Սեմինարիա
Դաս 87․ Վարդապետություն և Ուխտեր 76․50–70. «Դառնալ կատարյալ Հիսուսի միջոցով»


«Դաս 87․ Վարդապետություն և Ուխտեր 76․50–70․ Դառնալ կատարյալ Հիսուսի միջոցով», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 76․50–70», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 87․ Վարդապետություն և Ուխտեր 76

Վարդապետություն և Ուխտեր 76․50–70

«Դառնալ կատարյալ Հիսուսի միջոցով»

մարդ, որը նայում է երկնքին

Փառքի արքայությունների տեսիլքում, որ տեսել են Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը, մենք հասկանում ենք Հիսուս Քրիստոսի կարևոր դերը, որը Նա ունի այն մարդկանց կյանքում, որոնք կժառանգեն սելեստիալ արքայությունը: Այս դասը կօգնի ուսանողներին հուսալ, որ իրենք կարող են վեհացում ստանալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Արդյո՞ք սելեստիալ արքայությունը հասանելի է

Կարող եք կիսվել հետևյալ սցենարով և քննարկել դրան հաջորդող հարցերը: Ավելի ուշ՝ դասի ընթացքում ուսանողներին հնարավորություն կտրվի արձագանքել սցենարին:

Լյուկը մի երիտասարդ է, որը հավատում է Աստծուն և անում է ամեն հնարավոր բան՝ արդար ապրելու համար: Նա ցանկանում է այս կյանքից հետո արժանի լինել Աստծո հետ ապրելուն: Այնուամենայնիվ, Լյուկը գիտակցում է, որ ոչ միշտ է պահում պատվիրանները, և հեռու է կատարյալ լինելուց: Երբեմն նա հուսահատվում է իր թուլությունների պատճառով և կարծում է, որ անհնար է արժանանալ սելեստիալ արքայության:

  • Ինչպե՞ս կարող են մյուս դեռահասները վերաբերվել Լյուկի զգացմունքներին։

  • Նրա մտքերը որքանո՞վ են ճիշտ կամ սխալ։ Ինչո՞ւ։

Ուսանողներին առաջարկեք մտածել Աստծո ներկայություն վերադառնալու և վեհացման օրհնություններ ստանալու իրենց մտքերի կամ հարցերի մասին: Կարող եք բացատրել, որ վեհացում նշանակում է հավերժ բնակվել Երկնային Հոր հետ սելեստիալ արքայությունում: Սուրբ գրություններում այս օրհնությունը նույնպես նշանակում է հավերժական կյանք:

Խրախուսեք ուսանողներին ուսումնասիրելիս փնտրել ճշմարտություններ, որոնք կօգնեն իրենց ավելի մեծ հույս ունենալ, որ իրենք և ուրիշները կարող են ստանալ այս օրհնությունը Հիսուս Քրիստոսի միջոցով:

Սելեստիալ արքայության տեսիլքը

Կարող եք հիշել, որ Ջոզեֆ Սմիթը և Սիդնի Ռիգդոնը մեծ տեսիլք տեսան, երբ աշխատում էին Աստվածաշնչի իրենց ոգեշնչված թարգմանության վրա: Այդ տեսիլքի ընթացքում նրանք իմացան, որ դրախտը պարունակում է փառքի տարբեր աստիճաններ կամ արքայություններ: Այս դասի ընթացքում մենք կկենտրոնանանք այն բանի վրա, թե ինչ իմացան Ջոզեֆը և Սիդնին սելեստիալ արքայության և այն մարդկանց մասին, որոնք կժառանգեն այն:

Որպեսզի օգնեք ուսանողներին պատրաստվել տեսիլքի այս հատվածի ուսումնասիրությանը, առաջարկեք նրանց իրենց օրագրի մի էջի վրա գծել երկսյունակ աղյուսակ՝ հետևյալ վերնագրերով:

Ինչպես են մարդիկ հասնում սելեստիալ արքայություն

Օրհնություններ, որոնք ստանում են մարդիկ սելեստիալ արքայությունում

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 76․50–70 հատվածները և լրացրեք աղյուսակը ձեր սովորածի հիման վրա։

Կարող եք առաջարկել ուսանողներին դասընկերոջ հետ կարդալ հատվածները և լրացնել աղյուսակը: Կարող եք առաջարկել ուսանողներին տալ հարցեր, որոնք կարող են առաջանալ իրենց մոտ՝ հատվածները կարդալուց հետո:

«Օժանդակ նյութեր» բաժնի որոշ նյութեր կարող են օգնել պատասխանել ուսանողների հարցերին:

  • Ինչ գտաք այս հատվածներում, որը նշանակալից է ձեզ համար: Ինչո՞ւ։

  • Ինչպե՞ս կբնութագրեք Հիսուս Քրիստոսի ազդեցությունը նրանց կյանքում, ովքեր ժառանգում են սելեստիալ արքայությունը:

    Նախորդ հարցի քննարկման ժամանակ համոզվեք, որ ուսանողները հասկանում են հետևյալ ճշմարտությունը. Հիսուս Քրիստոսի միջոցով մենք կարող ենք կատարյալ դառնալ և ստանալ վեհացման օրհնությունները:

  • Ըստ ձեզ, ի՞նչ է նշանակում դառնալ կատարյալ Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Ինչպե՞ս կարող է այս ճշմարտությունն օգնել մեզ ավելի մեծ հույս ունենալ, որ մենք և ուրիշները կարող ենք մի օր ժառանգել սելեստիալ արքայությունը:

Հույս Հիսուս Քրիստոսի միջոցով

պատկերակ մարդու գծապատկերի տեսքովՈրպեսզի օգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ այն հույսը, որը մենք բոլորս ունենք Հիսուս Քրիստոսի միջոցով, կարող եք նրանց առաջարկել ուսումնասիրել ուղեկցող աշխատաթերթում նշված խոսքերը: Նրանց առաջարկեք նշել այն արտահայտությունները, որոնք կարևոր են իրենց համար: Երեց Ջ. Դեվն Քորնիշի խոսքերը կարդալու փոխարեն ուսանողներին կարող եք ցուցադրել «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ» տեսանյութը (3։28), որը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

3:28

Am I Good Enough?

Հույս Հիսուս Քրիստոսի միջոցով

Ինչո՞ւ ես Հիսուս Քրիստոսի օգնության կարիքն ունեմ՝ կատարյալ դառնալու համար:

Յոթանասունից երեց Ջ. Դեվն Քորնիշն կիսվել է․

Երեց Ջ. Դեվն Քորնիշ

Մեր անդամները հաճախ հարցնում են. «Արդյոք ես բավականաչափ լա՞վ մարդ եմ» կամ «Արդյոք ես իսկապես կհասնե՞մ սելեստիալ արքայություն»: Իհարկե, «բավականաչափ լավը լինել» հասկացություն չկա: Մեզնից ոչ մեկը չի կարող երբևէ «վաստակել» կամ «արժանանալ» մեր փրկությանը, սակայն բնական է մտածել Տիրոջ առջև ընդունելի լինելու մասին, որը նշված հարցերի իմաստն է, ինչպես ես եմ հասկանում։ …

Թույլ տվեք ինձ լինել շիտակ և հստակ: «Արդյո՞ք բավականաչափ լավն եմ» և «Արդյո՞ք ես կհասնեմ» հարցերի պատասխաններն են. «Այո: Դուք լավը կդառնաք» և «Այո, դուք կհասնեք սելեստիալ արքայություն, քանի դեռ շարունակում եք ապաշխարել և չեք արդարացնում ձեզ, ոչ էլ ապստամբում եք»: Երկնքի Աստվածը անգութ մրցավար չէ, որը մեզ խաղից դուրս հանելու պատճառ է որոնում: Նա մեզ կատարելապես սիրող Հայրն է, ով ամեն բանից վեր ցանկանում է, որ Իր բոլոր զավակները վերադառնան տուն և հավերժ ապրեն Իր հետ որպես ընտանիք: Նա իսկապես տվել է Իր Միածին Որդուն, որպեսզի մենք չկորչենք, այլ հավիտենական կյանք ունենանք: Խնդրում եմ հավատացեք և խնդրում եմ հույս և մխիթարություն քաղեք այս հավերժական ճշմարտությունից: Մեր Երկնային Հայրը նախատեսել է մեզ համար, որ մենք դա անենք: Դա Նրա գործն է և Նրա փառքը: (Ջ. Դեվն Քորնիշ, «Արդյոք ես բավականաչափ լա՞վն եմ։ Արդյոք ես կհասնե՞մ սելեստիալ արքայություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 32–33)

Ի՞նչ կարող եմ անել, որպեսզի «կատարյալ դառնամ Հիսուսի միջոցով»:

Երիտասարդ Կանանց Գերագույն նախագահության նախկին առաջին խորհրդական քույր Քերոլ Ֆ. Մակքոնկին ուսուցանել է․

Քույր Քերոլ Ֆ. Մակքոնկի

Սրբության մեր հույսը կենտրոնանում է Քրիստոսի, Նրա ողորմության և Նրա շնորհի վրա։ Հիսուս Քրիստոսի և Նրա Քավություն հանդեպ ունեցած հավատով մենք դառնում ենք մաքուր, անբիծ, երբ մերժում ենք անաստվածությունը [տես Մորոնի 10․32–33] և անկեղծորեն ապաշխարում։ Մենք մկրտվում ենք ջրով՝ մեղքերի թողության համար։ Մեր հոգիները սրբագործվում են, երբ ընդունում ենք Սուրբ Հոգուն բաց սրտերով։ Ամեն շաբաթ մենք մասնակցում ենք հաղորդության արարողությանը։ Ապաշխարող հոգով անկեղծորեն արդարություն փափագելով՝ մենք ուխտ ենք կապում, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Քրիստոսի անունը, հիշել Նրան և պահել Նրա պատվիրանները, որպեսզի մենք կարողանանք Նրա Հոգին միշտ մեզ հետ ունենալ։ Ժամանակի ընթացքում, եթե մենք շարունակաբար ձգտում ենք միասնական դառնալ Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ, մենք հաղորդակից ենք դառնում Նրանց աստվածային էությանը [տես Բ Պետրոս 1.4]: (Քերոլ Ֆ. Մակքոնկի, «Սուրբ զարդարանք», Լիահոնա, մայիս 2017, 10)

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է.

Երեց Դեյլ Գ. Ռենլանդ

Այլ խոսքով ասած, Աստված ավելի շատ հոգ է տանում այն մասին, թե ով ենք մենք, և ինչ ենք դառնում, քան այն մասին, թե ով էինք մենք մի ժամանակ: Նա հոգ է տանում, որ մենք շարունակենք ճիգ թափել: (Դեյլ Գ. Ռենլանդ, «Վերջին Օրերի Սրբերը շարունակում են ճիգ թափել», Լիահոնա, մայիս 2015, 56)

Ուսումնասիրության համար ուսանողներին բավարար ժամանակ տրամադրելուց հետո առաջարկեք նրանց քննարկել իրենց սովորածն ու զգացածը: Դա անելու համար կարող եք նրանց հիշեցնել դասի սկզբում ներկայացված սցենարի մասին: Կարող եք առաջարկել նրանց գրել Լյուկին ուղղված պատասխան, որը կօգնի նրան հույս ունենալ, որ ինքը կարող է հասնել սելեստիալ արքայություն: Նրանց առաջարկեք իրենց պատասխանում ներառել Վարդապետություն և Ուխտերի 76 բաժնի ուսմունքները, ինչպես նաև որևէ բան իրենց ուսումնասիրած մեկ կամ մի քանի նյութից: Այնուհետև ուսանողները կարող են կիսվել կամ ամփոփել իրենց պատասխանը դասընկերոջ հետ, կամ, ըստ ցանկության, նրանք կարող են կիսվել դասարանի հետ:

Խորհեք ձեր սովորածի շուրջ

Դասի ավարտին ուսանողներին ժամանակ տրամադրեք մտածելու, թե ինչ սովորեցին ու զգացին այսօր: Կարող եք ցուցադրել ստորև ներկայացվող հարցերը և ուսանողներին ժամանակ տրամադրել՝ իրենց պատասխանները գրելու օրագրերում։

  • Ի՞նչ սովորեցիք կամ զգացիք այսօր, որը ձեզ հույս տվեց Հիսուս Քրիստոսի միջոցով:

  • Ինչպե՞ս կարող է այն, ինչ սովորեցիք կամ զգացիք, ազդել ձեր առօրյա կյանքի վրա: