Սեմինարիա
Դաս 84․ Գնահատեք ձեր գիտելիքները 5․ Վարդապետություն և Ուխտեր 51–75


«Դաս 84․ Գնահատեք ձեր գիտելիքները 5․ Վարդապետություն և Ուխտեր 51–75», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Գնահատեք ձեր գիտելիքները 5», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 84. Վարդապետություն և Ուխտեր 71–75

Գնահատեք ձեր գիտելիքները 5

Վարդապետություն և Ուխտեր 51–75

չափում են երեխայի հասակը

Հոգևոր ուսումնառության մասին խորհրդածելը և գնահատելը կարող են օգնել մեզ ավելի մոտենալ Փրկչին: Այս դասը կօգնի ուսանողներին հիշել և գնահատել, թե Վարդապետություն և Ուխտեր գրքի ուսումնասիրության իրենց փորձառություններն ինչպես են օգնել իրենց աճել հոգևոր առումով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Նշում. հնարավոր է՝ դասարանում բավարար ժամանակ չունենաք՝ այս դասում տրված գնահատման բոլոր հնարավորություններն օգտագործելու համար: Ընտրեք այն բաժինները, որոնք, ըստ ձեզ, առավել օգտակար կլինեն ձեր ուսանողներին՝ իրենց գիտելիքները գնահատելու համար։

Գնահատեք ձեր աճը

Հնարավորություն տվեք ուսանողներին հետևյալ հարցերի պատասխաններով կիսվել մի քանի դասընկերների հետ: Դա կարելի է անել՝ նրանց մեկ րոպե տալով, որպեսզի դասընկեր գտնեն, և յուրաքանչյուրը կարողանա կիսվել իր պատասխաններով: Կարելի է կրկնել մի քանի անգամ:

(Կարող եք օրինակ բերել՝ կիսվելով ձեր սիրած ֆիզիկական վարժությունով։ Ցուցադրեք գործիքի նկար, որն օգտագործվում է այդ վարժության ընթացքում ձեր առաջընթացը չափելու համար: Օրինակ՝ եթե դուք սիրում եք վազել, կարող եք ցույց տալ վայրկյանաչափ և բացատրել, թե ինչպես կարելի է այն օգտագործել ձեր առաջընթացը չափելու համար:)

  • Ո՞ր վարժությունն եք դուք հաճույքով կատարում:

  • Ինչպե՞ս կարող եք իմանալ, որ կատարելագործվում եք: Կա՞ն հատուկ գործիքներ, որոնք օգտագործում եք ձեր առաջընթացը չափելու համար:

Ճիշտ այնպես, ինչպես մեր ֆիզիկական առաջընթացի չափումն է օգնում մեզ տեսնել մեր աճը, այնպես էլ մենք պետք է ժամանակ հատկացնենք մեր հոգևոր աճը գնահատելու համար: Սուրբ Հոգին մեզ օգնում է չափել մեր հոգևոր առաջընթացը: Եղանակներից մեկը, որով մենք կարող ենք հրավիրել Սուրբ Հոգուն, որպեսզի օգնի մեզ տեսնել մեր առաջընթացը, աղոթքով խորհրդածելն է մեր սովորած հոգևոր դասերի շուրջ, և մտածել, թե ինչպես ենք հոգևորապես աճել՝ այդ դասերը կիրառելով մեր կյանքում:

Ուսանողներին առաջարկեք կարդալ մի քանի շաբաթվա ընթացքում սեմինարիայում արված իրենց նշումներն ու սուրբ գրությունները (Վարդապետություն և Ուխտեր 51–75)՝ ուշադրություն դարձնելով իրենց սովորած դասերին և իրենց սահմանած նպատակներին: Ցուցադրեք հետևյալ հարցերը՝ օգնելու ուսանողներին խորհել իրենց հոգևոր աճի շուրջ: Ուսանողները կարող են իրենց պատասխանները գրել օրագրում կամ խորհել իրենց պատասխանների շուրջ:

  • Դուք ի՞նչ եք արել՝ սեմինարիայում ձեր սովորած հոգևոր ճշմարտությունները կիրառելու համար: Ինչպե՞ս է այս ճշմարտությունների կիրառումն օգնում ձեզ աճել հոգևոր առումով:

  • Ինչպե՞ս եք նկատել, որ Երկնային Հայրը և Փրկիչն օգնում են ձեզ, երբ Իրենց ավելի նմանվելու ձեր ջանքերում դուք կիրառում եք ձեր սովորածը:

Ուսանողներին հնարավորություն տվեք կիսվել պատասխաններով, որոնք խիստ անձնական չեն: Խրախուսեք ուսանողներին զգայուն լինել Հոգու հանդեպ, երբ փնտրում են այս դասերն ապագայում իրենց կյանքում կիրառելու եղանակներ։

Բացատրեք պատվիրանների նպատակը

Կարող եք ցուցադրել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի հետևյալ խոսքերի առաջին նախադասությունը՝ բաց թողնելով «օրենքներ» բառը: Ուսանողները կարող են առաջարկել բաց թողնված բառի հնարավոր տարբերակները: Երբ ավարտեն բացակայող բառը բացահայտելու իրենց փորձերը, ցուցադրեք ամբողջական նախադասությունը:

Նախագահ Ռասսել Մ. Նելսոն

Քանի որ Հայրը և Որդին սիրում են մեզ անսահման, կատարյալ սիրով և քանի որ Նրանք գիտեն, որ մենք չենք կարող տեսնել այն ամենն, ինչ Իրենք են տեսնում, մեզ տվել են օրենքներ, որոնք պետք է մեզ ուղղորդեն և պաշտպանեն: Աստծո սիրո և Նրա օրենքների միջև ամուր կապ կա: (Ռասսել Մ. Նելսոն, «Աստծո սերը և օրենքները» [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, սեպտեմբերի 17, 2019 թ.], 2, speeches.byu.edu)

  • Ո՞ր պատվիրանն է օգնել ձեզ պաշտպանված և սիրված զգալ Աստծո կողմից:

    Ուսանողներին առաջարկեք օգտագործել իրենց սուրբ գրությունները և նշումները՝ գտնելու հետևյալ հարցի պատասխանը:

  • Որո՞նք են Աստծո այն օրենքները, որոնք մենք վերջերս ուսումնասիրել ենք Վարդապետություն և Ուխտեր գրքում:

Կարող եք առաջարկել ուսանողներին՝ գրել հարցի պատասխանը գրատախտակին: Նրանք կարող են նշել հետևյալը. ապաշխարությունը (58․42–43), Հանգստության օրը սուրբ պահելը (59․9–13), մաքրաբարոյությունը (63․13–16) և ուրիշներին ներելը (64․9–11):

Ցուցադրեք հետևյալ սցենարը։ Ուսանողներին առաջարկեք վարժվել, թե իրենց ընկերոջն ինչպես կբացատրեն պատվիրանների նպատակը: Սցենարին հաջորդող հարցերը կարող են օգնել ուղղորդել իրենց պատասխանները:

Պատկերացրեք, որ ձեր ընկերներից մեկը ձեզ հետ կիսում է իր հիասթափությունը պատվիրանի վերաբերյալ: Նա զարմանում է, թե Աստված ինչու է անհանգստացել, որ մեզ պատվիրաններ տա:

Ընտրեք մի պատվիրան, որն ուսումնասիրել եք Վարդապետություն և Ուխտեր գրքում այս տարի և կիսվեք.

  • Ինչպես է այդ պատվիրանը պաշտպանություն և ուղեցույց հանդիսանում մեր Երկնային Հոր կողմից:

  • Ինչպես է այդ պատվիրանը վկայում Աստծո սիրո մասին:

Ձեր սիրտն ու պատրաստակամ միտքը տվեք Տիրոջը

Վարդապետություն և Ուխտեր 64.20–43 հատվածների ուսումնասիրության ընթացքում ուսանողներին առաջարկվել էր իրենց օրագրերում նկարել հետևյալ պատկերների նման նկարներ: Կարող եք ցուցադրել այս պատկերը և խնդրել ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում այդ դասից: Նրանց առաջարկվել էր գունավորել իրենց մտքի և սրտի այն մասը, որն, ըստ իրենց, տվել են Տիրոջը:

սիրտ և միտք

Ուսանողներին առաջարկեք գտնել իրենց նկարը կամ փորձել հիշել, թե ինչ տեսք ուներ այն: Ուսանողներին հիշեցրեք, որ այն, թե նրանք ինչպես են գունավորել իրենց սիրտն ու միտքը, ընդամենը ժամանակի մի պահի պատկերն էր: Այն փոփոխական է, ոչ մշտական: Նրանք կարող են փնտրել Փրկչի օգնությունը՝ պատրաստակամություն հայտնելով իրենց մտքի և սրտի ավելի մեծ մասը տալ Նրան: Խրախուսեք ուսանողներին մտածել իրենց փորձառությունների մասին՝ իրենց օրագրերում պատասխանելով հետևյալ հարցերից մի քանիսին:

  • Ի՞նչ եք արել կամ կարող եք անել, որպեսզի մեծացնեք ձեր սիրտն ու միտքը Փրկչին տալու ցանկությունը:

  • Ի՞նչ փոփոխություններ եք նկատել ձեր սիրտն ու միտքը Փրկչին տալու ցանկության մեջ:

  • Ձեր մտքերն ու գործողությունները ի՞նչ ազդեցություն են ունեցել ուրիշների և Հիսուս Քրիստոսի հետ ձեր հարաբերության վրա։

Մի քանի ուսանողի հնարավորություն տվեք կիսվելու, թե ինչն էր իրենց համար կարևոր այդ փորձառությունում, և դա ինչպես է ազդել իրենց վրա:

Այնուհետև ուսանողները կարող են երկրորդ անգամ նկարել իրենց սիրտն ու միտքն իրենց օրագրում՝ սկզբնական նկարի կողքին: Առաջարկեք նրանց գունավորել իրենց սրտի և մտքի այն մասը, որը նրանք այժմ տալիս են Փրկչին՝ կատարելագործվելու իրենց ջանքերի արդյունքում: Ուսանողները կարող են համեմատել երկու նկարները և որոշել՝ արդյոք բարելավվել է սիրտն ու միտքը Փրկչին տալու իրենց պատրաստակամությունը:

Սուրբ պահել Հանգստության օրը

Կարող եք ցուցադրել տաճարային երաշխավորագրերի վերաբերյալ հարցի հետևյալ մասը և առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են սովորել այս տարի՝ Հանգստության օրը սուրբ պահելու մասին: (Անհրաժեշտության դեպքում կարող եք ուսանողներին ժամանակ տրամադրել՝ համառոտ վերանայելու Վարդապետություն և Ուխտեր 59 բաժինը կամ իրենց օրագրի գրառումներն այդ բաժնի դասից:)

Ձգտո՞ւմ եք Հանգստության օրը սուրբ պահել և տանը, և եկեղեցում…

Վարդապետություն և Ուխտեր 59 բաժնի դասի ընթացքում ուսանողներին, հնարավոր է, առաջարկվել է Հանգստության օրը Փրկչին պատվելու ծրագիր կազմել: Այդ դեպքում առաջարկեք նրանց խորհել, թե իրենք ինչ են արել արդյունքում։ Ցանկացողները կարող են դասարանի հետ կիսվել իրենց ծրագրի մի մասով:

Կարող եք ցուցադրել հետևյալ հարցերը, որպեսզի օգնեք ուսանողներին գնահատել Հանգստության օրը սուրբ պահելու իրենց ջանքերը: Ուսանողներին առաջարկեք ցուցակից ընտրել երկու կամ երեք հարց՝ իրենց օրագրերում պատասխանելու համար:

  • Մտածեք ինչ-որ բանի մասին, որ արել եք՝ Հանգստության օրը սուրբ պահելու համար: Դրա շնորհիվ ինչպե՞ս է բարելավվել Հանգստության օրվա վերաբերյալ ձեր փորձառությունը:

  • Ինչպե՞ս են Հանգստության օրը սուրբ պահելու ձեր ջանքերը ձեզ ավելի մոտեցրել Երկնային Հորը և Փրկչին:

  • Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում Հանգստության օրը սուրբ պահելու հարցում:

  • Ի՞նչ կուզենայիք սկսել անել՝ Հանգստության օրը սուրբ պահելու համար:

  • Ինչո՞ւ է կարևոր Հանգստության օրը սուրբ պահելը:

  • Ձեր ցուցակից ի՞նչը դեռ չեք արել, որի ուղղությամբ կարող եք սկսել աշխատել այս կիրակի՝ Հանգստության օրը սուրբ պահելու համար:

  • Ինչպե՞ս եք կարողացել ավելի լավ պատվել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին, երբ սկսել կամ դադարել եք անել որոշ բաներ Հանգստության օրը:

Թեև այս հարցերը նախատեսված են, որպեսզի ուսանողներն անհատապես գնահատեն Հանգստության օրը սուրբ պահելու իրենց ջանքերը, անհրաժեշտության դեպքում կարող եք առաջարկել պատրաստակամ ուսանողներին կիսվել իրենց մի քանի պատասխանով և փորձառությամբ:

Խրախուսեք ուսանողներին Հանգստության օրը պատվելու օրհնությունները ստանալու իրենց ջանքերում, հատկապես նրանց, ովքեր գուցե դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել այդ ուղղությամբ: Կարող եք առաջարկել նրանց իրենց հեռախոսներում ինչ-որ բան անելու հիշեցում միացնել՝ հաջորդ Հանգստության օրը սուրբ պահելու ավելի լավ արդյունք ունենալու համար: Վկայեք Փրկչի ցանկության մասին, որ նրանք գան դեպի Իրեն, և որ Հանգստության օրը պահելը մի եղանակ է, որով մենք կարող ենք մոտենալ Իրեն: