Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 71–75․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 71–75․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 71–75», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 71–75

Վարդապետություն և Ուխտեր 71–75

Ակնարկ

1831 թվականի ձմռանը Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու մասին կեղծ տեղեկություններով նամակներ բաժանվեցին Կիրթլենդի (Օհայո) տարածքում: Փրկիչը հանձնարարեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին ճանապարհորդել ողջ տարածաշրջանով` ուղղելու կեղծիքները:

դասընթացի պատկերակ Շեշտեք Հիսուս Քրիստոսի օրինակը․ ուսուցման և ուսումնառության կենտրոնում Հիսուս Քրիստոսին դնելու ձևերից մեկը շեշտելն է, թե Նա ինչու է հանդիսանում ավետարանի բոլոր սկզբունքների կատարյալ օրինակը: Նույնիսկ երբ Փրկչի օրինակը ուղղակիորեն չի հիշատակվում սուրբգրային որևէ հատվածում, մենք կարող ենք օգնել սովորողներին կապեր ստեղծել սուրբգրային պատմությունից մեր սովորածի և Փրկչի օրինակի միջև: Ավելին իմանալու համար, թե ինչպես դա անել, տես «Շեշտեք Հիսուս Քրիստոսի օրինակը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դա անելու օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 71»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 71

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ մենք արձագանքենք, երբ մարդիկ քննադատում են մեր համոզմունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին հիշել մի դեպք, երբ իրենք լսել են, թե ինչպես է ինչ-որ մեկը քննադատում կամ ծաղրում Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին կամ իրենց համոզմունքները, և խորհել այս հարցերի շուրջ. Ես ի՞նչը ճիշտ ասացի կամ արեցի։ Ի՞նչը կարող էիք ավելի ճիշտ անել:

Վարդապետության սերտման գործնական պարապմունք 5

Դասի նպատակը․ հնարավորություն տալ ուսանողներին սովորել վարդապետության սերտման հատվածները և դրանցում պարունակվող ճշմարտությունները, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:

  • Ուսանողի նախապատրաստում․ առաջարկեք ուսանողներին մտածել իրենց մտապահած տեղեկությունների մասին, որոնք օգնել են իրենց դպրոցում, աշխատավայրում կամ իրենց սիրած գործը կատարելիս: Ուսանողները կարող են մտածել, թե ինչու են իրենք երախտապարտ, որ մտապահել են այդ տեղեկությունները:

  • Նյութեր ուսանողների համար. Վարդապետության սերտման հղումներ և սուրբգրային հիմնական արտահայտություններ պարունակող աղյուսակի օրինակներ, մկրատ

  • Աշխատաթերթ․ «Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը»

Գնահատեք ձեր գիտելիքները 5

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հիշել և գնահատել, թե «Վարդապետություն և Ուխտեր» գրքի ուսումնասիրության իրենց փորձառությունները ինչպես են օգնել իրենց աճել հոգևորապես:

  • Ուսանողի նախապատրաստում. առաջարկեք ուսանողներին ընտրել իրենց սիրած ֆիզիկական վարժությունը և մտածել հետևյալ հարցերի շուրջ. Ինչպե՞ս եք իմանում, որ առաջընթաց եք գրանցել: Ինչպե՞ս կարող եք չափել ձեր առաջընթացը այս ֆիզիկական վարժությունները կատարելիս:

  • Նյութեր գործիք կամ սարք, օրինակ՝ չափիչ ժապավեն կամ վայրկյանաչափ, որն օգնում է ձեզ չափել առաջընթացը ձեր կատարած ֆիզիկական վարժությունների ժամանակ։

  • պատկեր Մի սիրտ և միտք

  • Բովանդակություն ցուցադրման համար․ Հարցերի ցանկ, որոնցից ուսանողները կարող են ընտրել հարցեր և պատասխանել դրանց։