի հետ լինելն ինչպե՞ս կարող է ազդել ձեզ վրա՝ հաղորդությունը ճաշակելիս:

Անձնական կիրառումը

Կատարեք հետևյալ վարժություններից երկուսը կամ երեքը, որոնք կօգնեն ձեզ պատրաստվել ճաշակելու հաղորդությունը՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին։

  1. Թվարկեք Փրկչի մասին այն ճշմարտությունները, որոնք ձեր կարծիքով օգտակար կլինեն հիշելու հաղորդության ժամանակ:

  2. Գրանցեք ձեր օրագրում փորձառություններ, երբ Փրկիչն օգնել է ձեզ կամ ձեզ ծանոթ որևէ մեկին։ Բացատրեք, թե ինչու կարող է օգտակար լինել հաղորդության ժամանակ նման փորձառություններ հիշելը։

  3. Թվարկեք սուրբ գրություններ կամ օրհներգեր՝ Փրկչի և ձեզ համար Նրա կատարած զոհաբերության մասին, որոնք, ըստ ձեզ, օգտակար կլինեն հաղորդության ժամանակ խորհելու համար: Կարող եք ներառել տողեր կամ արտահայտություններ, որոնք դուք հատկապես օգտակար եք համարում և գրել, թե ինչու եք այդպես կարծում:

  4. Մտածեք, թե որքանով է անձամբ ձեզ անհրաժեշտ Փրկչի զոհաբերությունը։ Սա կարող է ներառել Տիրոջ հետ ձեր ուխտերի մասին մտածելը կամ հանձնառության խախտման որևէ մեղքի մասին խորհելը (երբ մենք անում ենք այն, ինչ չպետք է անենք) կամ բացթողման մասին խորհելը (երբ չենք անում այն, ինչ պետք է), որոնք պահանջում են ապաշխարություն:

  5. Թվարկեք այն հնարավոր շեղող հանգամանքները, որոնցից պետք է խուսափեք հաղորդության ժամանակ, նաև գրեք, թե ինչու եք կարծում, որ պետք է խուսափեք դրանցից՝ հաղորդության ավելի նշանակալից փորձ ունենալու համար:

  6. Թվարկեք այլ եղանակներ, որոնցով կարող եք կենտրոնանալ Փրկչի վրա հաղորդության ժամանակ, նաև գրեք, թե ինչու դրանք կարող են օգտակար լինել:

Առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչ սովորեցին և զգացին՝ իրենց ընտրած վարժությունը կատարելիս:

Առաջարկեք նրանց կրկին խորհել հաղորդության իրենց փորձառությունների մասին՝ անելով հետևյալը.

Աղոթքով որոշեք, թե ինչ պետք է անեք, որպեսզի այս կիրակի ճաշակեք հաղորդությունը՝ պարզ աչքով ուղղված Աստծո փառքին: Մշակեք մի ծրագիր, թե ինչպես եք իրականացնելու այդ գործողությունը։ Մտածեք, թե հաջորդ մի քանի հաղորդության ժողովների ժամանակ դա ինչպես կարող է ազդել ձեզ վրա և Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերությունների վրա։ Փնտրեք Նրանց օգնությունը, երբ ձգտում եք հետևել ձեր ծրագրին:

Վկայեք Փրկչի զորության մասին, որը կարող է գալ հաղորդության արարողության միջոցով: Կարող եք կիսվել հաղորդության վերաբերյալ ունեցած ձեր փորձառությամբ։ Ուսանողներին հորդորեք փնտրել անձնական փորձառություններ։