Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 67–70․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 67–70․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 67–70», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 67–70

Վարդապետություն և Ուխտեր 67–70

Ակնարկ

1831 թ. նոյեմբերին, Հիրամում (Օհայո) տեղի ունեցած հատուկ համաժողովի ժամանակ Եկեղեցու երեցները որոշեցին հրատարակել Ջոզեֆ Սմիթի ստացած հայտնությունների ժողովածուն: Մինչ որոշ երեցներ վարանում էին վկայել, որ հայտնությունները գալիս են Տիրոջից, Նա հայտնեց Վարդապետություն և Ուխտեր 67 բաժինը։ Բացի այդ, համաժողովին ներկա երեցներից չորսը Ջոզեֆ Սմիթին խնդրեցին հարցնել Տիրոջը, թե որն է Նրա կամքը իրենց վերաբերյալ։ Տերն արձագանքեց հայտնությամբ, որն այժմ կարելի է գտնել Վարդապետություն և Ուխտեր 68 բաժնում: Այն ներառում է խորհուրդ, որ ծնողներն ուսուցանեն ավետարանի սկզբունքներն ու արարողություններն իրենց երեխաներին:

դասընթացի պատկերակ Իմացեք յուրաքանչյուր սովորողի հանգամանքները․ յուրաքանչյուր ուսանող ունի իր անհատական փորձառություններն ու հարաբերությունները, որոնք ազդում են ավետարանի ճշմարտությունների վերաբերյալ նրա մտածողության և զգացողության վրա: Փորձեք հասկանալ յուրաքանչյուր ուսանողին և նրա իրավիճակը: Երբ պատրաստում եք դասերը, և երբ ուսանողները մասնակցում են դասին, հիշեք տարբեր փոփոխական գործոնների մասին, որոնք կարող են ազդել այն բանի վրա, թե ինչպես են ուսանողները արձագանքում դասին: Ավելին իմանալու համար, թե Փրկիչն ինչպես է արել դա, տես «Փրկիչն այնպես արեց, որ բոլորն իրենց հարգված և գնահատված զգան» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 68․25–31»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 67

Դասի նպատակը․ օգնել մեծացնել ուսանողների վստահությունը, որ Տերը կարող է խոսել մեզ հետ մարգարեների միջոցով, և որ Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը Նրա խոսքն է:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել, թե որքանով են իրենք վստահ, որ Տերը խոսում է մեզ հետ մարգարեների միջոցով, և որ Վարդապետություն և Ուխտեր սուրբ գրությունը Տիրոջ խոսքն է: Նրանք կարող են խորհել այն փորձառությունների մասին, որոնք ազդել են այս մասին իրենց վկայությունների վրա, ինչպես նաև այն մտահոգությունների մասին, որոնք կարող են խանգարել իրենց համոզմունքներին:

  • Բովանդակություն ցուցադրման համար «Մարգարեի խոսքերը ճշմարիտ են» գծագիր պատկեր՝ 2021 թվականի հունիս ամսվա Երիտասարդներին զորացնելու համար ամսագրից՝ տպագիր կամ ցուցադրված էկրանին (եթե սա հնարավոր չէ կամ հարմար չէ տրամադրել, դասում նշված է այլընտրանքային տարբերակ):

Վարդապետություն և Ուխտեր 68․25–31

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի լավ հասկանալ Տիրոջ պատվիրանը ծնողներին՝ տանը իրենց երեխաներին ուսուցանել ավետարանը:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես են իրենք մինչ այժմ իրենց կյանքում սովորել ավետարանը: Այնուհետև հրավիրեք նրանց մտածել, թե իրենք ինչը կանեին այս կամ այլ կերպ, եթե ուսուցանեին ավետարանը իրենց երեխաներին:

  • Բովանդակություն ցուցադրման համար․ երեք վարժություններից մեկը, որը ցանկանում եք օգտագործել։