«Դաս 83․ Վարդապետության սերտման գործնական պարապմունք 5․ Մտապահեք և ձեռք բերեք հոգևոր գիտելիքներ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետության սերտման գործնական պարապմունք 5», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 83. Վարդապետություն և Ուխտեր 71–75
Վարդապետության սերտման գործնական պարապմունք 5
Մտապահեք և ձեռք բերեք հոգևոր գիտելիքներ
Վարդապետության սերտումը կօգնի ուսանողներին կառուցել իրենց հիմքը Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի վրա: Այս դասը ուսանողներին հնարավորություն է տալիս սովորել վարդապետության սերտման հղումները և դրանց սուրբգրային հիմնական արտահայտությունները, ինչպես նաև սովորել և կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու աստվածային սկզբունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Վարդապետության սերտման կրկնություն․ մտապահել
Հիշեք ձեր կյանքից դեպքեր, երբ տեղեկություններ մտապահելն օգտակար է եղել որևէ խնդիր լուծելու համար:
-
Ինչպե՞ս է տեղեկությունների մտապահումը օրհնել ձեր կյանքը:
-
Ի՞նչ իրավիճակներում կարող է ձեզ համար օգտակար լինել սուրբ գրությունների որոշ հղումներ մտապահելը:
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը |
Սուրբ գրության հիմնական արտահայտությունը |
---|---|
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Ջոզեֆ Սմիթը «տեսավ երկու Անձնավորություն, որոնց պայծառությունն ու փառքը ամեն նկարագրությունից վեր էր»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Միակ ճշմարիտ և կենդանի եկեղեցին» |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով՝ միևնույն է»։ |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կասեմ քեզ քո մտքում և քո սրտում, Սուրբ Հոգով»։ |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Ահարոնյան Քահանայությունը «կրում է հրեշտակների սպասավորության, ապաշխարության ավետարանի և մեղքերի թողության համար ընկղմամբ մկրտության բանալիները»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Հոգիների արժեքը մեծ է Աստծո աչքում»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը, եթե դուք շատ հոգիներ բերեք ինձ մոտ»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես, [Հիսուս Քրիստոսը] տառապել եմ այս բաները բոլորի համար»։ |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը Մարգարեի «խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ես կհայտնվեմ երկնքից զորությամբ ու մեծ փառքով … և մարդկանց հետ արդարության մեջ կբնակվեմ երկրի վրա, հազար տարի»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ամուսնությունը Աստծու կողմից է կարգված»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ահա, ով որ ապաշխարել է իր մեղքերից, նա ներվում է»: |
Վարդապետության սերտման սուրբ գրության հղումը | Սուրբ գրության հիմնական արտահայտությունը «Ձեզանից պահանջվում է ներել բոլոր մարդկանց»: |
Կիրառել հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները
Սփոփող միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդական քույր Քրիստին Մ․ Յին կիսվել է հետևյալ անձնական փորձառությումբ։
Ես անձամբ ականատես եմ եղել Քրիստոսի հրաշքին, որը բժշկում է զայրույթի և ատելության զգացումների բեռի տակ կքած իմ սիրտը: Հորս թույլտվությամբ ցանկանում եմ պատմել, որ ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ միշտ չէ, որ ապահով էի զգում զգացմունքային և խոսքային վատ վերաբերմունքի պատճառով: Իմ պատանեկության և երիտասարդության տարիներին հորս հասցրած վիրավորանքների ցավից սրտումս բարկություն էր կուտակվել: (Քրիստին Մ․ Յի «Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը», Լիահոնա, նոյ. 2022, 37)
Մի պահ մտածեք այն մասին, թե ինչ զգացողություններ կարող էիք ունենալ քույր Յիի իրավիճակում: Մտածեք, թե ինչ կարող էիք անել, եթե բախվեիք նման իրավիճակի։
Ուսումնասիրելով, թե ինչ արեց քույր Յին՝ մտածեք, թե ինչ դասեր կարող եք քաղել նրա փորձից: Առանձնահատուկ ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես կիրառեց հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքները և Փրկիչն ինչպես օգնեց նրան:
-
Ի՞նչ արեց քույր Յին՝ հավատքով գործելու համար: Փրկիչն ինչպե՞ս օգնեց նրան:
-
Ի՞նչ արեց քույր Յին՝ դիտարկելու իր իրավիճակը փրկության ծրագրի և Փրկչի ուսմունքների համատեքստում:
-
Աստվածայնորեն սահմանված ի՞նչ աղբյուրների է ապավինել քույր Յին: Այդ աղբյուրներն ինչպե՞ս օգնեցին նրան հասկանալ կամ որոշակի տեսանկյունից նայել իր իրավիճակին:
Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը
Տարիների ընթացքում և ներման այդ ճանապարհին խաղաղություն ու բժշկություն գտնելու իմ ջանքերում ես խորապես հասկացա, որ նույն Աստծո Որդին, որը քավեց իմ մեղքերը, նույն Քավիչն է, որը կփրկի նաև նրանց, ովքեր խորապես վիրավորել են ինձ։ Ես չէի կարող իսկապես հավատալ առաջին ճշմարտությանը՝ առանց հավատալու երկրորդին:
Քանի որ Փրկչի հանդեպ իմ սերն աճել է, ցավն ու զայրույթը Նրա բուժիչ բալասանով փոխարինելու ցանկությունս մեծացել է: Դա երկար տարիների գործընթաց էր, որը պահանջում էր քաջություն, զգայունություն, հաստատակամություն, նաև սովորել վստահելու Փրկչի՝ պահպանելու և բժշկելու աստվածային զորությանը: Ես դեռ գործ ունեմ անելու, բայց սրտումս այլևս չկա զայրույթի և վրեժխնդրության այն զգացումը: Ինձ «նոր սիրտ» է տրվել [Եզեկիել 36․26], սիրտ, որը զգացել է անձնական Փրկչի խոր ու մնայուն սերը, որը մնաց իմ կողքին, որը նրբորեն ու համբերությամբ առաջնորդեց ինձ մի ավելի լավ տեղ․ Նա արտասվում էր ինձ հետ, և Նա գիտեր իմ վիշտը: …
Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ասել է. «Դուք չեք կարող ջնջել այն, ինչ արվել է, բայց կարող եք ներել: Ներումը բուժում է սոսկալի, ամենախոր վերքերը, քանզի այն թույլ է տալիս, որ Աստծո սերը մաքրի ձեր սիրտն ու միտքը ատելության թույնից: Այն մաքրում է ձեր գիտակցությունը վրեժխնդրության ցանկությունից: Այն տեղ է բացում Տիրոջ մաքրագործող, բժշկող, վերականգնող սիրո համար» [“Healing the Tragic Scars of Abuse,” Ensign, մայիս 1992, 33]:
Իմ երկրային հայրը նույնպես ունեցել է սրտի հրաշք փոփոխություն վերջին տարիներին և դիմել է Տիրոջը. մի բան, որը երբեք չէի ակնկալի այս կյանքում: Դա ինձ համար մեկ այլ վկայություն էր Հիսուս Քրիստոսի ամբողջական և փոխակերպող զորության մասին:
Ես գիտեմ, որ Նա կարող է բժշկել մեղսավորին և նրանց, ում դեմ մեղանչել են: Նա աշխարհի Փրկիչն ու Քավիչն է, որը տվեց Իր կյանքը, որպեսզի մենք կարողանանք կրկին ապրել: Նա ասել է. «Տիրոջ Հոգին ինձ վրա է, որովհետև ի՛նձ օծեց և ի՛նձ ուղարկեց աղքատներին բարի լուրը ավետելու, սրտով բեկյալներին բժշկելու, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն [տալու], հարստահարվածներին ազատ արձակելու» [Ղուկաս 4․18, շեշտադրումն ավելացված է]։
Բոլոր նրանց, ովքեր սրտով կոտրված են, գերի են, հարստահարված և գուցե կուրացած են վիրավորանքից կամ մեղքից, Նա առաջարկում է բժշկում, վերականգնում և ազատում: Ես վկայում եմ, որ իրական են բժշկումն ու վերականգնումը, որ Նա է առաջարկում: Այդ բժշկման ժամանակը անհատական է, և մենք չենք կարող դատել ուրիշի ժամանակի մասին: Կարևոր է, որ այդ ընթացքում ինքներս մեզ հատկացնենք անհրաժեշտ ժամանակը՝ բժշկվելու և ինքներս մեր հանդեպ բարի լինելու համար: Փրկիչը միշտ ողորմած է և ուշադիր ու պատրաստ է տրամադրել մեզ անհրաժեշտ աջակցությունը:
Ներման և ապաքինման ճանապարհին գոյություն ունի ընտրության հնարավորություն՝ չշարունակել անառողջ օրինաչափություններն ու հարաբերությունները մեր ընտանիքներում և այլուր: Մեր ազդեցության տակ գտնվող բոլոր մարդկանց մենք կարող ենք բարություն առաջարկել՝ դաժանության փոխարեն, սեր՝ ատելության փոխարեն, մեղմություն՝ տարաձայնության փոխարեն, անվտանգություն՝ աղետի փոխարեն և խաղաղություն՝ վեճի փոխարեն:
Տալ այն, ինչ ձեզ մերժել են, աստվածային բժշկության հզոր մասն է, որը հնարավոր է Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով: Ապրել այնպես, որ, ինչպես Եսայիան է ասել, դափնեպսակ տաք՝ ձեր կյանքի մոխրի փոխարեն, [տես Եսայիա 61․3] և դա կլինի հավատքի գործողություն, որը հետևում է Փրկչի գերագույն օրինակին, որը տանջվեց այն ամենի համար, ինչը կարող էր օգնել բոլորին:
Ես վկայում եմ, որ սիրո և ներման ամենամեծ օրինակը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի օրինակն է, որը դառը տառապանքի մեջ ասաց. «Հայր, ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում» [Ղուկաս 23.34]։ (Քրիստին Մ․ Յի «Դափնեպսակ՝ մոխրի փոխարեն. Ներման բժշկող ճանապարհը», Լիահոնա, նոյ. 2022, 37– 38)
Երբ ուսանողները կիսվեն իրենց գտածով, առաջարկեք նրանց նշել վարդապետության սերտման համապատասխան հատվածները և բացատրել, թե ինչպես կարող են այս հատվածները օգնել մարդուն նման իրավիճակում: Օրինակներից մի քանիսը հետևյալն են․ Վարդապետություն և Ուխտեր 6.36 և Վարդապետություն և Ուխտեր 64․9–11։
-
Ձեզ ինչպե՞ս օգնեց մեկ ուրիշի օրինակի ուսումնասիրումը, որն օգտագործել է հոգևոր գիտելիքներ ձեռք բերելու սկզբունքներն այն փորձառության ժամանակ, որին ինքը բախվել է:
-
Այս սկզբունքներն օգտագործելով՝ ինչպե՞ս կօգնեք ձեզ այն իրավիճակներում, որոնց դուք բախվում եք: