«Դաս 86․ Վարդապետություն և Ուխտեր 76․19–24. «Սա այն վկայությունն է … որը մենք տալիս ենք Նրա մասին», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)
«Վարդապետություն և Ուխտեր 76․19–24», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ
Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում նկարագրված տեսիլքների թվում Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը տեսան Իրեն՝ Հիսուս Քրիստոսին: Նրանք իմացան, թե ինչպես է Փրկիչը առանցքային դեր կատարում մեր փրկության համար և վկայություն բերեցին Նրա մասին: Այս դասը կարող է օգնել ուսանողներին զգալ ավելի մեծ սեր Հիսուս Քրիստոսի և Երկնային Հոր ծրագրում Նրա դերի հանդեպ:
Հնարավոր ուսումնական վարժություններ
Հիսուս Քրիստոսը կարևոր է ինձ համար
Ուսանողներին հնարավորություն տվեք քննարկելու, թե ինչու է Հիսուս Քրիստոսը կարևոր իրենց համար: Կարող եք օգտագործել հետևյալ սցենարը, կամ առաջարկել ուսանողներին ստեղծել այլ սցենար:
Էբբին և Սարիկան դպրոցում մի քանի դասերի են մասնակցում միասին։ Մի օր ճաշի ժամանակ Սարիկան նայում է Էբբիին և ասում. «Ես ամբողջ կյանքում լսել եմ, թե ինչպես են մարդիկ խոսում Հիսուսի մասին: Ես նույնիսկ լսել եմ, թե ինչպես ես դու ասում, որ հավատում ես Նրան: Ես իրականում երբեք չեմ իմացել Հիսուսի մասին, և ինձ հետաքրքիր է: Ի՞նչ կարող ես ասել ինձ Նրա մասին, կամ ինչո՞ւ է Նա կարևոր քեզ համար»:
Նախքան մի քանի ուսանողի կխնդրեք պատասխանել, կարող եք նրանց ժամանակ տրամադրել մտածելու, թե ինչ կարող են ասել: Ուսանողների համար կարող է օգտակար լինել իրենց ուսումնական օրագրերում ցանկ ստեղծել, թե ինչ են կարծում իրենք այն մասին, որ բոլոր մարդիկ պետք է իմանան Հիսուսի մասին:
Մտածեք, թե ինչ եք զգում Հիսուս Քրիստոսի հանդեպ, և որքան հարմարավետ է ձեզ համար ուրիշների հետ խոսել Նրա մասին: Այսօր ուսումնասիրելիս փնտրեք ուսմունքներ, որոնք օգնում են ձեզ ավելի շատ սեր զգալ Հիսուս Քրիստոսի հանդեպ:
Օգտակար կլինի առաջարկել ուսանողներին կիսվել, թե ինչ են հիշում այն հանգամանքների մասին, որոնք հանգեցրեցին նրան, որ Ջոզեֆ Սմիթն և Սիդնի Ռիգդոնը տեսան Վարդապետություն և Ուխտեր 76 բաժնում նկարագրված տեսիլքը։ Անհրաժեշտության դեպքում հիշեցրեք նրանց, որ երբ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը խորհում էին սուրբ գրությունների մասին, Տերը «դիպչեց [նրանց] հասկացողության աչքերին» (Վարդապետություն և Ուխտեր 76․19 ), և նրանք մեծ տեսիլք տեսան:
Վարդապետություն և Ուխտերի 76․22–24 սուրբ գրությունների սերտման հատված է։ Առաջարկեք ուսանողներին նշել սուրբ գրությունների սերտման հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել:
Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․1–6, 19–24 հատվածները՝ փնտրելով, թե ինչ հայտարարեցին Ջոզեֆն ու Սիդնին Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի մասին:
Խրախուսեք ուսանողներին հետևել, թե ինչ են բացահայտում իրենց սուրբ գրություններում: Օրինակ՝ իրենց ուսումնասիրության օրագրերում նրանք կարող են ստեղծել իրենց բացահայտած ճշմարտությունների ցանկը։
Որպես այլընտրանք, կարող եք տրամադրել մի քանի մեծ թուղթ, որտեղ ուսանողները կարող են գրանցել այն, ինչ սովորում են: Երբ ուսանողներն ավարտեն, կարող եք թղթերը փակցնել դասարանի պատերին: Ուսանողները կարող են շրջել դասասենյակում և կարդալ, թե ինչ են բացահայտել մյուս ուսանողները, ապա սիրտ նկարել այն բացահայտման կողքին, որն իրենց դուր է գալիս կամ որի մասին ցանկանում են ավելին իմանալ: Ուսանողներին ժամանակ տվեք քննարկելու իրենց գտածը:
Դուք կարող եք շատ ճշմարտություններ գտել այս հատվածներում: Դրանց թվում դուք կարող եք գտնել հետևյալը․
Հիսուս Քրիստոսը ողորմած է և բերկրանքով օրհնում է մեզ (հատված 5 )։
Հիսուս Քրիստոսը ապրող, փառավորված էակ է (հատված 22 )։
Հիսուս Քրիստոսը Հոր Միածինն է (հատված 23 )։
Երկնային Հոր ղեկավարության ներքո՝ Հիսուս Քրիստոսը բոլոր բաների Արարիչն է (հատված 24 )։
Այս ճշմարտություններն ի՞նչ են ձեզ օգնում հասկանալ, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսն օգնել ձեզ և ուրիշներին:
Հետևյալ վարժությունները կօգնեն ուսանողներին խորացնել իրենց հասկացողությունը և հասկանալ այս հատվածներում ուսուցանվող ճշմարտություններից երկուսի կարևորությունը: Կարող եք ընտրել մեկ կամ երկու վարժություն՝ դասարանով միասին ուսումնասիրելու համար: Կամ կարող եք ցուցադրել վարժության հրահանգները և հանձնարարել փոքր խմբերին կամ զույգերին միասին կատարել վարժություններից մեկը կամ երկուսը:
Վարժություն Ա. Հիսուս Քրիստոսն ապրում է
Անհրաժեշտության դեպքում ուսանողներին տրամադրեք «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ » օրհներգի բառերի տպագիր օրինակը (Հիմներ , համար 136)։ Եթե կատարում եք այս վարժությունը ամբողջ դասարանով, կարող եք երգել օրհներգը դասի այս հատվածի ընթացքում:
Քայլ 3-ում օրհներգը սովորելուց բացի՝ կարող եք նաև ուսանողներին առաջարկել գտնել սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք նկարագրում են, թե Փրկիչն ինչ կարող է անել մեզ համար, քանի որ Նա ապրում է: Ահա սուրբ գրությունների օրինակներ, որոնք կարող եք առաջարկել․ Հովհաննես 6․40 ; Փիլիպպեցիս 4․13 ; Վարդապետություն և Ուխտեր 58․42 ; 84․88 ։
Կարող եք նաև օգտագործել «Օժանդակ ուսումնական վարժություններ» բաժնում «Լրացուցիչ տեսանյութեր. Նա ապրում է» վերնագրի ներքո տեղադրված տեսանյութերից մեկը։
Կարող եք նշել «նա ապրում է» բառերը հատված 22 -ում այնպես, որ դրանք առանձնանան ձեր սուրբ գրություններում:
Գրեք Քանի որ Հիսուս Քրիստոսը ապրում է … արտահայտությունը ձեր ուսումնասիրության օրագրում:
Կարդացեք «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ » օրհներգի բառերը (Hymns , no.136)՝ փնտրելով օրինակներ, թե ինչպես կարող է Հիսուս Քրիստոսը օգնել ձեզ, քանի որ Նա ապրում է:
Գրեք այդ արտահայտությունն ավարտելու առնվազն հինգ եղանակ, որոնք ամենակարևորն են ձեզ համար:
Վարժություն Բ. Հիսուս Քրիստոսը բոլոր բաների Արարիչն է
Որպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ պատրաստվել 4-րդ քայլին արձագանքելու համար, կարող եք կիսվել նախագահ Բոյդ Կ. Փաքերի խոսքերով՝ «Օժանդակ նյութեր» բաժնից:
Կարող եք նշել «նրանով, նրա միջոցով և նրանից է, որ աշխարհները կան և ստեղծվել են» արտահայտությունը (հատված 24 ) այնպես, որ այդ արտահայտությունն առանձնանա ձեր սուրբ գրություններում:
Գտեք սուրբ գրություններ կամ Եկեղեցու ղեկավարների խոսքեր, որոնք խորացնում են ձեր ըմբռնումը Հիսուս Քրիստոսի դերի մասին՝ որպես Արարիչ։ Ահա սուրբ գրությունների օրինակներ, որոնք դուք կարող եք ուսումնասիրել․ Հովհաննես 1․1–3 , 3 Նեփի 9․15 , Վարդապետություն և Ուխտեր 93․9–10 , Մովսես 1․33 , 7․30 ։
Քննարկեք Փրկչի արարչագործություններից մի քանիսը, որոնք օգնում են ձեզ զգալ Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սերը: Բացատրեք, թե ինչու։
Գրեք առնվազն երեք եղանակ, որոնցով դուք զգում եք, որ Հիսուս Քրիստոսը կարող է օգնել ձեզ, քանի որ Նա է բոլոր բաների Արարիչը:
Երբ ուսանողներն ավարտեն վարժությունը կամ վարժությունները, առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով և զգացածով: Անպայման առաջարկեք նրանց կիսվել իրենց սովորածով այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչպես կարող է օգնել իրենց, քանի որ Նա ապրում է և Նա է Արարիչը: Ուսանողները կարող են կիսվել իրենց գաղափարներով իրենց տեղերից, կամ պատրաստակամ ուսանողներին կարող եք առաջարկել գալ դասարանի առաջ՝ կիսվելու Հիսուս Քրիստոսի մասին իրենց վկայություններով:
Կարող եք օգնել ուսանողներին այս դասի ընթացքում անգիր սովորել վարդապետության սերտման հղումը և հիմնական արտահայտությունը, ապա կրկնել դրանք հետագա դասերի ժամանակ: Սուրբգրային հիմնական արտահայտությունն է «[Հիսուս Քրիստոսով] աշխարհները կան և ստեղծվել են»: Անգիր սովորելու համար նախատեսված վարժությունների վերաբերյալ գաղափարները ներկայացված են հավելվածի նյութերում՝ «Վարդապետության սերտման կրկնության վարժություններ» բաժնում:
Մեր Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին, կոչում են Միածին Որդի, քանի որ Նա միակ մարդն է երկրի վրա, որը ծնվել է մահկանացու մորից և անմահ Հորից: Նա աստվածային զորություններ է ժառանգել Աստծուց՝ Իր Հորից (տես Հովհաննես 10.17–18 ): Իր մորից՝ Մարիամից, Նա ժառանգել է մահկանացու կյանքը և զգացել է սով, ծարավ, հոգնածություն, ցավ և մահացել է: («Հիսուս Քրիստոսի Աստվածային Առաքելությունը. Միածին Որդին », Ensign , Dec. 2013, 7)
Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Նիլ Ա. Մաքսվելն (1926–2014) ուսուցանել է.
Հոր ղեկավարությամբ՝ Քրիստոսը տիեզերքի Տերն է, որը ստեղծել է անհամար աշխարհներ, որոնցից մերը միայն մեկն է (տես Եփեսացիս 3.9 , Եբրայեցիս 1.2 ):
Քանի՞ մոլորակ կա տիեզերքում, որոնց վրա մարդիկ են ապրում: Մենք չգիտենք, բայց մենք միայնակ չենք տիեզերքում: Աստված միայն մեկ մոլորակի Աստվածը չէ: (Նիլ Ա. Մաքսվել «Քրիստոսի հատուկ վկաներ. », Ensign , ապրիլ 2001, 6)
Տասներկու Առաքյալների Քվորումից Նախագահ Բոյդ Կ. Փաքերը (1924–2015) կայացած արվեստագետ էր, որը սիրում էր փայտե թռչուններ քանդակել: Մի օր նա ուղևորության մեկնեց մեքենայով, որը վարում էր Երեց Ա. Թեոդոր Թաթլը, և հետևի նստատեղին դրված էր մի գեղեցիկ քանդակ: Նախագահ Փաքերը պատմել է, թե ինչ տեղի ունեցավ հետո.
Մի խաչմերուկում Երեց Թաթլը կտրուկ արգելակեց, քանդակը շուռ եկավ, ընկավ հատակին և ջարդվեց՝ մասերի բաժանվելով: Նա մի կողմ քաշվեց և նայեց դրան։ Նա խորապես ընկճված էր։ Իսկ ես՝ ոչ։
Առանց մտածելու ես ասացի․ «Մոռացեք այն։ Ես էի քանդակել այն: Ես կարող եմ նորոգել»: Եվ ես նորոգեցի։ Նախկինից ավելի ամուր սարքեցի այն։ Մի փոքր այն բարելավեցի։
Հիմա, ո՞վ է ձեզ ստեղծել։ Ո՞վ է ձեր Արարիչը: Չկա մի բան, որ ծռվի կամ կոտրվի ձեր կյանքում, և Նա չկարողանա նորոգել և կնորոգի: (Բոյդ Ք. Փաքեր, «Ձեր մտքի գործիքը և ձեր բնավորության հիմքը » [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր հավաք, փետրվարի 2, 2003], 9, speeches.byu.edu )
Ուսանողները կարող են հարցեր ունենալ Վարդապետություն և Ուխտեր 76.24 հատվածում օգտագործված բառերի մասին, որոնք վերաբերում են Փրկչի արարչագործությանը: Կարող եք առաջարկել ուսանողներին օգտագործել իրենց շարժական սարքերը՝ գտնելու հետևյալ բառերի սահմանումները (առաջարկվող սահմանումները կարելի է գտնել merriam-webster.com կայքում):
միջոցով (արարչագործության հատուկ գործիքի)
շնորհիվ (որևէ բանի/մեկի)
պատճառով (ծագումը կամ պատճառը)
ծնված (ստեղծված որևէ բանի/մեկի կողմից)
դեպի (կապվող կամ կցվող որևէ բանի/մեկի)
Երբ ուսանողները սահմանեն բառերը, օգնեք նրանց հասկանալ, թե ինչպես կարող են վերաբերվել Փրկչի կողմից ստեղծված լինելուն:
Երբ ուսանողներն ուսումնասիրեն Փրկչի՝ որպես Արարչի մասին սուրբ գրությունները, կարող եք կիսվել հետևյալ խոսքերով. Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Նիլ Լ․ Անդերսենը վկայել է.
Ես սիրում եմ խոսել Փրկչի մասին: Նա էր, որ Հոր ղեկավարությամբ ստեղծեց այս աշխարհը մեզ համար: Նա բաժանեց լույսը խավարից, ջուրը՝ հողից։
Նա էր, որ տվեց կարգ ու գեղեցկություն, բույսեր ու կենդանիներ:
Արարիչն էր, որ մեր Հոր կանչին պատասխանեց սիրով ու խոնարհությամբ լի խոսքերով. «Ահա ես, ինձ ուղարկիր» [Աբրահամ 3․27 ]։ «Հայր, քո կամքը կատարվի, և փառքը քոնը լինի հավիտյան» [Մովսես 4.2 ]:
Ինչ երախտագիտություն պետք է զգանք՝ գիտակցելով, որ Նա, ով Հոր Միածինն է, ով Նրա սիրելին ու ընտրյալն է ի սկզբանե, պատրաստ էր կատարել մեր Երկնային Հոր հավերժական փրկության ծրագիրը մեզ համար: (Նիլ Լ․ Անդերսեն, «Time for the Savior at Christmas » [Բրիգամ Յանգ Համալսարանի հոգևոր երեկո, դեկտեմբեր 7, 2021], 6, speeches.byu.edu )
Կարող եք ցուցադրել հետևյալ տեսանյութերից մեկը․
Հետևյալ տեսանյութերը ընդգծում են, թե ինչպես ենք մենք օրհնվում կենդանի Փրկչի կողմից՝ և այս կյանքում, և հավերժական կյանքում:
Նշեք հետևյալ արտահայտությունը` «բազմաթիվ վկայություններից հետո» հատված 22 -ում: Առաջարկեք ուսանողներին մտածել սուրբ գրություններում Հիսուս Քրիստոսի մասին բերված բազմաթիվ վկայությունների մասին: Կարող եք առաջարկել, որ նրանք գտնեն և ուսումնասիրեն դրանցից մի քանիսը:
Առաջարկեք ուսանողներին խորհել Հիսուս Քրիստոսի վերաբերյալ իրենց վկայության մասին: Նրանց ժամանակ տրամադրեք՝ գրելու իրենց վկայությունը և խրախուսեք նրանց կիսվել իրենց վկայությամբ ուրիշների հետ, օրինակ՝ իրենց ընտանիքի հետ, եկեղեցում կամ սոցիալական ցանցերում: Կարող եք նաև ժամանակ տալ ուսանողներին՝ կիսվելու իրենց վկայությամբ դասի ընթացքում: