Սեմինարիա
Դաս 78․ Վարդապետություն և Ուխտեր 64․20–43. «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»


«Դաս 78․ Վարդապետություն և Ուխտեր 64․20–43. «Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 64․20–43», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 78. Վարդապետություն և Ուխտեր 64–66

Վարդապետություն և Ուխտեր 64․20–43

«Տերը պահանջում է սիրտն ու պատրաստակամ միտքը»

Իսահակ Մորլիի ֆերման

Երբ վաղ շրջանի Սրբերը ձգտում էին հաստատել Սիոնը, Հիսուս Քրիստոսը խնդրեց նրանց զոհաբերություն և ներդրում կատարել տարբեր եղանակներով: Նա խնդրում է, որ Հիսուս Քրիստոսին հետևելու մեր շարունակական ջանքերում մենք տանք Իրեն մեր սիրտն ու պատրաստակամ միտքը: Այս դասը կարող է օգնել ուսանողներին ավելի մեծ ցանկություն զգալ՝ Տիրոջը տալու իրենց սիրտն ու պատրաստակամ միտքը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Անձնական ունեցվածք

Կարող եք սկսել դասը՝ խնդրելով ուսանողներին մտածել անձնական ունեցվածքի մասին, որն իրենք արժեքավոր են համարում: Հարցեր տվեք, որոնք կարող են հեշտացնել կիսվելը դասարանի հետ կամ փոքր խմբերում։ Օրինակ՝

  • Դուք ի՞նչ դուք ունեք, որը ձեռք բերելու համար քրտնաջան աշխատել եք:

  • Ձեր ունեցածից ի՞նչն է, որ ձեզ համար դժվար կլինի տալ մեկ ուրիշին: Ինչո՞ւ դժվար կլինի։

Իսահակ Մորլիի ֆերման

Այս դասի սկզբում կարող եք ցույց տալ այս նկարը և առաջարկել որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ հետևյալ տեղեկատվությունը:

Իսահակ և Լյուսի Մորլիները քրտնաջան աշխատել էին՝ Օհայո նահանգի Կիրթլենդ քաղաքի մոտակայքում՝ 80 ակր տարածքով բարգավաճ ֆերմա կառուցելու համար: Իրենց կրոնական համոզմունքներից ելնելով՝ նրանք հրավիրեցին մարդկանց ապրել իրենց պատկանող հողի վրա, միմյանց հետ կիսվել ունեցվածքով և բոլոր բարիքներն ընդհանուր օգտագործել: Երբ Վերջին Օրերի Սրբերի միսիոներները կանգ առան Կիրթլենդում, նրանք քարոզեցին Վերականգնման ուղերձը Մորլիի ֆերմայում ապրող մարդկանց: Դարձի եկածների թվում էին նաև Իսահակ և Լյուսի Մորլիները: Իրենց մկրտությունից կարճ ժամանակ անց Մորլիները հրավիրեցին Ջոզեֆ և Էմմա Սմիթներին՝ իրենց ֆերմայում ապրելու: (Տես Սյուզան Իսթոն Բլեք Ով ով է Վարդապետություն և Ուխտեր գրքում[1997], 198)

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64․20 հատվածը և գտեք Տիրոջ ցուցումները Իսահակ Մորլիին։

  • Ձեր կարծիքով, դուք ինչպե՞ս կարձագանքեիք, եթե լինեիք Իսահակի իրավիճակում: Ինչո՞ւ։

  • Իմացությունը, որ խնդրանքը եկել է Փրկչից, ինչպե՞ս կարող է ձեզ օգնել, որ հնազանդվեք։

Բացատրեք, որ նախկինում Իսահակին խնդրել էին վաճառել իր ագարակը և նա մերժել էր: Բայց այս հայտնությունը ստանալուց հետո Իսահակը հնազանդորեն վաճառեց իր ագարակը, գումարը տվեց Եկեղեցուն և իր ընտանիքը տեղափոխեց Միսսուրի՝ օգնելու կառուցել Սիոնը: Կարող եք նաև նշել, որ այդ հայտնության մեջ ուրիշ մարդկանց ասվել էր, որ չվաճառեն իրենց ունեցվածքը (տես Վարդապետություն և Ուխտեր 64․21, 26)։ Այս տղամարդիկ իրենց ունեցվածքը նվիրաբերեցին Տիրոջը՝ օգտագործելով դրանք Կիրթլենդի Եկեղեցուն և Սրբերին աջակցելու համար: Սա լավ պահ է՝ ուսանողներին հիշեցնելու այն ճշմարտությունների մասին, որ նրանք սովորել են Փրկչի և նվիրաբերման օրենքի մասին Վարդապետություն և Ուխտեր 42.29–39 հատվածներում:

Տերը պահանջում է մեր սիրտն ու պատրաստակամ միտքը

Բացատրեք, որ թեև Տերը կարող է չպահանջել վաճառել մեր ունեցվածքը, կան բաներ, որ Նա պահանջում է մեզանից, երբ մենք ցանկանում ենք հետևել Իրեն:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 64․22, 34 հատվածները: Փնտրեք, թե ինչ է պահանջում Տերը մեզանից:

  • Ի՞նչ գտաք:

Օգնեք ուսանողներին բացահայտել, որ Տերը պահանջում է մեզանից, որ Իրեն տանք մեր սիրտն ու պատրաստակամ միտքը։

Մտածեք եղանակներ, որոնք կօգնեն ձեր ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում տալ Տիրոջը մեր սիրտն ու պատրաստակամ միտքը: Եղանակներից մեկը հետևյալն է․ ուսանողներին առաջարկեք պատկերացնել, որ իրենց խնդրել են օգնել գրել «Եկ, հետևիր ինձ» դասը Վարդապետություն և Ուխտեր 64 բաժնի համար։ Ինքնուրույն կամ փոքր խմբերով ուսանողները կարող են ուսումնասիրել ստորև բերված կամ ինքնուրույն գտած սուրբ գրությունները, ապա գրել բացատրություն, թե ինչ է նշանակում տալ Տիրոջը մեր սիրտն ու պատրաստակամ միտքը: Հնարավորություն տվեք ուսանողներին կիսվել իրենց գրածով և քննարկել այն։

Խրախուսեք ուսանողներին փնտրել անձնական հայտնություն՝ իմանալու համար, թե անձամբ իրենք ինչպես կարող են տալ Տիրոջն իրենց սիրտն ու պատրաստակամ միտքը:

Կարդացեք սուրբ գրությունների հետևյալ հատվածները և փնտրեք գաղափարներ, որոնք կարող են օգնել ձեզ հասկանալ, թե ինչ է նշանակում տալ Տիրոջը մեր սիրտն ու պատրաստակամ միտքը: Կարող եք գրել բացատրությունը ձեր ուսումնասիրության օրագրում:

Ուսմունքներ սուրբ գրություններում

Օրինակներ Փրկչի կյանքից

  • Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը Երկնային Հորն Իր սիրտն ու պատրաստակամ միտքը տալու լավ օրինակ հանդիսանում:

  • Հիսուս Քրիստոսին հետևելու ձեր ջանքերում ձեր սիրտը և պատրաստակամ միտքը Նրան տալը ինչպե՞ս է փոխել ձեր կյանքը:

Կարող եք ժամանակ հատկացնել՝ օգնելու ուսանողներին հասկանալ, որ կա տարբերություն պարզապես անելու այն, ինչ Տերը խնդրում է մեզանից և մեր սրտով ու պատրաստակամ մտքով Նրան հնազանդվելու միջև:

Կարող եք առաջարկել ուսանողներին գրատախտակին գրել պատվիրաններ, որոնք Տերը խնդրում է մեզ պահել կամ զոհաբերություններ, որոնք Նա կարող է խնդրել մեզ անել: Խնդրեք ուսանողներին զույգերով կամ փոքր խմբերով քննարկել, թե մենք ինչպես կարող ենք Տիրոջը տալ մեր սիրտն ու պատրաստակամ միտքը՝ անելով այս կամ այն բաները: Օրինակ՝ նրանք կարող են քննարկել, թե մենք ինչպես կարող ենք Տիրոջը տալ մեր սիրտն ու պատրաստակամ միտքը՝ ձգտելով սուրբ պահել Հանգստության օրը:

Անձնական մտորումներ

Եթե ընտրել եք գրատախտակին գրել պատվիրաններ կամ զոհաբերություններ, առաջարկեք ուսանողներին նայել գրված ցանկին և խորհել այդ բաներն անելու իրենց պատրաստակամության մասին: Կարող եք ուսանողներին հանձնարարել իրենց օրագրում նկարել սիրտ և միտք: Ստորև բերված պատկերը կարող եք ցուցադրել որպես ձևանմուշ: Առաջարկեք ուսանողներին խորհել այն մասին, թե իրենց սրտից և մտքից որքան են տալիս Փրկչին, այնուհետև գույնով նշել այն քանակությունը, որն, ըստ իրենց, տալիս են Նրան: Այնուհետև կարող եք առաջարկել նրանց խորհել և գրել հետևյալ հարցերի պատասխանները:

միտք և սիրտ
  • Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է մեծացնել ձեր ցանկությունը՝ տալ Տիրոջը ձեր սիրտը և պատրաստակամ միտքը:

  • Ձեր կարծիքով, ձեր սիրտն ու միտքը Փրկչին տալը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ ավելի նմանվել Նրան:

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե իրենք ինչ զգացին և սովորեցին։ Դուք կարող եք նաև վկայություն բերել կամ կիսվել փորձառությամբ, երբ տեսել եք, որ որևէ մեկը տալիս է Տիրոջն իր սիրտը և պատրաստակամ միտքը: