Սեմինարիա
Դաս 135․ Վարդապետություն և Ուխտեր 124. «Թող այս տունը կառուցվի, … որ ես կարողանամ հայտնի դարձնել իմ արարողությունները»


«Դաս 135․ Վարդապետություն և Ուխտեր 124. «Թող այս տունը կառուցվի, … որ ես կարողանամ հայտնի դարձնել իմ արարողությունները»» Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Վարդապետություն և Ուխտեր 124», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 135․ Վարդապետություն և Ուխտեր 124

Վարդապետություն և Ուխտեր 124

«Թող այս տունը կառուցվի, … որ ես կարողանամ հայտնի դարձնել իմ արարողությունները»

Նավուի տաճարը

Երբ Սրբերը կառուցեցին Նավու քաղաքը, Տերը պատվիրեց նրանց կառուցել տաճար (տես Վարդապետություն և Ուխտեր 124․26–27Վարդապետություն և Ուխտեր 124 բաժնում Տերը ավելին հայտնեց տաճարների նպատակի մասին՝ որպես սուրբ արարողություններ ստանալու վայր: Այս դասը կօգնի ուսանողներին հասկանալ Տիրոջ տաճարի և այնտեղ կատարվող արարողությունների, այդ թվում՝ օժտման կարևորությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Տաճարների նպատակը

Նշում. Այս դասը նվիրված է տաճարային ուխտերին և արարողություններին: Այդ արարողությունները սուրբ են և մենք պետք է ակնածանքով քննարկենք դրանք (տես Ընդհանուր ձեռնարկ․ ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 27.0, ChurchofJesusChrist.org

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել, թե ինչ գիտեն տաճարների մասին, առաջարկեք նրանց խորհել կամ գրել, թե ինչ կասեին իրենց ընկերոջը ստորև նկարագրված իրավիճակում:

Պատկերացրեք, որ ձեր ընկերը տեսել է տաճարի նկարը սոցիալական ցանցում կամ մեքենայով անցել տաճարի կողքով և անկեղծորեն հարցնում է ձեզ. «Ի՞նչ է տաճարը: Ի՞նչ են անում մարդիկ այնտեղ»:

Կարող եք ցուցադրել հետևյալ նկարը․

լուսացույց

Օգտագործելով լուսացույցի գույները (կարմիր = վստահ չեմ, դեղին = որոշ չափով վստահ եմ, կանաչ = շատ վստահ եմ), ընտրեք գույն, որը լավագույնս կարտահայտի հետևյալ հարցերի ձեր պատասխանը.

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք ձեր ընկերոջը հստակ բացատրել, թե ինչ է տաճարը և դրա արարողությունները:

  • Որքանո՞վ եք վստահ, որ կարող եք բացատրել դրանք այնպես, որ կարողանաք օգնել ձեր ընկերոջը հասկանալ, թե ինչպես է Տերը ցույց տալիս Իր սերը տաճարի միջոցով:

Որպեսզի տեսնեք, թե ինչպես են պատասխանել ուսանողները, կարող եք նրանց առաջարկել պատասխանել հետևյալ հարցերին․ «Ձեզանից քանի՞սն են ընտրել կանաչ գույնը: Դեղի՞նը։ Կարմի՞րը»։ Եվ «Ինչո՞ւ ընտրեցիք ձեր ընտրած գույնը»:

Խրախուսեք ուսանողներին աղոթել՝ Սուրբ Հոգու միջոցով հասկացողություն ստանալու համար, որը կօգնի նրանց պատասխանել վերը նշված հարցերին, ինչպես նաև տաճարի և տաճարային արարողությունների վերաբերյալ իրենց սեփական հարցերին:

Նավուի տաճարը

Երբ Սրբերը հաստատվեցին Նավուում (Իլինոյս), Տերը պատվիրեց նրանց տաճար կառուցել (տես Վարդապետություն և Ուխտեր 124.31), ինչպես նախկինում պատվիրել էր կառուցել տաճարներ Կիրթլենդում (Օհայո), Ջեկսոն գավառում (Միսսուրի) և Ֆար Վեստում (Միսսուրի) (տես 88․119, 97․10, 115․7–8)։ Երբ Տերը պատվիրեց կառուցել Նավուի տաճարը, Նա արդեն հայտնել էր Մարգարե Ջոզեֆ Սմիթին մահացածների համար մկրտությունների վարդապետությունը (տես Թեմաներ և հարցեր, «Մկրտություններ մահացածների համար» topics.ChurchofJesusChrist.org

Կարող եք գրատախտակին գրել «Իմ ժողովրդին միշտ պատվիրված է [տաճարներ] կառուցել իմ սուրբ անվան համար» (Վարդապետություն և Ուխտեր 124․39)։ Ուսանողները կարող են նշել այս արտահայտությունը իրենց սուրբ գրություններում:

Առաջարկեք ուսանողներին ուսումնասիրել հետևյալ հատվածները և նշել իրենց գտած պատասխանները: Այնուհետև նրանք կարող են փոքր խմբերով քննարկել իրենց սովորածը:

դասընթացի պատկերակ Օգնեք ուսանողներին քննարկել ավետարանի համոզմունքներն ուրիշների հետ. Սրա վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Առաջարկներ ուսանողների համար՝ կիսվելու միմյանց հետ իրենց սովորածով» դասընթացը Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Հրավիրեք ջանասիրաբար սովորելու ուսուցողական նյութում։

Կարդացեք Վարդապետություն և Ուխտեր 124․25–30, 36–41, 55 հատվածները՝ փնտրելով, թե Տերն ինչու պատվիրեց իր ժողովրդին տաճարներ կառուցել:

  • Ի՞նչ գտաք:

  • Տաճարներ կառուցելու Տիրոջ նպատակներից կամ խոստումներից ո՞րն է ձեզ համար առավել կարևոր: Ինչո՞ւ։

Ուսանողները կարող են գտնել տարբեր ճշմարտություններ, օրինակ՝ Տերը պատվիրում է մեզ կառուցել տաճարներ «Բարձրյալի համար, որ նա բնակվի այնտեղ» (հատված 27), «վերականգնի ձեզ համար այն, ինչը կորսվել էր» (հատված 28), որպես «ապաստանի համար» տեղ (հատված 36) և «որ ես կարողանամ օրհնել ձեզ և պսակել ձեզ փառքով, անմահությամբ և հավերժական կյանքով» (հատված 55)։ Եթե ուսանողները չնշեն հետևյալ ճշմարտությունը, առաջարկեք նրանց վերանայել հատված 40-ը և ավելացնել հետևյալ ճշմարտությունը. Տերը պատվիրում է մեզ կառուցել տաճարներ, որպեսզի մենք կարողանանք սուրբ արարողություններ ստանալ։ Հենց այս ճշմարտությանն է նվիրված լինելու այս դասը:

Եթե ​​ուսանողներն օգնության կարիք ունենան այս հատվածներում պարունակվող ճշմարտությունները բացահայտելու համար, կարող եք գրատախտակին գրել վերը նշված հատվածների համարները մի սյունակում, իսկ դրանցում մեջբերված արտահայտություններն այլ հերթականությամբ՝ մեկ այլ սյունակում: Այնուհետև ուսանողները կարող են համապատասխանեցնել արտահայտությունները հատվածների հետ:

Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարն օգնում է հասկանալ մեզ տաճարային արարողություններ տալու Տիրոջ նպատակը:

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Մենք չենք կառուցում կամ մուտք գործում սուրբ տաճարներ միայն անհատական կամ ընտանեկան հիշարժան փորձառություններ ունենալու համար: Ավելի շուտ, տաճարներում ստացած ուխտերը և կատարված արարողությունները կարևոր են մեր սրտերը սրբացնելու և Աստծո որդիների ու դուստրերի վերջնական վեհացման համար: (Դեյվիդ Ա. Բեդնար «Թող այդ տունը կառուցվի իմ անվան համար», Լիահոնա մայիս 2020, 85)

  • Ի՞նչ սովորեցիք երեց Բեդնարից։

  • Ի՞նչ եք սովորել մինչ այժմ, որը կարող է օգնել ձեզ բացատրել ընկերոջը, թե ինչ են տաճարները:

Կիրթլենդի տաճարում հայտնվեցին Փրկիչը և այլ երկնային սուրհանդակներ (տես Վարդապետություն և Ուխտեր 110): Կիրթլենդի տաճարը նաև ոգեշնչման և ուսման վայր էր: Նավուում Տերը հայտնեց լրացուցիչ արարողություններ, որոնք այսօր տեղի են ունենում տաճարներում: Այսօր տաճարներում Եկեղեցու հավատարիմ անդամները մկրտություններ են կատարում մահացածների համար, ստանում օժտումներ (այդ թվում՝ լվացումներ և օծումներ) և մասնակցում տաճարային կնքումներին:

Հետագա դասերը նվիրված կլինեն մահացածների համար մկրտություններին և տաճարային կնքումներին: Դասի մնացած մասը նվիրված կլինի օժտմանը։

Օժտում

Արարողություններից մեկը, որ Տերը հայտնեց Նավուի Սրբերին, օժտումն էր:

Նախքան օժտումն ուսումնասիրելը՝ կարող եք ուսանողներին մի քանի րոպե տրամադրել՝ մտածելու, թե ինչ հարցեր կարող են ունենալ օժտման վերաբերյալ և ինչու է իրենց համար կարևոր ստանալ այն: Բացատրեք, որ երբ իրենք ուսումնասիրում են օժտումը, Սուրբ Հոգին կարող է օգնել գտնել իրենց հարցերի պատասխանները:

աշխատաթերթի պատկերակՈրպեսզի օգնեք ուսանողներին ավելին հասկանալ օժտման մասին, նաև, թե ինչու է Տերը ցանկանում օրհնել իրենց տաճարում՝ այս արարողության միջոցով, կարող եք օգտագործել հետևյալ գաղափարներից մեկը.

  1. Ուսանողներին ժամանակ տվեք ուսումնասիրելու իրենց ընտրած նյութերը հետևյալ ցուցակից:

  2. Ուսանողներին տրամադրեք հետևյալ աշխատաթերթը՝ ուսումնասիրության համար։

  3. Հնարավորություն տվեք ուսանողներին սովորել ինքնուրույն, դասընկերոջ հետ կամ փոքր խմբերով:

Ուսումնասիրեք հետևյալ աղբյուրներից մի քանիսը` փնտրելով, թե ինչպես է Տերն օրհնում մեզ, երբ մենք ստանում ենք մեր օժտումը տաճարում:

Օժտում

Կարդացեք հետևյալ տեղեկաությունները, որոնք գտնվում են temples.ChurchofJesusChrist.org կայքում՝ փնտրելով հետևյալ հարցի պատասխանները.

  • Ինչպե՞ս եմ ես օրհնվում Տիրոջ կողմից, երբ ստանում եմ իմ օժտումը:

Երբ դուք միանում եք Եկեղեցուն, ստանում եք երկու արարողություն՝ մկրտություն և հաստատում: Նմանապես, տաճարային օժտումը ստացվում երկու մասով։

Առաջին մասում դուք անձնապես և անհատականորեն կստանաք «նախնական» կոչվող արարողությունները: Այս արարողությունները ներառում են հատուկ օրհնություններ՝ կապված ձեր աստվածային ժառանգության և ներուժի հետ: Այս արարողությունների ընթացքում ձեզ նաև կթույլատրվի կրել տաճարային սուրբ հանդերձները:

Երկրորդ մասում դուք կստանաք ձեր օժտման մնացած մասը՝ խմբային միջավայրում: Դա տեղի է ունենում ուսուցման սենյակում՝ այլ մարդկանց հետ, որոնք հաճախում են տաճար: Ներկայացվում են իրադարձություններ, որոնք փրկության ծրագրի մաս են կազմում: Դրանք են՝ Արարումը, Ադամի և Եվայի Անկումը, Հիսուս Քրիստոսի Քավությունը, Ուրացությունը և Վերականգնումը: Դուք նաև ավելին կիմանաք այն մասին, թե ինչպես կարող են բոլոր մարդիկ վերադառնալ Տիրոջ ներկայություն: Օժտման մի մասը ներկայացվում է տեսանյութի միջոցով, իսկ մի մասը՝ տաճարի սպասավորների կողմից:

Օժտման արարողության ժամանակ ձեզ կհրավիրեն որոշակի ուխտեր կապել Աստծո հետ: Այդ ուխտերը ներառում են․

  • Հնազանդության օրենքը, որը նշանակում է ձգտել պահել Աստծո պատվիրանները

  • Զոհաբերության օրենքը, որը նշանակում է անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու Տիրոջ աշխատանքին և ապաշխարել կոտրված սրտով և փշրված հոգով

  • Ավետարանի օրենքը, որը բարձրագույն օրենքն է, որ Նա ուսուցանեց, երբ երկրի վրա էր

  • Մաքրաբարոյության օրենքը, որը նշանակում է, որ սեռական հարաբերություններ ունենանք միայն այն մարդու հետ, ում հետ իրավական և օրինական կերպով ամուսնացած ենք Աստծո օրենքի համաձայն

  • Նվիրաբերման օրենքը, որը նշանակում է, որ մենք նվիրագործում ենք մեր ժամանակը, տաղանդները և այն ամենը, ինչով Տերն օրհնել է մեզ՝ Հիսուս Քրիստոսի Եկեղեցին երկրի վրա կառուցելու համար

Երբ դուք պահում եք ձեր ուխտերը, դուք ավելի եք մոտենում Փրկչին, և ձեր հարաբերությունները Նրա հետ ավելի զորեղ են դառնում: Աստված խոստանում է, որ նրանք, ովքեր պահում են իրենց ուխտերը, կստանան օրհնություններ այս կյանքում և հնարավորություն՝ վերադառնալու և ընդմիշտ ապրելու Իր հետ:

Օժտման ավարտին մասնակիցները խորհրդանշական կերպով վերադառնում են Տիրոջ ներկայություն՝ մտնելով սելեստիալ սենյակ: Այնտեղ կարող եք ժամանակ տրամադրել խորհելու, աղոթելու, սուրբ գրությունները կարդալու, ինչպես նաև ձեր մտքերը ընտանիքի և ընկերների հետ հանգիստ կիսելու համար: Դա խաղաղության վայր է, որտեղ դուք կարող եք գտնել նաև մխիթարություն և աստվածային առաջնորդություն: (Տես «About the Temple Endowment» temples.ChurchofJesusChrist.org։)

Ուսանողներին հնարավորություն տվեք բացատրելու, թե ինչ է օժտումը և ինչպես կարող են իրենք օրհնվել Տիրոջ կողմից՝ ստանալով այն: Կարող եք գրատախտակին գրել «Ի՞նչ է տաճարային օժտումը» և «Ինչո՞ւ է կարևոր տաճարային օժտումը»։ Մի քանի ուսանողի առաջարկեք պատասխանել: Ուսանողները կարող են կիսվել, թե ինչ հարցեր ունեն օժտման վերաբերյալ, ինչպես նաև կարող են կիսվել իրենց ուսումնասիրածով, որը կարող է օգտակար լինել:

Տաճարը և ես

Կարող եք կրկին ցուցադրել դասի սկզբում ներկայացված ընկերոջ սցենարը: Առաջարկեք ուսանողներին խորհել այն մասին, թե Սուրբ Հոգին ինչ ուսուցանեց իրենց այսօր կամ ավելացնել նոր գաղափարներ դասի սկզբում իրենց գրածին: Առաջարկեք ուսանողներին կիսվել, թե ինչպիսի՞ պատասխան կտային իրենց ընկերոջը, որը կօգներ նրան զգալ Տիրոջ սերը: