«Դաս 82․ Վարդապետություն և Ուխտեր 71․ Պատասխանել նրանց, ովքեր քննադատում են Փրկչի Եկեղեցին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 71», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Դաս 82. Վարդապետություն և Ուխտեր 71–75
Վարդապետություն և Ուխտեր 71
Պատասխանել նրանց, ովքեր քննադատում են Փրկչի Եկեղեցին
1831 թվականի ձմռանը Ջոզեֆ Սմիթի և Եկեղեցու մասին կեղծ տեղեկություններ պարունակող նամակներ բաժանվեցին Կիրթլենդի տարածքում: Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնում Փրկիչը հրահանգեց Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին շրջագայել ողջ տարածաշրջանով՝ ուղղելով կեղծիքները (տես հատվածներ 1–2)։ Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ, թե Փրկիչն ինչպես է ցանկանում, որ մենք արձագանքենք, երբ մարդիկ քննադատում են մեր համոզմունքները:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Ինչպե՞ս պատասխանել Փրկչի եկեղեցու քննադատներին
Կիրթլենդում 1831 թվականի ձմռանը Ջոզեֆ Սմիթի և Սրբերի հալածանքները կտրուկ մեծացան: Որոշ Սրբեր սկսեցին լքել Եկեղեցին, այդ թվում՝ Էզրա Բութը և Սայմոնդս Ռայդերը: Բութը սկսեց տպագրել նամակներ, որոնցում թիրախավորում էր Ջոզեֆին և փորձում էր տապալել Տիրոջ գործը (տես Պատմություն, 1838–1856 [Եկեղեցու ձեռագիր պատմությունը], հատոր A-1, 153–54, josephsmithpapers.org)։ Ջոզեֆը Տիրոջից խորհուրդ խնդրեց և ստացավ Վարդապետություն և Ուխտեր 71 բաժինը։
-
Դուք ինչպե՞ս կարձագանքեիք Փրկչի Եկեղեցու և Ջոզեֆ Սմիթի վրա հարձակումներին:
-
Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե որն է լավագույն եղանակը՝ կարգավորելու այն իրավիճակները, երբ ուրիշները քննադատում են մեր համոզմունքները կամ տարածում են Փրկչի Եկեղեցու մասին կեղծ տեղեկություններ:
-
Ի՞նչ եք կարծում, ե՞րբ է ավելի լավ անտեսել քննադատությունը։
Խորհեք, թե որքան վստահ եք ձեզ զգում, երբ գիտեք թե ինչպես Հիսուսը կցանկանար, որ դուք արձագանքեիք: Ուսումնասիրելիս փնտրեք տարբեր եղանակներ, որոնցով Փրկիչն ուսուցանում է մեզ, թե ինչպես արձագանքել:
Փրկիչն ուսուցանում է մեզ խոսել Իր ավետարանի մասին և կիսվել Իր ավետարանով
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71․1–3 հատվածները և փնտրեք, թե Փրկիչն ինչպես էր ուզում, որ Ջոզեֆն ու Սիդնին արձագանքեն Եկեղեցու մասին այդ ժամանակ տարածված կեղծիքներին:
-
Ի՞նչն էր առանձնահատուկ ձեզ համար:
-
Համաձայն հատված 1-ի, ի՞նչ էր տվել Փրկիչը՝ Ջոզեֆին և Սիդնիին օգնելու համար, որպեսզի նրանք իմանային, թե ինչպես արձագանքել:
-
Փրկիչն ինչպե՞ս է խորհուրդ տալիս մեզ մեր ժամանակներում։
-
Ձեր կարծիքով, սուրբ գրությունների օգտագործումն ու Հոգու հուշումներին հետևելը ինչո՞ւ են լավագույն եղանակները քննադատությանն արձագանքելու համար:
-
Հոգու ազդեցությունն ինչպե՞ս կարող է ազդել այն բանի վրա, թե մենք ինչպես ենք արձագանքում քննադատությանը:
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Լ. Անդերսենը օգտագործել է կրակոտ նետերի սուրբգրային խորհրդանիշը, որպեսզի նկարագրի ուրիշների կողմից մեր համոզմունքների քննադատությունը: Այս խոսքերն ուսմնասիրելիս մտածեք, թե ինչ կարող եք ավելացնել «Արձագանքել Փրկչի ձևով» ցանկին:
Հիսուս Քրիստոսի հանդեպ մեր հավատքի վահանով մենք դառնում ենք խաղաղարար՝ հանգցնելով … հակառակորդի բոլոր կրակոտ նետերը [տես Եփեսացիս 6․16, Վարդապետություն և Ուխտեր 3.8]։ …
Ինչպե՞ս է խաղաղարարը հանդարտեցնում և հանգցնում կրակոտ նետերը։ Անշուշտ, պետք չէ, որ չեզոք դիրք ընդունենք նրանց առաջ, ովքեր նվաստացնում են մեզ: Այլ պետք է վստահ լինենք մեր հավատքում, համարձակ ասենք մեր համոզմունքները, բայց միշտ առանց զայրույթի կամ չարության։ …
Խաղաղարարները պասիվ չեն. նրանք համոզիչ են՝ Փրկիչի ձևով:
Ի՞նչն է մեզ ներքին ուժ տալիս՝ հանգցնելու կրակոտ նետերը, որոնք ուղղված են դեպի մեր սիրելի ճշմարտությունները: Ուժը գալիս է Հիսուս Քրիստոսի և Նրա խոսքերի հանդեպ մեր հավատքից։ (Նիլ Լ. Անդերսեն, «Հետևել Հիսուսին՝ լինելով խաղաղարար», Լիահոնա, մայիս 2022, 17–18)։
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71.4–7 հատվածները և փնտրեք, թե ինչ է Տերն ուսուցանել Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին այդ որոշակի իրավիճակում՝ հրապարակվող կեղծ տեղեկատվությանը պատասխանելու վերաբերյալ:
-
Ի՞նչ բացահայտեցիք:
-
Ի՞նչ կապ եք տեսնում այս հատվածներում Փրկչի խորհրդի և երեց Անդերսենի ուսմունքների միջև:
-
Մատթեոս 4․3–11 (Հիսուսը պատասխանում է սատանայի գայթակղություններին՝ սուրբ գրությունների միջոցով)։
-
Ղուկաս 23․8–10 (Հիսուսը կանգնում է Հերովդեսի առջև՝ լուռ մնալով):
-
Հովհաննես 8․2–11 (Հիսուսը՝ հակառակվելով հրեա առաջնորդներին, փրկում է կնոջ կյանքը)։
-
Վարդապետություն և Ուխտեր 100․5–7 (Տերը խոստանում է, որ Նա մեզ խոսքեր կտա, եթե մենք խոսենք Իր անունից)։
-
Վարդապետություն և Ուխտեր 121․41–45 (Տերը խորհուրդ է տալիս, թե ինչպես ուղղել)
Կիրառեք արձագանքը Փրկչի ձևով
Կիսվեք մի քանի տարբեր եղանակներով, որոնցով կարող եք արձագանքել հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրին քրիստոսանման ձևով.
-
Դուք տեղադրում եք տաճարի նկարը սոցիալական ցանցում, և ինչ-որ մեկը պատասխանում է՝ քննադատելով Եկեղեցուն այն բանի համար, որ տաճար մտնելու համար բարձր չափանիշներ են սահմանված:
-
Ընտանեկան հավաքույթի ժամանակ ձեր հորեղբայրը չար խոսքեր է ասում Մարգարե Ջոզեֆ Սմիթի մասին:
-
Ձեր ընկերը պնդում է, որ հիմարություն է հավատալ Աստծուն, որի գոյությունը չես կարող ապացուցել:
-
Ինչ-որ մեկը ձեր աշխատավայրում ասում է ձեր գործընկերներին, որ Վերջին Օրերի Սրբերը քրիստոնյաներ չեն:
Փրկչի ուրույն ժամանակին
Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը հնազանդ էին իրենց ստացած հայտնությանը: Նրանք շրջագայեցին ողջ տարածքով՝ քարոզելով Փրկչի ավետարանը և ուղղելով տարածված կեղծիքները:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 71․8–11 հատվածները և փնտրեք այն հավաստիացումը, որ Փրկիչը տալիս է բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են Իր Եկեղեցին և Իր ավետարանը։
-
Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում ձեզ Հիսուս Քրիստոսի և Նրա աշխատանքի մասին:
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում, որ ոչ մի ձայն կամ զենք չի բարգավաճի մեր դեմ (տես հատվածներ 9–10)։
-
Ի՞նչ սովորեցիք այսօր, որը կարող է օգնել ձեզ կարգավորել այնպիսի իրավիճակները, երբ ձեր ծանոթը քննադատում է Եկեղեցին կամ Փրկչի ուսմունքները: