Սեմինարիա
Դաս 162․ Կենդանի Քրիստոսը, Մաս 1. «Մենք՝ որպես Նրա պատշաճ կերպով ձեռնադրված Առաքյալներ, վկայում ենք, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է»


«Դաս 162․ Կենդանի Քրիստոսը, Մաս 1. «Մենք՝ որպես Նրա պատշաճ կերպով ձեռնադրված Առաքյալներ, վկայում ենք, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է»», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ (2025)

«Կենդանի Քրիստոսը, Մաս 1», Վարդապետություն և Ուխտեր․ Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկ

Դաս 162. Կենդանի Քրիստոսը

Կենդանի Քրիստոսը, Մաս 1

«Մենք՝ որպես Նրա պատշաճ կերպով ձեռնադրված Առաքյալներ, վկայում ենք, որ Հիսուսը կենդանի Քրիստոսն է»

կենդանի Քրիստոսը

2000 թվականի հունվարի 1-ին Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագիրը։ Նրանց վկայությունը նվիրված էր Փրկչի ծննդյան 2000-ամյակին: Այս դասը կօգնի ուսանողներին խորացնել Հիսուս Քրիստոսի մասին իրենց հասկացողությունը:

Հնարավոր ուսումնական վարժություններ

Հիսուսը կենդանի Քրիստոսն է

Ցուցադրեք այս դասի սկզբում ներկայացված Հիսուս Քրիստոսի նկարը կամ Փրկչի մեկ այլ նկար: Սենյակի մեջտեղում գտնվող ուսանողին տվեք նկար, որտեղ պատկերված է աշխարհը: Դասարանի անդամներին խնդրեք առաջարկել այդ ուսանողին մոտենալ կամ հեռանալ Հիսուս Քրիստոսի նկարից՝ հիմնվելով աշխարհի վիճակի մասին իրենց ունեցած կարծիքի վրա: Առաջարկեք նրանց բացատրել, թե ինչու են իրենք այդպես կարծում:

  • Ինչո՞ւ է կարևոր իմանալ՝ աշխարհը մոտենում է, թե հեռանում է Տիրոջից:

Մի քանի րոպե տրամադրեք և խորհեք հետևյալ հարցերի շուրջ.

  • Ինչո՞ւ է կարևոր ձեզ համար՝ արդյոք դուք մոտենո՞ւմ եք Տիրոջը, թե՞ հեռանում եք Նրանից:

  • Ինչպե՞ս Փրկիչը կարող է օգնել ձեզ ձեր կյանքում այս պահին:

Ուսանողներին առաջարկեք այսօրվա ուսումնասիրության ընթացքում խորհել այդ հարցերի շուրջ և առաջնորդություն խնդրել Տիրոջից՝ օգնելու գտնել դրանց պատասխանները:

«Կենդանի Քրիստոսը»

Ուսանողներին տրամադրեք «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագրի օրինակները (ChurchofJesusChrist.org) կամ առաջարկեք նրանց գտնել այն իրենց օրագրերում:

Որպեսզի օգնեք ուսանողներին ավելին իմանալ այդ հռչակագրի մասին, խրախուսեք նրանց պատասխանել հետևյալ հարցերին. Ի՞նչ եք նկատում: Ե՞րբ է այն հրապարակվել: Ո՞վ է ստորագրել այն: Գիտե՞ք այն ստորագրած մարդկանցից որևէ մեկի անունը:

Որպես այլընտրանք, կարող եք հանձնարարել որևէ ուսանողի կարդալ հետևյալ համատեքստային պարբերությունը:

Որպես Քրիստոսի հատուկ վկաներ (տես Վարդապետություն և Ուխտեր 107.23), Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը 2000 թվականի հունվարի 1-ին հռչակագիր հրապարակեցին։ «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների վկայությունը» հռչակագիրը հիշատակում էր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակը։

Կարդացեք կամ դիտեք Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Ռոբերտ Դ. Հեյլսի (1932–2017) հետևյալ ուղերձը՝ պարզելով, թե ինչու է այդ հռչակագիրը կարևոր.

15:50

Գերագույն համաժողով. Ամրացնել հավատքը և վկայությունը

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Աշխարհը հեռանում է Տիրոջից ավելի արագ և ավելի հեռու, քան երբևէ նախկինում: Հակառակորդն ազատ է արձակվել երկրի վրա: Մենք տեսնում ենք, լսում ենք, կարդում ենք, ուսումնասիրում ենք և կիսվում ենք մարգարեների խոսքերով, որպեսզի նախազգուշացված և պաշտպանված լինենք: Օրինակ՝ «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին» հռչակագիրը տրվել է դեռ նրանից առաջ, երբ մենք սկսեցինք տեսնել այն դժվարությունները, որոնք ունեն ընտանիքներն այսօր: «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» միտքը պատրաստ էր արդեն այն ժամանակ, երբ մենք ամենից շատ ունեինք դրա կարիքը: (Ռոբերտ Դ. Հեյլս, «Գերագույն համաժողով. Ամրացնել հավատքը և վկայությունը», Լիահոնա, նոյեմբեր 2013, 7)

Ուսանողներին առաջարկեք կիսվել, թե այդ խոսքերից ինչը տպավորեց իրենց։ Հարցրեք նրանց, թե ինչու են իրենք կարծում, որ Փրկչի մասին Առաքյալների վկայությունները կարող են ավելի շատ անհրաժեշտ լինել հիմա և ապագայում, քան այն ժամանակ, երբ հռչակագիրը հրապարակվեց:

Բացատրեք, որ այսօրվա դասի ընթացքում ուսանողները հնարավորություն կունենան ավելի մոտենալ Փրկչին՝ խորացնելով Նրա մասին իրենց հասկացողությունն այս մարգարեական հռչակագրի միջոցով:

Ուսումնասիրեք «Կենդանի Քրիստոսը» հռչակագիրը

դասընթացի պատկերակՕգնեք ուսանողներին ճանաչել Հիսուս Քրիստոսին. հետևյալ վարժությունը կօգնի ուսանողներին ավելի լավ ճանաչել Քրիստոսին: Դա անելու վերաբերյալ լրացուցիչ ուսուցում ստանալու համար տես «Ուսուցանեք Հիսուս Քրիստոսի տիտղոսների, դերերի և հատկանիշների մասին» դասընթացը՝ Ուսուցիչների կատարելագործման հմտություններ․ Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա ուսուցողական նյութում։ Կարող եք գործնականում կիրառել հետևյալ հմտությունը․ «Ուսումնասիրության մղող հարցերի ստեղծում, որոնք կօգնեն ուսանողներին բացահայտել Հիսուս Քրիստոսի դերերը, տիտղոսները, հատկանիշները և բնութագրերը»:

Ուսումնասիրեք «Կենդանի Քրիստոսը. Առաքյալների Վկայությունը» հռչակագիրը՝ փնտրելով ճշմարտություններ Հիսուս Քրիստոսի մասին: Օգնեք ուսանողներին ընգծել հետևյալ կետերից մեկը կամ մի քանիսը.

  • Փաստաթղթում օգտագործված Հիսուս Քրիստոսի տարբեր անունները

  • Ըստ ձեզ, որոնք են փաստաթղթում ներկայացված հիմնական արտահայտությունները

  • Արտահայտություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչ է արել Հիսուս Քրիստոսը ձեզ համար

  • Հիսուս Քրիստոսի դերերն ու հատկանիշները

Կարող եք մոտենալ առանձին ուսանողների, որպեսզի ուսումնասիրելիս առաջարկեք ձեր օգնությունը և քաջալերեք նրանց:

Եթե ​​օգտակար կլինի, ուսանողները կարող են հետևել տեքստին և նշումներ կատարել «Կենդանի Քրիստոսը» հռչակագրի իրենց օրինակի մեջ՝ դիտելով Առաջին Նախագահության և Տասներկու Առաքյալների Քվորումի հետևյալ տեսանյութը, որտեղ մեջբերվում են հատվածներ այդ հռչակագրից: Կամ ուսանողները կարող են դիտել տեսանյութն իրենց ուսումնասիրությունից հետո՝ ամրապնդելու իրենց սովորածը կամ նոր գաղափարներ ձեռք բերելու համար: «Excerpts from ‘The Living Christ: The Testimony of the Apostles’»(2:45) տեսանյութը հասանելի է ChurchofJesusChrist.org կայքում։

2:45

Excerpts from "The Living Christ: The Testimony of the Apostles"

Ուսանողներին մի քանի րոպե տրամադրեք, որպեսզի նրանք հնարավորութոյւն ունենան կիսվելու, թե ինչ են սովորել «Կենդանի Քրիստոսը» հռչակագիրն ուսումնասիրելիս։ Ուսանողներին խրախուսեք լսել և սովորել միմյանցից։ Նրանք կարող են բացատրել, թե ինչու է իրենց համար արժեքավոր դասընկերոջ մեկնաբանությունը կամ նույնիսկ հարց տալ՝ օգնելու խորացնել իրենց հասկացողությունը:

Կան բազմաթիվ ճշմարտություններ, որոնք ուսանողները կարող են բացահայտել: Ստորև տրվում են մի քանի օրինակներ.

  • Հոր ղեկավարության ներքո Հիսուս Քրիստոսը ստեղծեց Երկիրը։

  • Հիսուս Քրիստոսը զոհեց Իր կյանքը՝ քավելու ողջ մարդկության մեղքերը:

  • Հիսուս Քրիստոսը հարություն է առել և ապրում է այսօր:

  • Հիսուս Քրիստոսը աշխարհի լույսն է, կյանքը և հույսը։

  • Հիսուս Քրիստոսի ճանապարհն այն արահետն է, որը տանում է դեպի երջանկություն այս կյանքում և դեպի հավերժական կյանք՝ գալիք աշխարհում։

Ընտրեք Հիսուս Քրիստոսի մասին ձեր կամ ուրիշների կողմից բացահայտած ճշմարտություններից մեկը, որի մասին կցանկանայիք իմանալ ավելին:

Ընդլայնել ճշմարտությունների վերաբերյալ մեր հասկացողությունը

Կարդացեք հետևյալ արտահայտությունը, որպեսզի որևէ եղանակ առաջարկեք՝ այդ ճշմարտությունների վերաբերյալ հասկացողությունը խորացնելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահ Մ. Ռասսել Բալլարդը մեզ առաջարկել է «քննել սուրբ գրությունները, որպեսզի կարողանանք խորացնել [մեր] հասկացողությունը «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում ներկայացված որոշակի ճշմարտությունների մասին (Մ. Ռասել Բալլարդ, «Վերադառնալ և ստանալ», Լիահոնա, մայիս 2017, 65)։

Ուսանողներին առաջարկեք օգտագործել իրենց սուրբ գրությունները՝ խորացնելու Հիսուս Քրիստոսի մասին ճշմարտություններից որևէ մեկի վերաբերյալ իրենց հասկացողությունը: Նրանք կարող են սուրբ գրքերի կամ թեմաների ուղեցույցում փնտրել հիմնական բառեր կամ արտահայտություններ: Կամ նրանք կարող են ընտրել Փրկչի մասին պատմություն, որտեղ ցուցադրված է իրենց ընտրած ճշմարտությունը:

Ուսանողները կարող են նաև անել հետևյալը՝ իրենց հասկացողությունը խորացնելու համար.

  • Հիմների գրքում որոնում կատարեք ըստ թեմաների՝ փնտրելով, թե ինչ են ուսուցանում օրհներգերը Հիսուս Քրիստոսի և Նրա տարբեր դերերի մասին:

  • Օգտագործեք բառարան՝ բարդ բառերը սահմանելու համար:

  • Գտեք Եկեղեցու ղեկավարների խոսքերը:

Կարող եք ցուցադրել հետևյալ հրահանգները՝ ուսումնասիրության ընթացքում ուսանողներին առաջնորդելու համար:

  1. Գրեք ձեր ուսումնասիրած սուրբ գրությունները և լրացուցիչ գաղափարները, որոնք կարող են խորացնել ձեր հասկացողությունը Հիսուս Քրիստոսի մասին ձեր ընտրած ճշմարտության վերաբերյալ:

  2. Խորհեք, թե ինչու է կարևոր հասկանալ Հիսուս Քրիստոսի մասին այդ ճշմարտությունը:

  3. Քանի որ Հիսուսը հարություն է առել և ապրում է այսօր, Նա իրագործում է ձեր ուսումնասիրած ճշմարտությունը: Գրեք, թե Նա ինչպես է դա անում ձեր կյանքում կամ ինչպես դա կարող է փոխել ձեր կյանքը:

Ուսանողները կարող են գրել իրենց գտածը «Կենդանի Քրիստոսը» հռչակագրի իրենց օրինակում։

Ուսանողներին առաջարկեք կիսվել ուրիշների հետ այսօրվա իրենց սովորածով: Դա անելու եղանակներից մեկն է առաջարկել ուսանողներին շրջել սենյակում՝ գտնելու այն ուսանողին, որի հետ վերջերս չեն աշխատել: Նրանք կարող են կիսվել իրենց սովորածով և դրա վերաբերյալ իրենց մտքերով: Այնուհետև նրանք կարող են գնալ մեկ այլ ուսանողի մոտ և նորից կիսվել: Դա կօգնի նրանց ճանաչել ավելի շատ ուսանողների և բազմաթիվ մտքեր լսել:

Լսեք ուսանողներին, երբ նրանք կիսվում են իրենց գտածով: Լսելիս խնդրեք նրանցից մի քանիսին կիսվել իրենց գտածով ամբողջ դասարանի հետ: Հաջորդ դասի ընթացքում նրանք ավելի շատ հնարավորություն կունենան կիսվելու իրենց գտածով:

  • Ըստ ձեզ, «Կենդանի Քրիստոսը» հռչակագրում ուսուցանված ճշմարտություններն ինչպե՞ս կարող են օգնել մեզ հասկանալ և ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին:

  • Փրկչին ավելի լավ հասկանալն ինչպե՞ս է օգնում ձեզ ձեր կյանքում: