Սեմինարիա
Դաս 74․ Վարդապետություն և Ուխտեր 60–62. «Լսեք Նրա ձայնը, Ով ունի ողջ զորությունը»


«Դաս 74․ Վարդապետություն և Ուխտեր 60–62. «Լսեք Նրա ձայնը, Ով ունի ողջ զորությունը»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 60–62», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 74. Վարդապետություն և Ուխտեր 60–62

Վարդապետություն և Ուխտեր 60–62

«Լսեք Նրա ձայնը, Ով ունի ողջ զորությունը»

Մակիլվեյնս Բենդը Միսսուրի գետի վրա

1831 թ. օգոստոսին Փրկիչը սիրով ցուցումներ տվեց մի խումբ երեցների՝ Միսսուրից Օհայո նրանց դժվարին ճամփորդության ժամանակ: Երբ երեցները տուն էին ուղևորվում, Նրա խորհուրդն օգնեց նրանց հասկանալ Նրա ակնկալիքներն ու ցանկությունները իրենց վերաբերյալ: Այս դասը նախատեսված է օգնելու ուսանողներին ավելին հասկանալ իրենց վերաբերյալ Փրկչի ակնկալիքների և ցանկությունների մասին։

Հնարավոր ուսումնական վարժություններ

Որոշումներ

Դասը սկսելու համար դիտարկեք հետևյալ իրավիճակները.

Պատկերացրեք, որ ձեր մտերիմ ընկերներից երկուսը տարբեր կերպ են հաղթահարում դժվարությունները որոշումներ կայացնելիս։ Ընկերներից մեկը հազվադեպ է Աստծուց օգնություն կամ ուղղորդում փնտրում և փորձում է որոշումների մեծ մասը ինքնուրույն կայացնել: Մյուս ընկերն աղոթում է ուղղորդման համար և վարանում է կայացնել ցանկացած որոշում՝ մինչև համոզված չլինի, որ Տերը պատասխանել է իրեն:

  • Որո՞նք կարող են լինել պատճառները, թե ընկերներից յուրաքանչյուրն ինչու է այդ կերպ վարվում։

  • Ի՞նչ թյուրըմբռնումներ եք տեսնում այս երկու իրավիճակներում:

Առաջարկեք ուսանողներին մտածել այն որոշումների մասին, որ պետք է կայացնեն իրենց կյանքում և արդյոք այս իրավիճակներից որևէ մեկը կարող է վերաբերել իրենց: Խրախուսեք նրանց այսօրվա դասում փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել նրանց որոշումներ կայացնելիս։

«Ես կխոսեմ ձեզ հետ ձեր ճամփորդության մասին» (Վարդապետություն և Ուխտեր 60.5)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ այն ուսմունքների համատեքստը, որոնք նրանք կուսումնասիրեն այսօր, կարդացեք կամ ամփոփ ներկայացրեք ստորև բերված պարբերության տեղեկությունները:

1831 թվականի օգոստոսին Ջոզեֆ Սմիթը և մի քանի երեցներ սկսեցին ավելի քան 800 մղոն (1287 կմ) ուղևորությունը դեպի իրենց տները Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքում: Նախորդ մի քանի շաբաթը նրանք անցկացրել էին Միսսուրիում, որտեղ Տերը հրահանգել էր նրանց աշխատել Սիոն քաղաքը կառուցելու ուղղությամբ: Դեպի տուն ուղևորվելիս խումբը հարցեր ուներ իրենց ճամփորդության եղանակի և ուղղության վերաբերյալ: Մի քանի որոշումներ կայացնելու համար Տերը խրախուսեց նրանց օգտագործել իրենց դատողությունը և ինքնուրույն ընտրություն կատարել: Այլ որոշումների համար Նա տվեց հատուկ հրահանգներ և պատվիրաններ՝ նրանց ուղղորդելու համար:

Ուսանողները կարող են օգտագործել հետևյալ աղյուսակը՝ նշված հատվածները ուսումնասիրելու համար: Առաջարկեք ուսանողներին արտագրել հետևյալ աղյուսակը իրենց ուսումնասիրության օրագրերում։ Կարող եք նաև արտագրել այն գրատախտակին և առաջարկել մի քանի ուսանողի աղյուսակում գրել պատասխանները՝ հատվածները ուսումնասիրելուց հետո: Կարող եք ուսանողներին բաժանել խմբերի և հանձնարարել նրանց միասին ուսումնասիրել հատվածներից մեկը կամ բոլորը:

Ինչն էր կարևոր Տիրոջ համար

Ինչը կարևոր չէր Տիրոջ համար

Վարդապետություն և Ուխտեր 60․5–8

Վարդապետություն և Ուխտեր 61․21–22

Վարդապետություն և Ուխտեր 62․5–7

  • Ի՞նչ տարբերություններ նկատեցիք այս հատվածներում Տիրոջ համար կարևորի և ոչ կարևորի միջև:

  • Ի՞նչ եղանակներով կարող եք կիրառել այս հատվածների Տիրոջ ուսմունքներն այն իրավիճակներում, որոնց բախվում եք ձեր կյանքում:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 62․8 հատվածը՝ փնտրելով Տիրոջ խորհուրդը, որը կարող է օգնել մեզ, երբ մենք պետք է որոշումներ կայացնենք առանց որոշակի ուղղորդման:

Առաջարկեք ուսանողներին կիսվել այն ճշմարտությամբ, որը սովորել են այս հատվածում տրված Տիրոջ խորհրդից: Նրանք կարող են կիսվել նմանատիպ սկզբունքով․ Տերն ակնկալում է, որ մենք շատ որոշումներ կայացնենք՝ հիմնվելով Հոգու ցուցումների և մեր սեփական դատողության վրա:

Կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 58․26–29 հատվածները՝ փնտրելով ուսմունքներ, որոնք կարող են օգնել իրենց ավելի լավ հասկանալ, թե ըստ Տիրոջ ակնկալիքի՝ մենք ինչպես պետք է որոշումներ կայացնենք: Կարող եք առաջարկել ուսանողներին խաչաձև հղում կատարել կամ կապել այս հատվածները Վարդապետություն և Ուխտեր 62․8 հատվածի հետ։

դասընթացի պատկերակԿենտրոնացեք դարձի բերող սկզբունքների վրա․ լրացուցիչ ուսուցման համար, թե ինչպես դա անել, տես «Կենտրոնացեք այն ճշմարտությունների վրա, որոնք դարձի են բերում և ամրացնում են հավատքն առ Հիսուս Քրիստոս» դասընթացը՝ Ուսուցչի կատարելագործման հմտություններ․ Ուսուցանեք վարդապետությունը ուսուցողական նյութում։ Կարող եք կիրառել հմտությունը և հարցեր տալ, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել և ձևակերպել դարձի բերող սկզբունքները։

  • Ինչո՞ւ է կարևոր ապավինել մեր դատողությանը և Հոգու առաջնորդությանը, երբ որոշում ենք ընդունում:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունը օգնել մեզ մեր չափանիշների կամ արժեքների հետ կապված որոշումներ կայացնելիս:

Կարող եք առաջարկել ուսանողներին կիսվել իրենց փորձառություններով, երբ որոշումներ են կայացրել՝ հիմնվելով սեփական դատողության և Հոգու ցուցումների վրա: Առաջարկեք նրանց կիսվել, թե ինչպես է Տերն օրհնել իրենց այդ իրավիճակներում: Կարող եք նաև կիսվել ձեր սեփական փորձառություններով։

Փրկիչն ուսուցանում է Իր մասին

Դեպի Օհայո ուղևորության ընթացքում երեցները անորոշություն, հոգնածություն էին զգում և գտնվում էին վախեցնող իրավիճակներում։ Նրանք նաև տարաձայնություններ ու վեճեր էին ունենում։ Նրանց օգնելու համար Փրկիչը կիսվեց Իր մասին շատ կարևոր ուսմունքներով: Այդ ուսմունքները կարող են օգնել մեզ ավելի լավ հասկանալ, թե ով է Նա և ինչ կարող է անել մեզ համար:

Որպեսզի օգնեք ուսանողներին նախապատրաստվել ուսումնասիրելու հետևյալ հատվածները, առաջարկեք նրանց գրել Հիսուս Քրիստոս անունը իրենց ուսումնասիրության օրագրի էջի մեջտեղում: Կարող եք նաև գրել այն գրատախտակին: Երբ ուսանողներն ուսումնասիրեն սուրբ գրությունների ստորև բերված հատվածները, կարող են Փրկչի անվան շուրջը գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են Նրան:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 60․1–4, 61․1–2, 36–39, 62․1–3, 9 հատվածները: Ուշադրություն դարձրեք, թե ինչ եք սովորում Հիսուս Քրիստոսի մասին այս հատվածներից: Ձեր գտածը գրեք սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրում:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչ սովորեցին կամ ինչ իմացան Հիսուս Քրիստոսի մասին այս ուսումնական վարժությունից: Նրանք կարող են քննարկել հետևյալ հարցերը ամբողջ դասարանով, զույգերով կամ փոքր խմբերով:

  • Ի՞նչ գտաք, որը կարող էր օգտակար լինել այս երեցներին իրենց ուղևորության ընթացքում:

  • Ի՞նչ սովորեցիք Փրկչի մասին, որը կարող է օգնել կյանքում ձեզ կամ ուրիշներին:

Ավարտեք դասը՝ առաջարկելով ուսանողներին մտածել այն հուշումների մասին, որ իրենք կարող են ստանալ Սուրբ Հոգուց՝ հիմնվելով այսօր ուսումնասիրածի և քննարկածի վրա: Նրանց խրախուսեք, որ օրագրերում գրանցեն իրենց մտքերն ու տպավորությունները: