Սեմինարիա
Դաս 81․ Վարդապետություն և Ուխտեր 68․25–31․ Ուսուցանեք և ուսումնասիրեք ավետարանը տանը


«Դաս 81․ Վարդապետություն և Ուխտեր 68․25–31. Ուսուցանեք և ուսումնասիրեք ավետարանը տանը», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 68․25–31», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 81. Վարդապետություն և Ուխտեր 67–70

Վարդապետություն և Ուխտեր 68․25–31

Ուսուցանեք և ուսումնասիրեք ավետարանը տանը

ծնողներն իրենց երեխաներին ուսուցանում են ավետարանը

Հիսուս Քրիստոսի ավետարանի ուսումնասիրությունը երեխաներին օգնում է պատրաստ լինել դիմակայելու կյանքի դժվարություններին և գայթակղություններին՝ Փրկչի հանդեպ հավատքով: Ծնողները յուրահատուկ ներուժ ունեն՝ օգնելու իրենց երեխաներին ուսումնասիրել ավետարանը: Այս դասը կօգնի ուսանողներին ավելի լավ հասկանալ Տիրոջ պատվիրանը ծնողներին՝ տանը իրենց երեխաներին ավետարանն ուսուցանելու համար:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Օգնություն մեր մահկանացու ճամփորդության ընթացքում

Կարող եք ուսանողներին հիշեցնել, որ երբ մենք եկանք երկիր, մենք կորցրինք մեր Երկնային Հոր հետ նախաերկրային գոյության մասին մեր հիշողությունը Բացի այդ, մենք եկանք անկում ապրած աշխարհ, որը գտնվում է սատանայի խաբուսիկ և կործանարար ազդեցության տակ: Այս իրողությունները դժվարություններ են ստեղծում Երկնային Հոր ծրագրին հավատարիմ ապրելու համար:

  • Ի՞նչ է տվել Երկնային Հայրը որպեսզի օգնի մեզ իմանալ Իր մասին և կողմնորոշվել մահկանացու կյանքի դժվարությունների ժամանակ:

    Կարող եք գրատախտակին գրել ուսանողների պատասխանները: Կարող եք ցանկին ավելացնել «ծնողներ կամ խնամակալներ» բառերը, եթե ուսանողները չնշեն դրանք։

  • Ինչպե՞ս եք օրհնվել այս ազդեցություններից:

  • Ըստ ձեզ, ծնողները կամ խնամակալները ինչպե՞ս կարող են ազդել երեխաների վրա, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել մահկանացու կյանքի դժվարությունները:

Կարող եք ուսանողների հետ կիսվել այն մասին, որ այսօր նրանք կսովորեն մի հատված սուրբ գրություններից, որը նկարագրում է ծնողների պարտականությունները՝ օգնելով երեխաներին ուսումնասիրել ավետարանը: Նրբանկատ եղեք, քանի որ ուսանողներն ունեն տարբեր ընտանեկան հանգամանքներ, և որոշ ուսանողների տանը կարող են լինել ոչ ցանկալի իրավիճակներ:

դասընթացի պատկերակԻմացեք յուրաքանչյուր ուսանողի հանգամանքները. լրացուցիչ ուսուցման համար այն մասին, թե ինչպես ուշադիր լինել յուրաքանչյուր ուսանողի հանգամանքների նկատմամբ, ուսումնասիրեք «Սովորողներին նայեք այնպես, ինչպես Աստված է տեսնում նրանց» վերնագրով դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Սիրեք նրանց, ում ուսուցանում եք բաժնում։ Կարող եք կիրառել «Դադար առնենք, խորհենք և պատասխանենք այն հարցերին, որոնք մենք տալիս ենք մեզ» հմտությունը։

Կարող եք բացատրել հետևյալը․

Կան տարբեր ընտանեկան իրավիճակներ։ Որոշ մարդիկ, ինչպես Նեփին, ծնվել են այնպիսի ծնողների ընտանիքում, որոնք ձգտել են ուղղորդել նրանց՝ հետևելու Փրկչին (տես 1 Նեփի 1.1): Ոմանք, օրինակ՝ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կամ Տասներկու Առաքյալների Քվորումից երեցներ Դեյվիդ Ա. Բեդնարը և Քվենթին Լ. Քուքը մեծացել են մեկ կամ մի քանի ծնողների հետ, որոնք Եկեղեցու անդամներ կամ ակտիվ մասնակիցներ չեն եղել: Մյուսները, օրինակ՝ Առաջին Նախագահության նախագահ Դալլին Հ. Օուքսը, իրենց կյանքի վաղ շրջանում կորցրել են իրենց ծնողին: Որոշ երիտասարդներ մեծացել են իրենց ծնողներից հեռու, օրինակ՝ Մովսեսը (տես Ելից 2.10) և Սամուելը (տես Ա Թագավորաց 1.24–28): Իսկ այլ մարդկանց ծնողներ, օրինակ՝ Աբրահամի և Լիմքիի, ակտիվորեն ձգտում էին չարիք գործել (տես Աբրահամ 1.1–17, 27, Մոսիա 7.9, 11.1–5):

Սուրբ գրությունների ձեր օրագրում նկարագրեք ձեր ընտանեկան իրավիճակը: Խորհեք, թե ինչ եք սովորում ձեր ընտանեկան փորձառություններից: Կարող եք այդտեղ ներառել ապագայում ծնող լինելու հետ կապված ձեր զգացմունքները և այն, թե ինչպիսի ծնող կուզեիք լինել:

Եթե ուսանողներին հարմար լինի, կարող են կիսվել իրենց մտքերով:

Ուսանողներին առաջարկեք մտածել այն մասին, թե իրենց այսօրվա սովորածն ինչպես կօգնի աջակցել նրանց, ովքեր ձգտում են ուսուցանել իրենց Հիսուս Քրիստոսի ավետարանը, այդ թվում՝ ծնողներին կամ խնամակալներին: Նրանք կարող են նաև մտածել, թե ինչպես կարող են ինքնուրույն կիրառել այն, ինչ կսովորեն ապագայում:

Ի՞նչ է Տերը պատվիրել ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին

Օհայոյում համաժողովի համար հավաքված չորս մարդ փնտրում էին Տիրոջ ուղղորդումը՝ Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով: Այդ մարդկանց իրենց պարտականությունների վերաբերյալ որոշ խորհուրդներ տալուց հետո Տերն ավելի ընդհանուր խորհուրդ է տվել բոլոր ընտանիքներին, որոնք Սիոնի մաս են կազմում:

Կարող եք գրատախտակին գրել հետևյալ անավարտ նախադասությունը․ Տերը պատվիրել է ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին …։ Այնուհետև ուսանողները կարող են գրատախտակին գրված նախադասությանը բառեր կամ արտահայտություններ ավելացնել, որոնք կարող են գտնել հետևյալ հատվածներում: Որպես այլընտրանք, կարող եք ուսանողներին առաջարկել գրել նախադասությունն իրենց օրագրերում և ավելացնել իրենց պատասխաններն այնտեղ:

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 68․25–31 հատվածները՝ փնտրելով, թե ինչ է Տերը պատվիրել ծնողներին ուսուցանել իրենց երեխաներին:

Երբ ուսանողները բավարար ժամանակ ունենան ավարտելու նախադասությունը՝ գրելով մի քանի սկզբունք, որոնք Տերը ցանկանում է, որ ծնողներն ուսուցանեն իրենց երեխաներին, առաջարկեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին.

  • Եթե մարդիկ տանն ավետարան չունեն, Տերն ինչպիսի՞ եղանակներ է նախատեսել նրանց համար՝ սովորելու այս սկզբունքները:

  • Ո՞վ է ձեզ ուսուցանել այս հատվածների սկզբունքներից մեկը, երբ դուք մեծանում էիք: Հիշո՞ւմ եք, թե ինչպես է նա ձեզ ուսուցանել: Եթե հիշում եք, ապա որո՞նք են այդ հիշողությունները:

  • Ինչպե՞ս են այս հատվածների սկզբունքներն ազդել ձեր կյանքի վրա, կամ ինչպե՞ս կարող էին ազդել:

Ուսանողները կարող են խորհել, թե այդ մարդու ուսուցումը կամ տվյալ հատվածներն ինչպես են օգնել կամ կարող էին օգնել իրենց զգալ Տիրոջ սերը և Նրա ցանկությունը, որ իրենք սովորեն այդ սկզբունքները:

Կիրառեք Վարդապետություն և Ուխտեր 68․25–31 հատվածները

Մտածեք, թե Վարդապետություն և Ուխտեր 68.25–31 հատվածներն ինչպես կարող են օգնել դեռահասներին տարբեր իրավիճակներում և ուսանողներին տրամադրեք մի քանի սցենար՝ ուսումնասիրելու համար: Կարող եք օգտագործել ստորև ներկայացված սցենարներն ու հարցերը կամ ինքնուրույն ստեղծել սցենարներ, որոնք օգտակար կլինեն ուսանողներին: Ուսանողները կարող են մտածել այդ սցենարների շուրջ ամբողջ դասարանով, խմբերով կամ անհատապես:

Վարժություն Ա

Երիտասարդ տղայի ծնողները ձգտում են Փրկչին հետևելու օրինակ լինել նրա համար, սակայն տղան հաճախ դժգոհում է, երբ ծնողներն առաջարկում են իրեն մասնակցել սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությանը կամ աղոթքին: Նա գերադասում է անտեսել նրանց կամ խաղում է իր հեռախոսով, երբ նրանք փորձում են իրեն խորհուրդ տալ:

  • Ինչպե՞ս կարող են Վարդապետություն և Ուխտեր 68.25–31 հատվածների Տիրոջ ուսմունքները օգնել տղային հասկանալ, թե ինչպես է Տերը վերաբերվում այն բանին, որ փորձում են անել իր ծնողները:

  • Սուրբ գրությունների որ հատվածները կարող են ուղղորդել նրան իրավիճակին ավելի ճիշտ արձագանքելու համար: (Ահա միի քանի օրինակ․ Եփեսացիս 6.1–3, Մոսիա 4.14–15 և Փրկչի օրինակը 12 տարեկանում՝ Ղուկաս 2.51–52 հատվածներում:)

  • Ի՞նչ եղանակներով նա կարող է աջակցել իր ծնողներին: Ինչպե՞ս կարող են այդ գործողությունները փոխել իրավիճակը նրա ընտանիքում:

Վարժություն Բ

Երիտասարդ աղջկա ծնողներն ամուսնալուծված են։ Նա իր ժամանակը կիսում է նրանց միջև: Նրա մայրը ծաղրում է Եկեղեցին և չի ցանկանում, որ իր դուստրը հետևի ավետարանի ուսմունքներին, երբ գտնվում է իր տանը: Նրա հայրը խրախուսում է նրան ապրել ավետարանով և ակտիվորեն հաճախել սեմինարիա, եկեղեցի և երիտասարդական միջոցառումների: Մոր հետ անցկացրած ժամանակի համեմատ՝ հայրիկի հետ կյանքը կոշտ և սահմանափակ է թվում:

Կարդացեք Ելից 20.12 հատվածը։

  • Այս երիտասարդ աղջիկն ինչպե՞ս կարող է պատվել իր երկու ծնողներին՝ շարունակելով հետևել Տիրոջը:

  • Ի՞նչ այլ գաղափարներ, Եկեղեցու ղեկավարների ուսմունքներ կամ փորձառություններ կարող են օգնել նրան:

Վարժություն Գ

Երիտասարդ տղամարդը շատ դժվար պատանեկություն է ունեցել և արդեն ծնողների հետ չի ապրում։ Նրա համար ցավալի է նրանց մասին մտածելը։

Այս վարժությունն ավարտելու համար ընտրեք մեկ սկզբունք, որը Տերը պատվիրել է ծնողներին ուսուցանել Վարդապետություն և Ուխտեր 68.25–31 հատվածներում, իսկ հետո սուրբ գրություններում գտեք մի հատված, որը կարող եք օգտագործել այդ սկզբունքն ուսուցանելու համար: Կիսվեք, թե այս սկզբունքն ինչպես կարող է օգնել երիտասարդներին այսօր:

Առաջարկեք ուսանողներին կիսվել իրենց սովորածով: Օգտակար կլինի ուսանողներին հնարավորություն տալ կիսվելու տանն ավետարանի ուսուցման հետ կապված իրենց փորձառություններով, հարցերով կամ մտահոգություններով: Կարող եք հնարավորություն տալ ուսանողներին արձագանքել իրենց հասակակիցների հարցերին կամ մտահոգություններին՝ օգտագործելով աստվածայնորեն սահմանված աղբյուրները և իրենց փորձառությունները:

Ուսանողներին օգնեք հասկանալ, որ ինչպիսին էլ որ լինի իրենց ընտանեկան իրավիճակը, Տերը ցանկանում է, որ նրանք իրենց հասանելի լավագույն եղանակով՝ խոր և կայուն դարձ ունենան դեպի Իրեն և Իր ավետարանը: Կարող եք առաջարկել ուսանողներին անձնական հայտնություն փնտրել, թե ինչպես կարող են կիրառել իրենց սովորածը: Դա կարող են անել որպես աջակցություն իրենց ծնողներին, երբ նրանք ջանում են կատարել իրենց պարտականությունը՝ օգնել իրենց գալ դեպի Հիսուս Քրիստոսը, որպես երախտագիտություն այն մարդկանց, որոնց Տերը պատրաստել էր ուսուցանելու իրենց այսօր ուսումնասիրված սկզբունքները, կամ որպես նախապատրաստություն՝ ուսուցանելու իրենց երեխաներին ապագայում: