«Դաս 76․ Վարդապետություն և Ուխտեր 63․57–64․ Ակնածանք Հիսուս Քրիստոսի սուրբ անվան հանդեպ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 63․57–64», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում արձանագրված հայտնության մեջ Փրկիչն արտահայտել է Իր ցանկությունը, որ Իր հետևորդները «զգուշանան, թե ինչպես են գործածում [Իր] անունն իրենց շուրթերով» (Վարդապետություն և Ուխտեր 63.61 )։ Այս դասը կօգնի ուսանողներին զգալ Փրկչի անունը ակնածանքով օգտագործելու կարևորությունը:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Գրատախտակին գրեք Զգոն, այլ ոչ թե անփույթ արտահայտությունը Ապա ուսանողներին առաջարկեք քննարկել հետևյալ հարցերը.
Ի՞նչ իրավիճակներում է մարդու համար կարևոր լինել զգոն, այլ ոչ անփույթ։ Ինչո՞ւ։
Եթե ուսանողներն օգնության կարիք ունենան գաղափարներ մտածելու հարցում, կարող եք նշել մի քանի իրավիճակ, օրինակ՝ մեքենա վարելը, համացանցում որևէ բան փնտրելը, մազեր կտրելը կամ բժշկական միջամտություն կատարելը:
Ձեր կարծիքով, որո՞նք են այն բաները, որոնց հանդեպ Փրկիչը ցանկանում է, որ մենք զգոն լինենք մեր կյանքում:
Երիտասարդ կանանց գերագույն նախագահությունից քույր Ռեբեկա Լ. Քրեյվենը տվել է հետևյալ հարցը:
Արդյո՞ք մենք զգոն ենք մեր խոսքում։ Թե՞ մենք անփութորեն ենք վերաբերվում կոպիտ ու գռեհիկ խոսքին։ (Ռեբեկա Լ. Քրեյվեն, «Զգոնությունն ի հակադրություն անփութության », Լիահոնա, մայիս 2019, 10)
Ի՞նչ իրավիճակներում կարող եք բախվել առանց ակնածանքի ասվող խոսքի Աստծո կամ այլ սուրբ բաների վերաբերյալ։
Ուսանողներին առաջարկեք մտածել, թե ինչ են իրենք զգում, երբ բախվում են նման խոսքի Խրախուսեք նրանց ուսումնասիրելիս փնտրել ուսմունքներ, որոնք կարող են օգնել իրենց զգալ սուրբ բաների վերաբերյալ զգոն լինելու կարևորությունը՝ մասնավորապես, թե ինչպես են իրենք օգտագործում Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի անունները:
Ակնածանք Հիսուս Քրիստոսի անվան հանդեպ
Հետևյալ բացատրությունը կօգնի ուսանողներին հասկանալ այն հատվածների համատեքստը, որոնք նրանք կուսումնասիրեն Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում։
Վարդապետություն և Ուխտեր 63 բաժնում արձանագրված հայտնության ժամանակ Կիրթլենդում (Օհայո) գտնվող Սրբերից ոմանք օգտագործել էին Տիրոջ անունը առանց քահանայության համապատասխան իշխանության (տես Վարդապետություն և Ուխտեր 63.62 )։ Տերը դատապարտեց այդ գործողությունները և ուսուցանեց Սրբերին կարևոր ճշմարտություններ այն մասին, թե ինչպես պետք է օգտագործեն Իր անունը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 63․58–64 հատվածները՝ փնտրելով թե ինչ էր Տերը ցանկանում, որ Սրբերը հասկանային Իր մասին:
Այս հատվածներն ի՞նչ են օգնում ձեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին:
Ի՞նչ սովորեցիք հատվածներ 61–64 այն մասին, թե մենք ինչպես պետք է օգտագործենք Փրկչի անունը։
Ճշմարտություններից մեկը, որ ուսանողները կարող են նշել այս հատվածներից, այն է, որ Հիսուս Քրիստոսի անունը սուրբ է և պետք է օգտագործվի զգուշությամբ ։
Ըստ ձեզ՝ ի՞նչ է նշանակում զգուշությամբ օգտագործել Փրկչի անունը:
Ի՞նչ հարցեր ունեք այն ամենի մասին, ինչ սովորում եք այս հատվածներում:
Եթե ուսանողները հարցեր ունենան այն մասին, թե ինչ է նշանակում օգտագործել «Տիրոջ անունը … իզուր» (հատված 62 ), բացատրեք, որ դա կարող է ներառել առանց ակնածանքի խոսելը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին «Reverent and Clean », Ensign , մայիս 1986 թ․, 49–50)։ Այն կարող է նաև ներառել Փրկչի քահանայության իշխանության անարժանորեն օգտագործումը (տես Նիլ Լ. Անդերսեն «Զորություն քահանայությունում », Լիահոնա , նոյ. 2013, 93)։ Համոզվեք, որ ուսանողները հասկանում են, որ Փրկչի մասին տեղին է խոսել ավետարանում կամ ամենօրյա զրույցներում, եթե մենք խոսում ենք Նրա մասին սիրով և հարգանքով:
Նախքան հետևյալ հարցը տալը՝ ուսանողների համար օգտակար կլինի պատկերացնել, որ իրենք ճանաչում են մի մարդու, որը չի հասկանում Փրկչի անունը ակնածանքով օգտագործելու կարևորությունը: Քննարկման ընթացքում նրանք կարող են մտքում հիշել այդ մարդու մասին։
Ավելի մեծ սեր և ակնածանք զգալ Հիսուս Քրիստոսի հանդեպ
Բացատրեք, որ եթե ավելի շատ հասկանանք, թե ով է Հիսուս Քրիստոսը և ինչ է Նա արել մեզ համար, մենք ավելի մեծ սեր և ակնածանք կզգանք Նրա հանդեպ:
Նախքան ուսումնասիրության հետևյալ վարժությունը ներկայացնելը՝ կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց ունեցած փորձառություններով կամ սուրբ գրություններից իրենց սովորած ճշմարտություններով, որոնք մղում են իրենց ակնածանքով մտածել և խոսել Հիսուս Քրիստոսի մասին: Նաև կարող եք կիսվել ձեր կյանքից որևէ օրինակով։
Որոշ ժամանակ տրամադրեք՝ ուսումնասիրելու աստվածայնորեն սահմանված աղբյուրները, որոնք կարող են օգնել ձեզ ավելի մեծ սեր զգալ Հիսուս Քրիստոսի հանդեպ և ցանկանալ ակնածանքով խոսել Նրա մասին: Կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունները, Եկեղեցու ղեկավարների խոսքերը, օրհներգեր կամ այլ օգտակար աղբյուրներ, որոնցում նկարագրվում է, թե ով է Նա և ինչ է արել: Ձեր մտքերն ու զգացումները գրի առեք սուրբ գրությունների ուսումնասիրության ձեր օրագրում:
Ուսանողները կարող են ուսումնասիրել աղբյուրները ինքնուրույն կամ դասընկերոջ հետ: Անհրաժեշտության դեպքում կարող եք նրանց տրամադրել աղբյուրների մի քանի օրինակ, որոնք նրանք կարող են ուսումնասիրել, օրինակ՝ օրհներգեր, որոնք ուսուցանում են Հիսուս Քրիստոսի սրբազան բնույթի մասին կամ հետևյալ սուրբ գրություններից մի քանիսը. Մատթեոս 8․23–27 , 2 Նեփի 25․13 , Վարդապետություն և Ուխտեր 18․23–25 , 35․1–2 , 110․1–5 ։
Բավարար ժամանակ հատկացնելուց հետո ուսանողներին առաջարկեք ներկայացնել, թե ինչ սովորեցին և զգացին իրենք ուսումնասիրությունից։ Եթե ուսանողները գտնեն նշանակալից օրհներգեր, դասարանով կարող են միասին երգել դրանցից մեկը կամ մի քանիսը: Կարող եք նաև առաջարկել ուսանողներին կարդալ իրենց գտած սուրբ գրությունը և կիսվել, թե ինչու է այն նշանակալից իրենց համար:
Հետևյալ հարցերը կօգնեն ուսանողներին կիսվել իրենց մտքերով:
Կարող եք ընդլայնել երկրորդ հարցի քննարկումը՝ ուսանողներին բաժանելով փոքր խմբերի և առաջարկելով նրանց քննարկել, թե իրենց կյանքի որոշակի ոլորտներն ինչպես կարող են փոխվել, եթե մենք ավելի մեծ ակնածանք զգանք Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Ստորև ներկայացված են նրանց կյանքի ոլորտների որոշ օրինակներ, որոնց մասին նրանք կարող են խոսել․
Ընտրություններ, որ նրանք կատարում են՝ կապված լրատվամիջոցների օգտագործման հետ:
Նրանց փոխգործակցությունը ուրիշների հետ։
Ավետարանով կիսվելու նրանց պատրաստակամությունը:
Ինչպես են նրանք աղոթում Երկնային Հորը:
Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել իրենց սովորածի մասին, առաջարկեք նրանց իրենց ուսումնական օրագրերում պատասխանել հետևյալ հարցերից առնվազն մեկին.
Հոգուց կամ ձեր դասընկերներից այսօրվա ձեր սովորածի արդյունքում ի՞նչ փոփոխություններ եք նկատում Փրկչի հանդեպ ձեր զգացմունքներում կամ տեսակետներում:
Այսօրվա ձեր սովորածի արդյունքում ի՞նչը կցանկանայիք անել ավելի լավ կամ այլ կերպ։
Մի քանի պատրաստակամ ուսանողի խնդրեք կիսվել իրենց գրածով: Այնուհետև ավարտեք դասը՝ կիսվելով ձեր վկայությամբ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին և բացատեք, թե ինչու են նրանց անունները սուրբ ձեզ համար:
Առաջին նախագահությունից նախագահ Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է.
Մեր լեզվում չկան ավելի սուրբ կամ կարևոր բառեր, քան Հայր Աստծո և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անունները։ …
Երբ Հայր Աստծո և նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի անուններն օգտագործվում են ակնածանքով և իշխանությամբ, նրանք վկայակոչում են մի ուժ, որը գերազանցում է այն, ինչ կարող է հասկանալ մահկանացու մարդը:
Յուրաքանչյուր հավատացյալի համար պետք է ակնհայտ լինի, որ այս հզոր անունները, որոնց միջոցով հրաշքներ են գործվում, որոնցով ստեղծվել է աշխարհը, որոնց միջոցով ստեղծվել է մարդը, և որոնցով մենք կարող ենք փրկվել, սուրբ են, և նրանց պետք է վերաբերվել մեծագույն ակնածանքով: Ինչպես կարդում ենք ժամանակակից հայտնության մեջ. «Հիշեք, որ այն ինչ գալիս է վերևից, սրբազան է և պետք է խոսվի զգուշությամբ, և Հոգու դրդմամբ»: (Վարդապետություն և Ուխտեր 63․64 :) (Դալլին Հ. Օուքս «Reverent and Clean », Ensign , մայիս 1986 թ․, 50, 51)
Սփոփող Միության նախկին գերագույն նախագահ քույր Ջին Բ. Բինգհեմը ուսուցանել է.
2:3
Հարատև ուրախություն կարելի է գտնել, կենտրոնանալով մեր Փրկիչի՝ Հիսուս Քրիստոսի վրա, և ավետարանով ապրելով՝ ինչը ցուցադրվել և ուսուցանվել է Նրա կողմից։ Որքան շատ ենք սովորում, հավատում և նմանվում Հիսուս Քրիստոսին, այնքան շատ ենք սկսում հասկանալ, որ Նա է ամեն բժշկության, խաղաղության և հավերժական առաջընթացի աղբյուրը։ (Ջին Բ. Բինգհեմ, «Եւ ձեր ուրախութիւնը լցուած լինի », Լիահոնա , նոյեմբեր 2017, 85)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ուլիսես Սոարեսն ուսուցանել է.
13:25
Երբ մենք իսկապես ակնածանքով ենք լցված Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ, մենք ավելի երջանիկ ենք, ավելի մեծ խանդավառությամբ ենք լցված Աստծո աշխատանքի հանդեպ և ճանաչում ենք Տիրոջ ձեռքը ամեն ինչում: Բացի այդ՝ Աստծո խոսքի մեր ուսումնասիրությունն ավելի իմաստալից է, մեր աղոթքները՝ ավելի նպատակային, մեր երկրպագությունն՝ ավելի ակնածալից, մեր ծառայությունը Աստծո արքայությունում՝ ավելի ջանասեր: Այս բոլոր գործողությունները նպաստում են, որ Սուրբ Հոգու ազդեցությունն ավելի հաճախակի լինի մեր կյանքում: Այսպիսով, մեր վկայությունը Փրկչի և Նրա ավետարանի մասին կամրապնդվի: (Ուլիսես Սոարես «Ակնածանքով լցված Քրիստոսի և Նրա ավետարանի հանդեպ », Լիահոնա , մայիս 2022 թ, 115)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ․ Անդերսենն ուսուցանել է.
14:58
Անարժանորեն հաղորդությունն օրհնելը կամ բաժանելը, հիվանդներին օրհնելը կամ քահանայության այլ արարողությունների մասնակցելը, ինչպես ասել է Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, Աստծո անունը զուր տեղը օգտագործել է [տես Դեյվիդ Ա. Բեդնար, Գործեք վարդապետությամբ (2012), 53]։ Եթե մեկը արժանի չէ, նա պետք է հեռու մնա քահանայության արարողություններ կատարելուց և աղոթի ու դիմի իր եպիսկոպոսին, որպես ապաշխարելու և պատվիրաններին վերադառնալու առաջին քայլ: (Նիլ Լ․ Անդերսեն, «Զորություն քահանայությունում », Լիահոնա, նոյ. 2013, 93)
Հիսուս Քրիստոսի անունը ակնածանքով և հարգանքով օգտագործելու կարևորությունը քննարկելիս՝ կարող եք ներկաjացնել հետևյալ պատմությունը Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի (1895–1985) կյանքից.
«Սենթ Սոլթ Լեյք Սիթիի Մարկի հիվանդանոցում [Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը] ընդհանուր անզգայացման տակ վիրահատվեց, ապա նրան տարան իր սենյակ։ Դեռևս դեղերի ազդեցության տակ Սպենսերը զգաց, թե ինչպես իր վիրահատական սեղանը, որի վրա պառկած էր, կանգ առավ վերելակի մոտ, և լսեց, որ սանիտարը, ինչ-որ բանից վրդովված, վատ արտահայտվեց Տիրոջ անվան մասին։ Կիսագիտակից վիճակում նա դժվարությամբ արտասանեց․ «Խնդրում եմ, մի խոսեք այդպես։ Ես սիրում եմ Նրան ավելի, քան որևէ բան այս աշխարհում: Խնդրում եմ»։ Բացարձակ լռություն։ Ապա սանիտարը մեղմ պատասխանը․ «Ես չպետք է այդպես խոսեի։ Ներեցեք ինձ»: (Edward L. Kimball and Andrew E. Kimball Jr., Spencer W. Kimball: Twelfth President of The Church of Jesus Christ of Latter-day Saints [1977], 264 )
Տեսանյութով կիսվելուց հետո առաջարկեք ուսանողներին քննարկել, թե ինչն էր առավել տպավորիչ իրենց համար։
Ուսանողների համար կարող է օգտակար լինել Վարդապետություն և Ուխտեր 63.47 հատվածում գրված՝ աշխարհին հաղթելու մասին Փրկչի ուսմունքների վերաբերյալ քննարկումը: Այս հատվածը միասին կարդալուց հետո կարող եք առաջարկել ուսանողներին իրենց սուրբ գրություններում նշել «հաղթել աշխարհին» արտահայտությունը: Այնուհետև առաջարկեք ուսանողներին գրել հետևյալ հարցերն իրենց ուսումնասիրության օրագրերում՝ յուրաքանչյուր հարցի տակ թողնելով տարածություն՝ իրենց պատասխանները գրելու համար:
Ուսանողները կարող են ուսումնասիրել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի՝ 2022 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթը, որը վերնագրված է «Հաղթել աշխարհին և հանգստություն գտնել » (Լիահոնա , նոյ․ 2022, 95–98)՝ այս հարցերի պատասխանները գտնելու համար: Առաջարկեք ուսանողներին գրանցել իրենց պատասխանները իրենց ուսումնասիրության օրագրերում և կիսվել իրենց մտքերով, երբ ավարտեն ուսումնասիրությունը:
Բացի Փրկչի անունը ակնածանքով օգտագործելու մասին խոսելուց՝ ուսանողների համար օգտակար կլինի քննարկել այլ եղանակներ, թե իրենք ինչպես կարող են կիրառել Վարդապետություն և Ուխտեր 63.64 հատվածում գրված Տիրոջ խորհուրդը։ Կարող են օգտակար լինել հետևյալ հարցերը.
Առաջարկեք ուսանողներին մտածել, թե իրենք ինչ իրավիճակների կարող են բախվել, երբ տեսնեն կամ լսեն, թե ինչպես են սուրբ բաներին անլուրջ վերաբերվում կամ առանց ակնածանքի խոսում դրանց մասին: Օրինակ՝ նրանք երբեմն կարող են լսել անպատշաճ խոսակցություններ իրենց հասակակիցների շրջանում կամ կարող են հանդիպել անպատշաճ տեսանյութերի, երաժշտության կամ հրապարակումների՝ սոցիալական ցանցերում:
Առաջարկեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են անել այդ իրավիճակներից խուսափելու կամ դրանք հաղթահարելու համար: Օրինակ, նրանք կարող են հեռանալ անպատշաճ խոսակցություններից, չհետևել սոցիալական ցանցերի ոչ պատշաճ բովանդակություն ունեցող էջերին կամ զգուշությամբ ընտրել տեսանյութերի և երաժշտության այն տեսակները, որ իրենք դիտում կամ լսում են։