«Վարդապետություն և Ուխտեր 76․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 76», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 76
Վարդապետություն և Ուխտեր 76
Ակնարկ
Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը ակնառու տեսիլք ունեցան, երբ աշխատում էին Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա և խորհում սուրբ գրությունների շուրջ։ Փրկիչը տվեց նրանց մի շարք փոքր տեսիլքներ, որոնք օգնեցին ուսուցանել Իր՝ որպես ողջ մարդկության Փրկչի դերի մասին, ինչպես նաև սատանայի անկման և փառքի արքայություններից յուրաքանչյուրի նկարագրության մասին:
Պատրաստվեք ուսուցանել
Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:
Վարդապետություն և Ուխտեր 76․1–19
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին սովորել Սուրբ Հոգու զորությամբ՝ ժամանակ հատկացնելով Փրկչի խոսքերի շուրջ խորհելու համար:
-
Ուսանողի նախապատրաստություն․ առաջարկեք ուսանողներին մտածել այն հանգամանքների կամ իրավիճակների մասին, որոնց իրենք այժմ բախվում են կամ կարող են բախվել, երբ կարիք ունեն կամ ցանկանում են Սուրբ Հոգու միջոցով առաջնորդություն ստանալ Տիրոջից:
-
Տեսանյութ. «Երբ Դու դարձի եկար» (11:21, դիտել 3:16-4:19)
Վարդապետություն և Ուխտեր 76․19–24
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին ավելի մեծ սեր զգալ Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր ծրագրում Նրա դերի հանդեպ:
-
Ուսանողի նախապատրաստություն․ խրախուսեք ուսանողներին գրել մի նախադասություն Հիսուս Քրիստոսի մասին, որը կցանկանային, որ բոլոր մարդիկ իմանան, և պատրաստ լինել կիսվելու իրենց գրածով:
-
Նյութեր բերելու համար․ մեծ թղթեր, եթե հանձնարարելու եք ուսանողներին գրել և ցուցադրել իրենց գաղափարները, «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» օրհներգի տպագիր օրինակները (Hymns, no. 136) եթե ուսանողներին հասանելի չեն հիմների ժողովածուները։
-
Բովանդակություն ցուցադրման համար․ ցուցումներ Ա և Բ վարժությունների համար, եթե ուսանողները պետք է աշխատեն դրանց վրա ինքնուրույն կամ խմբով
Վարդապետություն և Ուխտեր 76․50–70
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հուսալ, որ իրենք կարող են վեհացում ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով:
-
Ուսանողի նախապատրաստություն․ կարող եք առաջարկել ուսանողներին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 76.50–70, հատվածները՝ փնտրելով, թե ինչ են գրել Մարգարե Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը սելեստիալ արքայության և այն մարդկանց մասին, որոնք կժառանգեն այն:
-
Բովանդակություն ցուցադրման համար․ աղյուսակ՝ օգնելու ուսանողներին ուսումնասիրել Վարդապետություն և Ուխտեր 76․50–70 հատվածները։
-
Տեսանյութ․ «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ» (3:28)
-
Աշխատաթերթ․ «Հույս՝ Հիսուս Քրիստոսի միջոցով»
Վարդապետություն և Ուխտեր 76․71–112
Դասի նպատակը․ օգնել ուսանողներին դառնալ ավելի անվեհեր՝ Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության մեջ:
-
Ուսանողի նախապատրաստություն․ կարող եք առաջարկել ուսանողներին մտածել այն մասին, թե ինչ է նշանակում անվեհեր լինել Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայության մեջ: Նրանք կարող են գնահատել իրենց անվեհերության մակարդակը և մտածել, թե ինչ բարելավումներ կարող են անել:
-
Տեսանյութ. «Անվեհեր՝ Հիսուսի մասին վկայության մեջ» (15:28, դիտել 13:19-14:03)