«Դաս 80․ Վարդապետություն և Ուխտեր 67․ Վկայություն ճշմարտության մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 67», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Եկեղեցու շատ ղեկավարներ աջակցել են այն հայտնությունների հրատարակմանը, որոնք Մարգարե Ջոզեֆ Սմիթը ստացել էր և հասկացել, որ դրանք գալիս են Աստծուց: Մյուսները կենտրոնացան այն թերությունների վրա, որոնք իրենք նկատել էին հայտնություններում, և որպես արդյունք՝ նրանք վստահ չէին, որ այդ հայտնությունները Տիրոջից էին: Այս դասը կօգնի մեծացնել ուսանողների վստահությունը նրանում, որ Տերը խոսում է մեզ հետ մարգարեների միջոցով, և որ Վարդապետություն և Ուխտեր գիրքը Նրա խոսքն է:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Որոշեք, թե ինչպես օգնեք ուսանողներին մտածել ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ իրենց վկայության մասին՝ կապված Երկնային Հոր ծրագրի հետ: Նրանք կարող են կատարել հետևյալ վարժությունը գրատախտակին կամ իրենց օրագրում:
Գրատախտակի մի կողմում նկարեք մարդուկի պատկեր: Մյուս կողմում, թվարկեք Երկնային Հոր ծրագրի տարբեր կողմերը, որոնց վերաբերյալ գուցե անհրաժեշտ լինի վկայություն ձեռք բերել: Կարող եք նաև ցուցադրել նկարներ, որոնք ներկայացնում են Երկնային Հոր ծրագրի կողմերը, օրինակ՝ Հիսուս Քրիստոսի, ներկայիս մարգարեի նկարը կամ սուրբ գրությունները: Ընտրեք այս կողմերից մի քանիսը և առաջարկեք ուսանողներին քննարկել հետևյալը:
Ինչո՞ւ է օգտակար Երկնային Հոր ծրագրի այս կողմերի մասին վկայություն ունենալը:
Որո՞նք են այն խոչընդոտները, որոնք կարող են հանդիպել այս վկայությունն ամրապնդելու ճանապարհին:
Երբ ուսանողները կիսվեն իրենց պատասխաններով, դուք կարող եք գրել այդ խոչընդոտները մարդուկի պատկերի և այն բաների միջև, որոնց մասին մենք պետք է վկայություն փնտրենք մեր կյանքում:
Քննարկումից հետո կարող եք առաջարկել ուսանողներին մտածել Երկնային Հոր ծրագրի տարբեր մասերի վերաբերյալ իրենց վկայության մասին: Առաջարկեք նրանց այս դասի ժամանակ փնտրել ճշմարտություններ, որոնք կարող են օգնել իրենց ձեռք բերել կամ ամրապնդել իրենց վկայությունը:
Ինչպես ստանալ և ամրապնդել վկայությունը
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ բաժին 67 -ի ենթատեքստը, հետևյալ պարբերությունից կարող եք կիսվել որոշ մանրամասներով:
1831 թ-ի վերջերին Ջոզեֆ Սմիթն ուներ Տիրոջ հայտնությունների հավաքածու, սակայն քիչ մարդիկ ունեին դրանց օրինակները: Տերը հայտնել էր, որ նրանք պետք է հրատարակեն դրանք գրքում: Ինչպես Մորմոնի Գիրքը, Պատվիրանների գիրքը (հետագայում հրատարակվել է որպես Վարդապետություն և Ուխտեր) պետք է ներառեր վկաների վկայությունները: Այնուամենայնիվ, Եկեղեցու որոշ ղեկավարներ դժկամությամբ էին վկայում. նրանք որոշ մտահոգություններ ունեին՝ կապված լեզվի հետ և ցանկանում էին բարելավել այն:
Կարող եք խոչընդոտների ցանկին ավելացնել «լեզուն»: Հարցրեք՝ ինչպե՞ս դա կարող է առնչվել այսօրվա երիտասարդությանը:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67.1–5 հատվածները՝ փնտրելով, թե ինչով է Տերը կիսվել այս մարդկանց հետ:
Ձեր կարծիքով, նրանք ինչո՞ւ պետք է դա լսեին։
Ավետարանի ո՞ր ճշմարտությունը կարող եք բացահայտել այս հատվածներից:
Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, օգնեք նրանց բացահայտել այսպիսի ճշմարտություն․ Տերը լսում է մեր աղոթքները, գիտի մեր սրտերը և կարող է մեզ վկայություն տալ ճշմարտության մասին, որը մենք փնտրում ենք:
Ըստ ձեզ, դա ինչպե՞ս կարող է օգնել մեզ, երբ մենք վկայություն ենք փնտրում կամ դժվարություններ ենք ունենում դրա վերաբերյալ:
Ըստ ձեզ, ինչո՞ւ «վախ[ը մեր] սրտերում» (Վարդապետություն և Ուխտեր 67.3 ) կարող է խանգարել մեզ օրհնություններ ստանալ:
Հատված 5 -ում Տերն ի՞նչ է ասել Ջոզեֆ Սմիթի մասին: Թեև Մարգարեն կատարյալ կամ պերճախոս չէր, խելամիտ չէ՞ր լինի փորձել «արտահայտվել նրա լեզվից»: (Վարդապետություն և Ուխտեր 67․5 )։
Հաղթահարեք խոչընդոտները Տիրոջ օգնությամբ
Տերը գիտի մեր սրտերը և կարող է օգնել մեզ հաղթահարել մեր վկայությունների ճանապարհին հանդիպող խոչընդոտները: Այս դեպքում Տերը հանձնարարություն տվեց Իր Եկեղեցու երեցներին, որպեսզի օգնի նրանց ստանալ «վկայություն ճշմարտության մասին» (հատված 4 )՝ Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունների վերաբերյալ:
Եթե ուսանողներն ուսումնասիրեն հանձնարարությունը, կարող եք ներկայացնել հետևյալ վարժությունը ստուգարքի ձևով: Առաջարկեք նրանց ուշադիր կարդալ հատվածները, ապա փակել իրենց սուրբ գրությունները և պատասխանել հետևյալ հարցերին:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 67․6–9 հատվածները՝ փնտրելով մանրամասներ Տիրոջ հանձնարարության մասին։
Ինչպիսի՞ հայտնություն պետք է ընտրեին նրանք։ (Տես հատված 6 :)
Ինչպիսի՞ անձնավորություն պետք է ընտրեին նրանք։ (Տես հատված 6 :)
Ի՞նչ էր առաջարկվել գրել այդ մարդուն: (Տես հատված 7 :)
Ի՞նչ կլիներ, եթե նա հաջողեր։ (Տես հատված 7 :)
Ի՞նչ կլիներ, եթե նա ձախողեր: (Տես հատվածներ 8–9 :)
Որպեսզի բացահայտեք, թե ինչ եղավ հետո, կարող եք տպել կամ ցուցադրել «Մարգարեի խոսքերը ճշմարիտ են » գծագիր պատկերը՝ 2021 թ․ հունիսի Երիտասարդներին զորացնելու համար ամսագրից և առաջարկել ուսանողներին կարդալ այն: Որպես այլընտրանք, կարող եք բացատրել, որ Վիլյամ Մակլելլինը՝ 25-ամյա դպրոցի ուսուցիչը, որը վերջերս էր դարձի եկել դեպի Եկեղեցի, նշանակվեց խմբի «ամենաիմաստունը» (հատված 6 ) և ընդունեց Տիրոջ հանձնարարությունը: Երբ նա ավարտեց, բոլորը հասկացան, որ նրա գրածը Տիրոջից չէ:
Ըստ ձեզ, այդ մարդիկ ի՞նչ դասեր քաղեցին այդ փորձառությունից:
Երբ ուսանողները պատասխանեն, կարող եք առաջարկել նրանց վերանայել հատված 9 ։ Կարող եք նաև բացատրել, որ երեցներից շատերը ստորագրեցին մի փաստաթուղթ, որով տալիս էին իրենց պաշտոնական վկայությունը Պատվիրանների Գրքի հայտնությունների ճշմարտացիության մասին:
Այս փորձառությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ Տերը ճանաչում էր նրանց և կարող էր օգնել նրանց իրենց վկայություններում:
Այնուհետև Տերը խոստացավ այդ մարդկանց ավելի մեծ հոգևոր փորձառություններ, եթե նրանք «[ամբողջովին] ազատվեն նախանձից և վախից և խոնարհեցնեն [իրենց] իմ առաջ» (Վարդապետություն և Ուխտեր 67.10 ):
Ինչպես է այս ճշմարտությունը կիրառվում այսօր
Պատկերացրեք, որ ձեր ծանոթներից մեկը դժվարանում է հավատալ, որ Տերը խոսում է մեզ հետ մարգարեների միջոցով, և Վարդապետություն և Ուխտեր գիրքը Տիրոջ խոսքն է:
Եթե ուսանողները ցանկանան, կարող են մանրամասներ ավելացնել սցենարին՝ ընտրելով գրատախտակին թվարկված խոչընդոտներից մեկը և առաջարկել այդ մարդուն հաղթահարել այն՝ վկայություն ստանալու համար: Այնուհետև կարող եք կիսվել կամ ցուցադրել հետևյալ ցուցումները:
Մտածեք, թե ինչպես կարող եք օգնել այդ մարդուն՝ կատարելով հետևյալ գործողությունը.
Գրեք, թե ինչ պետք է ասեք, որպեսզի օգնեք նրանց իմանալ, որ Տերը լսում է մեր աղոթքները, գիտի մեր սրտերը և կարող է մեզ վկայություն տալ մարգարեների և Վարդապետություն և Ուխտերի մասին: Հնարավորության դեպքում կարող եք ներառել ցանկացած անձնական փորձառություն կամ ձեր մերձավորների փորձառությունները, որոնք վկայում են այս ճշմարտությունների մասին:
Օգտագործեք սուրբ գրությունները, սուրբգրային պատմությունները կամ ձեր փորձառությունները՝ կիսվելու այն բաներով, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի ամրապնդենք մեր վկայությունները մարգարեների և Վարդապետություն և Ուխտերի մասին (օրինակ՝ Վարդապետություն և Ուխտեր 1.37–38 , 21.4–6 , Մորոնի 10. 4–5 ): Կիսվեք, թե Տերն ինչպես կարող է օրհնել մեզ այս գործողությունների համար:
Տարբեր ուսանողների առաջարկեք կիսվել, թե ինչ են իրենք պատրաստել։ Շնորհակալություն հայտնեք ուսանողներին իրենց գաղափարների և փորձառությունների համար:
Ավարտեք դասը՝ առաջարկելով ուսանողներին խորհել իրենց վկայությունների մասին առ այն, որ Տերը խոսում է մարգարեների միջոցով, և որ Վարդապետություն և Ուխտեր գիրքը ճշմարիտ է: Վկայեք, որ Տերը լսում է նրանց աղոթքները, գիտի նրանց սրտերը և կարող է օգնել նրանց ձեռք բերել վկայություններ: Առաջարկեք նրանց գրի առնել այս դասի ընթացքում ստացած ցանկացած ոգեշնչում:
Մարգարեն գրել է.
Վիլյամ Ի․ Մակլելլինը, որպես իմաստուն մարդ՝ իր սեփական գնահատմամբ, ունենալով ավելի շատ ուսում, քան զգացողություն, հանձն առավ գրել մի պատվիրան, որը նման կլիներ Տիրոջ պատվիրաններից մեկին, սակայն չկարողացավ․ ահռելի պատասխանատվություն է Տիրոջ անունից գրելը։ Երեցները և բոլոր ներկաներն ականատես եղան ապարդյուն փորձի՝ մարդու կողմից կրկնօրինակել Հիսուս Քրիստոսի լեզուն, և նորոգեցին իրենց հավատքն Ավետարանի լրիվության, պատվիրանների և հայտնությունների ճշմարտության հանդեպ, որոնք Տերը տվել էր Եկեղեցուն իմ միջոցով՝ որպես գործիքի, և երեցները ցանկություն արտահայտեցին բերելու վկայություն դրանց ճշմարտության մասին ողջ աշխարհին։ (Ջոզեֆ Սմիթ, Եկեղեցու պատմություն ,1․226)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.
Իմ կարծիքով, մեր խնդիրների մի մասը գալիս է նրանից, որ մենք մտածում ենք, թե Աստված բոլոր Իր օրհնությունները կողպել է երկնքի մի մեծ ամպի մեջ, չցանկանալով այն մեզ տալ, քանի դեռ մենք չենք ենթարկվել Նրա սահմանած որոշ խիստ, հայրական պահանջներին։ … Իրականում, Երկնային Հայրն անընդհատ անձրևի նման օրհնություններ է թափում մեզ վրա։ Մեր վախը, կասկածամտությունն ու մեղքը կարծես անձրևանոցի նման արգելափակում են և չեն թողնում, որ այդ օրհնությունները մեզ հասնեն։ (Դիտեր Ֆ. Ուխդորֆ, «Ուրախությամբ ապրել ավետարանով », Լիահոնա, նոյեմբեր 2014, 121–22)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է, թե մենք ինչպես կարող ենք հաղթահարել մեր վախերը.
Մենք կարող ենք օրհնվել` զսպելու մեր վախերը և ուժեղացնելու մեր հավատքը, երբ հետևում ենք Տիրոջ հրահանգներին. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. Մի կասկածեք, մի վախեցեք» (Վ&Ու 6․36 ): (Դեյվիդ Ա. Բեդնար․ «Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը », Լիահոնա , մայիս 2015, 48)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ասել է.
2:3
Երեց Հոլլանդն ուսուցանում է, որ կատարյալ լինելու պատվիրանին ի պատասխան, մենք չպիտի հուսահատվենք, այլ պիտի ձգտենք հասնել նպատակին հավերժության մեջ:
Իմ եղբայրներ և քույրեր, մեր երկրային ճամփորդության ճանապարհին չի եղել ոչ մի անթերի կյանք Հիսուսից բացի, ուստի այս մահկանացու կյանքում եկեք ձգտենք կայուն կատարելագործման, բայց չսևեռվենք այն բանի վրա, ինչը վարքագծի խնդիրներով զբաղվող գիտնականներն անվանում են «վնասակար կատարելություն»: Մենք պետք է խուսափենք այս վերջին չափազանց մեծ ակնկալիքներից մեր և ուրիշների համար, և ես կուզեի ավելացնել նաև նրանց, ովքեր կանչված են ծառայելու Եկեղեցում, ինչը Վերջին Օրերի Սրբերի համար նշանակում է բոլորը , քանի որ մենք բոլորս կանչվում ենք ծառայելու ինչ-որ տեղ: (Ջեֆրի Ռ. Հոլլանդ, «Արդ դուք կատարեալ եղիք, ի վերջո », Լիահոնա , նոյեմբեր 2017, 42)
Եթե օգտակար կլինի հետագայում քննարկել երեցների մտահոգությունները հայտնությունների լեզվի վերաբերյալ, օգտագործեք հետևյալ առարկայական դասը. ցուցադրեք մի գեղեցիկ նկար, սակայն խնդրեք ուսանողներին արտահայտել այն, ինչ իրենց դուր չի գալիս այդ նկարի մեջ:
Խրախուսեք ուսանողներին քննարկել մարգարեի մասին՝ իր լեզվի և անկատարության հիման վրա դատելու հնարավոր վտանգները: Ինչու՞ է վտանգավոր մտածել, որ մենք կարող ենք «արտահայտվել ոչ նրա լեզվով»։ (Վարդապետություն և Ուխտեր 67․5 )
Ուսանողների համար լավ կլինի հանգիստ գնահատել իրենց կարծիքները մարգարեի վերաբերյալ:
Երբ ուսանողներն ավարտեն իրենց ուսումնասիրությունը Վիլյամ Մակլելլինի մասին, որը փորձում էր հայտնություն գրել, օգտակար կլինի հարցնել նրանց, թե այդ փորձառությունն ինչպես խոնարհեցրեց երեցներին:
Առաջարկեք ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 67.10, 14 հատվածները՝ տեսնելու, թե ինչ օրհնություններ է խոստանում Տերը, եթե նրանք մեծացնեն իրենց խոնարհությունը:
Ուսանողները կարող են ուսումնասիրել խոնարհությունը Սուրբ գրքերի ուղեցույցում կամ Թեմաների ուղեցույցում և պասել, թե, ըստ իրենց, խոնարհ լինելն ինչու է կարևոր վկայություն փնտրելիս:
Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե մենք ինչպես մենք կարող ենք իմանալ մեր հանդեպ Տիրոջ կամքի մասին:
Բացատրեք, որ 1831 թ․ նոյեմբերի 1-ին տեղի ունեցած համաժողովին չորս երեցներ, որոնք պետք է միսիոներներ դառնային, մոտեցան Ջոզեֆ Սմիթին և խնդրեցին նրան իմանալ իրենց վերաբերյալ Տիրոջ կամքի մասին։ Ի պատասխան՝ Տերը հայտնի դարձրեց ավետարանը քարոզելու մի օրինակ: Ուսանողներին առաջարկեք կարդալ Վարդապետություն և Ուխտեր 68․1–5 հատվածները, փնտրելով այդ օրինակի տարրերը։ Օգտակար կլինի իմանալ, որ օրինակ բառը նշանակում է օրինաչափություն կամ մոդել:
Հատվածներ 3–5 -ում ի՞նչ խոստում է տալիս Տերն Իր ծառաներին։
Ի՞նչ են անում միսիոներների ոգեշնչված խոսքերը նրանց համար, ովքեր ընդունում են դրանք։
Ուսանողները կարող են օգտագործել տարբեր բառեր, սակայն նրանք պետք է նշեն հետևյալ սկզբունքը․ Երբ Տիրոջ ծառաները շարժվում են Սուրբ Հոգով, նրանց խոսքերը մարդկանց տանում են դեպի փրկություն։
Բացատրեք, որ թեև նրանք, ովքեր կարգված են քարոզելու ավետարանը, կարող են օգնել մարդկանց վկայություն ստանալ ճշմարտության մասին, միայն Եկեղեցու Նախագահն իրավունք ունի ստանալու և հայտարարելու Տիրոջ կամքն ամբողջ Եկեղեցու համար։ Նրա ղեկավարության ներքո՝ Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի մյուս անդամները նույնպես իշխանություն ունեն հայտարարելու մեր վերաբերյալ Աստծո կամքը։
Քննարկեք, թե ինչպես կարող է այս սկզբունքը կիրառվել այսօր մեզ համար: