«Պատրաստեք Տիրոջ ճանապարհը … Որպեսզի գա Երկնքի Արքայությունը»
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և նրա անդամների կարևոր պարտականություններից մեկն է օգնել նախապատրաստել աշխարհը Փրկչի վերադարձին: Վարդապետություն և Ուխտեր 65 բաժնում Տերը հայտնեց այս կարևոր դերի մասին Իր Մարգարե Ջոզեֆ Սմիթին և Սրբերին: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Եկեղեցու դերը աշխարհը Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալուստին նախապատրաստելու գործում:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Նախապատրաստություն գործին
Ո՞րն է այն գործը, որը ձեզ դուր է գալիս և որը պահանջում է լուրջ նախապատրաստություն:
Եթե որևէ մեկին օգնեիք նախապատրաստվել այդ գործին, ի՞նչ կցանկանայիք, որ նա իմանար: Ի՞նչ օգնություն կամ միջոցներ կտրամադրեիք նրան:
Ճիշտ այնպես, ինչպես ձեր գործը պահանջում է լուրջ նախապատրաստություն, առաջիկայում սպասվում են իրադարձություններ, որոնց մենք պետք է պատրաստվենք: Տերը հիմնել է Իր Եկեղեցին, որպեսզի օգնի մեզ նախապատրաստվել:
Ինչի՞ն է մեզ պատրաստում Նրա Եկեղեցին:
«Պատրաստ արեք Տիրոջ ճանապարհը»
1831 թ. սեպտեմբերի 12-ին Ջոզեֆ Սմիթը և նրա ընտանիքը Կիրթլենդից (Օհայո) տեղափոխվեցին 30 մղոն հարավ-արևելք գտնվող Հիրամ քաղաքը (Օհայո)՝ Ջոն և Էլիս Ջոնսոնների տուն: 1831 թվականի հոկտեմբերի 30-ին՝ կիրակի օրը, Ջոնսոնների տանը անցկացվեց եկեղեցական ծառայություն: Նույն օրը Մարգարեն հայտնություն ստացավ, որը արձանագրված է Վարդապետություն և Ուխտեր 65 բաժնում։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65․2 հատվածը՝ փնտրելով, թե ինչ է մեզ տվել Տերը, որպեսզի օգնի նախապատրաստվել Իր Երկրորդ Գալուստին։
Ո՞ր բառերի կամ արտահայտությունների վերաբերյալ հարցեր ունեք:
Ինչպե՞ս կամփոփեիք այն, ինչ մենք կարող ենք սովորել այս հատվածներից՝ որպես ճշմարտության դրույթ:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը հայտարարել է.
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին արտոնված է հատուկ զորությամբ և լիազորված է իրականացնել անհրաժեշտ նախապատրաստությունները Տիրոջ Երկրորդ Գալուստի համար: Եվ անշուշտ այն վերականգնվել է այդ նպատակի համար: … Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պատվիրակված է պատրաստել և պատրաստում է աշխարհը այդ օրվան: (Դ. Թոդ Քրիստոֆերսոն «Պատրաստվենք Տիրոջ վերադարձին», Լիահոնա, մայիս 2019, 82, 84)
Ի՞նչ մտքեր կամ կարծիք ունեք այս հայտարարության մասին:
Ինչպե՞ս է Եկեղեցին եզակիորեն կարողանում պատրաստել աշխարհը Փրկչի վերադարձին:
Ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են անհրաժեշտ այդ օրվա համար:
«Կանչեք առ Տերը, որ նրա արքայությունն առաջ գնա երկրի վրա»
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 65․4–6 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը ուսուցանել, որ մենք կարող ենք անել՝ օգնելու նախապատրաստել աշխարհը Իր Երկրորդ Գալուստին։
Ի՞նչ բացահայտեցիք:
Որո՞նք են Փրկչի «հրաշալի գործերից» մի քանիսը, որոնք կատարվում են Նրա Եկեղեցու միջոցով: (Տես Ընդհանուր ձեռնարկ. ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 1.2, 1.3, ChurchofJesusChrist.org:)
Ինչպե՞ս են այս գործերն օգնում մեզ պատրաստվել և պատրաստել ուրիշներին Փրկչի Երկրորդ Գալուստին:
Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է, որ մենք կարող ենք «կանչե[լ] առ Տերը, որպեսզի նրա թագավորությունը տարածվի երկրի վրա» (Վարդապետություն և Ուխտեր 65.5):
Ես … հրավիրում եմ, որ դուք ամեն օր աղոթեք, որ Աստծո բոլոր զավակները կարողանան ստանալ Հիսուս Քրիստոսի ավետարանի օրհնությունները: Ես և դուք ապրում ենք, որպեսզի տեսնենք և շարունակենք տեսնել, թե ինչպես է Իսրայելը մեծ ուժով հավաքվում: Եվ դուք կարող եք այդ հավաքի հետևում կանգնած ուժի մի մասը լինել։ (Ռասսել Մ. Նելսոն և Վենդի Վ. Նելսոն, «Իսրայելի հույսը» [երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաք, 3 հունիսի, 2018 թ.], ChurchofJesusChrist.org)