Սեմինարիա
Վարդապետություն և Ուխտեր 85–87․ Ակնարկ


«Վարդապետություն և Ուխտեր 85–87․ Ակնարկ», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 85–87», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Վարդապետություն և Ուխտեր 85–87

Վարդապետություն և Ուխտեր 85–87

Ակնարկ

1832 թվականի դեկտեմբերին, երբ Մարգարեն աշխատում էր Աստվածաշնչի ոգեշնչված թարգմանության վրա, Տերը բացահայտեց ցորենի և որոմների առակի մեկնաբանությունը (տես Վարդապետություն և Ուխտեր 86): Մի քանի շաբաթ անց՝ Սուրբ Ծննդին, Մարգարեն մտածում էր ԱՄՆ-ում ստրկության հետ կապված քաղաքական և քաղաքացիական անկարգությունների մասին: Տերը հայտնեց Մարգարեին, որ այս իրադարձությունները կհանգեցնեն արյունահեղ պատերազմի:

դասընթացի պատկերակ Օգնեք ուսանողներին բացահայտել ավետարանի վարդապետությունն ու սկզբունքները․ Որպեսզի օգնեք ուսանողներին բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները, միանշանակ պատասխաններ պահանջող հարցերի փոխարեն տվեք բաց տիպի հարցեր, որոնք ենթադրում են տարբեր պատասխաններ։ Արդյունավետ հարցերը կօգնեն ուսանողներին մտածել, թե ինչն է անձամբ իրենց համար կարևոր և համապատասխան։ Ավելին իմանալու համար, թե ինչպես է Փրկիչը դա արել, տես «Փրկիչն իմացավ վարդապետությունը» բաժինը Ուսուցանել Փրկչի ձևով ձեռնարկում։ Դրա օրինակ կարող եք տեսնել նաև այս շաբաթվա դասում, որը վերնագրված է «Վարդապետություն և Ուխտեր 87»։

Պատրաստվեք ուսուցանել

Հետևյալ տեղեկությունները ձեզ հուշում են, թե ինչ պետք է նախապատրաստեք յուրաքանչյուր դասի համար:

Վարդապետություն և Ուխտեր 86

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին Իսրայելի հավաքմանը Փրկչի հետ մասնակցելու իրենց ջանքերում:

Վարդապետություն և Ուխտեր 87

Դասի նպատակը․ օգնել ուսանողներին հասկանալ, որ կկատարվեն Տիրոջ բոլոր խոսքերը՝ ուղղված Իր մարգարեներին:

  • Ուսանողի նախապատրաստություն․ դասին եկեք պատրաստված՝ կիսվելու սուրբգրային օրինակով, որտեղ Աստծո մարգարեն կանխատեսում է ապագա իրադարձությունը: